TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Շիրակի մարզում տեղացել է առաջին ձյունը

12:17 21.11.2020

Շիրակի մարզում տեղացել է առաջին ձյունը։ Լուսադեմին տեղումներ են սկսվել Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի տարածաշրջանների բնակավայրերում։ Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Գյումրիում ու մարզի այն բնակավայրերում, որտեղ ձյուն չի տեղացել, առկա է մառախուղ ու ցածր տեսանելիություն։

̰
«Հայ երգը դարերից»․ Գյումրիում նկարահանվել է հայկական մշակույթին ու երգարվեստին նվիրված հինգ տեսաֆիլմ

18:25 19.11.2020

Փրկել, պահպանել ու ներկայացնել ազգային երգն ու երաժշտությունը… Այսպիսին է մշակութային ծրագրի առաքելությունը, որն իրականացնում է Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը: «Հայ երգը դարերից» կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող դրամաշնորհային նախագծի շրջանակներում նկարահանվում են հինգ ֆիլմեր, որոնք հեռուստադիտողին կպատմեն հայ երգի, ալեքպոլյան աշուղական դպրոցի ստեղծման, շիրակյան ժողովրդական երգերի ու Անդրկովկասի մշակութային կենտրոնների […]

̰
Մի օր կվերադառնանք մեր ծննդավայրը․Գյումրիում գտնվող արցախցի պատանիների սպասումները

20:38 17.11.2020

«Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնության շրջանակներում Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկ ամիս էъ արցախցի պատանիների ու երիտասարդների ցերեկային ժամանցի կազամակերպման աշխատանքներ է տանում։ Տարբեր նախասիրություններ ունեցող պատանիները հաճախում են խմբակների, միջոցառումների ու էքսկուրսիաների են մասնակցում։ 16 տարեկան Արմեն Ասրյանը Ստեփանակերտից է։ Պատերազմի հենց առաջին օրն են ընտանիքով տեղափոխվել Գյումրի։ Արմենը տեղաշարժման խնդիրներ ունի, ներառական […]

̰
Ռուսաստանում ռոբոտները կարող են  փոխարինել COVID-19-ի բուժումն իրականացնող հիվանդանոցների բուժանձնակազմին

21:10 15.11.2020

Ռուսաստանում պատրաստվում են ստեղծել ռոբոտ, որը կկատարի բժշկական անձնակազմի գործառույթների մի մասը «կարմիր գոտիներում»գտնվող   կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ: Նորարարական այս գաղափարի հեղինակները Իննոպոլիսի համալսարանի «Ռոբոտաշինության և մեխատրոնիկայի բաղադրիչների տեխնոլոգիաներ» բաժնի աշխատակիցներինն է։ Գրում է Izvestia- ն: Ռոբոտները կկարողանան նմուշներ վերցնել հիվանդներից, ինչպես նաև կատարել այլ աշխատանք: Անհրաժեշտության դեպքում բժիշկները կկարողանան հեռակա կարգով կառավարել խելացի մեքենան […]

̰
Քաղաքացին վիճակախաղով շահել է կես միլիոն դոլար ու որոշել  վաղաժամ անցնել թոշակի

15:30 15.11.2020

Միչիգան նահանգի բնակիչներից մեկը  վիճակախաղում  շահել է   ջեքփոթի  գումարը,որոշել է ժամանակից շուտ  թոշակի անցնել: Այդ մասին հայտնում է MLive հրատարակությունը: 60-ամյա ամերիկացին մշտապես հետեւել է նոր ակնթարթային վիճակախաղերի անցկացմանը և պարբերաբար տոմսեր է գնել։Այն եղել է իր հոբբիներից մեկը:Տղամարդը վիճակախաղի տոմս գնել է   հոկտեմբերին և դրանով  շահել է 500․000 դոլար : «Տուն վերադառնալիս ես հեռացրի […]

̰
ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքը դառնում է COVID-19-ի օջախ

12:55 15.11.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգները գրեթե ամբողջությամբ վերածվում է   կորոնավիրուսային վարակի օջախի։Այս մասին հայտնել է համաճարակաբան , Ջո  Բայդենի COVID-19 աշխատանքային խմբի անդամ Մայքլ Օստերհոլմը։ Հաղորդում է РИА Новости-ն։ «Կարևոր է հասկանալ, որ  գործնականում ԱՄՆ-ի համարյա ամբողջ տարածքը  դառնում է  օջախ, ինչը նշանակում է, որ  իրականում այլևսկոնկրետ , տեղային  այլ  օջախներ չկան» ,- ասել է Մայքլ Օստերհոլմը […]

