18:45 27.05.2021
Գյումրիում և Ախուրյանում ավարտին են մոտենում հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Փրկարարական ծառայության համար ժամանակակից պահանջներին համապատասխան նոր շենքերի շինարարությունը սկսվեց 2020-ի ամռանը։ Մեկ տարի անց երկու շենքերն էլ շահագործման կհանձնվեն։ Նոր կայանների կառուցումն ու Գյումրիում հրշեջ փրկարարական ջոկատի տեղակայման վայրի փոփոխությունը դեպքերի արագ արձագանքումն ապահովելու պայման է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ […]
16:10 27.05.2021
Խծաբերդի դիրքերում գերեվարված շիրակցի տղաների հարազատներն ու ծնողներն այսօր դարձյալ հավաքվել էին Շիրակի մարզպետարանում։ Հարազատները դժգոհ են անցած վեց ամիսների ընթացքում գերիների՝ հայրենիք վերադարձի գործընթացից, նշել, որ իրենց տրված ողջամիտ ժամկետներում հարցի կարգավորման բոլոր խոստումները չեն կատարվել, Ադրբեջանում պահվող տղաների առողջական վիճակի, պահման պայմանների մասին որևէ հստակ տեղեկատվություն չեն տրամադրում։ Նրանք նորից պահանջում են անհապաղ […]
18:20 25.05.2021
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումների մեկնարկից մինչ օրս պատվաստվել է 2500 քաղաքացի։ Առաջնային բուժսպասարկման օղակներում նկատվում է դիմելիության ակտիվացում։ Պատվաստումներն իրականացվում են պոլիկլինիկաներում նաև շաբաթ և կիրակի օրերին, գործում է նաև շարժական կայանը: Պատվաստվում են նաև աշխատանքային կոլեկտիվները, որոնք ամենօրյա և անմիջական շփման մեջ են։ Պոլիկլինիկաների բուժանձնակազմերն արդեն ստանում են պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը: «Օրական […]
21:35 23.05.2021
Ալաբամայի համալսարանի Բիրմինգհեմի համալսարանի և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքում եզրակացրել են, որ հեռուստատեսության չափազանց շատ դիտումը կարող է հանգեցնել հիշողության անխուսափելի խանգարումների: Այս մասին հայտարարել է Daily Mail- ը: Այսօր հեռուստացույց դիտելը դարձել է հանգստի շատ տարածված ձև և հետազոտողները վախենում են, որ դա կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, հստակեցնում […]
19:13 23.05.2021
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) նախատեսում է Եվրամիությունում առևտրային օդային տաքսիներ գործարկել մինչև 2025 թվականը, այս մասին հայտնում է EuroPulse- ը: Նման տրանսպորտը կնվազեցնի երթևեկության խցանումները և բեռնաթափելու է ցամաքային երթուղիները: Ակնկալվում է, որ սկզբում փոքր մարդատար նավերը ուղևորներ կտեղափոխեն, բայց ավելի ուշ հնարավոր կլինի գործարկել խոշոր անօդաչու ինքնաթիռներ: Այժմ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը […]
17:15 15.05.2021
Կփոխվեն քաղաքացիներին հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգերը: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով ու լրացումներով կփոխվեն քաղաքացու ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները, նաև տրամադրվող արտոնությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մշակվում են օրենքի կիրառության համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը: Այժմ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները շարունակում են աշխատել ծանրաբեռնված՝ պայմանավորված պատերազմում վիրավորում ստացած զինվորների ու քաղաքացիների դիմելիությամբ։ «1556 […]
19:40 14.05.2021
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները մեկ ամսից կսկսվեն: Կառավարությունը պետական բյուջեից 500 միլիոն դրամ հատկացումով, ըստ ծրագրի, այս տարի նախատեսվում է սպորտային բազայի միայն առաջին փուլի շինարարությունն ավարտել: Մասնագիտական խումբն ավարտել է սպորտային համալիրի նախագծման աշխատանքները, տեղի են ունեցել հանրային քննարկումներ, կատարվել է տեղանքի ուսումնասիրություն։ Շինարարության մեկ տարով հետաձգման պատճառները մի […]
18:42 12.05.2021
Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների համար Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ: Ծրագիրը ֆինանսավորում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ամերիկահայ ճարտարագետների ու գիտնականների միությունը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում հայրենիքի պաշտպանության գործին մասնակցած զինվորականներին նոր մասնագիտություն ձեռք բերել և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած աշխատանքի առաջարկներից օգտվել։ […]
18:20 11.05.2021
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը երեկ գիշեր վերադարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից։ Մայիսի 6-9-ը կայացած վերջին վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշներին հաջողվել է կարևոր ստուգատեսում նվաճել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մասնակցության ևս երկու վարկանիշ։ «Մինչ այս ստուգատեսը հայ ըմբիշներից 4-ն ունեին Տոկիոյի Օիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ։ Բուլղարիայի մրցաշարը մեզ համար շատ կարևոր էր։ Մեր հավաքականը կարողացավ ևս երկու […]
19:42 07.05.2021
Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղակայված շարժական կայանում այսօրվանից կկատարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի, պոլիկլինիկաների և շտապօգնության կայանի աշխատակիցները քաղաքացիներին իրազեկում են պատվաստման անհրաժեշտության մասին և տեղում պատվաստում են ցանկացող քաղաքացիներին։ Ծառայության այս տարբերակն ընտրվել է պատվաստման գործընթացը քաղաքացիներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար։ «Այստեղ բնակչության անցուդարձը […]
20:00 06.05.2021
2020-ի համավարակը, այնուհետ պատերազմական դրությունը լուրջ ազդեցություն թողեցին զբոսաշրջային տեմպերի վրա, տնտեսության այս ճյուղում վնասներն էական են։ Հայաստան զբոսաշրջիկների մուտքը սահմանափակումների պատճառով արգելված էր, նվազեցին նաև ներգնա տուրիզմի տեմպերը։ Ընդամենը մեկ ամիս է, որ Գյումրիում տուրիստական խմբերի աշխուժություն է նկատվում, և քաղաքը նորից հայտնվել է պահանջված ուղղությունների շարքերում։ «Գյումրիի բրենդավորումը շատ կարևոր է և դա […]
18:42 06.05.2021
Գյումրիում կանաչապատման աշխատանքներ են ընթանում։ Նոր ծառատեսակներով, թփերով ու ծաղիկներով ձևավորում են ոչ միայն կենտրոնական հատվածներն ու հրապարակները։ Կանաչապատման աշխատանքներում այս տարի կոմունալ ծառայությունը ընդգրկել է գրեթե բոլոր թաղամասերը։ Նախատեսված է նաև կանաչապատ տարածքների ընդլայնում։ Մուշ 2 թաղամասին հարող տարածքը նախկինում Մարմաշեն գյուղի վարելահողերն էին։ Երկրաշարժից հետո քաղաքից դուրս քաղաք կառուցելու ծրագրի համար ընտրվեցին այս […]
19:59 04.05.2021
Առողջապահության նախարարությունը Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկային հատկացրել է նոր շարժական թվային ռենտգեն սարք, որը մասնագետներին առավել ճշգրիտ ախտորոշումներ կատարելու հնարավորություն կտա։ Մինչ այս բուժհաստատությունը օգտագործում էր 1965 թվականի արտադրության ռենտգեն սարք, որի շահագործման արդյունավետությունը վաղուց սպառվել էր։ «Սա նոր սարք է, թվային սարք է, որն անմիջապես նկարելուց հետո նկարը գցում է համակարգչի մոնիտորի վրա, և […]
19:58 01.05.2021
Հանրապետության բոլոր 49 տարածքային կենտրոններում ներդրել է ծառայությունների մատուցման մեկ պատուհան համակարգը:Այսուհետ քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվելու դեպքում դիմելու են մեկ միասնական կենտրոնին: Կառույցների վերակազմավորման արդյունքում սոցիալական ապահովության միասնական ընդունարան է գործում նաև Գյումրիում։ Սոցիալական աջակցության Գյումրիի թիվ 1 և թիվ 2 տարածքային բաժինները, սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության տարածքային […]
19:40 30.04.2021
IDeA հիմնադրամն այսօր ներկայացրել է Գյումրիի «Բարեկամության» այգու վերականգնման վերջնական նախագիծը։ Մինչ այս նախորդ տարի հայտարարվել էր ինժեներական կումունիկացիաների ու ճարտարապետական լուծումների համար միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի 16 երկրների ճարտարապետներ։ 84 հայտերից ընտրվել է վերջնական տարբերակը, ըստ որի՝ կառուցվելու է հնի և նորի համադրությամբ ժամանակակից մոտեցումներով զբոսայգի: «Այգու նախագծման աշխատանքները […]
