TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով հերթական նիստը հետաձգվել է. պետմեղադրողը վարակված է կորոնավիրուսով

17:39 13.08.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով նշանակված դատական հերթական նիստը չի կայացել: Պատճառը պետմեղադրող դատախազ Ա․ Ավետիսյանի հիվանդ լինելու հանգամանքն էր։ «Դատախազը, ըստ ներկայացված փաստաթղթերի, հիվանդացել է կորոնավիրուսով ու նիստին ներկայանալ չէր կարող։ Քրեական գործը հանձնարարվել է մեկ այլ դատախազի, ով գրություն է ներկայացրել, որ գործի մանրամասներին […]

̰
Շիրակի մարզում ցանքատարածքներն ապահովագրած գյուղացիները սպասում են փոխհատուցման․ առաջին անգամ ներդրված ծրագրից գոհ են

11:17 13.08.2020

Այս տարի առաջին անգամ Շիրակի մարզում ներդրվեց գյուղապահովագրություն, որը վերաբերում է միայն հացահատիկի ցանքատարածություններին և այգիներին: Ծրագրից օգտվել են հիմնականում Ախուրյան խոշորացված համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այս համայնքում հացահատիկի ցանքատարածություններն ամենաշատն են, նաև կարկտահարության վտանգն է միշտ մեծ: Ջրառատ գյուղն ամեն տարի տուժում է կարկտահարութունից: Այս տարվա մայիսին ու հուլիսի վերջին գյուղում կարկտահարության վնասները համայնքային ու […]

̰
Շիրակի մարզի գյուղաբնակ 55 անօթևան ընտանիքների համար կառուցվում են  նոր բնակարաններ

20:18 12.08.2020

Բասեն գյուղի բնակիչ Սուսաննա Մարտիկյանի ընտանիքն արդեն 32 տարի է ապրում է վթարային տանը։ 7 անձով տեղավորվել են ընդամենը մեկ սենյակում, գորգերով ծածկել են փայտյա հատակի բացված անցքերը, սենյակը բաժանել են երկու մասի, իսկ խոնավությունից բորբոսած պատերը պաստառապատել են։ Տիկին Սուսաննայի ընտանիքը անօթևանության հերթացուցակում է: 32 տարի անց, կառավարության հատկացրած գումարով, նրանց համար կկառուցվի նոր […]

̰
Գյումրիում հիմնանորոգվող փողոցներում նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ ներքին կոմունիկացիաները քայքայված են

11:50 05.08.2020

ՎԶԵԲ-ի ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող մի քանի փողոցներում շինարարությունը չսկսած՝ դադարեցվել է։ Հողային աշխատանքների ընթացքում արդեն ի հայտ է եկել ջրատար ու կոյուղատար ցանցերի քայքայված վիճակը, որոշ հատվածներում արտեզյան ջրերը բարձրացել են: Հիմա Օզանյան, Պուշկին և Սունդուկյան փողոցների համար կատարվում են նախագծային փոփոխություններ։ Մինչև նորացված նախագծերը կհասնեն շինարարներին, հին ջրագծերի ապամոնտաժումն են սկսել, ինչպես նաև […]

̰
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նկարահանվում են ազգային 20 հեքիաթների հեռուստատեսային տարբերակները

12:00 04.08.2020

Համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները մշակութային օջախներին, ստեղծագործական կենտրոններին մղեցին նոր՝ այլընտրանքային նախագծերի ու մտահղացումների։ Գյումրիի թատրոնում նկարահանվում են հայ գրողների հայտնի ու սիրված հեքիաթների հեռուստատեսային տարբերակները։ Նախագիծն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։ Կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կցուցադրվեն օնլայն հարթակում ու հեռուստաեթերում։ Նկարահանվող 20 հեքիաթներից մի քանիսը թատրոնի խաղացանկից են, իսկ նոր […]

̰
Երեկ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Շիրակի մարզի ցանքատարածությունները․ որոշ գյուղերում բերքը հավասարվել է հողին

