TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Գյումրիի ներքաղաքային երթուղիների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 66 միկրոավտոբուսները կայանատեղի չունեն

19:56 14.09.2021

2021 թվականին Գյումրիի քաղաքապետարանը  սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 63 միկրոավտոբուսներ, սակայն, տրամսպորտային միջոցները  հիմնական կայանատեղի չունեն, այս պահին դրանք կայանված են քաղաքի տարբեր հատվածներում համայնքապատկան ու  անհատ քաղաքացիներին պատկանող տարածքներում։ Նոր միկրոավտոբուսների համար  պետք է ավտոպարկ  կառուցել,  ըստ  նախնական գնահատումների, այն կարժենա  62 միլիոն դրամ ։ «Տարիներ առաջ կառավարությունը մեզ տրամադրեց Ղանդիլյան փողոցում գտնվող […]

̰
Գյումրիի երաժշտական դպրոցների ուսուցիչների աշխատավարձի պարտքերը կվճարվեն․ տեղական բյուջեից հատկացվել է 3 միլիոն 750 հազար դրամ

18:51 14.09.2021

Գյումրիի ավագանին վերադարձել է արձակուրդից և այսօր  անցկացրել է հերթական նիստը՝ բավական հագեցած օրակարգով։ Քննարկվող հարցերը 54-ն էին։ Առաջին հարցը, որ քննարկել է ավագանին, վերաբերել է բյուջեում պահուստային ֆոնդ ձևավորելուն։ Ավագանու անդամներն, առանց դեմ ձայների, որոշեցին  վարչական բյուջեից 412 միլիոն դրամ տեղափոխել ֆոնդային մաս։ Հատկացումների մասով հարցերից մեկն էլ վերաբերում էր Գյումրիի երաժշտական դպրոցների ուսուցիչների […]

̰
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք

21:57 12.09.2021

Հոկտեմբերի 17-ին  կայանալիք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք: Գյումրիի թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ այսօր՝  թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջին օրը, հանձնաժողով իրենց փաթեթներն են ներկայացրել ևս 4 քաղաքական ուժեր: «Թասիբով» նորաստեղծ դաշինքը ներկայացել է 22 թեկնածուներով, իսկ դաշինքի առաջին հորիզոնականում Կարապետ Պողոսյանն […]

̰
Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում 350 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն 7 ծրագիր է իրականացվում

19:20 11.09.2021

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերում նորից համայնքները առաջնահերթություն են տվել գյուղամիջյան ճանապարհների, ջրագծերի նորոգմանը, մանկապարտեզների կառուցմանը։ Ախուրյան խոշորացված համայնքի ներկայացրած յոթ ծրագրերն էլ հաստատվել են, որոնց  ընդհանուր արժեքը 350 միլիոն դրամ է, միջինը՝ 50 տոկոս համայնքի  ներդրումով։ Երկրաշարժի հետևանքով նախկին Ախուրյան շրջկենտրոնը ևս կորցրել է բազմաբնակարան շենքերի կեսից ավելին, մի մասն էլ վթարայնության պատճառով ապամոնտաժվել են։ […]

̰
Հին, մաշված կոյուղատար ցանցի խցանումների ու վթարների հետևանքով Գյումրիի բնակելիների նկուղները վնասվել են

17:38 11.09.2021

Գյումրիում ջրամատակարարման ցանցի նորացումներն այժմ առավելապես վերաբերում են այն թաղամասերին ու փողոցներին, որոնցում կապիտալ ասֆալտապատումներ են նախատեսվում։ Սա փողոցաշինական ծրագրերի պահանջներից մեկն է, սակայն դա կարծես թե չի վերաբերում կոյուղատար համակարգին, որը  շատ հին է։ Ներքին կոմունիկացիաների նորացումները միայն հատվածային են, մասնակի։ Քաղաքի բազմաբնակարան շենքերով ու սեփական տներով խիտ բնակեցված տասնյակ  թաղամասերում հաճախակի են կոյուղատար ցանցերում […]

̰
Պետպատվերով բուժսպասարկման կարգը փոխվել է․ պլանային դեպքերն ու դժվարամատչելի հետազոտությունները կատարվում են հերթագրումով

18:55 09.09.2021

Առողջապահության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է  բժշկական կենտրոնների պլանային դեպքերով պետպատվերի ծառայությունների սպասարկումը։ Հիվանդներին առաջարկվում է հերթագրվել, իսկ հերթը կարող հասնել ամիսներ անց։ Սա վերաբերում է նաև ուղեգրերով բուժհաստատություն դիմած արտոնյալ խմբերի քաղաքացիներին։ «Գյումրի» ԲԿ-ում դժվարամատչելի հետազոտությունների համար  հերթագրման  տարբերակը գործել է մշտապես, բայց  վերջին մեկ ամսվա ընթացքում ուղեգրերով  կենտրոն դիմած բոլոր պլանային դեպքերի սպասարկումը մերժվում […]

