21:00 10.02.2023
ԳյումրիԲԿ-ի թերապևտիկ և ինֆեկցիոն բաժանմունքների հիվանդասենյակներում ազատ մահճակալներ կան, այս մի քանի օրերին գրիպով կամ սուր շնչառական վիրուսին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացումները պակասել են, թեև օդակաթիլային վարակների վտանգավոր շրջանը դեռ պահպանվում է։ «Ի տարբերություն հունվար ամսվա ծանրաբեռնված վիճակի, փետրվար ամսին կարծես թե դիմելիությունը մի փոքր նվազել է, հիմա թերապևտիկ բաժանմունքում 30 մահճակալներից զբաղված են 26-ը, այդ […]
18:39 09.02.2023
Կառավարությունն ավելացրել է մարզերի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը, զուգահեռ համայնքների առաջնահերթ լուծում պահանջող ծրագրային փաթեթներն ավելի նպատակային են դառնում։ 2023 թվականի սուբվենցիոն փաթեթների ներկայացման ժամկետներն ավարտված են, այժմ ընթանում են ծրագրերի հաստատման, որոշների դեպքում՝ շինմրցույթների հայտարարման և ընտրության փուլերը: Այսինքն, նախապատրաստական գործընթացի շուտ անցկացումը երաշխիք է լինելու աշխատանքների շուտ մեկնարկի։ Շիրակի մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում […]
17:17 04.02.2023
Գյումրիի 3 գերեզմանատներից երկուսը քանի տարի է ունի կիսափակի կարգավիճակ, հուղարկավորությունների համար տեղ չկա, դրանք թույլատրելի են համարվում միայն ընտանեկան գերեզմանոցներում։ Հողակտորները սպառվում են նաև Շիրակ գերեզմանատանը։ Քաղաքապետարանը նոր հողատարածք գնել է, բայց մեկ ու կես տարի է դեռ փաստաթղթային խնդիրներ կան չկարգավորված։ Փաստացի 3 գերեզմանատներում անթույլատրելի հատվածներում հուղարկավորությունները շարունակվում են, հաճախ հին տապանաքարերի ու […]
19:39 01.02.2023
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծվել է կոլապսային իրավիճակ։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Երևանի դատարաններ դատավորների տեղափոխությունն այսպես են բնորոշում գյումրեցի փաստաբանները։ «Դատավորներին տեղափոխում են, բայց նման աննախադեպ տեղափոխություն դեռևս տեղի չէր ունեցել։ Եղել էր, որ մի դատավոր տեղափոխում էին, տեղը մեկ ուրիշին էին նշանակում, բայց այս երկու ամսվա ընթացքում՝ դեկտեմբեր և հունվար, միանգամից 4 […]
19:53 28.01.2023
2021 թվականին Արթիկի տարածաշրջանը, որպես խոշորացված համայնք, ձևավորվեց 23 գյուղական և մեկ քաղաքային բնակավայրով, բայց տեղական ինքնակառավարման մարմինը՝ ավագանիով ու նոր աշխատակազմով սկսեց աշխատել ավելի ուշ՝ 2022-ի մարտից, նույն այն ժամանակահատվածում, երբ սուբվենցիոն հայտերի ներկայացմանը մնացել էր մեկ ամիս։ Համայնքապետարանը հասցրեց մշակել համայնքային խնդիրների փաթեթը, բայց դրանց մեծը 2022-ին մեկնարկին չհասավ, թեև շինմրցույթները կայացել էին, […]
21:00 26.01.2023
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն այս ամիսներին չի դադարեցվել, եղանակային պայմանները դեռ թույլ են տալիս աշխատանքներ կատարել ամբողջ ծավալով: 10 հեկտար տարածքում մարզական համալիրի բոլոր ենթակառուցվածքների ու մասնաշենքերի կառուցում է ընթանում: Համալիրի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին, ավարտի ժամկետ նախանշվել է 2025 թվականը։ 2021 թվականի ամռանը սկսված շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացվել էր […]
18:47 25.01.2023
Փետրվարի մեկից կփոխվի քաղաքացիներին հաշմանդամության խումբ որոշելու կարգը: Հաշմանդամության խումբ սահմանելու համար ներկայում բժիշկները հիմնվում են հիվանդության նկարագրի, փաստաթղթերի ու տեղում արտաքին զննության վրա։ Փետրվարի մեկից առաջին անգամ բժշկասոցիալական հանձնաժողովներ դիմած քաղաքացիների դեպքում հաշմանդամության խումբ որոշելու մոդելը կփոխվի։ Այսինքն բժշկական մոդելից անցումը սոցիալականի նախատեսում է, որ առաջին անգամ հանձնաժողովին դիմած քաղաքացին դիմումի հետ միասին պետք […]
19:08 24.01.2023