23:23 03.08.2020

Երեկ երեկոյան հորդառատ անձրևից առաջացած սելավաջրերը կրկին ողողել են Գյումրիի փողոցներն ու ցածրադիր թաղամասերը։ Հեղեղաջրերը լցվել են տների նկուղներն ու տնակները։ Մարզի բարձրադիր հատվածներում մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել հացահատիկի ցանքատարածքներին, բանջարաբոստանային կուլտուրաներին ու մրգատու այգիներին։ Տուժել են հիմնականում Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ, Մեծ Սարիար բնակավայրերը, Ախուրյանի տարածաշրջանի մի քանի գյուղեր։ […]

̰
Գյումրիի նախկին թիվ 43 մանկապարտեզի շենքում բնակվող 22 ընտանիք անօթևանի կարգավիճակ չունի

22:30 01.08.2020

Հուլիսյան հորդառատ անձրևները պատճառ դարձան, որ «ջրի երես դուրս գար» Գյումրիի տասնյակ թաղամասերի շենքերի տանիքների քայքայված ու վատ վիճակը։ Բնակիչները շատ են բողոքել, պահանջել իրենց ազատել մշտական  կաթոցներից և ի պատասխան բողոքների՝ ստացել մերժում համատիրություններից, որ շենքերը համատիրություններին պարտքեր ունեն, իսկ քաղաքապետարանն այդքան գումար չի տալիս վերանորոգումների համար: Այս պատճառաբանություններին մի քանիսն էլ է ավելանում, […]

̰
ՇՊՀ ռազմական ամբիոնի 47 շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներն ու համալրեցին պահեստազորային սպաների շարքերը

23:57 28.07.2020

Այս օրերին Հանրապետության բուհերում շրջանավարտներին հանձնվում են ավարտական դիպլոմները։ Այս տարի տոնական միջոցառումներից զերծ են, և փոքր խմբերով հանձնման արարողությունները տեղի են ունենում բացօթյա տարածքներում։ Այսօր  ավարտական դիպլոմներ են ստացել Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի շրջանավարտները։ Այս տարի Զինված ուժերի շարքերը համալրել են 47 սպաներ, նրանցից շատերն ուսումը կշարունակեն նաև ամբիոնի կամ այլ բարձրագույն ռազմական […]

̰
Գյումրիում թափառող շների թիվը չի նվազում, բնակիչները դժգոհում եմ շների ագրեսիվությունից ու հարձակումներից

10:22 28.07.2020

Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու, մեկ վայրում կենտրոնացնելու և նրանց խնամքը կազմակերպելու  հաստատված ծրագիր որևէ կազմակերպություն կամ անհատ դեռ չի ներկայացրել, առայժմ ամեն ինչ ուսումնասիրությունների մակարդակում է։ Գյումրիի քաղաքապետարանը ծայրամասային թաղամասերից մեկում տարածք է առանձնացրել է և սպասում  է առաջարկների։ Թափառող շների ոհմակներից ու հարձակումներից մարդկանց հեռու պահել չի լինում։ Վնասազերծման միակ կիրառվող  տարբերակը […]

̰
Գյումրիում տեքստիլ 2 արտադրամասերը կորոնավիրուսի պատճառով կասեցումից հետո աշխատանքը վերսկսել են. տեսչական մարմինները ստուգումներ են իրականացրել

22:35 21.07.2020

Այսօր Գյումրիում ստուգումներ են իրականացրել կառավարության ենթակա շուկայի վերահսկողության, բնապահպանության և ընդերքի, տրանսպորտի, սննդի, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները։ 5 տեսչական կառույցներից յուրաքանչյուրը դիտարկումներն իրականացրել է իր ոլորտի շրջանակում։ Ստուգումներ են արվել բենզա և գազալցակայաններում, հանրային տրանսպորտում, սպասարկման օբյեկտներում, Գյումրիի տեքստիլ արտադրության այն ընկերություններում, որոնցում աշխատակիցների թիվը 100-ից ավելի է։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկման […]