̰
Արցախցի կանայք Գյումրիում ժենգյալով հաց են թխում, հասույթի մի մասը փոխանցվում է հիմնադրամին

12:25 10.11.2020

Արցախի համն ու հոտը Գյումրիում։ Ով երբևէ եղել է Արցախում, գիտի, որ Ժենգյալով հացն Արցախի ամենահայտնի ու ազգային ուտեստն է, ավանդական խոհանոցի խորհրդանիշը։ Արցախցի երկու կանայք՝ Անուշ Համբարձումյանն ու Անուշ Ղարիբյանը, որոնք պատերազմական այս օրերին Արցախի տարբեր շրջաններից ընտանիքներով տեղափոխվել են Գյումրի, ժենգյալով հացի բուրմունքն ու համն են իրենց հետ բերել։ Այստեղ թխում են, ոչ […]

̰
Հանուն Արցախի և հանուն բանակի. գյումրեցի հայտնի ու պատանի նկարիչները իրենց աշխատանքների վաճառքի հասույթը փոխանցում են հիմնադրամին

22:00 08.11.2020

Հանուն Արցախի և հանուն բանակի. այս խորագիրը կրող նախաձեռնության շուրջ են համախմբվել  գյումրեցի արվեստագետները. մեկտեղել կարողություններն ու որոշել վաճառել իրենց ստեղծագործությունները, իսկ ամբողջ հասույթը փոխանցելու են համազգային դրամահավաքին: Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսական կազմի ամենօրյա  ցուցադրություն- վաճառքին միացել են նաև բուհի ուսանողներն ու նկարչական դպրոցների պատանիները: Նախաձեռնող խմբի անդամներն ինքնուրույն են պատրաստում նկարների համար նախատեսված շրջանակները։ […]

̰
Մեր հողերը անմշակ չենք թողնում, որ էն կողմից թշնամին տեսնի՝ հայկական գյուղերը միշտ շեն են

18:40 05.11.2020

Սահմանային գյուղերի յուրաքանչյուր բնակիչ սահմանապահ է՝ ամուր կառչած հողին, իսկ  անվտանգության հիմնական երաշխավորները հայ և ռուս սահմանապահներն են։ Որոշ համայնքներ  սահմանից հեռու են անգամ մի քանի հարյուր մետր, որտեղից պարզ երևում են հակառակ կողմում գտնվող բնակավայրերը։ Շիրակի մարզի 119 գյուղական բնակավայրերից սահմանամերձ են 15-ը, մեծ մասը հայ-թուրքական սահմանին է։ Բնակիչները համակերպվել են սահմանի երկայնքով փշալարերի […]

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ բուժհաստատություններն աշխատում են ծանրաբեռնված

00:32 03.11.2020

Այժմ առողջապահական համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։ Վիրուսի արագ տարածման նպաստավոր պայման են ստեղծել սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունները, որին գումարվել է նաև հասարակության զգոնության թուլացումն ու անտարբերությունը։ Համավարակի երկրորդ ալիքի կանխատեսումներ մասնագետներն անում էին դեռ ամռան կեսերին, երբ հակահամաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իսկ հիվանդության հաստատված օրական դեպքերի թիվը չէր հատում 500-ի սահմանը։ […]

̰
Շվեյցարիայում Ֆրանսիայի հյուպատոսությունը շրջափակվել է կասկածելի փաթեթի պատճառով

20:45 30.10.2020

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում  ոստիկանությունը շրջափակել է  Ֆրանսիայի հյուպատոսությունը այն բանից հետո, երբ  շենքի հենց մուտքի մոտ կասկածելի փաթեթ  է հայտնաբերվել։ «Ոստիկանության հաղորդագրության  համաձայն, առավոտյան 9.30-ի սահմաններում  ,  մի կին դիմել  է անվտանգության  ծառայության աշխատակցին  և պոլիէթիլենային տոպրակ տեղադրել հենց Ֆրանսիայի հյուպատոսարանի մուտքի մոտ: Ֆրանսիայում առկա իրավիճակի և վերջին իրադարձությունների պատճառով, արտակարգ իրավիճակների ծառայություններն անմիջապես շրջափակեցին […]

̰
Ապրիլյան պատերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրը մարտավարական դաշտային մարզումներ է անցկացնում

