TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Գյումրիի երեք բուժհաստատություններին միավորման գործընթացն ավարտելու համար 8 ամիս ժամանակ է տրվել

19:30 26.12.2020

«Գյումրի» ԲԿ-ին են միավորվում են Գյումրիի ծննդատունը, ուռուցքաբանական դիսպանսերն ու պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։Ըստ Շիրակի մարզպետի այս նախագիծը մի քանի տարի գտնվում էր շրջանառության մեջ։ Իսկ միավորվելու  պատճառը մասնավորապես ծննդատան պարագայում ,  կուտակած պարտքերն էին։ «Գյումրիի ծննդատան հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք։ Պարտքերը ,որոնք տարիներ շարունակ էնտեղ կուտակվում էին,հնարավորություն չէին տալիս ուղղակիորեն դուրս գալ էդ վիճակից,անգամ մի […]

̰
Պատերազմի առաջին օրերից Շիրակի մարզն ընդունել է 2500-ից ավելի արցախցիների․մեծ մասն արդեն վերադարձել է

17:55 26.12.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը  Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է Շիրակի  մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների  կեցության ու բնակության պայմանների ապահովման խնդիրներին։ Պատերազմի առաջին օրվանից  Շիրակի մարզն ընդունել է 2500-ից ավելի արցախցիների, բայց նրանց որոշ մաս, չհարմարվելով տեղի պայմաններին, ցանկություն է  հայտնել տեղափոխվել Հանրապետության այլ տարածաշրջաններ։ «Ընտանիքներ կային,որ մարզի կլիմայական պայմաններին չէին հարմարվում,գալիս էին՝ մեկ-երկու օր […]

̰
Մեկնարկել է Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների հաշմանդամության կարգի հաստատման և թոշակավորման գործընթացը

17:30 26.12.2020

Հանրապետության բժշկասոցիալական փորձագիտական  հանձնաժողովները իրականացնում են Արցախյան պատերազմում վիրավորում ստացած և  նախապես հերթագրված անձանց  բուժզննություն։Առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա, պարզեցված կարգով որոշվում է պատերազմի մասնակից վիրավորների   հաշմանդամության խումբը:       Շիրակի մարզի բժշկասոցիալական հանձնաժողովը վիրավոր, վերջույթների անդամահատումներով զինվորների փորձաքննություն է իրականացնում  ինչպես Գյումրիում,այնպես էլ մարզի տարածաշրջաններում, անհրաժեշտության դեպքում մասնագետները կատարում են նաև տնայցեր: Հարություն […]

̰
Հողատարածքների վաճառքի մեկնարկային արժեքի թանկացման մասին նախագծին Գյումրիի ավագանին դեմ քվեարկեց

19:59 24.12.2020

Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր հողամասերի կադաստրային արժեքի փոփոխման նոր կարգի մասին նախագիծը, որը ներկայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ին ընդունած նոր որոշումը, ըստ որի՝ 2021 թվականի հունվարի մեկից 7-8 անգամ բարձրանալու է աճուրդով վաճառվող հողատարածքների մեկնարկային արժեքը։ «Ըստ այս օրենքի՝ հողի բազային գինը, երբ որ 50 հազար էր մեկ քառակուսի […]

̰
Գյումրիի ավագանին Արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների գույքահարկը ամբողջությամբ զիջելու որոշում ընդունեց

18:40 24.12.2020

Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգային 14 հարցերից 10-ը ֆինանսական բաժնի զեկուցման թեմաներն են եղել։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը ավագանու հաստատմանն է  ներկայացրել  2021 թվականի բյուջեի եկամուտների ու ծախսերի նախահաշիվը։ Այն քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի հիման վրա է հաշվարկվել։ Հաջորդ տարվա բյուջեն «կանխատեսվող» բնորոշումը ստացավ։ Կանխատեսումային բյուջեի նախագիծը ավագանին միաձայն  հաստատեց։ Եվս մի […]

̰
Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված  համայնքում սուբվենցիոն  ծրագրերն ամբողջությամբ ավարտվել են

20:58 23.12.2020

Շիրակի մարզում  62 մեծ ու փոքր սուբվենցիոն ծրագրերից  միայն հինգի  շինարարությունն է տեղափոխվել հաջորդ տարի: Ամենաշատ հայտեր ստացվել  էին  մարզի խոշորացված համայնքներից, ինչը բացատրվում է տվյալ  համայնքների միավորված բյուջեների ֆինանսական հնարավորությունների մեծածմամբ: 15 բնակավայրեր ներառող Մարմաշեն խոշորացված համայնքում հաստատված 10 սուբվենցիոն ծրագրերն  ամբողջությամբ ավարտված  են ։Ֆինանսական ամենաշատ ներդրումներ ծախսվել են ավտոտեխնիկայի կայանման ու սպասարկման կենտրոնի […]

