TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Շիրակի մարզում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերի մի մասը չի մեկնարկի․ 9 ծրագրի շինարարության ավարտը կտեղափոխվի 2022 թվական

20:00 23.11.2021

Շիրակի մարզի 34 համայնքներում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը սահմանված ժամկետներում չեն ավարտվի ու կտեղափոխվեն հաջորդ տարի: Պատճառները տարբեր են՝ սկսած շինմրցույթների ուշ մեկնարկից  մինչև շինարարական թերացումներ և ուշացումներ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի այս տարվա ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4.5 միլիարդ դրամ, որտեղ գերակշռում են փողոցաշինական ու մանկապարտեզների կառուցման  հայտերը: Նոր […]

̰
Ռուսաստանը պատրաստվում է միլիարդավոր չափաբաժնով կորոնավիրուսային պատվաստանյութեր արտադրել

19:34 20.11.2021

2022 թվականին Ռուսաստանը պատրաստ է Covid-ի դեմ 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել։ Հայտարարել է արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նրա հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ունենք բավականաչափ պաշար, արդեն արտահանում ենք, ինչպես նաև հնարավորություն ունենք հաջորդ տարի երկու միլիարդի հասցնել  արտադրության ծավալը»,- ասել է նա։ Մանտուրովի խոսքով՝ պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին արդեն […]

̰
Լավրովը և Լիբանանի ԱԳ նախարարը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը

17:55 20.11.2021

Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև զարգացումները Լիբանանում։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Լիբանանի ԱԳ նախարարը նոյեմբերի 20-ից 23-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, իսկ նոյեմբերի 22-ին նախատեսված է նրա հանդիպումը ռուս գործընկերոջ հետ։ «Բանակցությունների ընթացքում տեղի կունենա երկուստեք մտքերի շահավետ  փոխանակում միջազգային […]

̰
Նոր օպերային ներկայացում Գյումրիում՝ «Անուշ» օպերայի բեմադրությունից 110 տարի անց

19:36 17.11.2021

Գյումրիում կայացել է  անգլիացի կոմպոզիտոր Հանրի Պյորսելի  «Դիդոնե և Էնեաս» օպերային ներկայացման առաջնախաղը: Հանդիսատեսին ներկայացվել են 17-րդ դարի բարոկկո ոճի երաժշտությունն ու օպերային արիաները: «Անուշ» օպերայի բեմադրությունից գրեթե 110 տարի անց Գյումրիում օպերա բեմադրելու մտահղացումը հայտնի երգեհոնահարուհի, ֆրանսաբնակ գյումրեցի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն ու խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։ Երեք գործողությամբ  օպերան […]

̰
Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ․ քաղաքային բյուջեից հատկացվել է 24 միլիոն դրամ

19:49 15.11.2021

Գյումրին կունենա կամերային երաժշտության համերգասրահ։ Այդ նպատակին նոր շենք չի կառուցվում, վերանորոգվում և վերապրոֆիլավորվում է  թիվ 4 երաժշտական դպրոցի 1970-ականներին կառուցված համերգային դահլիճը: Ծրագիրն  իրականացվում է քաղաքի բյուջեի միջոցներով, հատկացվել է մոտ 24 միլիոն դրամ: Աշակերտական համերգների համար նախատեսված դահլիճը համապատասխանեցվելու է կամերային երաժշտության  համերգասրահի  չափորոշիչներին։   Երաժշտական դպրոցի բեմի փայտե կառուցատարրերը քայքայված են։ Փտած […]

̰
Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ավարտվում են․ շահագործումը նախատեսվում է 2022-ին

18:27 13.11.2021

  Գերմանական KFW բանկի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով 7  ամսում Անի թաղամասում կառուցվել է 22 կմ երկարության նոր խողովակաշար։ 30 տարվա հին ու կոռոզիայի ենթարկված մետաղյա խողովակները չեն ապամոնտաժել, նորն անցկացնում են դրանց զուգահեռ: «Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 19-ից, մենք բաշխիչ ցանցի աշխատանքները գրեթե ավարտել ենք։ Երևի մի 200 մետր տեղ է մնացել, որը որ […]

