14:35 27.01.2021
Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում։ Բախվել են Mercedes Benz և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել։ Անհրաժեշտ է եղել հրշեջ փրկարարական ջոկատի օգնությունը։ Մինչ հրշեջների՝ վթարի վայր հասնելը, հրդեհը տեղում մարվել է սեփական ուժերով։ Mercedes մակնիշի մեքենայում ուղևորներ չեն եղել։ Վարորդը ստացել է թեթև մարմնական […]
20:00 26.01.2021
Մեկ տարի առաջ հայտարարվեց, որ նախատեսվում է փոփոխել հայ-թուրքական սահմանին գտնվող Շիրակի մարզի Խարկով՝ Նոր Շեն գյուղի տարածք մուտքի ռեժիմը, որի արդյունքում Խարկով այցելությունը հասանելի էր լինելու բոլոր ցանկացողների համար։ Սահմանամերձ այս գյուղից ամենամոտն ու ամենապարզն է երևում պատմական Անի մայրաքաղաքը։ Այսօր Գյումրիում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այս նախագիծը […]
18:30 26.01.2021
Տարածքային կառավարման համակարգում նախատեսվում են փոփոխություններ, դրա անհրաժեշտությունը կա, սակայն նախորդ տարվանից ծրագրված մարզպետարանների օպտիմալացման գործընթացը՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ամեն ինչ պատրաստ է դեռևս գարնանից, բայց համավարակն ու հետո էլ պատերազմը խանգարեցին փոփոխության […]
18:10 26.01.2021
44-օրյա պատերազմից հետո, հրադադարի հաստատումից մեկ ամիս անց Խծաբերդ գյուղի դիրքերում գերեվարված Շիրակից 62 տղաների հայրենիք վերադարձի հարցին է անդրադարձել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ շիրակցի 62 գերիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա և նման հայտարարություն անելու համար հիմք է հանդիսանում այն, որ նրանց՝ Ադրբեջանում լինելու փաստը հաստատել է […]
14:37 26.01.2021
Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Հրաժարականի դիմում ներկայացրած նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպմանը ներկա չէր, նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին համատեղ աշխատանքի և իր գիտելիքները մարզի զարգացման գործում ներդնելու համար։ Մասնագիտությամբ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակներում […]
17:50 23.01.2021
Հունվարի մեկից փոխվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը։Մասնավորապես ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարն ու քննությունների համար տրամադրվող ժամանակը։ Փոփոխություններ են կատարվել նաև ավտոմեքենայի գործնական վարման հմտությունների ստուգման գործընթացում։Գյումրիի հաշվառման քննական կենտրոնում նոր կարգով վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմելիությունը դեկտեմբերի համեմատ մի փոքր նվազել է, օրական տեսական ու գործնական քննություն են հանձնում 50-60 […]
19:40 22.01.2021
Ֆրանսիացի բժիշկները նեղ մասնագիտական բուժօգնություն են տրամադրում արցախյան երկրորդ պատերազմում բարդ վիրավորումներ ստացած զինծառայողներին ու կամավորականներին: Կինեզոթերապևտ Միշել Բութան և օրթեզների մասնագետ Էդգար Միքայելյանը Գյումրիում զննել, բուժօգնություն են ցուցաբերել վերին վերջույթների բեկորային ու այրվածքային վիրավորումներով վերականգնողական բուժման մեջ գտնվող զինծառայողներին։ Վիրավոր զինծառայողների վնասվածքները հետազոտելուց հետո ֆիզիոթերապևտ, օրթեզի մասնագետ, ֆրանսահայ Էդգար Միքայելյանը վնասված վերջույթները ֆիքսելու համար […]
11:33 22.01.2021
Այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրից Մարմաշեն գյուղ տանող ավտոճանապարհին։ Միմյանց են բախվել «Սուզուկի» բեռնատարն ու «Ինֆինիտի» ամենագնացը։ Ըստ ականատեսների՝ բեռնատարն ընթանալիս է եղել մայրուղիով, երբ Անիից Մուշ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում բախվել է ամենագնացը։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Երկու ավտոմեքենաներն էլ լրջորեն վնասվել են, տուժածներ չկան։