̰
Ուսուցիչների վերապատրաստում՝ պարտադիր ատեստավորման գործընթացից առաջ․ Շիրակի մարզից եռամսյա դասընթացներին մասնակցում է 800 մանկավարժ

19:59 07.09.2021

Հինգ տարին մեկ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներն անցնում են ատեստավորման գործընթաց, որը ենթադրում է վերապատրաստում, ըստ որի՝ որոշվում է ուսուցիչների համապատասխանությունը մասնագիտական որակին։ Պարտադիր վերապատրաստումներն անցկացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված  կազմակերպությունները։ Այս տարի հավաստագիր  ստացած կազմակերպությունները 48-ն  են, որոնք եռամսյա ժամկետում պետք է ավարտեն ուսուցման փուլերը։ Շիրակի մարզի  մոտ 4000 մանկավարժներից մինչև տարեվերջ կվերապատրաստվեն 800-ը: […]

̰
Մասնագետների խնդիր ունեցող դպրոցների համար  առարկաների դասերը կանցկացվեն հեռավար

18:43 04.09.2021

Շիրակի մարզի  բարձր լեռնային ու սահմանամերձ գյուղական  համայնքների դպրոցներում մասնագետների  համալրումը շարունակում է մնալ  կարևոր ու անլուծելի խնդիրներից մեկը։ Հեռավորության, կեցության ու տրանսպորտային խնդիրների պատճառով շատ  մանկավարժներ հրաժարվում են այդ գյուղերում աշխատել, անգամ հայտարարված թափուր տեղերի մրցույթներին չեն մասնակցում։ «Այս պահին  և նախորդ 2-3 տարիների ընթացքում  խնդիր են ունեցել  ինֆորմատիկա առարկայի  դասավանդման մասով։ Սա էլ […]

̰
Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի դպրոցը նոր ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի

17:43 04.09.2021

Այս տարի մարզի 5 դպրոցներում առաջին դասարաններ չեն բացվել, իսկ Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի։ 1-12 -րդ  դասարաններում ոչ մի աշակերտ չեն  ընդունել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Հրայր Կարապետյանը։ «Այս տարի բոլոր գյուղերում դպրոցները բնականոն հունով, օգոստոսի 31-ին, […]

̰
Շիրակի մարզի 4185 մանկավարժներից այս պահին պատվաստվել է 2175-ը

18:38 02.09.2021

Հոկտեմբերի մեկից հակահամաճարակային անվտանգության նկատառումներով  աշխատանքային նոր կարգավորումներ են գործելու պետական ու մասնավոր  կառույցների աշխատողների համար։ Պահանջվելու է  կա՛մ  պատվաստումը, կա՛մ թեստավորումը վկայող փաստաթուղթ։ Պատվաստումից հրաժարվողների համար  թեստավորումը պարտադիր է ամիսը երկու անգամ։ Կոլեկտիվ իմունիտետի պահանջն ավելի հրատապ դարձավ կրթության համակարգում։ Դպրոցներում  աշխատակիցների որոշ մասը դեռ պատվաստված չէ։ Նոր ուսումնական տարին սկսվեց առկա և ամենօրյա […]

̰
10 հեկտար տարածքի վրա կառուցվում է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը

20:59 01.09.2021

Գյումրիի «Անի» և «Մուշ» թաղամասերի միջնամասում հատկացված 10 հեկտար տարածքում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն ընթացքի մեջ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է հինգ միլիարդ դրամ, շինարարության առաջին փուլի համար  կառավարության այս տարվա ֆինանսական հատկացումը կազմում է  500 միլիոն դրամ։ Տարբեր ենթակառուցվածքներ ունեցող մարզահամալիրի  շինարարության առաջին փուլում, այսինքն՝ մինչև տարեվերջ, նախատեսվում է կառուցել վեց շինություններ, […]

̰
Շիրակի մարզի շուրջ 3135 առաջին դասարանցիների համար այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին

18:43 31.08.2021

Հանրապետության բոլոր հիմնական ու միջնակարգ դպրոցներում  առաջին դասարանցիների համար նոր ուսումնական տարին սկսվեց մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին։ Շիրակի մարզում 162 հանրակրթական դպրոցների աշակերտության ընդհանուր թիվը 31․926 է, նրանցից նախնական տվյալներով 3135-ն առաջին դասարանցիներն են։ Ամառային արձակուրդներից հետո հանրակրթական դպրոցների բակերում կրկին եռուզեռ է։ Այսօրվանից ուսուցիչները դիմավորեցին դեպի դպրոց առաջին քայլերն անող 6 տարեկան երեխաներին, […]