19:55 29.10.2020

«Տիգրան Աբգարյան» մարտական ակումբի նախաձեռնությամբ Գյումրիում  անցկացվում են մարտական  պատրաստության պարապմունքներ: Ձորամերձ հատվածում ստեղծվել են սահմանային դիրքերին բնորոշ իրական պայմաններ, փորված են խրամատներ ու խրամաբջիջներ, անվադողերով էլ կառուցվում են  հսկման դիտակետեր: «Մենք փորձել են ստեղծել իրականին շատ մոտ միջավայր, դասընթացների բոլոր մասնակիցները պետք է գործնականում հասկանան ինչ է դիրքային աշխատանքը, ինչպես են փորվում խրամատներն ու […]

̰
Արթիկի հակագազերի պահեստում հրդեհ է բռնկվել

17:39 25.10.2020

Այսօր ժամը 11:40-ին ԱԻՆ Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Տուֆագործների 1 հասցեում գտնվող քարաշեն պահեստում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել թիվ 49 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթիկ քաղաքի Տուֆագործների 1 հասցեին հարակից չշահագործվող քարաշեն պահեստում այրվում են կուտակված հակագազի մնացորդներ և ստվարաթուղթ, որը […]

̰
Մահաթմա Գանդիի ակնոցն աճուրդում վաճառվել է 340 հազար դոլարով

15:55 25.10.2020

Ակնոցը, որը պատկանել է հնդիկ քաղաքական գործիչ և ընդդեմ բռնությունների փիլիսոփայության հիմնական գաղափարախոս Մահաթմա Գանդիին, վաճառվել է East Bristol Auctions աճուրդում 340 000 դոլարով: Ակնոցը վաճառքի է հանել մի մարդ, որն այն ստացել է  հորեղբորից: Վաճառողի ազգականն աշխատել է Հարավային Աֆրիկայում 1910-1930 թվականներին: Այդ ժամանակ այնտեղ է գտնվել  նաև Գանդին: Վաճառողն  իրականում չի էլ հասկացել […]

̰
Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժները սահման ուղարկելու համար տաք գլխարկներ, գուլպաներ ու ցանցեր են գործում

10:50 25.10.2020

Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող  առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են […]

̰
Apple ընկերությունը դադարեցրել է iPhone- ի հնացած մոդելների արտադրությունը

10:37 25.10.2020

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է iPhone- ի երկու հնացած մոդելի արտադրության ավարտի մասին:  Այսպիսով, ընկերությունը այլևս չի թողարկի iPhone XR և 11 Pro սմարթֆոնները: Apple- ի ղեկավարությունը նման որոշման պատճառ ներկայացրել է այն, որ գաջեթների այս մոդելները բնութագրերով զիջում են նոր արտադրանքներին և ընկերությանը շահույթ չեն բերում: Ընկերությունը նշել է, որ iPhone 11 […]

̰
Գյումրիի թատրոնում կայացել է «Վերելք»ներկայացման առաջնախաղը.hասուjթը կփոխանցվի Արցախի վերականգնմանը

19:17 24.10.2020

Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Վերելք» ներկայացման առաջնախաղը:Դերասան և ռեժիսոր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացման պրեմիերան  նախատեսված էր հոկտեմբերի 7-ին , բայց պատերազմական իրավիճակով պայմանավորված այն չկայացավ։ «Պատրաստվում էինք,համավարակի սահմանափակումներից ութ ամիս անց բացել մեր 151-րդ թատերաշրջանը,պիտի բացեինք երեք նոր ներկայացումներով,որոնցից մեկն էլ հենց «Վերելքն» էր:Փորձերը շատ լավ ընթանում էր,արդեն տոմսերը ամբողջությամբ վաճառված […]

̰
Երկիր մոլորակին մոտեցող աստերոիդը իրականում  նախորդ դարում  տիեզերք արձակված հրթիռ է

20:45 18.10.2020

Ինչպես հայտնում են ՆԱՍԱ-ից, Երկիր մոլորակին   մոտեցող «աստերոիդը» իրականում  1966-ին դեպի Լուսին արձակված ամերիկյան հրթիռի  մի մասն է:Ըստ կանխատեսումների այդ  «աստերոիդը» Երկրի ուղեծիր պետք է  հասնի նոյեմբերին։ Խորհրդավոր առարկան նկատվել էր սեպտեմբերին ՝ Հավայան կղզիներում  գտնվող աստղադիտակի միջոցով: Այսպես կոչված՝ աստերոիդը  ստացել է 2020 SO անունը: Սակայն հետագայում պարզվեց, որ սա պարզապես հրթիռ է, որը […]

