TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան․ հոսպիտալացվում են ծայրահեղ ծանր հիվանդները

19:57 22.10.2021

Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան, նույնիսկ բուժօգնության դիմած միջին ծանրության հիվանդներին չեն հոսպիտալացնում: «Գյումրի» բժշկական կենտրոնում և ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև Հանրապետության տարբեր բնակավայրերից ու մայրաքաղաքից ուղեգրված հիվանդները: Նոր շտամով Covid-ի բուժման ընթացքը բարդ է ու անկանխատեսելի, ինչի պատճառով  համավարակի 4-րդ ալիքի  դեմ պայքարը դարձել է դժվար, իսկ մահացության ցուցանիշը, նախորդ […]

̰
 17-ամյա գյումրեցի Աշխարհի չեմպիոնը պատրաստվում է 2022-ին մասնակցել ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

19:50 20.10.2021

Հայկական ծանրամարտում  արժանի սերնդափոխություն է։ Վերջին  միջազգային  մրցաշարերից պատանի ու երիտասարդ  հայ ծանրորդները վերադառնում են հաղթանակներով։ Հերթական հաղթանակը  գրանցվեց հոկտեմբերի 5-12-ն անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը, որտեղ  Հայաստանի հավաքականը ներկայացնում էին երեք ծանրորդներ։ Նրանցից  երկուսը գյումրեցիներ էին: Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճեց 17-ամյա գյումրեցի ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը՝ իր բարձրացրած կիլոգրամներով մրցակիցների համար մնալով անպարտելի։ […]

̰
Խոշորացում, կրկնակի խոշորացում և ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով․ դեկտեմբերի 5-ից հետո Շիրակի մարզում կձևավորվի 5 վարչատարածքային կենտրոն

18:54 19.10.2021

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի գյուղական համայնքները ևս ՏԻՄ ընտրությունների կմասնակցեն  համամասնական ընտրակարգով, սրանով իսկ ապահովելով խոշորացման գործընթացի վերջնական՝ 3-րդ փուլի ավարտը։ Շիրակի մարզում խոշորացման գործընթացը սկսվեց 2016 թվականին: Փուլային ու հաջորդաբար խոշորացվեցին Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների գյուղերը՝ ստեղծելով 4 փնջեր, հետո Անիի տարածաշրջանը՝ իր բոլոր 17 գյուղերով, և Ախուրյանի մի մասը՝ 23 գյուղերով։ Փնջային խոշորացումները, […]

̰
«Անկախ դիտորդ»-ն ամփոփել է Գյումրիի, Սյունիքի և Տավուշի մարզերի ՏԻՄ ընտրություններին 118 տեղամասերում դիտարկման արդյունքները

19:52 18.10.2021

ՏԻՄ ընտրություններին Գյումրի քաղաքում, Սյունիքի և Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգողներն այսօր Գյումրիում հրավիրած ասուլիսին ներկայացրել են  ընտրության գործընթացում դիտորդական  խմբերի արձանագրած ընտրախախտումների ամփոփ տվյալները։ Ըստ համակարգողների՝ Գորիս, Տեղ և Դիլիջան համայնքների համեմատ՝ Գյումրիում ընտրական գործընթացն ավելի հանգիստ ընթացք է ունեցել, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային խախտումներ չեն […]

̰
Անցանկալի պաշտոնյաների ցուցակ չունեմ․ աշխատանքից ազատել եմ միայն հայեցողական պաշտոն զբաղեցնողներին․ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար

19:40 15.10.2021

Գյումրիի քաղաքապետի նոր պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի որոշումներով աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի 5 աշխատակիցներ։ Բոլորը զբաղեցրել են հայեցողական պաշտոններ։ Քաղաքապետի աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակն արդեն հանված էր, իսկ ընդունարանի  աշխատակցուհին նոր էր։ Նախկին քաղաքապետի անունով  ցուցանակն էլ դարձել էր գործավարուհուն  աշխատանքից ազատելու պատճառ։ «Առաջին օրը հանվեց ցուցանակը, երկրորդ օրը ես եկա աշխատանքի, ու ցուցանակը տեղում էր։ […]

̰
Սփյուռքահայ կամավորների խումբը Գյումրիում երիտասարդների համար ինտերակտիվ դասընթացներ է անցկացնում