̰
Շիրակի մարզում ամբողջ գիշեր իրականացվել են ճանապարհներից ձյան շերտի մաքրման աշխատանքներ

13:30 23.12.2020

Ձյան առատ տեղումների հետևանքով գիշերվանից Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներ դարձել են դժվարանցանելի։ Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղում արգելափակված են մնացել վրացական բեռնատարները, ինչի պատճառով ճանապարհի որոշ հատվածներում խցանումներ են առաջացել։Ամբողջ գիշեր մարզի ճանապարհները սպասարկող 4 ընկերությունների շուրջ 30 միավոր տեխնիկա է աշխատել, կատարել են ձյան շերտի  ու ավազով ու աղով մաքրման աշխատանքներ։ Այս  պահին մարզում դժվարանցանելի կամ […]

̰
12-րդ դասարանցիներն այսօր պետական ավարտական քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից

19:48 22.12.2020

Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցներում այսօր անցկացվել են ավարտական քննություններ։ 12-րդ դասարանցիները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից։ Շիրակի մարզի 164 դպրոցներից քննություն է ընթացել 15-ում։ Ըստ նախապես լրացված հայտերի՝ մասնակցել են 12-րդ դասարանի 170 աշակերտներ, որոնք ուսումնական տարվա ավարտին՝ հունիսին, «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություններ չեն հանձնի։ «Հայոց լեզու և […]

̰
Ինչպես են շրջափակումից դուրս եկել Շիրակի մարզի կամավորականները. մանրամասներ

00:35 21.12.2020

Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակաման մեջ եղած կամավորականները դեկտեմբերի 18-ին վերադարձան տուն: Դիրքերում եղած բոլոր  տղաները Շիրակի մարզից էին: Նրանց մեծ մասը համայնքապետարանների աշխատակիցներ էին, վարչական ղեկավարներ ու խոշորացված համայնքների ղեկավարներ: Ինչպես հայտնվեցին շրջափակման մեջ և ինչպես կարողացան դուրս գալ ադրբեջանական զինված ուժերի շրջափակումից ու վերադառնալ  տուն, այս մասին SHANTNEWS.am-ին պատմել է Ամասիա խոշորացված […]

̰
Խծաբերդից գերեվարված 62 տղաները Բաքվում են, նրանք բոլորը Շիրակի մարզից են. Սոֆիա Հովսեփյան

17:55 20.12.2020

Այսօր Արցախում շարունակվել են Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարցերով հանդիպումներն ու քննարկումները, որին ներկա են գտնվել զինծառայողների ծնողները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ, որը որոշ մանրամասներ է փոխանցել տեղի ունեցած հանդիպումից: «Ծնողների հետ միասին հանդիպել […]

̰
Հարգանքի տուրք և խոնարհում պատերազմում զոհված շիրակցի հերոսների հիշատակին

19:56 19.12.2020

Այսօր Շիրակ գերեզմանատան  զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։Բոլորի շիրիմներին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հարյուրավոր քաղաքացիներ  ծաղիկներ են խոնարհել։ Մարդիկ այցելել են նաև  90-ականների   և 2016 թվականի ապրիլյան պատերազմներում  զոհված, հերոսացած տղաների  շիրիմներին։ Մատուցվել է  հոգեհանգստի կարգ ։   Հարազատներն ու ընկերները  ցավի և վշտի հետ մեկտեղ խոսել են  […]

̰
Հին Շենում շրջափակման մեջ հայտնված շիրակցի կամավորները ճանապարհվել են տուն

23:36 18.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզի կամավորականներն արդեն դուրս են եկել շրջափակումից ու վերադառնում են տուն: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանի հետ, որը ևս ջոկատի 7 տղաների հետ գտնվում էր շրջափակման մեջ: Նրա խոսքերով՝ Շիրակի մարզի տղաները այս պահին գտնվում են Գորիսում և քիչ անց, Մարմաշեն […]