̰
Ողբերգական ավտովթար Գյումրի-Աշոցք ճանապարհին․ 9-ամյա երեխան տեղում մահացել է

22:38 19.07.2020

Այսօր՝ ժամը 17-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին: Թորոսգյուղի մոտակայքում 21-099  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել մոտակա դաշտամիջյան հատվածում։ Մեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ ճզմվել է: «Մեքենայում եղել է 9 ուղևոր, երկուսը՝ չափահաս, մյուսները՝ երեխաներ: 9-ամյա տղան տեղում մահացել էր, վարորդին ու […]

̰
Երկու ամսից Գյումրիում կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները

14:00 18.07.2020

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցի նոր շենքի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Երեկ քաղաքապետարանում հրավիրված հանրային լսումների ընթացքում մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը ներկայացրել է նոր մարզահամալիրի կառուցապատմանն առնչվող մանրամասները։ «Այնպիսի տարածք ընտրվեց, որ իր չափերով համապատասխանում է պահանջվող տիպային բազա կառուցելու համար, նեղվածք չէ և քաղաքի ցանկացած թաղամասից մեկ տրանսպորտով մարզիկները կկարողանան հասնել մարզադպրոց: Այստեղ, բացի […]

̰
Մարմաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել կապիտան Սոս Էլբակյանին

17:44 16.07.2020

Այսօր Մարմաշեն գյուղում հուղարկավորել են hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։ Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան դպրոցն ավարտելուց հետո իր իսկ ցանկությամբ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։ Սոս Էլբակյանը ընտանիքի […]

̰
Հեղեղաջրերը քանդել են Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզի արտաքին պատերը, գույքը տակնուվրա արել

23:59 15.07.2020

«Դասավորված, մաքուր խմբասենյակները թողել, գնացել էինք,հիմա հետաքրքիրն այն է, որ էս պահարանները դրված են եղել միջանցքի վերջում, լրիվ մեր գույքը ջուրը էն ձևով է խառնել իրար, որ զարմացած ենք»,- ասում է «Զանգակ» մանկապարտեզի տնօրեն Սիրանույշ Մելքոնյանը: «Զանգակ» մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները ջրհեղեղից երկու օր անց դեռ փնտրում են գույքի մի մասը, ներսում ամեն ինչ տակնուվրա […]

̰
Գյումրիում ջրի ու կարկտից ձևավորված սառցաբեկորների տակ մնացած ավտոմեքենաների ուղևորներին դուրս են բերել փրկարարական նավակներով

20:40 13.07.2020

  Գյումրիում մեկ ժամից ավելի  տեղացած հորդառատ անձրևը, որն ուղեկցվել է կարկտով, մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր թաղամասերին։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Բոլոր փողոցները հեղեղի պատճառով  դարձել են անանցանելի։ Վտանգավոր և արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանյան խճուղում, որը տարբեր ուղղություններով դեպի քաղաք մտնող գլխավոր մուտքն է։ Փողոցի շրջանաձև […]

̰
Գյումրիում փողոցաշինական լայնածավալ ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվում են Մայակովսկի, Օզանյան փողոցներն ու Կարսի խճուղին

20:00 13.07.2020

Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով փողոցաշինության երկրորդ տրանշի աշխատանքներն այս տարի ընդգրկում են Գյումրու երկրորդական, բայց կարևոր նշանակության տարանցիկ փողոցները։ 15 փողոցներում է հիմնային նորոգումներ կատարվելու, ընդհանուրը՝ 13 կմ երկարության ճանապարհ։ Առայժմ 2 կմ-ում են աշխատանքներն ընթանում։ Դրանք Մայակովսկի, Օզանյան, Կարսի խճուղի ճանապարհահատվածներն են, մնացածում կմեկնարկեն օգոստոսին։ Քանդված փողոցի երկայնքով քայլող աշխղեկի ձեռքին հիմնանորոգվող […]

̰
Սելավաջրերը մեծ վնաս են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքին

14:42 10.07.2020

Երեկ տեղացած հորդառատ անձրևից առաջացած սելավը մեծ վնաս է հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքին։ Սելավաջրերը քշել-տարել են ցանքատարածքների բերքը, քանդել դաշտամիջյան ճանապարհները:

̰
Շիրակի մարզում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներն անգործ են, իսկ շինկազմակերպություններն աշխատուժի կարիք չունեն