20:25 14.10.2021

«Դեպի Հայք» ծրագրով Գյումրիում կաշխատեն  Եգիպտոսից,Կանադայից, Լոս Անջելեսից, Շվեյցարիայից  ժամանած կամավորներ։ Նրանք  գյումրեցի երիտասարդների ու աշակերտների համար անցկացնում են օտար լեզվի կարողությունների զարգացման, կենսաբանության, մաթեմատիկայի ու երաժշտության դասընթացներ, այդ ընթացքում իրենց համար բացահայտում են նաև Գյումրին: Կամավորներն աշխատում են Գյումրիի երիտասարդական պալատում, որը դարձել է  սփյուռքահայերի ու գյումրեցիների շփման ակտիվ հարթակ։ Արմեն Կարիբյանը Գյումրի է […]

̰
ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչմանը

18:36 13.10.2021

Այսօր Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել ՀՀ վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանին։ Պատվավոր քաղաքացու կոչումը վաստակավոր մարզիչին տրվել է հայկական ըմբշամարտի զարգացման ու տիտղոսակիր մարզիկներ կրթելու գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար։ Գևորգ Ալեքսանյանը Գյումրիում  այս կոչմանն արժանացած մարզաշխարհի յոթերորդ ներկայացուցիչն է։ Օլիմպիական չեմպիոն Արթուր […]

̰
Շիրակի մարզում հանցագործության դեպքերի թիվը նվազել է, սպանության չբացահայտված դեպքեր չկան․ Շիրակի մարզի դատախազ

18:45 11.10.2021

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել  է անցած ինն ամիսներին կատարված և  բացահայտված հանցագործությունների դեպքերի վիճակագրությունը։ Ըստ մարզի  դատախազի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մարզում  բնակարանային և այլ  գողությունների թիվը  նվազել է, ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը։ Նախորդ 9 ամիսների ընթացքում արձանագրված սպանության դեպքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեկով ավելացել […]

̰
Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն վարույթն իրականացնող մարմինը դեռ չի հայտնաբերել․ Շիրակի մարզի դատախազ

18:13 11.10.2021

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է  տարբեր վարույթներում  գտնվող  ապօրինի գույքի  ձեռք բերման քրեական գործերին։ Դրանցից մեկն առնչվում  է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ըստ դատախազի՝ նախկին քաղաքապետի  տնօրինման  տակ գտնվող գույքի վրա կալանք կկիրառվի։ «Խոսքը, եթե չեմ սխալվում, 24 գույքի մասին է  ու հողատարածքների։ Գիտեք, որ մեղադրանք է առաջադրվել, քրեական  գործը […]

̰
Իսպանիայում թափոններից նստարաններ են պատրաստում

21:40 10.10.2021

Իսպանիայի Վալենսիա քաղաքի դպրոցների մոտ աղբի վերամշակումից ստացված  նստարաններ են հայտնվել: Դրանք պլաստիկե շշերի խցաններից են պատրաստվել։  Նստարաններից յուրաքանչյուրը  կշռում է մոտ 35 կիլոգրամ: Օգտագործվել է 4300 հատ խցան, որը հավաքվել է դպրոցական աղբի ընդունման կետում: Այս նստարանները հինգ անգամ ավելի ամուր են, քան փայտից  պատրաստվածները, դրանք դիմացկուն են նաև  վնասատուների նկատմամբ և չեն ճաքճքվում: […]

̰
Բժիշկները հայտնել են կյանքը երկարացնող  մթերքի անունը

21:05 10.10.2021

Ֆիտոթերապևտ և կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը մեղրն անվանել է կյանքը երկարացնող մթերք և խոսել է դրա բուժիչ հատկությունների մասին: Ըստ Լուշչիկի՝ մեղրի հատկությունները մեծապես կախված են նրանից, թե ինչ բաղադրիչներից է այն պատրաստված: Օրինակ, լորենու մեղրն օգնում է ավելի արագ ապաքինվել մրսածությունից: Ակացիայի մեղրն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի շաքարային դիաբեդով հիվանդ մարդիկ կարող […]

̰
Քաղցր ռեհանի օգտագործումը կանխում է  Ալցհայմերի հիվանդության  առաջացումը

20:12 10.10.2021

Քաղցր ռեհան ուտելը կարող է դանդաղեցնել տեսողության կորուստը, հայտնում են Հարավային Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները։ Նրանք ռեհանի  տերևների մեջ գտել են բնական ֆենխոլի  բաղադրությունը, որը կարող է ուղեղը պաշտպանել Ալցհայմերի հիվանդությունից: Պրոֆեսոր Հարիոմ Յադավը, ով ղեկավարում էր հետազոտությունը, մոլեկուլյար մակարդակում դիտել է ուղեղի և աղիների փոխազդեցությունը՝ որոշելու, թե ինչպես է դա ազդում ուղեղի առողջության և ճանաչողական […]