̰
Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․Եղիշե Կիրակոսյան

21:00 18.12.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ  գերեվարված տղաների հարազատների  մոտ մեկ ժամ տևած  հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանը պատասխանել են բոլորի  հարցերին ,պարզաբանել օրենքով նախատեսված  գործընթացների հաջորդականությունն ու կարևորությունը։ Հանդիպման ավարտից հետո Շանթնյուզին տված հարցազրույցում Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ  մարզպետարանից  իրեն փոխանցված գերեվարված քաղաքացիների տվյալներն այսօր  կուսումնասիրվեն և հնարավորինս […]

̰
Պատերազմում վիրավորում ստացած  զինծառայողները վերականգնողական բուժում են ստանում   Գյումրիի  վերականգնողական կենտրոնում

20:57 16.12.2020

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները մի քանի  բարդ  վիրահատություններից հետո բուժումը շարունակում են Գյումրիի վերականգնողական կենտրոնում:Այս պահին վերականգնողական  բուժում են ստանում  50-ից ավելի  զինվորականներ: Կենտրոնում մասնագիտական  խմբերը  մերսումների, թերապևտիկ վարժությունների ու մարզասարքերի միջոցով  հիմնականում վերականգնում  են  վերջույթների ֆունկցիոնալ խանգարումները, նյարդային համակարգի բնականոն գործունեությունն ու ողնաշարային  հատվածների ոսկրային խախտումները: 26 ամյա Տիգրանի  ձախ ոտքից  բեկորները դեռ  […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է խաղաղապահ զորքերի տեղակայման նոր քարտեզը

19:10 16.12.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր քարտեզը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ: Քարտեզում կարմիրով նշված է շփման գիծը, սև գծանշումներով հատվածը Լաչինի միջանցքն է: Ստեփանակերտի հատվածում կարմիր դրոշակով նշված է խաղաղապահ առաքելության հրամանատարական կետը:  

̰
«Հարյուրամյա հայկական գրաֆիկան». Գյումրիում ցուցադրության են ներկայացվել հին ու նոր գրաֆիկական աշխատանքներ

19:55 14.12.2020

Գյումրիի «Ստիլ» գրաֆիկայի թանգարանում բացվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով  ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հայաստանի և աշխարհի 14 երկրների 150 նկարիչների ու քանդակագործների աշխատանքները: Ժամանակակից ստեղծագործողների 400 աշխատանքների կողքին ցուցադրվում են նաև հայկական  գրաֆիկական արվեստի հարյուրամյա նմուշները, ինչպես նաև հայազգի հայտնի նկարիչների կտավների  բնօրինակները: Հայկական գրաֆիկան իր արմատներով կապված է միջնադարի հայերեն ձեռագիր գրքերի ստեղծման, […]

̰
Գիշերօթիկ հաստատությունների լուծարումից մեկուկես տարի անց դեռ  ճգնաժամային կենտրոններ չեն ձևավորվել

19:57 10.12.2020

Գիշերօթիկ խնամքի հաստատությունների փոխարեն ճգնաժամային սպասարկման կենտրոնների վերակազմակերպումը մինչև տարեվերջ չի ավարտվի։ Տարբեր պատճառներով այն արդեն մեկուկես տարի է ուշանում է։ Ըստ ծրագրի՝ Հայաստանում ձևավորվելու են երեք ճգնաժամային աջակցության կենտրոններ՝ Շիրակի, Սյունիքի մարզերում և մայրաքաղաքում, որոնց կառուցվածքային ձևաչափը դեռ հստակեցված չէ։ Նախատեսված է՝ Գյումրիի երկու գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարման հիմքի վրա  ճգնաժամային աջակցության կենտրոնը կգործի […]

̰
Հանրակրթական դպրոցներն  ամբողջությամբ անցան  առկա ուսուցման․12-րդ դասարանցիները պատրաստվում են դեկտեմբերի ավարտական քննություններին

19:40 09.12.2020

Դեկտեմբերի 7-ից  դպրոցների  5-12-րդ դասարանցիները ևս վերադարձան  առկա ուսուցման։ Մինչ այդ նոյեմբերի 2-ից դպրոցներում դասերը վերսկսվել էին 1-4-րդ դասարանների համար։Բոլոր դպրոցները դարձյալ առաջնորդվում և ենթարկվում են   սանիտարահիգիենիկ   նորմերի պահպանման կանոններին, որոնք կիրառում են ուսումնական տարվա սկզբից ,միայն թե պայմաններից մի քանիսը նոր շրջաբերականներով հանվել  կամ մեղմացվել են։ Աշակերտները թեկուզ այս պայմաններով, դժգոհ չեն։Դպրոց գալու, շփվելու […]

