TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Ընկերությունները չեն կարող վաղն արթնանան ու ասեն՝ հիմա էլ էս գինն ենք սահմանում․ Ավտոապահովագրողների բյուրոյի պարզաբանումները՝ ԱՊՊԱ գների ազատականացման վերաբերյալ 

18:48 26.04.2023

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարներն ազատականացվել են, այսինքն՝ ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տրվել սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ, ծառայություններ առաջարկել վարորդներին: Ապահովագրավճարների ազատականացումը ենթադրում է նաև մինչ օրս գործող պարտադիր սահմանաչափերի փոփոխություն։ Դրանք կախված կլինեն ներդրվող գործակիցների և բանաձևերի հաշվարկներից։ Անկախ շուկայի ազատականացումից, ոլորտը վերահսկելու է ավտոապահովագրողների բյուրոն՝ կանխելու ընկերությունների կամայական մոտեցումներն ու  չհիմնավորված գնային սահմանաչափերը։ […]

̰
Ջարդի ձորն ինձ համար ուխտատեղի է, իմ պապի գերեզմանն այստեղ է. 85-ամյա Միշա պապի գերդաստանի պատմությունը

20:02 24.04.2023

1․5 մլն սրբադասված հայերի հիշատակին ամեն տարի Ջարդի կամ Հերհերի ձորում  հարգանքի տուրք են մատուցում Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները։ Ամեն տարի ապրիլի 24-ին պատմական իրադարձությունների կնիքը կրող վայր են գալիս նաև Ջարդի ձորում սպանվածների սերունդները։ 85-ամյա Միշա Զաքարյանն ամեն տարի Ջարդի ձոր է հասնում Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան գյուղից։ Գալիս է թոռների ու ծոռների հետ, […]

̰
Մարդիկ Երևանից գալիս են հատուկ Գյումրի ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու․ Արա Խզմալյան

20:49 21.04.2023

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրին հյուրընկալում է հայկական ու միջազգային հայտնի թատերախմբերի ու սիրված արտիստների։ Դրամատիկական թատրոնի հարկի տակ տեղադրված մեծադիր պաստառներն խոսում են այն մասին, որ քաղաքը 17 օր ապրելու է թատերական կյանքով։ Այս փառատոնը Հայաստանում անցկացվող առաջին մեծամասշտաբ միջազգային միջոցառումն է, որին մասնակցելու համար Գյումրի կժամանեն ավելի քան 500 արտիստներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ։ […]

̰
Կմնա ավտոներս կանգնեցնենք, ուղտերով քաղաք էրթանք-գանք․ գյուղացիները փակել էին Գյումրի-Արևիկ ավտոճանապարհը

18:40 20.04.2023

Գյումրի-Արևիկ-Այգաբաց ավտոճանապարհը հիմնական ու միակ ճանապարհն է մի քանի գյուղերի բնակիչների համար, որոնց կապը Գյումրի հետ մշտական է։Ավտոճանապարհը մարզային նշանակության է, այն  համարվում է նաև Գյումրի -Երևան մայրուղուն այլընտրանք։ Հսկայական փոսերի ու ասֆալտաշերտի  քայքայման պատճառով մոտ 11 կմ-ոց ճանապարհով երթևեկելը դարձել է գրեթե անհնար, գյուղից Գյումրի ընկած քանդված ճանապարհը 15- ի փոխարեն անցնում են  40-ից […]

̰
Երեք ամիս փակ կլինի Գյումրիի Տերյան փողոց-Հաղթանակի պողոտա հատվածը․ մեկնարկել է ՀԲ-ի փողոցաշինական ծրագիրը