Փաստաթղթային ձևակերպումների, ինչպես նաև մրցույթների ուշ անցկացման պատճառով Շիրակի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի գրեթե 60 տոկոսը մնացել են անավարտ և կշարունակվեն այս տարի։ Այս մասին Գյումրիում իրականացված փողոցաշինական աշխատանքների որակի դիտարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։ Մինչ այս մարզպետարանի վերահսկող հանձնաժողովը շրջայցերի ընթացքում թերություններ ու խախտումներ հայտնաբերել է ոչ միայն Գյումրիում, նաև մարզի խոշորացված […]
20:26 22.01.2023
Այրոցը հաղթահարելու ամենահեշտ միջոցը հատուկ դեղագործական պատրաստուկներն են, սակայն որպես այլընտրանք կարող եք օգտագործել ստամոքսահյութի ազդեցությունը չեզոքացնող միջոցներ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Ալեքսանդր Անդրեևը։ «Այրոցի դեմ պայքարի ամենաարագ և մատչելի միջոցը սովորական մաստակ ծամելն է՝ առանց շաքարի և անանուխի ավելացման: Մաստակը ուժեղացնում է թուքի արտադրությունը, որը մաքրում է կերակրափողի […]
18:56 22.01.2023
Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ մի քանի ալպիական հանգստավայրեր մնացել են առանց ձյան 2023 թվականի հունվարին։ Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում։ Եվրոպայում 2023 թվականը սկսվեց անոմալ բարձր ջերմաստիճանով։ Ալպերում և Պիրենեյների մի քանի լեռնադահուկային հանգստավայրերում գրեթե ձյուն չկա: Copernicus Sentinel-2 սարքից արված 2023 թվականի հունվարին արված […]
17:29 22.01.2023
Երիտասարդության տարիքում ալեհեր մազերի առաջացման պատճառներից մեկը սթրեսն է, վստահ է մաշկավեներաբան, ալերգոլոգ-իմունոլոգ Սվետլանա Տուրբովսկայան։ Ինչպես պարզաբանել է Տուրբովսկայան, նման անոմալիան հաճախ գենետիկայով է պայմանավորված։ Սա հիվանդություն չէ, պարզապես մարդու օրգանիզմում բացակայում է գենը, որը պատասխանատու է բավականաչափ մելանին արտադրելու ունակության համար, ինչի պատճառով մազերը գունազարդվում են։ Նա մեջբերել է Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունը, […]
17:09 21.01.2023
Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը դատարկվել է։ Որպես ինֆեկցիոն բաժանմունք այն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, ինֆեկցիոն հիվանդանոցը այն երեք բուժհաստատություններից մեկն էր, որը միավորվեց Գյումրի ԲԿ-ին, բայց նախապես որոշված էր, որ ինչպես Գյումրիի ծննդատունը, պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, այն մնալու էր իր շենքում, միայն տեղափոխություն էր նախատեսված ուռուցքաբանական հիվանդանոցի համար։ Ինֆեկցիոն հիվանդանոցի դռանը փակցված գրությունը […]
18:53 19.01.2023
Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն արդեն վեցերորդ անգամ չի կանայում։ Բանն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4-ը նիստերին չեն ներկայանում, իսկ տնօրենի մրցույթի մեկնարկի համար անհրաժեշտ է խորհրդի 9 անդամներից առնվազն 6-ի ներկայությունը: Դպրոցի կառավարման խորհրդի հինգ անդամներն ու միակ թեկնածուն նիստը սկսելու համար սպասում էին բացակա 4 […]
18:45 16.01.2023
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը փակելու մասին շրջանառվող լուրերն անհիմն են, սա վստահեցնում են մանկական հիվանդանոցի տնօրինությունից: Թեև երբեմն տարածվող նման խոսակցությունների պատճառները բուժանձնակազմին ակնհայտ են։ Այն, որ Գյումրիի երկու ծննդատները միավորելու տարբերակն այս պահին օրակարգում չէ, առողջապահության նախարարը հայտնեց, երբ աշխատանքային այցով Գյումրիում էր։ Մանկական հիվանդանոցի տնօրինությունն ունի միայն ենթադրություններ, թե […]
17:12 14.01.2023
Մարտի մեկից կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն մարզպետարաններում: Այն հաստատված է կառավարության որոշմամբ, բայց վերջնական կառուցվածքը հստակեցված չէ։ Գլխավոր քարուղարության բաժիններ են ուղարկվել փոփոխության նախնական տարբերակները, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են։ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով 1996 թվականից ձևավորված տարածքային կառավարման մարմինները՝ մարզպետարանները համակարգում են հանրապետական, գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։ Այս 27 տարիների ընթացքում մարզպետարանները կառուցվածքային […]