20:00 09.07.2020

Համավարակի պայմաններում՝ խիստ կարանտինային ռեժիմի ընթացքում, Շիրակի մարզպետարանը նախաձեռնեց շինարարության ոլորտի մասնագետների տվյալների հավաքագրում։ Դիմում-հայտերի ընդունումն օնլայն տարբերակով շարունակական աշխատանք է: Հաշվառման այս տարբերակով փորձ է արվում օգնել աշխատանք գտնել այն շինարարներին, որոնք այս տարի փակ սահմանների պատճառով  արտագնա աշխատանքի չեն մեկնել: Տվյալների բազայում նրանց թիվը 3 հազարի է հասնում: Շինարարական ծրագրերի մեծ մասը, որոնք […]

̰
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է

22:40 08.07.2020

Այսօր ժամը 20:34-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի -Երևան մայրուղու 114-115 կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միմյանց են բախվել «Հոնդա ֆիթ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որոնք դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից […]

̰
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 262 հայ վետերաններին է ուղարկել հոբելյանական շքանշաններ ու դրամական պարգևներ

22:35 07.07.2020

«Հայաստանի վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն այսօր պատերազմի մասնակից շիրակցի վետերաններին է հանձնել Մեծ հաղթանակի 75 ամյակին նվիրված հոբելյանական շքանշաներն ու դրամական պարգևներ։ Դրանք Ռուսաստանի Դաշնության  կառավարության նվերն են Հայաստանի վետերաններին։ Համավարակի պատճառով  հունիսի 24- ին նրանք չկարողացան մասնակցել Մոսկվայում անցկացված շքերթին։ Շիրակի մարզից Ռուսաստանի կառավարության պարգևներին արաժանացել է 29 վետերան, մի քանիսն արդեն տեղաշարժվել  […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնում բեմադրվում են երեք նոր ներկայացումներ. դերասանները փորձերին մասնակցում են դիմակներով

20:16 06.07.2020

Համավարակի պատճառով դեռ հայտնի չէ, թե մշակութային կենտրոնները երբ կանցնեն ստեղծագործական բնականոն ընթացքի։ Արդեն 5 ամիս է  համերգասրահների, թատրոնների, թանգարանների դռները փակ են։ Գյումրիի դրամատիկական թատրոնում բոլոր ծրագրերն այս պահին սառեցված են, բայց պրեմիերաների, նորից բեմ դուրս գալու սպասումով  նախապատրաստական աշխատանքների են անցել։ Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների են պատրաստվում: Ե՞րբ հնարավոր կլինի դրանք հանդիսատեսի համար խաղալ. […]

̰
Գյումրիում նախատեսվում է կառուցել 500 միլիոն դոլար արժողությամբ օդային  քաղաքային տրանսպորտային համակարգ

22:05 02.07.2020

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվեց հանրային բաց լսում – քննարկում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց  քաղաքում «Սքայ Գյումրի» ծրագրի իրագործման միջոցով օդային քաղաքային տրանսպորտային համակարգի ստեղծման նախագիծը։ Այն իրականացնելու է  «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 500 միլիոն դոլար։ Նախատեսվում է քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որը կունենա մոտ 14 կանգառ ու […]

̰
Գյումրեցի 14-ամյա Անժելա Պապիկյանը հաղթող է ճանաչվել Բելառուսում անցկացված նկարչության միջազգային մրցույթում

23:49 28.06.2020

Հունիսի 1-ին Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային օնլայն մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Անժելա Պապիկյանը 14-16 տարեկանների տարիքային խմբում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Անժելան Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է, հայտնի մանրանկարիչ, գեղանկարիչ Վարդևան Շամամյանի սանն է: «Մրցույթի մասնակցության նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ 3-4 ամիս առաջ: […]

̰
Զբոսավարներն աղբից մաքրում են Հայաստանի տեսարժան վայրերը. հերթական կանգառը Մարմաշենի վանական համալիրում էր

