17:16 26.09.2020
Ինչ ընթացք ունի Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը։Տվյալներ և մասնագիտական դիտարկումներ shantnews.am-ին ներկայացրել է ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը։ «Թեստերի քանակը ավելացվեց, լայնածավալ հետազոտություններ կատարեցինք, նույնիսկ կարող եմ ասել,որ կրթության այս կանխարգելիչ միջոցառումներն ինչ որ տեղ նվազեցրեցին մինչ այս կատարվող ախտանշան ունեցողների թեստավորման քանակը, որովհետև մենք առաջ մենակ հետազոտում էինք միայն գանգատ […]
23:00 25.09.2020
ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է: Նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ։ «Եթե Անգլիայի պրեմիեր մինիստրին էս վիրուսը կպել է, մենք ով ենք, որ մեզ չկպնի: Ես ինձ լավ եմ զգում, անհանգստանալու կարիք չկա: Ուղղակի կարգն է այդպես, ախտանշանների առկայության […]
19:30 25.09.2020
Պետական սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն ստեղծեցին շատ բնակավայրերի շատ խնդիրներ, որոնք տասնամյակներով անտեսված էին մնում, լուծում ստանան։ Նախկին քաղաքային ավանը՝ Լենգեսը, որն արդեն 10 տարուց ավելի է՝ գյուղական թաղամասի կարգավիճակ ունի, սուբվենցիոն ծրագրերի ցանկում է հայտնվել։ Երկու շենքի տանիք է նորոգվում։ Եվս երկուսի տանիքներն էլ վերանորոգվել էին անցած տարի՝ դարձյալ սուբվենցիոն ծրագրով։ Լենգես ավանի այս շենքերը […]
09:52 25.09.2020
Մեկ տարի առաջ վարչապետի հետ հանդիպումը փոխեց 14 տարեկան Միքայել Սարգսյանի նպատակները: Պատանին իր խոստումը կատարելուց՝ Ավտոկայան տնակային թաղամասի հարակից տարածքն աղբից մաքրելուց հետո հրավիրվեց կառավարություն: Աշխատանքի դիմաց որպես քաջալերանք Միքայելը նվեր ստացավ կալիֆորնիական ճագարներ։ Օգնեցին մասնագիտական խորհրդատվությամբ ու նպաստեցին ճագարների բազմացմանը: Այսօր արդեն նա դասերին զուգահեռ ճագարաբուծությամբ է զբաղվում, ստեղծում ճագարի մսի և մորթու […]
21:09 24.09.2020
Սեպտեմբերի 24-ի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 462 է, նրանցից 111-ը դրական ախտանիշներով են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: «Մարզում ցուցանիշները խիստ անհանգստացնող չեն, բայց որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է: Սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ: Նաև սկսվում է սուր […]
11:21 24.09.2020
Այսօր՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մարմաշեն գյուղի սկզբնամասում։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ղեկի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Մեքենան, մոտ 50 մ պտտվելով, հայտնվել է դաշտամիջյան հատվածում ու ամբողջությամբ ջարդուփշուր եղել, ձախակողմյան հատվածը ճզմվել է։ 22-ամյա վարորդը, ով Վարհրամաբերդ գյուղի բնակիչ է ու 2 […]
19:12 23.09.2020
Շիրակի մարզի 13 գյուղական բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերը ժամկետներից շեղվել են արդեն 3-4 ամսով։ Ֆինանսավորման խնդիրներ չկան, ուշացումների պատճառները մրցույթները շահած շինընկերությունների հետ են կապված։ Մի քանի շինծրագրերում են ընդգրկվել, իսկ դրանք միաժամանակ սկսելու համար ռեսուրսները չեն բավարարում։ Այս պահին ծրագրի 5 բաղադրիչներով շինարարություն է ընթանում Ախուրյանի տարածաշրջանի Բայանդուր գյուղում։ Ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն դրամ […]
21:00 22.09.2020
Դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը շարունակվում է:Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի SHANTNEWS․am-ին տրամադրած տվյալներով,մարզի հանրակրթական դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվելեն 2023-ը,նրանցից դրական թեստերի պատասխան է ստացվել 28-ի մոտ:Դրական թեստով ուսուցիչներից 3-ը եղել են Ախուրյանի թիվ 2 դպրոցից: «Ախուրյանի թիվ 2 դպրոցի աշխատակիցների թեստավորումը կատարվել էր ուրբաթ օրը,պատասխանները ստանալուց հետո,պարզվել է,որ նրանցից 3-ի մոտ […]