20:58 29.04.2021
Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն։Ըստ գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների,պատճառը նախորդ տարվա ստացված բերքի իրացման դժվարություններն են: Ներքին սպառման համար պահեստավորած կարտոֆիլը շատ է,իսկ արտահանման սակագինը շատ է նվազել ինքնարժեքից: Նախորդ տարվա 25 հեկտարի փոխարեն գյուղատնտես Անդրանիկ Իկիլիկյանը այս տարի պատրաստվում է 15 հեկտարի վրա կարտոֆիլ ցանել։ «Քչացրել եմ ցանքատարածքները, թանկացել է սերմացուն, եվրոյի […]
18:38 28.04.2021
Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվել էր գրքերի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ, ձեռակերտ գրքերից բացի, ներկայացված էին տարբեր տեխնոլոգիաներով և մոտեցումներով պատրաստված, կրկնօրինակված գրքեր։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ու համացանցի ներխուժումը մեր իրականություն ինչ-որ չափով փոխեց վերաբերմունքը գրքի հանդեպ, ինչ-որ չափով ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան, անգամ գրախանութներում հայտնվեցին լազերային պատկերազարդումներով ժամանակակից գրքեր, բայց միևնույն է՝ […]
21:50 25.04.2021
Ըստ ամերիկացի գիտնականների, սննդակարգում սնկերի կանոնավոր օգտագործումը մեկ ու կես անգամ նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Դա հավանաբար պայմանավորված է սնկի մեջ առկա ergothioneine- ի պարունակությամբ։Հակաօքսիդիչը կարող է պաշտպանել բջիջները օքսիդատիվ սթրեսից և նվազեցնել չարորակ ուռուցքների ռիսկը: Նախատեսվում է ճշգրիտ պարզել, թե որ մեխանիզմներն են ընկած պաշտպանիչ ազդեցության հիմքում, և քաղցկեղից սնկերի որ տեսակներն են […]
21:30 25.04.2021
Եվրամիությունը պատրաստվում է աջակցություն տրամադրել Հնդկաստանին՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Կորոնավիրուսի հաստատված ցուցանիշներով Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը։Երկրում դեպքերի թվի աճը շարունակվել է փետրվարի կեսերից: Հայտարարվել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման օրական աճը կազմել է 349 691 դեպք, մահացել է ավելի քան 2,7 […]
21:15 25.04.2021
Կինոարդյունաբերությունը ածխածնային արտադրության ոլորտի հետ որևէ առնչություն չունի, բայց տարեկան ունենում է միլիոնավոր տոննա ածխածնի արտանետումներ։ «Ֆիլմերի արտադրության մեջ արտանետումների հիմնական աղբյուրը տրանսպորտային միջոցների օգտագործումն է (սարքավորումների, դերասանական կազմի տեղափոխման համար)։Այն կազմում է արտանետումների մոտ 50%-ը, մնացած արտանետումները կապված են հիմնականում էլեկտրաէներգիայի և գազի սպառման հետ»,- մեկնաբանել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի «Կլիմայի և կանաչ էներգիայի» […]
17:18 25.04.2021
Կամչատկայի Կրոնոցկի արգելոցը հրապարակել է արջերի լուսանկարներ,որտեղ երևում են, թե ինչպես են եղանակային վատ պայմանների պատճառով սկսել աարջերն արթնանալ և դուրս գալ իրենց որջերից։ Անձրևով և ուժեղ քամիներով ուղեկցվող հարավային ցիկլոնը ստիպել է,որ բոլոր կենդանի դուրս գան Կուրիլյան լճի վրա: Սովորաբար արջերը զանգվածաբար արթնանում են հանգիստ արևոտ եղանակներին, բայց այս տարի այլ բան տեղի ունեցավ: […]
17:16 24.04.2021
Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայ դատի արդարացի լուծման ճանապարհի վերջնակետը չէ ցեղասպանության զոհերի ժառանգների համար, նրանց պահանջը նախնիներին պատկանող ունեցվածքի նկատմամբ իրավունքների ճանաչումն է:86- ամյա Արաքսյա Դեմիրճյանը, որպես թանկ մասունք, պահում է մայրիկի 106 տարվա վաղեմության կտակը, որով նրան է փոխանցվել Արևմտյան Հայաստանի Հացիկ գյուղում եղած հարստությունը: Փոքրիկ ու ժանգոտված թիթեղյա տուփի մեջ 106 տարվա վաղեմության […]
12:31 22.04.2021