̰
Մոլորակի տաքացումը կարող է արագացնել  վտանգավոր վիրուսների առաջացումը

15:23 10.10.2021

Մոլորակի վրա կլիմայի փոփոխության արդյունքում հավերժական ​​սառույցի  հալեցումը կարող է կյանքի համար վտանգավոր նոր վիրուսներ արթնացնել: Այս կարծիքն է  հայտնել  Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը՝ շաբաթ օրը NAUKA 0+ համառուսաստանյան գիտական ​​փառատոնի ժամանակ: «Կլիմայի փոփոխությունը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել (օրինակ՝ կորոնավիրուսը): Բայց մենք կարող ենք սպասել, որ Սիբիրում և Կանադայում սառույցների հալոցքից […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններն ու փոխչեմպիոնները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

19:36 07.10.2021

Հայաստանի  ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 40 մեդալով։ Մեդալների հաշվարկով առաջատարն է Ֆինլանդիայում անցկացված մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Տարբեր քաշային կարգերում մեր հավաքականի ծանրորդներից ինը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: Գյումրեցի ծանրորդները երկու օր առաջ են վերադարձել ու առանց դադարի վերսկսել են մարզումները: Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճեց Գառնիկ Չոլակյանը, 2022-ի գարնանը  […]

̰
Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը

18:43 04.10.2021

Հիմնանորոգումից հետո այսօր վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։ Խիստ վթարային շենքի հիմնանորոգումն անցած տարի էր սկսվել։ Դպրոցի շենքը կառուցվել է 1984 թվականին։ Շահագործվել է ընդամենը 4 տարի և երկրաշարժի հետևանքով վթարային է դարձել: 88-ից հետո շենքի ամրությունն ու անվտանգությունն ապահովել են արտաքինից տեղադրված հենասյուները, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ «Տանիքից կաթում էր, պատուհաններից փչում […]

̰
Գյումրիի պոլիկլինիկաներում պատվաստանյութերն արագ սպառվում են

19:51 02.10.2021

Թեստավորում կամ պարտադիր պատվաստում պահանջը, որն ուժի մեջ է  հոկտեմբերի 1-ից, որոշակի խնդիրներ է ստեղծել աշխատող քաղաքացիների շրջանում։ Վերջին 10 օրերին կրկնապատկվել է  դիմելիությունը  առաջնային բուժսպասարկման հաստատություններում: Պոլիկլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված։ Ոչ միայն պատվաստվողների թիվն է ավելացել, նաև հիվանդության 4-րդ ալիքի ակտիվացմամբ պայմանավորված՝ թեստավորումների քանակը ։ Պոլիկլինիկաների իմունականխարգելման կաբինետների մոտ պատվաստման համար հերթեր են, քաղաքացիները  […]

̰
Երկու ռեկորդ մեկ օրում․ 8 տարեկան Դավիթը և 27 տարեկան Յուրին մեկ ձեռքով ավտոմեքենաներ են քաշել

17:48 02.10.2021

Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիրներից երկուսը Գյումրիում նոր ռեկորդներ են սահմանել: Առաջին ռեկորդը պատկանում է  Աշխարհի բազմակի ռեկորդակիր, Հայաստանի եռամարտի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցին, իսկ մյուս ռեկորդակիրը 8 տարեկան  Դավիթ Սարգսյանն է։ Ամրակազմ 8 տարեկան Դավիթը որոշել է մեկ ձեռքով միանգամից երեք ավտոմեքենա քաշել, իր տարիքի երեխայի համար սա համարվում է ռեկորդային ցուցանիշ: Շիրակի մարզի Վարդաքար գյուղում […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվել է COVID բուժման կենտրոնի

19:36 01.10.2021

«Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքի վերաբացվելուց հետո, սեպտեմբերի 27-ից Covid  բուժման համար վերապրոֆիլավորվել  է նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Այս պահին արդեն մահճակալային ծանրաբեռնվածություն կա։  «Նախարարի հրամանով վերապրոֆիլավորվել ենք որպես կորոնավիրուսային  բաժանմունք, վերապրոֆիլավորվել ենք 100 մահճակալ հզորությամբ, այս պահին մահճակալային ֆոնդը գրեթե զբաղված է, 67 հիվանդ ունենք, նրանցից 15-ը՝ ծանր ընթացքով ,մյուսների վիճակը միջին ծանրության է»,- SHANTNEWS.am-ի […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնը 156-րդ թատերաշրջանը սկսում է երեք նոր ներկայացումների առաջնախաղով