20:55 22.09.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է «Գյումրու Նարեկ» ԲԲԸ ընկերության՝ նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի, տնօրենի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը,որը շարունակվում է արդեն 4 տարի՝2016թվականից։ Այսօրվա դատավարության հետաձգման պատճառը,ինչպես նախորդ դեպքերում է եղել,դատավարության մասնակից կողմերի բացակայությունը չէր։Տուժող ճանաչված նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատակիցները բոյկոտել են նիստը և լքել դահլիճը։ Նշենք,որ քրեական գործով «Գյումրու Նարեկ» ԲԲԸ […]
18:10 22.09.2020
NEWS.ru-ի հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի հարավում գտնվող Այն Քանա գյուղի տարածքում, կան վիրավորներ: Պայթյունի հետևանքով գոյացած ծխի բարձրությունը հասել է մի քանի տասնյակ մետրի։ Սկզբում հաղորդվում էր, որ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանում: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ պայթյունը տեղի է ունեցել «Հզբոլլաh» ահաբեկչական խմբավորման օբյեկտներից մեկում: Տեղի լրագրողների […]
21:34 21.09.2020
Տավուշում տեղադրվել է հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը: Նախաձեռնությունը կապիտանի հորեղբորորդու` Կարեն Արշակյանինն է: «Տավուշում հուշաքար տեղադրելու մտադրությունն առաջացավ այն ժամանակ, երբ բեռնատարներով անվադողեր էին տարել սահման: Երբ հուշաքարն արդեն պատրաստ էր, տարանք Տավուշ, տեղադրել ենք մոտ 2 շաբաթ առաջ, այդ ողջ ընթացքում մեզ հետ էր […]
19:00 21.09.2020
«Շիրակի մարզում համայնքների խոշորացում սպասվում է և անպայման լինելու է»,- այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: «Մինչև 2021 թվականի ավարտը, մինչև հաջորդ տարվա հիմնական ու ամենակարևոր ՏԻՄ ընտրությունների անցկացումը, խոշորացման գործընթացը կավարտվի և մենք կթևակոխենք տեղական ինքնակառավարման հաջորդ փուլ»,- նշել է նա: Շիրակի մարզում մինչ այս խոշորացման արդյունքում ձևավորվել են յոթ […]
22:30 20.09.2020
Պետական կառույցներում պարգևավճարների տրամադրման թեման մշտապես բուռն քննարկումների է արժանանում: Մարզպետարանները ևս քննադատությունների թիրախում են հայտնվում։ Հրապարակվում է աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների ընդհանուր չափը: Շատ դեպքերում բարձր պարգևավճարների տրամադրումը պարզաբանվում է, որ այս կերպ կանխվում են պետական կառույցներում պաշտոնյաների կողմից ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր իշխանությունը որդեգրել է, որ կոռուպցիոն գործընթացները ընդհանրապես […]
22:00 20.09.2020
Արդեն 1,5 տարի է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը պետ չունի ։Նախկին պաշտոնակատարը մարզպետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին , որպես հիմավորում ներկայացվել էր քաղծառայության գրասենյակից ստացված գրությունն այն մասին, որ ժամանակավոր պաշտոնակատարն իր մասնագիտական ստաժով չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:Աշխատանքից ազատվելուց հետո նախկին պաշտոնակատարը նաև դատարան հայց էր ներկայացրել ,որտեղ […]
21:30 20.09.2020
Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը «Շանթ»-ի «Տեսանկյուն » հաղորդաշարի եթերում,ի թիվս այլ հարցերի ,անդրադարձել է նաև մարզպետարաններում սպասվող կառուցվածքային փոփոխություններին ,որով նախատեսվում է նաև վարչությունների միավորում:Գլխավոր քարտուղարը նշել է,որ այս փոփոխությունները նախագծվել էին դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ,որոնք նախատեսվում էր կիրառել տարածքային կառավարման օրենքի ընդունումից հետո: «Հիմա, երբ որ արդեն օրենքով սահմանվել են մարզպետարանների և […]