̰
2022-ին Գյումրիում շահագործման կհանձնվի Միասնական սոցիալական կենտրոնի շենքը

19:53 10.11.2021

Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնը շահագործման կհանձնվի հաջորդ տարի և կդառնա մեկ պատուհան տարբերակով մարզում աշխատող վեցերորդ կենտրոնը։ Շինարարությունն ընթանում է  2020-ից։ Սոցիալական ոլորտի չորս կառույցներ՝ սոցիալական աջակցության տարածքային երկու բաժինները, զբաղվածության կենտրոնը, սոցիալական ապահովության բաժինը և բժշկասոցիալական փորձագիտական  հանձնաժողովները կտեղակայվեն մեկ հասցեում: Ներկայիս տարածքը, որը կենտրոնին հատկացվել է ժամանակավոր և վարձակալական հիմունքներով, սպասարկման բավարար պայմաններ […]

̰
2025 թվականից Ամստերդամում տները կկառուցվեն փայտից

19:47 10.11.2021

Նիդեռլանդների մայրաքաղաքի բոլոր նոր տները 2025 թվականից մասամբ փայտից կլինեն։ Ամստերդամի մունիցիպալ իշխանությունները ստորագրել են Green Deal Timber Construction համաձայնագիրը, որով կառուցապատողները կպարտավորվեն շենքերի կառուցման ժամանակ օգտագործել փայտանյութի կամ էկոլոգիապես մաքուր այլ նյութերի առնվազն 20 տոկոսը, գրում է Dezeen-ը։ Քաղաքի վարչակազմն ակնկալում է, որ այս կերպ հնարավոր կլինի նվազեցնել մոլորակի համար վնասակար պողպատից և բետոնից […]

̰
Գյումրիում սոցիալական բնակարաններ կկառուցվեն շահառուների 50% համավճարով

19:22 10.11.2021

Անի թաղամասում սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները կսկսվեն գարնանը։ Այսօր Գյումրիի քաղաքապետարանում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են սոցիալական բնակարանների հատկացման չափորոշիչները, ներկայացվել է բազմաբնակարան շենքի նախագիծը: Անի  թաղամասում սոցիալական բնակարանների կառուցման համար նախատեսված  տարածքը, ավագանու որոշմամբ, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին հատկացվեց հոկտեմբերին։ Այն կկառուցվի արդեն բնակեցված սոցիալական  բնակարանների հարևանությամբ՝ 90- ականներից գոյություն ունեցող  բետոնային հիմքերի […]

̰
Վերջերս ադրբեջանցի մարզիկներն ինձանից անպակաս են, նրանց հաղթելն ինձ համար սկզբունք է. Հովհաննես Բաչկով

20:00 08.11.2021

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը  նվաճեց իր կարիերայի չորրորդ բրոնզե մեդալը։ Ոսկին ու արծաթն իրենց տեղը զիջեցին, ինչպես մարզիկն է ասում, զուտ այն պատճառով, որ Օլիմպիական խաղերից հետո լիարժեք հանգստանալ ու լավ մարզավիճակը վերականգնել չէր հասցրել։ «Օլիմպիական  խաղերից հետո չէի պատկերացնում, որ պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը, […]

̰
Առաջին անգամ գերծանր քաշային կարգում Հայաստանն ունեցավ մեդալակիր․ Աշխարհի առաջնության փոխչեմպիոնը գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն է

18:23 08.11.2021

Բելգրադում անցկացված  բռնցքամարտի աշխարհի առաջնությանը 13 քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցում էր 11 մարզիկներով։ Թիմային հաշվարկում Հայաստանի  հավաքականը ընդգրկվեց աշխարհի ուժեղագույն 10 երկրների ցանկում։ Միջազգային կարևոր մրցաշարից բռնցքամարտիկներն այսօր առավոտյան են հայրենիք վերադարձել։ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանին ու բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին, ավանդույթի համաձայն, դիմավորել են քաղաքի մուտքի մոտ։ Աշխարհի փոխչեմպիոն, գերծանր՝ 93+ […]

̰
Սննդաբանը բացատրել է, թե ինչպես կարելի է բուժվել սոդայով և չթունավորվել

23:55 07.11.2021

Սննդաբան Արտեմ Լեոնովը ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչպես ճիշտ և արդյունավետ օգտագործել կերակրի սոդան։ «Խմորի սոդայի օգտակար հատկությունները հայտնի են եղել անհիշելի ժամանակներից: Այն հզոր ալկալային ազդեցություն է թողնում, մաքրում և դետոքսիկացնում է օրգանիզմը, առաջին օգնությունն է մրսածության դեպքում: Սոդան հիանալի օգնում է ազատվել թոքերի մածուցիկ խորխից, թեթևացնում է բորբոքումն ու կոկորդի ցավը»,- ասել […]