19:59 29.09.2021

Հոկտեմբերի 1-ին Գյումրիի դրամատիկական թատրոնը կբացի 156-րդ թատերաշրջանը: Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների պրեմիերաները  կներկայացնեն առաջիկա երեք  ամիսների առաջին օրերին։ Բեմադրություններից երկուսի նախապատրաստական ու բեմի ձևավորման աշխատանքներն ավարտված են, իսկ երրորդ թատերաշրջանի ամենամասշտաբային ներկայացման փորձերը շարունակվում են: Թատրոնը «Մաուգլի» է բեմադրում։ ««Մաուգլի» ներկայացման մեջ  ընդգրկված են 70-ից ավելի դերասաններ, ոչ պակաս մեծ խումբ էլ աշխատում է […]

̰
Գյումրիում և Ախուրյանում շահագործման են հանձնվել հրշեջ փրկարարական ջոկատների նորակառույց շենքերը

18:41 29.09.2021

Այսօր Գյումրիում և Ախուրյանում շահագործման են հանձնվել  հրշեջ-փրկարարական ջոկատների նորակառույց շենքերը։ Ախուրյանի փրկարարական ջոկատի նախկին, վթարային շենքի տեղում մոտ մեկ տարի առաջ էին սկսել կառուցապատման  աշխատանքները։ Նոր շենքում ստեղծված են ծառայությունն իրականացնելու համար  բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախկինում փրկարարական ջոկատը  հրշեջ մեքենաների  համար չուներ  փակ կայանատեղի, կառուցվել է նաև մեծ ու ընդարձակ ավտոտնակ։ Նոր շենքում ու […]

̰
«Ազնավուր» հիմնադրամի Գյումրիում նոր թաղամասի կառուցման ծրագիրը ձգձգվում է

19:25 25.09.2021

«Գյումրին առանց տնակների» և «Ազնավուր» հիմնադրամները Գյումրիում նոր թաղամաս կառուցելու նախաձեռնություն ունեն: Նախատեսվում է «Քեզ համար» ծրագրով 50 անօթևան ընտանիքների համար  բնակարաններ կառուցել, որի  ընդհանուր բյուջեն, ըստ նախնական հաշվարկների, կազմում է 2 միլիոն դոլար։ Թաղամասը կրելու է հայազգի շանսոնիե Շարլ Ազնավուրի անունը։Ծրագրին հավանություն էր տվել նաև Ազնավուրի որդին ՝ Նիկոլա Ազնավուրը։   Նոր թաղամասի կառուցման […]

̰
«Ազնավուր» հիմնադրամը և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը համատեղ նոր սոցիալական ծրագիր են սկսել Արցախի  սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինծառայողների համար

18:25 25.09.2021

44 օրյա պատերազմից հետո «Ազնավուր»  հիմնադրամը, «Զինվորի տուն»  վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, նախաձեռնեց դրամաշնորհային մի ծրագիր, որն ուղղված է տարբեր առողջական խնդիրներ ու  որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող տղաների բիզնես գաղափարները ֆինանսապես օժանդակելուն։ Այն աջակցության ծրագիր է ոչ միայն վերջին պատերազմում, նաև  Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անցած 30 տարիներին վիրավորում ստացած զինծառայողների համար։ Նրանցից 19-ը , […]

̰
Երաշտի և ոռոգման ջրի դեֆիցիտի հետևանքները․ Շիրակի մարզում կարտոֆիլի նվազ բերք է ստացվել

20:51 23.09.2021

Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաք է։ Դեռ հունիս-հուլիս ամիսներին էր գյուղացիական տնտեսություններին հայտնի, որ երաշտի, ոռոգման ջրի դեֆիցիտի պայմաններում ցածր բերքատվություն են ունենալու։ Ամբողջ ոռոգման սեզոնին Կառնուտի ջրամբարից սնվող 10-նյակ գյուղերի հողագործներ ջուր պահանջեցին՝ փակելով ճանապարհներ, բայց այդպես էլ այն ժամանակին ու բավարար քանակի չհասավ գյուղեր, որի պատճառով նախ  ցորենի, գարու, այժմ էլ՝ կարտոֆիլի բերք չեն […]

̰
Որևիցե մեկին չի հաջողվի ջնջել Արցախի դրոշն ու զինանշանը․Ալեն Սիմոնյան

18:07 18.09.2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում  լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Որոտան  գյուղի մոտակայքում տեղադրված ադրբեջանական ոստիկանական  անցակետի գործունեությանն ու երեկ Գորիս -Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին։ «Երեկ Որոտոնի  ճանապարհին  տեղի  ունեցած միջադեպի կադրերը տեսել եմ, կարծում եմ՝ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Կարելի է ասել, […]