̰
Ռազմարշավ և մարտական պատրաստվածության գործնական պարապմունքներ դաշտային պայմաններում․ գյումրեցի դպրոցականները մասնակցել են ուսումնավարժանքի

18:21 30.08.2021

«Տիգրան Աբգարյան» մարտական ակումբը հերթական ռազմարշավն է անցկացրել դաշտային պայմաններում։ 44 օրյա պատերազմով անցած զինվորականները գործնականում դպրոցահասակ պատանիներին և աղջիկներին են ցուցադրել  մարտական պայմաններում ինքնապաշտպանվելու, վիրավորներին առաջին  օգնություն ցույց տալու  հմտությունները,լեռնային պայմաններում  կողմնորոշվելու  կանոնները։ Ռազմարշավի մասնակիցները Գյումրիից ոտքով հասել էին Մարմաշեն վանական համալիրի  հարակից տարածք, որը բաժանվել էր մի քանի հատվածների ու դարձել պայմանական մարտական […]

̰
Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրեններ այսօր մասնակցել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը

18:48 26.08.2021

Այսօր Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն: Խորհրդակցության  ընթացքում  ներկայացվել են այն պահանջներն ու փոփոխությունները, որոնք պարտադիր են լինելու նոր ուսումնական տարվա մեկնարկի  համար։ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը 31․926 է, որից առաջին դասարանցիները 3․135-ն են։ Առաջին դասարանցիների դիմավորման տոնական միջոցառումներ անցկացնել չի թույլատրվում, առաջին դասարանցիները դպրոց կգնան […]

̰
«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է COVID բաժանմունքը. մահճակալների թիվն ավելացվել է

19:20 25.08.2021

«Գյումրի» ԲԿ-ում օգոստոսի 24-ից վերաբացվել է COVID բաժանմունքը՝ պայմանավորված մարզում և Հանրապետությունում հիվանդության դրական ախտորոշումների թվի ավելացմամբ։ Հիշեցնենք,«Գյումրի»ԲԿ-ի COVID բաժանմուքը փակվել էր, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը վերադարձել էր նախկին գործառույթներին  մայիս ամսին, երբ հիվանդները շատ չէին: Այժմ կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել: Նորից սահմանափակվել են քաղաքացիների տեսակցություններն ու խնամողների ներկայությունը, բժշկական կենտրոնի բաժանմունքները կրկին գոտիավորվել են՝ […]

̰
Գյումրիի երաժշտական դպրոցների աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոսի աշխատանքային օրերի դիմաց

18:19 24.08.2021

Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության գործող բոլոր վեց երաժշտական դպրոցների աշխատակիցները բողոքում են օգոստոս ամսվա աշխատավարձերի թերի վճարումներից։ Օգոստոսի 19-ից բոլոր աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, բայց տնօրինությունը փոխանցել է, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը աշխատանքային օրերի համար երաժիշտ-մանկավարժները չեն վարձատրվելու։ Այս մասին աշխատակիցներին տեղյակ են պահել ու պահանջել են, որ  իրենց   հաշվից արձակուրդ գնալու դիմումներ ներկայացնեն: Խնդիրը […]

̰
Կոմիտաս և հայկական շարականներ են հնչել Հալլե քաղաքի երգչախմբի կատարմամբ․ մշակութային համագործակցության համերգ Գյումրիում

18:55 23.08.2021

Հալլեն և Գյումրին քույր քաղաքներ են դարձել 2020 թվականին, իսկ «Ars musica»տղամարդկանց երգչախմբի համերգային ծրագիրը  երկու քաղաքների  միջև առաջին մշակութային համագործակցությունն էր։ 49 տարի առաջ է Գերմանիայի Զուլ քաղաքում հիմնադրվել «Ars musica» երգչախումբը, որի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց  համախմբել է բնատուր տաղանդը, արվեստն ու  մշակույթը  ներկայացնելու  ցանկությունը։ «Մեր երգչախումբը պրոֆեսիոնալ չի համարվում, […]