Այսօր առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում Մարմաշեն խոշորացված համայնքի Լենգես բնակավայրում տնակ է այրվել։ Տնակում գտնվել են Մալխասյանների ընտանիքի 4 անդամները: Հրդեհի վայրում աշխատող SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այրվող տնակից ընտանիքի անդամները դուրս են եկել հարևանների օգնությամբ։ Դեպքի վայր է մեկնել Գյումրիի թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Կրակը մեկուսացնելու համար հրշեջները […]
19:58 21.04.2021
Այս տարի առաջին անգամ ապրիլի 23-ը Հայաստանում կնշվի որպես անասնաբույժի օր: Մասնագիտական տոն սահմանելը առիթ էր հանդիսացել մարզի անասնաբույժների հետ հանդիպման։ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել են ոլորտում սպասվող փոփոխություններին, խոսել խնդիրներից և դրանց կարգավորմանն ուղղված քայլերից։ Մարզի անասնաբույժները բարձրացրին աշխատանքային պայմանագրերի կարգավորումների հարցը։ Իսկ խնդիրը վերաբերում էր հետևյալին՝ այդ պայմանագրերով […]
20:59 19.04.2021
Գյումրիի Վարպետաց փողոցի թանգարանային ժառանգությունը նոր նմուշներով է համալրվում։ Այս մի ձեռնարկն էլ ուղղված է մշակութային, ազգային շերտերի բացահայտմանն ու պահպանմանը։ Շիրազի հուշատուն-թանգարանում ստեղծվել է «Զանան» մշակույթի տունը , որտեղ վերարտադրում ու քաղաքի հյուրերին են ներկայացնում տարբեր ժամանակների հայկական տարազները։ Գյումրեցի ընտանիքների ավանդական հագուստներից բացի,«Զանան»-ում ներկայացված են Արևմտյան Հայաստանի գավառների տարազները։Դրանք կարում են մշակույթի տան […]
18:15 19.04.2021
Ռուս ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ուրբանիստ Անդրեյ Իվանովը հայ հասարակությանն ու արվեստասերներին է ներկայացրել իր՝ «Գյումրի՝ սև տուֆի վերնակուլյարը» գիրքը։ Գյումրի 20/25 հիմնադրամի աջակցությամբ հրատարակված գիրքը գրված է ռուսերենով։ Հեղինակը լուսանկարների ու վերլուծական տեքստերի միջոցով ներկայացրել է Ալեքսանդրապոլ – Լենինական – Գյումրի ժամանակաշրջանների ճարտարապետությունը, քաղաքին հատուկ ուրույն շինարարական ոճն ու պատմական միջուկի սև-կարմիր քարերի […]
19:57 17.04.2021
Գյումրիի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում այսօր կազմակերպվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունը, որին մասնակցել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների 150 հայ նկարիչներ։ Ցուցադրությունը բացվել էր նախորդ տարի սեպտեմբերի 5-ին, բայց համավարակի, ապա պատերազմի պատճառով աշխատանքները հիմնականում ցուցադրվում էին վիրտուալ տիրույթում։ «Էս ցուցադրության ամբողջ ընթացքում եղավ պատերազմ, եղավ համավարակ։Բավականին դժվար օրեր ունեցանք: Չկար […]
17:15 17.04.2021
Շիրակի մարզի պոլիկիլինիկաներում ապրիլի 14-ից սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։Այս երեք օրերի ընթացքում Գյումրիի վեց պոլիկլինիկաներից առայժմ մեկում են պատվաստվողներ եղել:Քովիդ 19-ի դեմ որպես կանխարգելիչ միջոց «AstraZeneca» պատվաստանյութը մյուս վակցինաների հետ պահվում է պոլիկլինիկայի իմունոլոգիայի կաբինետի սառնարանում։ 15 սրվակը նախատեսված է 150 քաղաքացու համար: «Մի սրվակը 10 քաղաքացու համար է, յուրաքանչյուրին ներարկում ենք 0,5 միլիլիտր։Բացելու […]
20:00 14.04.2021
ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի Տրանշ 3-ով, ոչ ամբողջական, հիմնանորոգվում է Արագած՝ նախկին Բուլվարային թաղամաս հասնող գլխավոր ճանապարհը։ Փողոցի երկարությունը մոտ 650 մետր է, բայց կապիտալ նորոգման նախագիծ ընդգրկվել է միայն սկզբնամասը՝ մոտ 500 մետրը։ Թաղամասի բարձրահարկ շենքեր ու տնակային ավան տանող հատվածը հիմնանորոգման ծրագրից դուրս է մնացել։ Բուլվարայինը Գյումրիում միակ թաղամասն է, որտեղ 88-ից հետո պահպանվում […]
19:22 14.04.2021
Գյումրիի Ս․Մերկուրովի անվան 100-ամյա դպրոցի նկուղային հարկում նոր ցուցասրահ և արվեստանոց բացելու համար տեղական բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծն այսօր քննարկվեց Գյումրիի ավագանու նիստում։ «Դպրոցի նկուղային հարկը գտնվում է շատ վատ վիճակում, բավականին մեծ տարածք է, և եթե իրենց ներկայացրած նախագծով տրամադրենք 8 միլիոն 326 հազար դրամ գումար, կարող ենք էդ նկուղային հարկը վերանորոգել, դարձնել […]