18:08 10.01.2023
Հանրապետությունում պահպանվում է գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունը, հիվանդանոցներում դիմելիության թվերն աճում են։ Անցած տարեվերջից գերծանրաբեռնված իրավիճակ է Գյումրի ԲԿ-ի թերապևտիկ ու ինֆեկցիոն բաժանմունքներում, ազատ մահճակալներ չկան նաև Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում։ «Ստացիոնարում այս պահին ունենք 20 հիվանդ, որոնց մեջ գերակշիռ մասը կազմում են երեխաները։ Երեխաները գալիս են բավականին բարձր […]
21:00 23.12.2022
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման տեմպերին՝ նշելով ավարտի ժամկետներ։ «Ճանապարհը Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետև սահման՝ 11,7 կմ է: Երեք շինարարական ընկերություն են աշխատում, գլխավոր դժվարություններն ու բարդություններն, այսպես ասած, հաղթահարված են, հողային աշխատանքների, ժայռերի պայթեցումների […]
19:39 23.12.2022
Այսօր շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցներով Մուշ 2 թաղամասում կառուցված երկու շենքերը, բնակարանամուտ է տոնել 36 ընտանիք։ Երկու վեցհարկանի շենքերի կառուցումը մեկնարկել էր 2020 թվականին։ Երկու շենքերը կառուցվել են հանգանակած մեկ ու կես միլիոն դոլարով, փոխվել են անօթևան ընտանիքների բնակապահովման մոտեցումները։ Շահառուներն ընտրվել են սահմանված չափորոշիչներով։ Երկրաշարժից տուժած լինելուց բացի նախապատվությունը տրվել […]
11:03 21.12.2022
Գյումրիի մանկապարտեզներում մեկ երեխայի ամսական վարձավճարը 8000 դրամ է կազմում: Ծնողների վճարած գումարով ձևավորվում է մանկապարտեզի բյուջեն, կատարվում են անհրաժեշտ գնումներ ու երեխաներին ապահովում են երեքանգամյա սնունդով, մնացած գումարն էլ ուղղում են կոմունալ վճարումներին։ Քաղաքային բյուջեից տրամադրվող գումարը միայն աշխատավարձերի համար է: Մինչ այդ վարձավճարի զեղչային համակարգ կիրառվել է սոցիալական տարբեր խմբերում ներառված երեխաների համար։ […]
20:00 19.12.2022
Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որին ներկա են գտնվել մարզպետարանի աշխատակազմը՝ բոլոր վարչություններով, դպրոցների տնօրենները, խոշորացված համայնքների, վարչական կենտրոնների, ինչպես նաև մարզի ուժային կառույցների ղեկավարները։ Տարեկան արդյունքներն ամփոփվել են ըստ ոլորտների, անդրադարձել են թերացումների հիմնական պատճառներին։ Մարզխորհրդի նիստերի առաջնահերթ օրակարգային քննարկվող հարցը բյուջեների կատարողականներին է վերաբերում։ Տարեվերջյան ամփոփ տվյալներով՝ բոլոր վեց համայնքները միասին […]
19:45 16.12.2022
Գյուղական բնակավայրերում առողջապահության հասանելիության խնդիրներն ինչքանով են ուշադրության կենտրոնում, բուժօգնության որակի և ծավալի նկատմամբ արդյո՞ք կա վերահսկողություն։ Հարցերի շուրջ այսօր քննարկում է անցկացվել Գյումրիի Մեդիա երկխոսությունների կենտրոնում, ներկայացվել են նաև Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Աշոցքի և Ամասիայի գյուղական բնակավայրերում կատարած մոնիտորինգի արդյունքները։ Պարզվում է, որ Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում բուժական կենտրոններ […]
18:38 15.12.2022
Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի պատին նոր ցուցանակ է հայտնվել այն մասին, որ այստեղ լինելու է Շիրակի երկրագիտական թանգարանը։ Նախկին հիվանդանոցի եռահարկ շենքը երկրագիտական թանգարանին հատկացվեց 2018 թվականին, կազմակերպվեց հանգանակություն, հավաքված մոտ 15 միլիոն դրամով նախագծման էսքիզային տարբերակ հասցրեցին կատարել։ «Նախագիծը պարզապես էսքիզային է եղել, էսքիզային տեսքով ինչ-որ բաշխումներ է կատարվել, թե որ սենյակը […]
18:23 12.12.2022
Գյումրիի դրամատիկական թատրոնը նշեց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, Գյումրիի Մտորումների թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը: Հեբելյանական երեկոյին ներկա էին վաստակավոր արտիստի խաղընկերները, ուսանողները, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ու այն գյումրեցիները, որոնք արժևորում ու բարձր են գնահատում Գյումրիի կոլորիտային գույներից մեկի ՝ Վարպետ Հովոյի արվեստն ու բեմական գործունեությունը: «Իմ օրը […]