̰
Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման վերջնաժամկետը ավարտվել է․ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ

21:00 17.09.2021

Այսօր ավարտվեց հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցման վերջնաժամկետը: Սեպտեմբերի 2-12-ը  թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով հայտ էին ներկայացրել 10 քաղաքական ուժեր ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք, ավագանու 33 մանդատի համար կպայքարեն 290  թեկնածուներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ փաստաթղթերը […]

̰
«Արևոտ խոհարարը»․ նկարազարդ գիրքը պատմում է Դաունի համախտանիշով Հովհաննեսի մասին

19:40 17.09.2021

Այսօր գյումրեցի  լեզվաբան Գայանե Աղաբալյանը ներկայացրել է իր առաջին գիրքը, որը կոչվում է «Արևոտ խոհարարը»։ Այն իրական պատմություն է, որի  գլխավոր հերոսը Դաունի համախտանիշ ունեցող 28 ամյա Հովհաննեսն է, որը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, ներգրավվել է հասարակական կյանքում, սովորել ու աշխատում է  «Արեգակ» փուռ-սրճարանում։ «Հաճախ էի այցելում  «Արեգակ» փուռ-սրճարան, բրոշուրներից մեկում կարդացի Հովհաննեսի մասին ու […]

̰
Հոռոմ գյուղում շահագործման կհանձնվի 250 տոննա տարողության սառնարանային տնտեսություն

21:00 16.09.2021

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ  գյուղում շահագործման կհանձնվի նորակառույց սառնարանային տնտեսություն: 250 տոննա տարողության տնտեսությունը  կառուցվել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ IFAD-ի ֆինանսավորմամբ, որի 20 տոկոս ներդրումը համայնքինն է։ Սրանով պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվում  գյուղի ցանքատարածքներից ու այգիներից ստացած բերքի պահման համար, արդյունքում կնվազի բերքի կորուստը, իսկ հաջորդող  տարիներին  հողագործները  կավելացնեն  մշակաբույսերի ցանքատարածքներն ու մրգատու այգիները: […]

̰
Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և Ճակատեն գյուղերի համար մինչև տարեվերջ կկառուցվեն այլընտրանքային ճանապարհներ․ ՀՀ փոխվարչապետ

18:50 16.09.2021

ՀՀ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տիրող իրավիճակին, Որոտան գյուղի մոտ տեղադրված ադրբեջանական  ոստիկանական անցակետի գործունեությանը։ Փոխվարչապետը  վստահեցրել է, որ Իրանից Հայաստան բեռնափոխադրումները չեն նվազել և իրանցի վարորդներին ուղեկցում են հայկական շարժական ոստիկանական խմբերը։ «Ոստիկանական կետերը դա Ադրբեջանի անելիքն է, մենք չենք […]

̰
Այսօրվանից «Շիրակ» օդանավակայանը վերսկսում է թռիչքները․ արդիականացվել է վազքուղին, կառուցվել է ժամանման նոր սրահ

18:36 16.09.2021

Այսօրվանից «Շիրակ» օդանավակայանը վերսկսում է չարթերային թռիչքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին օդանավակայանի արդիականացման աշխատանքների նպատակով։ 3220 մ երկարության և 46 մ լայնության վազքուղու հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխվել է  ասֆալտաշերտը, հատուկ նյութերի օգտագործմամբ այն  համապատասխանեցվել է միջազգային  չափորոշիչներին, վազքուղուց, բացի քաղաքացիականից, կարող են օգտվել զինվորական օդանավերը։ Ընդհանուր՝ 7,5 միլիոն դոլար ներդրումային ծրագրով  օդանավակայանում կառուցվել է […]

̰
Ճանապարհաշինություն ինտենսիվ երթևեկության պայմաններում․ Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի 2,5 կմ հատվածում կապիտալ նորոգումներ են 

19:00 15.09.2021

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են Ղարիբջանյան գյուղի 2,5 հատվածում, որը կենսական նշանակություն ունի Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Այն Գյումրիին կապող միակ ճանապարհն է տասնյակ համայնքների համար։ Ընդհանուր 73 կմ երկարության հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 43 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Կապիտալ  նորոգումներն այս տարի վերաբերում են միայն 2,5 կմ-ին։ Երկու ամիս […]

̰
BACK_TO_TOP