̰
Գիտնականներն ուժեղ ցավազրկող բույս են հայտնաբերել

23:10 07.11.2021

Սամոայի արևադարձային անտառներում հայտնաբերված փոքր ծառի՝ մատալաֆի տերևներն ունեն նույն ցավազրկող ազդեցությունը, ինչ իբուպրոֆենը, պարզել են Սամոայի գիտահետազոտական կազմակերպության գիտնականները։ Հին ժամանակներում Սամոայի բնակիչները մատալաֆինն օգտագործել են բորբոքումների, մարմնի ցավերի և այլ հիվանդությունների բուժման համար։ ո Բույսի տերևները ճզմում էին, քամում հյութը, որն այնուհետև քսում էին մաշկի վրա։ Ժամանակակից բժիշկները թերհավատորեն են մոտենում Սամոայի ավանդական, […]

̰
Մեծ Բրիտանիայի միջուկային բունկերը պարզվում է՝ շքեղ բնակարան է

22:00 07.11.2021

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել միջուկային բունկերը, որտեղ անսպասելիորեն շքեղ բնակարան է հայտնաբերվել։ Երկաթբետոնե շենքը իր մեջ թաքցրել է երեք շքեղ, էլիտար բնակարան, գրում է The Sun-ը։ Էսեքսի կոմսության Միսթլի գյուղում ռմբապաստարանը կառուցվել է 1951 թվականին՝ սառը պատերազմի տարիներին, որը ծառայելու էր հաղորդակցության հանգույց և պետական ​​պաշտոնյաների պաշտպանության  տարածք: Բունկերի պատերի հաստությունը 600 միլիմետր է, […]

̰
Սննդաբանը խոսել է պանրի վնասակարության և օգտակարության մասին

20:43 07.11.2021

Սննդաբան Տատյանա Իվաննիկովան ՌԻԱ Նովոստիին պատմել է պանրի օգտակարության ու վնասակարության մասին։ «Պանիրը շատ սննդարար մթերք է, և 1/4-ը բաղկացած է սպիտակուցներից: Դրանք մեզ անհրաժեշտ են, քանի որ դրանք մկանների «շինանյութ» են համարվում: Հետևաբար, պանիրը մարզիկները հաճախ օգտագործում են վերականգնողական փուլում: Պանրի առավելությունն այն է, որ դրա սպիտակուցները ներծծվում են ավելի լավ, քան կաթնամթերքինը։ Քանի […]

̰
ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կերել են տիեզերքում աճեցված պղպեղի առաջին բերքը

20:28 07.11.2021

Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում աճեցրել են չիլի պղպեղ։ Այս մասին հայտնում է ամերիկացի Քեթրին ՄաքԱրթուրը իր թվիթերյան էջում։ «Բերքահավաքից հետո մենք փորձեցինք կարմիր և կանաչ չիլի պղպեղները»,- ասել է նա, նշելով՝ անձնակազմը ուրբաթ  երեկույթ է կազմակերպել՝ պատրաստելով տիեզերական տակո։ Կծու պղպեղի սերմերը տնկվել են ամռանը՝ միկրոգրավիտացիայի պայմաններում։ Հետազոտողները ցանկացել են պարզել, […]

̰
Յակուտսկի և Չուկոտկայի հյուսիսափայլերը հմայել են համացանցի օգտատերերին

17:30 07.11.2021

Համացանցի օգտատերերը զանգվածաբար կիսվում են հյուսիսափայլի լուսանկարներով, որոնք նկատվել են Յակուտսկի, Չուկոտկայի, Կամչատկայի, Կրասնոյարսկի երկրամասի և որոշ այլ շրջաններում։ Հատկապես պայծառ են եղել վերջին երկու գիշերները։ Բևեռային լույսերը հաջողվել է ֆիքսել Վոլոգդայի և Յարոսլավլի շրջաններում, տեղեկացնում է «Великий Устюг»-ը։ Ենթադրվում է, որ հյուսիսայփայլերից հետո իսկական ձմեռային ցուրտ է սկսվելու,- գրում է «Якутия Daily»-ն։ Նոյեմբերի 3-ին, […]

̰
Ռուսաստանի արևելքում տեղի կունենա Լուսնի մասնակի խավարում

15:15 07.11.2021

Նոյեմբերի 19-ին Արևելյան Ասիայի, Ավստրալիայի, Խաղաղ օվկիանոսի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնակիչները կտեսնեն լուսնի մասնակի խավարում։ Առավելագույն հատվածը տեսանելի կլինի Մոսկվայի ժամանակով 12։04-ին, այնպես որ Ռուսաստանում խավարումը հնարավոր կլինի դիտել միայն Չուկոտկայում և Կամչատկայում, իսկ ստվերային փուլերը տեսանելի կլինեն երկրի արևելյան շրջանների բնակիչներին։ Մասնակի խավարումը լուսնի խավարման ձև է, երբ Լուսինը միայն մասամբ է մտնում […]