̰
Ինչպես կրթական ոլորտը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին․ քննարկում Գյումրիում ՏՏ ոլորտի մասնագետների հետ

18:55 09.12.2020

Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ներդրված են տեղեկատվական ու տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումներ, իսկ Հայաստանի կրթության ոլորտում, բուհական համակարգում գործող ծրագրերը մի քանի քայլ հետ են մնացել միջազգային չափորոշիչներից։ Այսօր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, այս հարցերն են քննարկել Շիրակի մարզում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Գյումրիում, […]

̰
Վերջինը՝ Շուշիից․ տեղի է ունեցել Գյումրիի մասին Շուշիում գրված գրքի շնորհանդեսը

19:57 08.12.2020

Գյումրիում տեղի է ունեցել  գրող-արձակագիր Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը։ Բոլոր պատմվածքները Լիլիթը գրել է Շուշիում ապրած տարիներին, բայց բոլորը Գյումրիի մասին են։ Հին քաղաքի նիստուկացն է, հայտնի թաղամասերում ընդունված ադաթները ու մականուն ունեցող գյումրեցիների հետաքրքիր պատմությունները: «Գիրքս գյումրվա բարբառով է, գյումրվա պատմություններ են, գյումրվա հին ու նոր դեմքերը։ Հավաքական կերպար է ինքը, հատուկ […]

̰
12 օր փլատակների տակ մնացած և հրաշքով փրկված պատանու պատմությունը․ 32 տարի անց Արթուրը  կիսվում է անջնջելի հիշողություններով

19:30 07.12.2020

Դեկտեմբերի 7-ին հաջորդած օրերին ավերակ քաղաքում կազմակերպվեցին անհետ կորած մարդկանց փնտրելու, գտնելու աշխատանքներ, բացվեցին որոնումների շտաբներ, որոնք փորձում էին կանոնակարգել հազարավոր զոհերի հուղարկավորության ու ողջ մնացածներին օգնելու հարցերը։ Այդ օրերին էր, որ նաև Լենինականի միակ թերթի խմբագրությունը դարձավ ընտանիք, երեխա ու ծնող կորցրած գյումրեցիների համար օգնության օղակ։ «Հիշողություն» թերթը տեղեկություն ստանալու և փոխանցելու հուսալի միջոց […]

̰
Sotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավը վաճառվել է 3,1 միլիոն  դոլարով

21:45 06.12.2020

Ռուս նկարիչների ստեղծագործությունների վաճառքից Sotheby’s աճուրդի տան գոյացած հասույթը գերազանցել է 18 միլիոն դոլարը:Այս մասին  հաղորդում է «Իզվեստիա»-ն ։  Ամենաթանկ լոտով վաճառվել է  հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն Սև ծովի ափին» կտավը , այն կազմել է 3,1 միլիոն դոլար: Վաճառքի են հանվել նաև նկարիչներ Կոնստանտին Սոմովի և Հենրիխ Սեմիրադսկու գործերը ։  Այժմ Sotheby’s աճուրդի […]

̰
Գյումրիի «Բարեկամության այգու» կառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթի հաղթողներն հայտնի են

20:50 04.12.2020

Գյումրիի «Բարեկամության այգու» վերականգման ծրագիրը ֆինանսավորող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը նախագծերի մրցույթ հայտարարել էր  հուլիսին,ներկայացվել էր 84 հայտ  աշխարհի 16 երկրների 34 քաղաքներից: Միջազգային մասնագիտական  ժյուրին ընտրությունը կատարել է առցանց քվեարկությամբ: Գնահատման մի քանի պարտադիր  չափորոշիչներ են հաշվի առել ՝ ֆունկցիոնալությունը, էկոլոգիականությունը։ Ճարտարապետական ինչ  լուծումներ են առաջարկել , ինչպիսի ենթակառուցվաքծներ է ունենալու այգին […]

̰
Գյումրիում հակահետևակային մարտական ական է հայտնաբերվել

19:20 30.11.2020

Այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Օզանյան-Ղարսի խճուղի փողոցների խաչմերուկի մոտ կա անհայտ ծագման առարկա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հայտնաբերված առարկան հակահետևակային մարտական ական է: Նախ սահմանազատել են տարածքը անցորդների համար, ապա հայտնել, որ ականը  ուսումնասիրելու, վնասազերծելու […]