20:47 20.01.2021
Գյումրիում գտնվող 428 հիդրանտների մեծ մասը չի շահագործվում, պատճառը կարևոր նշանակության ենթակառույցների ոչ պատշաճ տեխնիկական վիճակն է: Այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ փրկարարական վարչության աշխատակիցների հետ հանդիպմանը քննարկվել են հիդրանտների վերագործարկման հնարավորությունների ու առաջացած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու հարցերը: Քննարկմանը ներկա ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը Շիրակի մարզային փրկարարական վարչության պետից […]
19:50 20.01.2021
Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ տվյալները։ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը 2020 թվականի ընթացքում ստացել է 82․619 զանգ՝ 2019 թվականի հետ համեմատ մոտ 6000-ով պակաս։ Շիրակի մարզում գրանցվել է 587 արտակարգ դեպք, որի հետևանքով մահացել է 24, վիրավորվել՝ 378 քաղաքացի։ Արձանագրված դեպքերից 444-ն ունեցել են տեխնածին բնույթ, հրդեհների […]
19:30 20.01.2021
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից COVID բուժման կենտրոնից վերադարձել է իր պրոֆիլին՝ ինֆեկցիոն ծառայություններ մատուցող բուժհաստատության։ Բուն պրոֆիլին վերադառնալը պայմանավորված է COVID-19 բուժում ստացող հիվանդների թվի նվազումով և կենտրոնի թերբեռնվածությամբ։ COVID բաժանմունքների մասնաշենքերն այս պահին դատարկ են։ Բուժքույրերն ու բժիշկներն աշխատում են առանց պաշտպանիչ արտահագուստների։ «Դեկտեմբերից արդեն հիվանդացության թիվը բավականին նվազեց, դրա համար COVID […]
19:58 18.01.2021
Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու ընթացակարգը պարզեցվել է։ Անդամահատված և վիրավորում ստացած քաղաքացիներին ու զինվորներին պետական միջոցներով սայլակներ, հենակներ ու քայլակներ կտրամադրվեն առանց հաշմանդամության խմբի որոշման գործընթացն ավարտելու։ Նույն ընթացակարգով կիրականացվեն նաև պրոթեզավորումները։ Արմեն Միրզոյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է, մի քանի շաբաթ է բուժում է ստանում Գյումրիի […]
19:35 16.01.2021
ԱՄՆ ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է քաղաքական հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնի թեկնածու:Այս մասին է հաղորդում ՏԱՍՍ գործակալությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Նուլանդը 32 տարի շարունակ եղել է հարգված ու վստահելի դիվանագետ : Նախկինում պետքարտուղարի օգնականն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով: 2013-ի սեպտեմբերից մինչև 2017-ի հունվարըՎիկտորիա Նուլանդը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք […]
19:45 15.01.2021
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստումներ են։ Մասնագետները հիմա են համարում սուր շնչառական վիրուսների դեմ պայքարի ամենաարդյունավետ ժամանակահատվածը։ Այս ընթացքում պատվաստվում են հիմնականում ռիսկի խմբում ընդգրկված քաղաքացիները։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը ստացել է պատվաստանյութի նոր խմբաքանակ, որն առաջնային բժշկության օղակին տրամադրում են ըստ նախնական հայտերի։ Այս սեզոնին ամենաշատ պահանջարկն ունի գրիպի […]
20:30 13.01.2021
Երբ հինը նաև արդիական է։Մշակութային իրադարձությունների հանրայնացման միջոց հին աֆիշներն այսօր համարվում են ցուցադրության արժանի եզակի էքսպոնատներ։ Ազդագրային հին ձևաչափը թեև փոխարինվել է ինտերակտիվ՝ համացանցային գովազդներով, բայց միևնույն է, մշակութային կյանքն առանց աֆիշների անհնար է պատկերացնել ։ Հին ֆիլմերի ազդագրերի եզակի հավաքածու է ստեղծել «Ստիլ» թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Ֆոնդերում պահում է 1930-ից մինչև […]
18:10 12.01.2021
Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության 6-րդ տարին։ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեի տանը սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ մեղադրվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, նա դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թվականին արտահանձնվեց Ռուսաստանին։ Այսօր հայրական տուն էին այցելել Ավետիսյանների դուստրերը։ Արդեն 6 տարի, և միայն այս օրը […]
18:40 11.01.2021
Հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների աշակերտության համար այսօրվանից վերսկսվեց երկրորդ կիսամյակի դասապրոցեսը։ Մինչ նախարարության նոր որոշումը, հունվարի 11-ը նոր կիսամյակի մեկնարկ էր լինելու 3-12-րդ դասարանների համար, տարրական օղակի՝ առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդների ավարտը նախատեսված էր հունվարի 18-ին և 24-ին։ Որ հունվարի 11-ից երկրորդ կիսամյակի դասերի վերսկսումը վերաբերում է բոլոր օղակներին, դպրոցները շրջաբերականներ […]
17:15 09.01.2021
Մարզի համաճարակաբանները դեկտեմբերի կեսերից արձանագրել են Քովիդ 19-ի երկրորդ ալիքի թուլացում : Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների թիվը այս ընթացքում չի ավելացել, փոխարենը նախորդ ամիսների համեմատ ավելացել են դուրսգրումները ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի լաբորատարիայում տոնական օրերը աշխատանքային են եղել:Թեստավորվել են պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ դիմած քաղաքացիներից վերցված նմուշները: Նախորդ […]
20:57 08.01.2021
Մարզի բուժհաստատությունների համար նոր տարվա առաջին շաբաթն անցել է համեմատաբար հանգիստ։Ամանորի օրերին արտակարգ դեպքեր ու կանչեր չեն ունեցել, ինչը պայմանավորում են մարդաշատ միջոցառումների սահմանափակումներով։ Բայց տարվա աշխատանքային առաջին օրը «Գյումրի» ԲԿ-ի համար սկսվեց ծանրաբեռնված ռեժիմով։ 8-օրյա հանգստից հետո քաղաքացիների դիմելիությունն էր ակտիվացել, ստացիոնար բուժում ստացող հիվանդների մի մասն էլ տոնական օրերը տանն անցկացնելուց հետո վերադառնում […]
18:31 05.01.2021
Գյումրիի շտապ բուժօգնության կայանը տոնական չորս օրերի ընթացքում ստացել է 496 զանգ: Ըստ կայանի տնօրեն Արթուր Մանուկյանի, նախորդ տարվա համեմատ կանչերի թվի ավելացում չի գրանցվել։ «Տոնական օրերին ունեցել ենք 20 զանգ, որոնք եղել են կոտրվածքներով ու տարբեր տրավմաներով դեպքեր, ալկոհոլային թունավորման 2 կանչ է եղել, իսկ ավտովթարների հինգ դեպքերից երեք տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց»,- SHANTNEWS.am-ի […]
20:30 04.01.2021
Պատերազմի մեկնարկից 97 օր անց տուն է զանգահարել ժամկետային զինծառայող Դավիթ Մարտիրոսյանը։ Նա Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչ է։ «97 օր տղայիս հետ չէինք խոսել, ձայնը չէինք լսել, սա հրաշքի նման մի բան է մեզ համար, հիմա հավատում եմ, որ հրաշքներ լինում են իրական կյանքում: Դավիթս զանգահարեց դեկտեմբերի 30-ին՝ իմ ծննդյան օրը, անսպասելի էր, հուզմունքս […]
19:55 02.01.2021
2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի հունվարի 2-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն քաղաքացիներից ստացվել է 600 ահազանգ:Մեծ մասը եղել է տեղեկատվական բնույթի, քաղաքացիները հետաքրքրվել են ճանապարհների վիճակից: «Դեկտեմբերի 31-ին ստացել ենք երկու կանչ, մեր ջոկատները ահազանգով մեկնել են դեպքի վայրեր,բայց, բարեբախտաբար, հրդեհի բռնկումներ չեն եղել, մի զանգ էլ ստացել ենք […]
20:43 01.01.2021
Շիրակի մարզը Արցախյան պատերազմի առաջին օրվանից ՝սեպտեմբերի 27-ից ընդունել է 2531 արցախցիների, նրանց մի մասը վերադարձել է, իսկ մյուսները դեռ շարունակում են ապրել Գյումրիում ու մարզի այլ համայնքներում։ Բնակության խնդիրներից բացի այս պահին արցախցի ընտանիքների զբաղվածության ապահովումը համարվում է առաջնահերթություն։ «Մենք ունենք հասարակական աշխատանք ծրագիր,հիմա այդ ծրագիրը նոր ձևաչափով ենք իրականացնելու հատուկ արցախահայերի համար, […]