̰
Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը

19:48 06.11.2021

Ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված նախաատեստացիոն եռամսյա դասընթացները։ Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը: Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո մանկավարժների  վերապատրաստումները երեք տարի դադարեցված էին, վերսկսվեցին այս տարվա աշնանը։ 100 ժամ տևողության վերապատրաստման դասընթացներն այս անգամ ունեին երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնագիտական գործնական պարապմունքներ: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչներից յուրաքանչյուրն […]

̰
«Անուշ» օպերայից 100 տարի անց Գյումրիում նոր մասշտաբային օպերա է բեմադրվում

17:10 06.11.2021

1912 թվականին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում բեմադրվում է նոր օպերային ներկայացում: Նախաձեռնությունը Ֆրանսաբնակ գյումրեցի, հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն է պարուսույց, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Գյումրեցի հանդիսատեսին կներկայացվի անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի 1692 թվականին գրված «Դիդոնե և Էնեաս» օպերան, որի նախապատրաստական և բեմադրման աշխատանքներն ամբողջությամբ  կատարվում  […]

̰
Աշխատանքից ազատվածները վերադառնալու են քաղաքապետարան և շարունակելու են աշխատել․ Գյումրիի քաղաքապետ

19:26 04.11.2021

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդման արարողությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսել է այն ծրագրերի մասին , որոնք պատրաստվում է իրականացնել իր ղեկավարման տարիներին։ Քաղաքապետը հայտնել է, որ պատրաստ է համագործակցել  ավագանու կազմում ընդգրկված բոլոր  քաղաքական ուժերի հետ։ «Ես կոչ եմ անում համերաշխության և միասնության։ Եթե բոլոր ուժերը, ցանկացած մարդ, քաղաքի շահերով հետաքրքրված […]

̰
Ապամոնտաժվում են Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի մասնաշենքերը․ տեղում կկառուցվի եռահարկ նոր դպրոց

19:59 03.11.2021

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի համար նոր տիպային շենք է կառուցվելու։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ միջոցներով։ Համաձայն մասնագիտական եզրակացության և ծրագրով նախատեսված պահանջներով՝ որոշում է կայացվել քանդել դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության  բոլոր մասնաշենքերը և կառուցել նորը: Այն զգալի վնասվել է նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ավերիչ  ջրհեղեղից։ 1933 […]

̰
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող երկու շենքերի 36 բնակարանների շահառուների կարգավիճակներն ուսումնասիրվում են

19:51 02.11.2021

Գյումրիի  Մուշ 2/2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան երկու շենքերի շինարարությունը չի դադարեցվի նաև ձմռանը: Ներքին հարդարման, կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին եղանակները չեն խանգարի։ Առաջնահերթ շենքերում ջեռուցում կապահովվի, որն էլ թույլ կտա աշխատանքը շարունակել ձմռան ամիսներին նաև ձեղնահարկում։ Միաժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է բնակարանների շահառուների ցուցակների ճշգրտում։ 88-ից հետո առաջին անգամ Գյումրիում բազմահարկ՝ վեց հարկանի շենքեր են […]

̰
156-րդ թատերաշրջանի երկրորդ նոր ներկայացումը Գյումրիի թատրոնում․ կայացել է գյումրեցի դրամատուրգի «Քայլեր» պիեսի պրեմիերան

18:32 02.11.2021

Գյումրիի  դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել 156-րդ թատերաշրջանի երկրորդ պրեմիերան: Նոյեմբերի մեկից թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում է «Քայլեր» պիեսը։ Այն անդրադառնում  է խիստ արդիական ու ցավոտ թեմայի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին։ Այն դիպուկ անդրադարձ է  կյանքի ու մահվան, ապրելուն և ապրեցնելուն միտված  սխալ ու ճակատագրական քայլերի մասին, որտեղ գլխավոր հերոսը մեծ կարողությունների ու հարստության […]

̰
Հայտնի են դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու թեկնածուները