19:15 27.06.2020

Զբոսաշրջության կոմիտեի, մարզպետարանների ու Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի   նախաձեռնությամբ մեկնարկել է «Մի բան անենք» տեղեկատվական  արշավը, որի շրջանակներում մարզերից ընտրված մոտ 200 զբոսավարներ շրջում են հանրապետության ամենապահանջված 50 տեսարժան վայրերով ու զբոսաշրջային երթուղիներով: Նպատակը հուշարձանների շրջակա տարածքները կուտակված աղբից մաքրելով անվտանգ ու մաքուր միջավայր ստեղծելն է այցելուների ու զբոսաշրջիկների համար: Արշավականների հերթական կանգառը Շիրակի մարզն […]

̰
Գյումրիի Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը լուծարվել է, երեխաների մեծ մասը վերադարձել է ընտանիք

11:29 27.06.2020

Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկն այսօրվանից համարվում է լուծարված։ Փոխարենը նախատեսվում է   տեղում ստեղծել երկբաղադրիչ աջակցության կենտրոն, որտեղ ժամանակավորապես կխնամվեն կարիքի մեջ հայտնված ու հրատապ օգնության կարիք ունեցող երեխաները, ու նաև ցերեկային խնամք կստանան տուն վերադարձածները: Հաստատության սաներից շատերը մարտից ապրում են իրենց ընտանիքներում և ստանում են պետական աջակցություն։ Գիշերօթիկում այս պահին […]

̰
Հաշմանդամության կարգի վերափորձաքննություններն անցկացվում են առցանց դիմումների հիման վրա

14:00 23.06.2020

Բժշկասոցիալական փորձագիտական մարզային նախկին հանձնաժողովները լուծարվել են, դրանց փոխարեն քաղաքացիներին փորձաքննում ու հաշմանդամության կարգ են տալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շրջիկ հանձնաժողովները: Այս ընթացքում փոփոխվել է նաև քաղաքացիների դիմելիության կարգը, այն պարզեցվել է։ Չի փոխվել բժշկափորձագիտական հանձնաժողովի որոշման հետ ունեցած անհամաձայնությունների բողոքարկման կարգը՝ նախկինի պես կլուծվեն նախարարությանը կից գործող վերափորձաքննական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման […]

̰
Կարկտահարվել է Այգաբաց գյուղի ցանքատարածությունների մեծ մասը

18:39 20.06.2020

Երեկ տեղացած ուժեղ կարկուտից խոշոր վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Վարչական ղեկավարը վնասի նախնական տվյալներ է նշում՝ 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է: Կես ժամ տեղացած կարկուտը վնասել է ցորենի արտերը, տնամերձ հողամասերում ցանված մշակաբույսերն ու պտղատու այգիները։ Վնասի չափերը ճշտելու համար այսօր գյուղում աշխատել է Ախուրյանի համայնքային հանձնաժողովը: Սկզբում […]

̰
Գյումրեցի Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը դարձել են World Vision 2020 միջազգային մրցույթի հաղթողներ

13:08 18.06.2020

Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանը և Կարինե Տիգրանյանը ճանաչվել են Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած World Vision 2020 երգի հեռավար միջազգային մրցույթի մրցանակակիրներ։ Առաջին անգամ անցկացվող միջազգային մրցույթին մասնակցել են  աշխարհի 45 պետությունների 725 մասնակիցներ։ «Մրցույթը մեկնարկեց մայիսի 5-ին, մինչ այդ արդեն Կատարողական արվեստի միջազգային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը, համավարակի սահմանափակումներն ու […]

̰
Շիրակի մարզում երկու օրում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ, որից մեկը՝ Գյումրիում

15:48 17.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավելանում է: Վիրուսի տարածվածության նոր օջախներ են հայտնաբերվում։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիվանդությունն այս պահին մարզում գտնվում է իր մեծ ալիքի փուլում, ինչն էլ կոնտակտավորների շրջանակը ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն չի տալիս: Մարզպետը խոսել է նաև թեստերի սահմանափակ լինելու, մարզում երկրորդ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է արձանագրվել

23:01 15.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն ավելացել է: Ըստ Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների՝  մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, իսկ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում  արձանագրվել է մահվան 11 դեպք․ քաղաքացիներից 10-ը մահացել են […]

̰
BACK_TO_TOP