̰
«Թալիբան» շարժումը Ֆարահ նահանգում ազատ է արձակել 340 բանտարկյալի

19:10 21.08.2021

«Թալիբան» շարժումը   ազատ  է  արձակել  340 բանտարկյալի, որոնք պատիժ էին կրում Աֆղանստանի արևմուտքում գտնվող Ֆարահ նահանգում: Այդ մասին  երկրի իրավապահ մարմիններին վկայակոչելով՝ հաղորդել է Pajhwok գործակալությունը։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ազատ արձակված բանտարկյալները դատապարտված էին  երկրի անվտանգությանը սպառնացող հանցագործությունների համար: Հիշեցնենք,օ գոստոսի 15 -ին «Թալիբան» շարժման գրոհայիններն առանց կռվի մտան Քաբուլ և մի քանի […]

̰
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների տեխզննման կարգում․ օգոստոսի 16-ից պարտադիր է մեքենաների  տեխզննումը լիցենզավորված կայաններում

20:43 20.08.2021

Փոխվել է ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը։ Օգոստոսի 16-ից  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները պարտադիր տեխզննում են անցնելու   լիցենզավորված կայաններում, որից հետո միայն վարորդներին կտրամադրվի համապատասխան քարտ։Այն  փոխարինելու է  մինչ այս գործածության մեջ եղած տեխզննության կտրոններին։ Առանց արատորոշման քարտի առկայության   տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է։ Մինչ այդ բանկային կազմակերպություններից տարեկան մեկ անգամ ձեռք բերված   տեխզննության կտրոնի առկայությունը […]

̰
Գյումրիում մեկնարկում է սոցիալական բնակարանների կառուցման հերթական ծրագիրը․ շահառուները կվճարեն բնակարանի արժեքի 50%-ը

19:50 19.08.2021

Այսօր հուշագիր է ստորագրվել Գյումրիի քաղաքապետարանի և «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի միջև, համաձայն որի՝ նախատեսվում է Անի թաղամասում սկսել սոցիալական բնակարանների կառուցման հերթական ծրագիրը։ Տնակներում ապրող ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Բնակապահովման այն ծրագրերից մեկն է, որը վերջին տարիներին իրականացվում է ոչ միայն Գյումրիում։ Առաջին սոցիալական բնակարանները կառուցվեցին Անի թաղամասի անավարտ […]

̰
Շինտեխնիկայի և աշխատուժի պակասի պատճառով Գյումրիի Բուլվարային թաղամասում փողոցի հիմնանորոգումը ժամանակավոր դադարեցվել է

19:14 18.08.2021

Մոտ երկու շաբաթ է՝ դադարեցված է Բուլվարային թաղամասի Դուդկո փողոցի շինարարությունը։ Շինհրապարակից տեխնիկան տարվել է, հիմնական աշխատանքները մնացել են անավարտ։ Ընդամենը 500 մետր երկարության փողոցի նորոգումն ընդգրկված է ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրում, հիմնանորոգման ավարտը նախատեսված է նոյեմբերին։ Ապրիլին է սկսվել Դուդկո փողոցի շինարարությունը, 700 մետր երկարության փողոցի 490 մետրն է, ըստ հաստատված նախագծի, ծրագրում ընդգրկված։ Թաղամասի […]

̰
«Արփի լիճ» ազգային պարկի տարածքի խոտհարքներից տասնյակ տնտեսություններ չեն օգտվել․ գյուղացիները բողոքում են անհավասար բաշխումից

18:13 17.08.2021

Արփի և Աշոցք խոշորացված համայնքների բնակիչները դժգոհում են «Արփի լիճ» ազգային պարկի  հաշվեկշռում գտնվող խոտհարքների բաժանման գործընթացից: Բնակիչները բողոքում են, որ ազգային պարկի արգելոցային ու սահմանամերձ գոտիներում գտնվող հողատարածքներն այս տարի բաշխվել  են անհավասարաչափ, շատերը զրկվել են  խոտհունձ կատարելու և անասնակեր կուտակելու հնարավորությունից: Խոտհարքներից զրկվել են նաև այն գյուղացիները, որոնք  վարձակալական հիմունքներով  տարիներ շարունակ  տնօրինել […]

̰
Գյումրիում բախվել են Toyota Prado և Mercedes մակնիշների մեքենաները․Toyota Prado-ն կողաշրջվել է

18:05 17.08.2021

Այսօր՝ ժամը 17-ի սահմաններում, Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում շրջանաձև երթևեկության պահին բախվել են Toyota Prado և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Երկու մեքենաների ուժգին բախումից Toyota Prado-ն կողաշրջվել է և հայտնվել  վթարի վայրից 3 մետր հեռավորության վրա, իսկ  Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Մեքենաներում ուղևորներ չեն եղել, երկու մեքենաների վարորդները չեն տուժել։ […]