19:40 18.09.2020
Փողոցաշինությունից հետո գյուղական բնակավայրերում առաջնահերթ լուծման խնդիր է համարվում մանկապարտեզներ ունենալը։ Սա ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաների կրթության, նաև գյուղից դեպի քաղաք բնակչության արտահոսքը կանխելու լուրջ հիմնահարց է դիտարկվում։ Այս տարի Շիրակի մարզից կառավարություն է ներկայացվել մանկապարտեզների շենքերի վերանորոգման կամ նորերի կառուցման սուբվենցիոն 10 ծրագիր՝ 400 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Փոքր բյուջե ունեցող գյուղերի համար […]
20:26 17.09.2020
Նոր ուսումնական տարվա առաջին երեք օրերին մարզի Սարապատ խոշորացված համայնքի երեք գյուղերի՝ Սալուտի, Վարդաղբյուրի և Հարթաշենի 4-12-րդ դասարանցիները դպրոց չեն գնացել։Բացի տարրական օղակից այս համայնքների աշակերտները հարևան ՝ Մուսայելյան գյուղի միջնակարգ դպրոց են հաճախում։ 19-ըաշակերտ տրանսպորտ չունենալու պատճառով 3օր դպրոց չեն գնացել ։ՈՒսումնական տարին նոր սկսված ՝տեղեկանում են , որ միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է երեխաներին […]
19:56 16.09.2020
Չեխիայի կրթության նախարար Ռոբերտ Պլագան ընկել է հեծանիվից և կոտրել ողնաշարի ոսկորը։ Պլագան ամռան սկզբին էլ հեծանիվից ընկնելու պատճառով վնասել էր ձախ ձեռքը: Երկու դեպքերում էլ նախարարը ենթարկվել է վիրահատությունների: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պլագան մտադիր է հինգշաբթի օրվանից վիրակապով աշխատանքի վերադառնալ։ Նա 42 տարեկան է և կրթության նախարարությունը ղեկավարում է 2017 թվականի դեկտեմբերից: […]
19:21 16.09.2020
CNN հեռուստաընկերության հաղորդմամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում աճուրդի է հանվել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի մազի փունջը, ինչպես նաև հեռագիրը նրա արյան բծերով: Գործարքի գումարը գերազանցել է 81 հազար դոլարը։ Անանուն գնորդը ձեռք է բերել ամերիկացի առաջնորդի մազերի փունջը, որը կտրվել էր դիահերձման ընթացքում՝ Լինքոլնի սպանությունից 24 ժամ անց, Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին: […]
18:45 16.09.2020
«Սեպտեմբերի 16-ի դրությամբ մեկուսացված քաղաքացիների թիվը Շիրակի մարզում նվազել է։ Այս պահին մեկուսացման մեջ են գտնվում 534 քաղաքացիներ, նրանցից 153-ը դրական ախտանիշներով»: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Այսօր Շիրակի մարզից մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել ևս 2 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայություն կորոնավիրուսի կասկածով 8 մարդ է […]
23:59 15.09.2020
Այսօր կայացել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Սահմանված ժամկետում մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ թեկնածուներ: Նրանք բոլորն էլ ներկայացել ու մասնակցել են մրցույթին: Մրցութային հանձնաժողովի 8 անդամներից ներկա են գտնվել վեցը, այս դեպքում մրցույթում անհրաժեշտ քվորում եղել է, ու մրցույթը կայացել է: Հանձնաժողովի անդամները լսել են բոլոր […]
18:15 15.09.2020
Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման համար հատկացվեց նախկին ռուսական տանկային զորամասի 21,5 հեկտար տարածքը։ 2019 թվականի օգոստոսին առաջին փուլի շինարարությունը մեկնարկեց մոտ վեց հեկտարի վրա, որի ընթացքում գրունտային ջրերի մակարդակի բարձրացման պատճառով ենթակառուցվածքների շինարարության ավարտը նախատեսված ժամկետներից շեղվեց, շահագործվեց միայն սպասարկման ընդարձակ սրահը։ Առաջ եկած խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ եղավ նախագծային փոփոխություններ, հավելյալ […]
23:58 14.09.2020
Վաղվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի այլ գրաֆիկով, մի քանի երթուղիներ կհամալրվեն ևս 13 միկրոավտոբուսներով։ Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ուղևորահոսքն ակտիվանում է։ Յոթ ամսվա հարկադիր պարապուրդից հետո թիվ 1 երթուղու ավտոբուսները կրկին կաշխատեն, ի տարբերություն թիվ 40 երթուղու ավտոբուսների: Նոր ուսումնական տարին բուհերում երկու շաբաթ է՝ սկսվել է, իսկ դպրոցներն այսօրվանից վերաբացվեցին։ Թեև դեռ բնականոն հուն […]
21:19 13.09.2020
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից մեկն արդեն մահացած է եղել: «Մեզ մոտ տեղափոխված երիտասարներից մեկը մահացած էր, մյուսի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած-ծակած վերք: Սկզբում որոշեցինք վիրահատել, բայց կրկնակի հետազոտությունից հետո պարզեցինք, որ վերքը թափանցող չէ: Երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում չէ, նրա կյանքին վտանգ չի […]
19:49 13.09.2020
Ինչպես հայտնում է Yahoo Style UK- ը, Մեծ Բրիտանիայից Լուիզ Ուորնեֆորդը 48 տարեկան հասակում առաջին երեխային է լույս աշխարհ բերել: Կինը 18 անգամ վիժում է ունեցել, տարիներ շարունակ պայքարել է երեխա ունենալու համար և, ի վերջո, 48 տարեկան հասակում երեխա է ունեցել: Նա իր երեխա ունենալու պատմությունը ներկայացրել է «Երազներ նորածնի մասին» վավերագրական գրքում: Լուիզան […]
22:20 12.09.2020
62-ամյա Սաշա Ավետիսյանի համար տարիներ առաջ սիրողական համարվող զբաղմունքը դարձել է մշտական աշխատանք։ Արդեն 15 տարի է, որ Շիրակի մարզի Քեթի գյուղում ստեղծել է իր արհեստանոցը, որտեղ պատրաստում է կենցաղում օգտագործվող, ինչպես նաև ազգային մշակույթին բնորոշող իրերի մանրակերտեր։ Մեծ համբերության ու վարպետության արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք իրական չափերից փոքր են տասնապատիկ ու ավելի անգամ։ […]
21:20 11.09.2020
3 օրից արտակարգ պայմաններում կվերաբացվեն դպրոցները։Այս ուսումնական տարում նախապատրաստություններն հիմնականում վերաբերում են հակահամաճարակային միջոցառումներին։ Համավարակը փոխեց դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումը ։ Փոխվում են դասասենյակների կահավորանքը,սեղանների ու աթոռների դասավորվածությունը ,կատարվում են մասնաշենքերի ամբողջական ախտահանումներ, արտակարգ պայմաններում փոխվում են աշակերտների հաճախելիության գրաֆիկներն ու դասացուցակները ։Պարետատան ուղեցույցը վերաբերում է Հանրապետության բոլոր դպրոցներին,թեև ոչ բոլորն ունեն հավասար հնարավորություններ։ Մարզի […]
21:48 10.09.2020
Սեպտեմբերի 10-ի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը ավելացել է 4-ով՝ դառնալով 710, նրանցից 223-ը դրական ախտանիշներով է: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Այսօր մայրաքաղաքի կլինիկաներ է տեղափոխվել են 3 քաղաքացի, իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժ ծառայությունում բուժվում է կորոնավիրուսի կասկածով 10 հիվանդ: Ըստ մարզի […]
21:00 09.09.2020
Վարչապետի հանձնարարականով 2018 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիից բացի ուսումնասիրել է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդիրները :Շիրակի մարզի գյուղերի մոտ 150 անօթևան ճանաչված ընտանիքներից մի մասին հատկացվել են բնակարանների գնման վկայագրեր,իսկ մյուսների համար սկսվել է բնակարանների կառուցումը ։Աշխատանքային խմբի քննարկման օրակարգում է եղել նաև Աշոցքի Կոճոր թաղամասի երկհարկանի տնակային կառույցներում բնակվող 164 ընտանիքների բնակապահովման հարցը: […]
20:30 09.09.2020
2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ ավարտել է 3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։ Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին արտակարգ դրության պատճառով։ Բազմահատոր թղթապանակներում քաղաքի ժամանակավոր […]