̰
40 տարի անց Լուսաղբյուր գյուղը խմելու ջուր կունենա

19:57 28.11.2020

Մինչև տարեվերջ Շիրակի մարզի Լուսաղբյուր  գյուղը կունենա  ջրամատակարարման  նոր ցանց։ Ծրագիրը սուբվենցիոն է՝ ընդհանուր 72 միլիոն դրամ արժողության,որի  70 տոկոսը  պետության ֆինանսական պարտավորությունն է  ,իսկ 30 տոկոսը՝ համայնքինը: Լուսաղբյուրցիների համար մինչև հիմա ջրի հուսալի պաշարներն իրենց բակերում փորված ջրհորներն են ու մեկ էլ գյուղի միակ ինքնահոս աղբյուրը։ Միակ ու ամենամեծ աղբյուրը գյուղի ձորամերձ հատվածում է։100 […]

̰
Հանրակրթական դպրոցների շրջանավարտները դեկտեմբերի վերջին հանձնելու են ավարտական քննություններ

17:15 28.11.2020

Դեկտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունների մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետն է։Այս գործընթացում աշակերտներն ունեն ազատ ընտրության իրավունք, որը պայմանավորված է նաև  բուհ ընդունվելու  մասնագիտական  կողմնորոշմամբ։ Դեկտեմբերի 22-26 -ը 12-րդցիները կհանձնեն  ավարտական առարկայական քննություններ։Միջնակարգ ու ավագ դպրոցներում հեռավար դասերին զուգահեռ ընթանում են աշակերտների դիմումների ամփոփման ու առարկայական քննական խմբերի ձևավորման աշխատանքները։ Ավագ դպրոցների աշխատակազմերը զբաղված են […]

̰
Հրդեհ Գյումրիի բնակարաններից մեկում․79 ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

20:10 25.11.2020

Այսօր ժամը 18:16-ին  ԱԻՆ մարզային  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,որ  Գյումրիի  Կամո փողոցի թիվ 48 շենքի 1-ին  հարկից բնակարանում ծուխ է նկատվում, ներսում կա տուժած: Ահազանգով դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել են Կամո փողոցի թիվ 48 շենքի 12-րդ բնակարանի (1-ին հարկ) կենցաղային իրերը ՝ սեղանիկ,մահճակալ և  հեռուստացույցն […]

̰
Կյանքիս 21 տարիների ապրուստը մնաց թշնամուն․ կովսականցի ու ստեփանակերտցի ընտանիքների պատմությունները

18:55 25.11.2020

44-օրյա պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած հայկական գյուղերն ու քաղաքները շատերի համար դարձան նախկին բնակավայրեր, բայց միևնույն է՝ անպայման Արցախի հողում ապրելու նպատակներ բոլորն ունեն։ Զանգելանի շրջանի Կովսական գյուղի դարպասներն այլևս փակված են Վասիլյանների բազմանդամ ընտանիքի համար, իսկ Աթասյանների ընտանիքը մի քանի օրից Գյումրիից կվերադառնա Ստեփանակերտ։ Վասիլյանները Զանգելանի շրջանի Կովսական գյուղից դուրս են եկել […]

̰
Գյումրիում Opel-ը դիմային մասով մխրճվել է բեռնատարի անիվների տակ. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

15:00 24.11.2020

Կեսօրին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի -Ղարիբջանյան խճուղի  ավտոճանապարհին։ Շրջադարձ կատարելիս վրացական բեռնատարը բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենային, որը դիմային հատվածով մխրճվել է բեռնատարի անիվների տակ։ Վթարի հետևանքով Opel մակնիշի մեքենայի վարորդը և երկու ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածները մեքենայից դուրս են բերվել անցորդների օգնությամբ և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել «Գյումրի» բժշկական […]

̰
ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում իրականացվող փողոցաշինության այս տարվա աշխատանքները  կմնան անավարտ

17:35 21.11.2020

Վերակառուցման և զարգացման  եվրոպական բանկի  ֆինանսավորմամբ իրականացվող  փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները  այս տարի կմնան անավարտ։ Հուլիսին սկսված փողոցաշինության ավարտի ժամկետը տարեվերջն էր։ Ինչպես ծրագրի առաջին փուլում էր, այս ընթացքում ևս ժամկետներից շեղումը սկսվեց նախագծային փոփոխությունների պատճառով,բայց ամենաազդող գործոնը եղավ երկում հաստատված   ռազմական դրությունը։ Փողոցաշինական մեծ ծրագրի այս փուլում  ընդգրկված  են երկրորդական համարվող,բայց կենտրոնին կապող […]

̰
BACK_TO_TOP