̰
Գյումրեցի 73 ամյա Ստյոպա պապը ընտանիքից թաքուն  էր մեկնել  Արցախ

21:00 16.10.2020

Մարտի են գնում նաև ծերունիները․․․Այդպես էր 90-ականների արցախյան գոյամարտում , այդպես էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի  օրերին ու հիմա։ 73 ամյա գյումրեցի   Ստյոպա  Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին հայտնի դարձավ համացանցում։ Ոչ իր կամքով  պատերազմի ամենաթեժ կետից նոր է վերադարձել Գյումրի ։ 73-ամյա զինվոր-կամավորականին հանդիպեցինք  իր տանը։ «Շորերս դրել եմ ստեղ,որ հանկարծ ծայրագույն […]

̰
Իմ հողն այնտեղ է,իմ տունն ու դպրոցն այնտեղ է,պատերազմից հետո  գնալու եմ Արցախ

20:10 10.10.2020

Արցախում թշնամու նշանառության տակ  են գտնվում նաև  բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը։ Գյուղերի ու քաղաքների բնակիչների մեծ մասը չի լքել  ծննդավայրը , պատսպարվում   է ապաստարաններում։Կանայք  ,երեխաներն  ու տարեցները    ժամանակավոր տեղափոխվել  են Հայաստանի  տարբեր բնակավայրեր՝ մարտական գործողությունների ավարտից հետո  անպայման  վերադառնալու վճռականությամբ։ Քանի դեռ  գտնվում են  Հայաստանում,դպրոցահասակ երեխաները  այստեղ կշարունակեն դպրոց գնալ ։Շիրակի մարզի մի քանի  […]

̰
Գյումրիի ավագանու որոշմամբ՝ 20 միլիոն դրամ փոխանցվեց Արցախին

18:55 09.10.2020

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը,որի օրակարգի առաջին հարցը վերաբերել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախի բնակավայրերին աջակցության տրամադրմանը։ Մարտական գործողությունները 13-րդ օրն է Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Թիկունքում ՝ հանուն Արցախի ու ռազմաճակատում կռվող զինծառայողների համար աշխատանքները մի քանի ուղղություններով են տարվում։ Համապատասխան կառույցներն ու գերատեսչությունները ռազմական դրության պայմաններում […]

̰
Ադրբեջանի գործողությունները դատապարտելու կոչով Գյումրին կդիմի 20 քույր քաղաքների ղեկավարությանը

17:23 09.10.2020

Նյութական ու ֆինանսական աջակցություններից բացի, քննարկումը տեղափոխվեց մեկ այլ հարթություն։ Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկությամբ հանդես եկավ՝ պաշտոնական փաստաթուղթ ուղարկել Գյումրիի բոլոր 20 քույր քաղաքներին և կոչ անել  պետություններին դատապարտել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ու պահանջել դադարեցնել անօրինական զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ։ «Սա կոչ է մեր քույր 20 քաղաքներին դատապարտել էս ագրեսիան […]

̰
Գյումրեցի կանայք ու աղջիկները դիրքերում կռվող տղաների համար անձրևանոցներ ու տաք քնապարկեր են կարում

21:26 08.10.2020

Առաջնագծում կռվող տղաների համար գյումրեցի կանայք անձրևանոցներ ու քնապարկեր են կարում։ Այսօր խիստ անհրաժեշտ իրերն են՝ անձրևից ու ցրտից պաշտպանվելու համար։ Կամավորների խմբեր են աշխատում, բոլոր ռեսուրսներն ու հումքը կենտրոնացրել են, արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն հասել է դիրքեր։ Հասմիկը մասնագիտությամբ մոդելավորող ու դիզայներ է, այժմ դուստրերի հետ միայն զինվորների համար անձրևանոցներ է կարում։ Տան սենյակները […]

̰
Մեր տղաները չեն զոհվում,նրանք հավերժ կանգնած են դիրքերում․Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը  շարունակում է  օգնել Արցախին

20:45 30.09.2020

Շիրակի մարզի բնակիչները  շարունակում են  իրենց աջակցությունը բերել  Արցախին ու սահմանին  կանգնած զինվորներին։Համայնքներում հավաքված սնունդը,անկողնային պարագաները,հագուստն ու  առաջին անհրաժեշտության  իրերը  հավաքման կենտրոններից  բեռնատարներով  տեղափոխում են Արցախ։ Այս աշխատանքները կոորդինացնելու հարցում շիրակցիներին  օգնում է ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը ՝ Ժորա Աբգարյանը։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված պատերազմական գործողությունների   առաջին […]