19:35 18.04.2023

Գյումրիի Տերյան փողոց- Հաղթանակի պողոտա հատվածում տեղադրված  արգելափակոցներն ու ճանապարհային նշանները զգուշացնում են, որ փողոցը երթևեկության համար միակողմանի փակ է։ Սկսվել են փողոցաշինական աշխատանքները, կատարվում էր ասֆալտաշերտի ֆրեզավոում։ «Մենք նախատեսել էինք փողոցի մի հատվածը՝ Տերյանից մինչև Սպանդարյանի խաչմերուկ ամբողջությամբ փակել, բայց նպատակահարմար  գտանք, որ հնարավոր է մասամբ փակելով դեռ աշխատանքները  շարունակել։ Էս հատվածը երբ վերջացրեցինք, […]

̰
Մաշկաբանը նշել է այն մթերքները, որոնք օգնում են պայքարել պզուկների դեմ

21:27 16.04.2023

Մաշկաբան Իվկինը պզուկներից տառապողներին խորհուրդ է տվել ավելի շատ սունկ ու ծովամթերք ուտել։ Սննդամթերքը, որն օգնում է պզուկների դեմ պայքարում, թվարկել  է մաշկաբան Վլադիմիր Իվկինը: Մաշկային խնդիրների դեպքում նա խորհուրդ է տվել ավելի շատ սունկ ու ծովամթերք ուտել։ «Պզուկներից տառապողները պետք է սննդակարգում ներառեն ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, A, C, D, E և B վիտամիններ […]

̰
Կանխատեսվում է, որ աշխարհում կավարտվի հանածո վառելիքի դարաշրջանը

17:23 16.04.2023

2022 թվականին արևային և հողմակայաններին բաժին է ընկել համաշխարհային էներգիայի արտադրության 12 տոկոսը՝ երկու տոկոսային կետով ավելի, քան նախորդ ռեկորդը։ Այսպիսի դինամիկան կարող է ազդարարել հանածո վառելիքի դարաշրջանի ավարտի սկիզբը, ասվում է Ember անկախ վերլուծական կենտրոնի զեկույցում: Փորձագետների կարծիքով՝ աշխարհում ամենաարագ աճում է արևային էլեկտրակայանների հզորությունը՝ մեկ տարվա ընթացքում դրանք աճել են 24 տոկոսով։ Աշխարհում […]

̰
Նախագիծը և շինարարության մեկնարկի ժամկետները նախնական են․ Արթիկում կառուցվելու է նոր բժշկական կենտրոն

17:12 15.04.2023

Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման մեկնարկի ժամկետներ չկան,  կա միայն նախնական նախագիծ, ըստ որի ընթանում են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։ Նախատեսվում կառուցել եռահարկ բժշկական կենտրոն, որի ընդհանուր արժեքը, դարձյալ նախնական գնահատումներով,  8-9 միլիարդ դրամ է կազմում: Ֆինանսավորումը միայն պետական բյուջեից է։ Որպես տիպային կառույց, հիվանդանոցը մի քանի մասնաշենքերից է կազմված։ Ավելի քան 70 տարվա […]

̰
Սպիտակի երկրաշարժի պատճառների և հետևանքների բացահայտմանը հասա հեշտությամբ, քանի որ ապրում էի հենց Գյումրիում. ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյան

18:41 30.03.2023

88-ի ավերիչ երկրաշարժից հետո կենսական անհրաժեշտություն դարձավ Հայաստանում ունենալ սեյսմիկ պաշտպանության, արագ արձագանքման համակարգ։ Այս կարևոր գործի նախաձեռնությունն ու պատասխանատվությունը ստանձնեց երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը։ Նրա  ջանքերով հիմնադրվեց Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունը, որին հաջորդեցին հայտնի գիտնականի բազմաթիվ գիտական աշխատություններն ու հոդվածները, հրատարակվեց  նմանօրինակը չունեցող գիրք-ալբոմ՝ Սպիտակի երկրաշարժի մասին։ Հայերեն և անգլերեն լեզուներով  աշխատությունում […]

̰
 «Լավագույն ռեպորտաժ» և «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգերում հաղթող են ճանաչվել «Շանթ Գյումրի» ՀԸ-ն և «Ռադիո Շանթը»․ ամփոփվել են «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի արդյունքները 