̰
Առանց լիցենզավորված կազմակերպության վկայագրի գազաբալոնով աշխատող ավտոմեքենաների շահագործումը կդադարեցվի

19:43 16.08.2021

Օգոստոսի 16-ից գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն լիցենզավորված կազմակերպություններին իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Ներդրված նոր կարգը կգործի համաձայն «Ավտոմոբիլային  տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, […]

̰
Սպիտակ կտավի և սև թելերի համադրությամբ ասեղնանկարներ․գյումրեցի Մարի Մկրտչյանի  նորաոճ արվեստի մասին

19:25 14.08.2021

Սպիտակ կտավն ու միայն սև թելերի ասեղնակարը հմուտ վարպետի ձեռքում կարող են վերածվել դիմանկարների և հայտնի դեմքերին նկարագրել ավելի քան բնական։ Գյումրեցի Մարի Մկրտչյանի ասեղնանկարներն այնքան բնական են, որ  չեն տարբերվում իրական լուսանկարներից: Նկարչական կրթություն չունենալով՝ իր նոր և ուրույն արվեստն է ստեղծել։ Ասեղնանկարի  բարդ  տեխնոլոգիայի միջոցով Մարին  մարդկանց է  փոխանցում կերպարների բնականությունն ու  դիմախաղը։ […]

̰
Ավտովթար Գյումրիում․Toyota և Volkswagen մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է

20:50 13.08.2021

Այսօր ժամը 19:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի ամենաբանուկ և ինտենսիվ երթևեկությամբ հայտնի փողոցներից մեկում: Հաղթանակի պողոտա և Սպանդարյան խաչմերուկում բախվել են Toyota և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ ՈՒժեղ հարվածից Volkswagen-ը կողաշրջվել է, իսկ  Toyota-ն ամբողջությամբ վնասվել է։ Բախման հետևանքով վարորդները չեն տուժել։ Toyota մակնիշի մեքենայի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ, նրան տեղում բուժօգնություն են  […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային ինֆեկցիաներով և շնչուղիների ախտահարումներով հոսպիտալացվածների թիվն ավելացել է

20:53 12.08.2021

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական ու մեծահասակների բաժանմունքներում հոսպիտալացումների թիվն ավելացել է։ Տարբեր ախտանշաններով հիվանդանոց տեղափոխվածների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները, շատերը  բուժհաստատություն են դիմել սուր աղիքային ինֆեկցիաներով ու վերին շնչուղիների ախտահարումներով: Ըստ մասնագետների, սա աշնան  վիրուսային սեզոնին բնորոշ կանխատեսելի ակտիվացում է, իսկ կլինիկական նշաններն ու գանգատները շատ դեպքերում նման են լինում COVID-19-ին։ Այս պարագայում […]

̰
Շիրակ գյուղում հիմնանորոգվում է 1,5 կմ կենսական նշանակության ճանապարհ

19:12 10.08.2021

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրի  առաջնահերթություններից  է համայնքային ու միջհամայնքային ճանապարհների նորոգումը, որով ապահովվում է տրանսպորտային կապը ոչ միայն հարևան համայնքների, նաև քաղաքի միջև։ Այս տարվա ծրագրում է Շիրակ գյուղի ճանապարհը։ Հիմնանորոգվող հատվածը մոտ 1,5 կիլոմետր է, որը նաև գյուղի դպրոց տանող ճանապարհն է։ Մոտ 300 տնտեսություն ունեցող Շիրակ գյուղում մեքենաների անցուդարձը հողային հիմքով […]

̰
Ամասիայում և Աշոցքում  կարկուտի մոտ կես մետր բարձրության շերտ է գոյացել․ առաջացած սելավը ողողել է դաշտերը

18:46 09.08.2021

Այսօր Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մի շարք համայնքներում տեղացած կարկուտին հաջորդել են ուժեղ սելավները, որոնք սարերից հոսել են դեպի բնակավայրեր: Որոշ հատվածներում գոյացել են մինչև 40-50 սմ հաստության կարկուտի շերտեր։ Կարկուտի և հորդառատ անձրևի պատճառով անասունները  արոտներում են մնացել:

̰
Մոտ կես ժամ տեղացած կարկուտը վնասել է Ամասիայի տարածաշրջանի համայնքների բերքը

16:42 09.08.2021

Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, ուժեղ կարկուտ է տեղացել Ամասիայի տարածաշրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական բնակավայրերում։ Մոտ կես ժամ տեղացած կարկուտից վնասվել են բանջարաբոստանային մշակաբույսերն ու մրգատու ծառերը, բերքի մեծ մասը վերականգնել հնարավոր չէ։

̰
BACK_TO_TOP