̰
Արթիկում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ 35-ամյա քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է

11:33 30.09.2020

Այսօր առավոտյան՝ ժամը  9-ի սահմաններում, ԱԻՆ Ճգնաժամային  կառավարման Շիրակի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 38 շենքի առաջին բնակարանի խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով […]

̰
Գյումրեցի 7-ամյա Նարեկը ընկերների հետ անիվներ է հավաքում, որ սահման ուղարկի

22:01 28.09.2020

Գյումրեցի յոթամյա Նարեկն այսօր ամբողջ օրն իր ընկերների հետ անիվներ էր հավաքում սահման ուղարկելու համար: Փոքրամարմին տղան մեծ դժվարությամբ իրենից մի քանի անգամ ծանր անվադողերը տեղափոխում էր հավաքատեղի: «Էս կալոսները կտանիմ, օր ղրգեմ պոստ: Ծանր էլ էղնի, մեր տղեքի համար կտանիմ: Կհավաքենք մեր մայլեն, գռուզավիգները կուգան, կտանին»,- ոգևորված պատմում էր Նարեկը: Նարեկը նաև ասաց, որ […]

̰
«Ես Արցախն եմ․Շիրակ»․Արցախի ժողովրդին ու առաջնագծում տղաներին աջակցելու համար նախաձեռնություն է մեկնարկել

20:38 28.09.2020

Այսօր ողջ օրվա ընթացքում Շիրակի մարզի բնակիչները  որպես աջակցություն Արցախին ու սահմանին կռվող տղաներին Հայորդաց տուն էին  բերում առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ։Նախաձեռնությունը կրում է  «Ես Արցախն եմ․Շիրակ» խորագիրը։ «Նախաձեռնությունը կրում է «Ես Արցախն եմ․Շիրակ» անունը,որովհետև էս պահին մեզանից յուրաքանչյուրը Արցախ է և կապ չունի Հայաստանի որ մարզում ենք մենք ապրում,յուրաքանչյուրս էսօր մեր հայրենիքի պաշտպանության […]

̰
Ամասիայի տարածաշրջանի հարյուրավոր երիտասարդներ ու տարեցներ անդամագրվում են սահման մեկնելու համար

16:33 27.09.2020

Ամասիայի տարածաշրջանի 18 գյուղերից հարյուրավոր երիտասարդներ ու տարեց տղամարդիկ վաղ առավոտից գալիս են տեղի զինկոմիսարիատ ու անդամագրվում սահման մեկնելու համար:Առանձին ջոկատով պատրաստ են Արցախ մեկնել նաև Ամասիայի Երկրապահ կամավորական ջոկատի տղաները:

̰
Շիրակի մարզում նկատվում է վիրուսի ակտիվացում ՝ պայմանավորված  նաև սուր շնչառական  վիրուսների սեզոնայնությամբ

19:10 26.09.2020

ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը ներկայացրել է  Շիրակի մարզում նոր կորոնավիրուսի  տարածման ներկա ցուցանիշները։Ըստ համաճարակաբանի մարզում նկատվում է վիրուսի  ակտիվացում,ինչը պայմանավորված է նաև սուր շնչառական  վիրուսների սեզոնայնությամբ։ «Ցանկացած վարակիչ հիվանդություն ունի սեզոնայնություն։Եթե աղիքային վարակների կամ վիրուսային       հեպատիտների համար դրանք ամառ-աշուն սեզոնայնությունն ունեն,օդակաթիլային վարակների  համար       դա  գարուն-աշուն-ձմեռ սեզոնն է։Գրիպի և գրիպանման  […]

̰
Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական է ներկայացրել

17:45 26.09.2020

Ինչպես հաղորդում է  Al Arabiya- ն, Լիբանանը կրկին մնացել է  առանց վարչապետի. Օգոստոսի 31-ին պաշտոնը ստանձնած Մուստաֆա Ադիբը հայտարարել է  իր հրաժարականի մասին: Նշվում է, որ քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ ստեղծված քաղաքական փակուղու պատճառով: Ադիբը ներողություն  է խնդրել այն բանի համար,որ   խմբակցությունները այս հարցի շուրջ համաձայնության այդպես էլ  […]

̰
BACK_TO_TOP