18:28 01.11.2021

Երեկ ավարտվեց դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների  թեկնածուների առաջադրման գործընթացը։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Արթիկի  տարածաշրջաններում, որով նաև կավարտվի  համայնքների խոշորացման և կրկնակի խոշորացման գործընթացը։ Քաղաքական ուժերի կողմից   թեկնածուների  ցուցակների ներկայացման ժամկետ էր սահմանվել հոկտեմբերի 21-31-ը, սակայն կուսակցություններն ու դաշինքները միայն վերջին օրն են փաթեթները ներկայացրել տարածքային ընտրական  հանձնաժողովներ։ […]

̰
Գյումրիում բացվել է մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի խորաքանդակը

18:15 30.10.2021

Այսօր Գյումրիում անցկացվել է միջոցառումների շարք՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրի պատվավոր քաղաքացի, քաղաքի նվիրյալ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Սպանդարյան 24 հասցեում, որտեղ ապրել է մշակույթի վաստակավոր գործիչը, բացվել է նրա խորաքանդակը։ Հեղինակը գյումրեցի երիտասարդ քանդակագործ Վահագն Պապոյանն է։ Իսկ Հայորդաց տան դահլիճում տեղի է ունեցել Հասմիկ Կիրակոսյանի «Նվիրում» գրքի շնորհանդեսը, որտեղ  հեղինակը ընթերցողին ներկայացնում է […]

̰
10 և ավելի տարի կոյուղատար ցանցի չլուծված խնդիր Արթիկ քաղաքում․ խցանումների պատճառով հողերը ճահճացել են

20:20 28.10.2021

Արթիկ քաղաքում 90-ականներին լիտվացի շինարարները  կառուցեցին Լմբատ 1 և Լմբատ 2 թաղամասերն՝ իրենց ներքին կոմունիկացիաներով։ Հետագայում թաղամասի հարակից տարածքներում կառուցվեցին սեփական տներ, սպասարկման օբյեկտներ, իսկ արդյունքում կատարվեցին կոմունիկացիոն ցանցերի ինքնակամ  միացումներ։ Տասը տարուց ավելի է  մոտ 2 ու կես կիլոմետր երկարության կոյուղատար ցանցը խցանված է, ջրերը խողովակներով հոսելու փոխարեն տարածվում են թաղամասի տարածքներով, որտեղ արդեն  […]

̰
Շիրակի մարզի խոշորացվող համայնքները դեկտեմբերի 5-ին կմասնակցեն ՏԻՄ ընտրությունների՝ համամասնական կարգով

18:37 26.10.2021

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ տարածաշրջաններում։ Տասնօրյա ժամկետում կուսակցություններն ու դաշինքները տարածքային ընտրական  հանձնաժողովներ են ներկայացնելու ավագանու թեկնածուների ցուցակները, որին հաջորդելու են պաշտոնապես առաջադրումները։ Խոշորացման և կրկնակի խոշորացման ենթարկվող գյուղական բնակավայրերում ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ լինելու են համամասնական ընտրակարգով։ Մարզի 4 տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքն են այս անգամ զբաղված […]

̰
«Հաց ու պանիր, կեր ու բանիր»․ Գյումրիում անցկացվել է չեչիլ պանրի փառատոն

18:11 23.10.2021

Գյումրիում  առաջին անգամ անցկացվել է չեչիլի փառատոն։ Նախաձեռնել է «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական հիմնադրամը, իսկ խորագիրն է՝ «Հաց ու պանիր, կեր ու բանիր»։ Գյումրիի Վարպետաց փողոցի տաղավարներում  պանրագործ վարպետներն ու կաթի վերամշակմամբ զբաղվող  տնայնագործ կանայք ցուցադրության էին ներկայացրել  իրենց պատրաստած կաթնամթերքն ու  պանրի տեսականին։ Չեչիլ պանիրը պատրաստվում է միայն Շիրակի դաշտավայրում, իսկ համբավն ու պահանջարկը  երկրի սահմաններից […]

̰
Գյումրիից 2 և 4 ամսական երեխաները Covid ախտորոշմամբ տեղափոխվել են Երևան

20:33 22.10.2021

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից այսօր երկու մանկահասակ երեխաներ Covid ախտորոշմամբ տեղափոխվել են  Երևանի կլինիկաներ: «Երկու փոքրիկներն էլ տղաներ են, մեկը՝ երկու,մյուսը՝ չորս ամսական: Երկու դեպքում էլ ընտանիքների անդամները եղել են քովիդով վարակված, մեզ մոտ ընդունվել են բարձր ջերմությամբ և վիրուսի ախտանշաններով: Թեստավորվել են երեխաները, այդ ընթացքում գտնվել են մեկուսարանում, դրական պատասխանները ստանալուց հետո […]

̰
BACK_TO_TOP