19:59 31.12.2020
Համավարակի տարում Շիրակի մարզի բուժհաստատություններն աշխատել են գերծանրաբեռնված։Քովիդ-19-ի դեմ պայքարի նպատակով մատուցվող ծառայությունների դիմաց պետական ֆինանսավորումն ավելացել է, բայց պլանային վիրահատություններից ստացվող եկամուտները նվազել են։ «2020 թվականի տարեսկզբին մարզի բուժհաստատություններին տրամադրված պետպատվերի բյուջեն սահմանված էր չորս միլիարդ հինգ հարյուր քսան միլիոն դրամ,ինչը սեպտեմբերին կատարված վերահաշվարկից հետո կազմել է չորս միլիարդ ութ հարյուր միլիոն:2019 թվականի բյուջեի […]
19:15 31.12.2020
Շիրակի մարզում այս տարի ևս գյուղատնտեսությունը տուժեց կարկտահարություններից ու ցրտահարությունից, վնասվեց 4900 հեկտար ցանքատարածք, ընդհանուր վնասը գնահատվել է 2,9 միլիարդ դրամ։ «Եթե ցուցանիշերը նայենք,մենք նախորդ տարվանից 1000 հեկտար պակաս աշնանացանի ցանքեր ունեինք և դրա հետևանքով սպասում էինք, որ այս տարի այդ պակասի ու կարկտահարության պատճառով կարող ենք բերքի պակաս ստացվեր,բայց 2020 թվականը 2019-ի հետ […]
17:36 31.12.2020
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ավտովթար է տեղի ունեցել: Շրջանաձև երթևեկության հատված մուտք գործելիս՝ միմյանց են բախվել«Մերսեդես» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Մոսկվիչ»-ը կողաշրջվել է: Երկու մեքենաներն էլ էականորեն վնասվել են, վարորդները չեն տուժել, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
18:40 30.12.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի թթվածնային արտադրության նոր կայանի կառուցման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է մոտ 100 միլիոն դրամ է: Գերժամանակակից սարքերը հնարավորություն կտան ամբողջությամբ բավարարել վերակենդանացման ու Քովիդ բաժանմունքների հիվանդների համար պահանջվող թթվածնի ծավալը: Սարքերի տեղադրումից հետո վերջնական մոնտաժման ու գործարկման համար մի քանի օրից Գյումրի կայցելի մասնագետների խումբ։ «Գյումրի» ԲԿ-ի թթվածնային բաժանմունքի պատասխանատու մասնագետներից մեծ […]
21:47 29.12.2020
Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը։ Վարչություններն ամփոփել են անցնող տարվա արդյունքները։ Հաշվի առնելով համավարակն ու պատերազմական դրությունը` գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է կատարողականների ու ցուցանիշների նվազում։ Տուժել են հատկապես համայնքներում տեղական բյուջեների հարկերի հավաքագրումները, ինչը պայմանավորված է անցնող տարվա ընթացքում աշխատատեղերի կրճատումներով ու արտագնա աշխատանքի մեկնելու սահմանափակումներով։ Քաղաքաշինության ոլորտում 31 միլիարդ դրամի շինարարական […]
18:10 29.12.2020
ՀՀ վարչապետի հրամանով մարզպետարաններում ստեղծվել են նոր պաշտոններ՝ մարզպետի տեղակալի հաստիքով։ Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի նիստում ներկայացրել է մարզպետի նորանշանակ տեղակալին։ Գնդապետ Պողոս Աբրահամյանը կանոնակարգելու է աշխարհազորի գործառույթները։ «Վարչապետի հրամանագրով պարոն Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ։ Պարոն Աբրահամյան, բարի գալուստ Շիրակի մարզ և բարի գալուստ Շիրակի մարզային կառավարման ոլորտ»,- ասել է Տիգրան […]
19:57 26.12.2020
2020 թվականին Շիրակի մարզում կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը ներկայացնելիս, Շիրակի մարզպետը նշել է, որ ավելի շատ աշխատանք է կատարվել,քան 2019 թվականին։ «Եթե ընդհանուր քաղաքաշինության ոլորտին անդրադառնանք, 2020 թվականին մոտ 31 միլիարդ դրամի աշխատանք է կատարվել, որի մեջ գերակշռում է ճանապարհաշինության ոլորտը մոտ 21 միլիարդ դրամ գումարով։Այստեղ մեզ համար մտահոգիչ էր այն հանգամանքը, որ մասնավոր […]