20:59 09.12.2022
Շիրակի մարզում այս տարի կատարվել է 6000 հեկտարով ավելի աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածքների ավելացմանը նպաստել է հատկապես աշնանացան ցորենի սերմացուի պետական օժանդակության ծրագիրը։ Այս տարի ծրագրի մոտեցումները փոխվեցին: Եթե մինչ այս պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին էին տրամադրվում տեղական արտադրության ու ներկրված աշնանացան ցորենի սերմացումներ, ապա նոր ծրագրով որոշվեց հողագործներին, որպես կատարված ծախսի փոխհատուցում, սերմացուի փոխարեն […]
18:38 07.12.2022
Ամեն տարի դեկտեմբերի 7-ը աղետի գոտում դեռ չլուծված հիմնահարցերի մասին խոսելու առիթ է նաև, երբ օրակարգային են շարունակում մնալ անօթևանությունն ու բնակարանաշինությունը, տնակների գոյությունը, որից բաժանվել թերևս շատերը դեռ չեն կարողանում։ Կառավարությունը անօթևանության խնդրի լուծման և քաղաքը տնակներից ազատելու նոր ժամկետ է նախանշում 2027 թվականը։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճապազրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ […]
20:00 03.12.2022
Կապիտալ ծախսերի ծրագրով մինչև տարեվերջ Շիրակի մարզում նախատեսված է շահագործման հանձնել 70 կմ հիմնանորոգված կամ միջին նորոգումների ենթարկված ճանապարհ: Պետական բյուջեից մարզի ճանապարհաշինության հատկացումը 2022-ին կազմել է 10 միլիարդ դրամ: Շիրակի մարզն ընդհանուր ունի 829 կմ ճանապարհ, որից 495 կմ-ը՝ մարզային, 220-ը՝ հանրապետական, իսկ 114-ը միջպետական նշանակության են։ Այս կիլոմետրերի հաշվարկում են նաև քանդված, անանցանելի […]
18:39 01.12.2022
Վարպետի հուշատուն-թանգարանում էքսպոզիցիոն փոփոխությունը կատարվել էր 20 տարի առաջ, այցելուներին թանգարանում ցուցադրվում էին Վարպետի գրական ու ստեղծագործական ժառանգությամբ, ինչպես նաև մեմորիալ հատվածով, որտեղ Ավետիք Իսահակյանի ընտանիքին պատկանող գույքն ու կահ-կարասին է: Այժմ հուշատուն-թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու նոր վիդեո-ձայնային տեխնիկական հագեցվածությամբ: Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային միջոցներով, իսկ սրահների վերանորոգման համար գումար է […]
19:55 30.11.2022
Աշխատանքային այցով այսօր Գյումրիում է եղել ՀՀ առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Գյումրիի բուժհաստատություններում ներդրված նոր ծառայությունների աշխատանքին, բուժսարքավորումների հագեցվածությանը, շենքային պայմաններին։ Բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղված 2023-ի ծրագրերի ցանկում են Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների վերանորոգումները։ Սակայն «Կումայրի» արգելոցի շինություն առաջին պոլիկլինիկան իր շենքում չի մնա, նախատեսվում է այն տեղափոխել այլ […]
17:42 29.11.2022
Այսօր Գյումրիի դրամատիկական թատրոնում կայացավ աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։ Արդեն երրորդ օրն է՝ մաեստրոն և իր ղեկավարած նվագախումբը հանդես են գալիս հայ հանդիսականի համար։ Այս անգամ ևս Վլադիմիր Սպիվակովի այցը Հայաստան բարեգործական էր. երեք համերգներից առաջինը «Զինվորի տանը» բուժվող վիրավոր զինվորների համար էր, որի հասույթն […]
18:38 23.11.2022
Շիրակի մարզում ավարտված ու ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներում խախտումներ ու թերություններ են հայտնաբերվել: Այդ թվում և Գյումրիում, մշտադիտարկումներ կատարել է Շիրակի մարզպետարանի աշխատանքային խումբը, որը նաև հայտնաբերված թերությունները վերացնելու, նախագծային պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականներ է տվել կապալառու ընկերություններին։ Մինչև փաթեթներն ուսումնասիրվեցին, շինմրցույթների երկարատև փուլերն անցան, այս տարվա սուբվենցիոն ծրագրերը մարզում մայիսի փոխարեն հուլիսին սկսվեցին։ Մարզի ընդհանուր […]