18:41 29.03.2023

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեսողական, լսողական, հենաշարժողական  և այլ առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ավելի մեծ կարևորություն տրվեց, որը և նրանց հասարակություն ինտեգրումը հեշտացրեց։ Հասարակական կազմակերպություններից բացի, այս  խնդիրների մասին բարձրաձայնում  են զանգվածային լրատվամիջոցները: «Ագաթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շիրակի, Լոռու և Տավուշի լրագրողների և բլոգերների համար մեկ ամիս առաջ […]

̰
«Տունը սահմանին». նոր ներկայացում Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում

20:02 27.03.2023

Այսօր թատրոնի միջազգային օրն է, արվեստի այն ճյուղի մասնագիտակն տոնը, որը համարվում է  հանրության գիտակցության հայելին: Թատրոնն առաջիններից է, որ ներկայացնում է կյանքն ինչպես որ է։ Գյումրիի դրամատիկական թատրոնում շուտով տարվա առաջին պրեմիերան է։ Երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի բեմադրությամբ, «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում հանդիսատեսին կներկայացվի  «Տունը սահմանին» քաղաքական սատիրան։ Այն համամարդկային խնդիրների, չդադարող տարածքային պայքարի […]

̰
Մեկնարկում է Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերականգնման ծրագիրը․ ընդհանուր արժեքը գնահատվում է 4 միլիարդ դրամ

19:39 24.03.2023

Մեկնարկում է Գյումրիի պատմական միջուկի և հարակից փողոցների հիմնանորոգումն ու վերականգնումը, որն իրականացվելու է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի շրջանակներում ՝ Համաշխարհային բանկի միջոցներով։ Կվերականգնվեն Հաղթանակի պողոտան, Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածները, Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցները։ Վերականգնումից հետո Ջիվանի և Հանեսօղլյան […]

̰
 5000-ից ավելի շահառու, ընդհանուր գումարը՝ 1 միլիարդ 35 միլիոն դրամ․ Շիրակի մարզում աշնանացան ցորենի սերմացուի պետական աջակցության ծրագրով փոխհատուցման գործընթացն է սկսվել

18:46 22.03.2023

Շիրակի մարզում աշնանացան ցորենի ցանքատարածքների գումարների փոխհատուցման գործընթացն է սկսվել։ Շիրակի մարզում սուբսիդավորման ծրագրից օգտվել է 5804 շահառու, իսկ փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Աշնանացան սերմացուի պետական օժանդակության ծրագիրը մարզում նաև ցանքատարածքներն ընդլայնելու խթան է դարձել։ Շատ գյուղացիական տնտեսություններ վարուցանք են կատարել այնպիսի հողատարածքներում, որոնք մի քանի […]

̰
Երեխաների մոտ ավելորդ քաշը բարձրացնում է հիպերտոնիայի ռիսկը 26%-ով

22:58 19.03.2023

Երեխաների ավելորդ քաշը կապված է հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ: Այս մասին հայտնում է Kaiser Permanente բժշկական ընկերությունը։ Այս հետազոտություններն ուսումնասիրվել են  801․019 երիտասարդ մարդկանց առողջության էլեկտրոնային քարտերի հիման վրա, ովքեր Հարավային Կալիֆորնիայում 2008-ից 2015 թվականներին եղել են Kaiser Permanente ընկերության պացիենտները։ Գիտնականներին հետաքրքրել է, թե արդյոք երեխաները հիպերտոնիա ունեն, ինչպես նաև նրանց կենսաբժշկական այլ պարամետրեր։ […]

̰
Մասնագետը նշել է երիտասարդ կանանց մազաթափության հիմնական պատճառները

21:29 19.03.2023

Կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառները դեղամիջոցների երկարատև օգտագործումն է և որոշ հիվանդություններ: Այսպիսի եզրակացություն է արել մաշկաբան-տրիխոլոգ Յուլիա Նագաիցևան News.ru-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ հակաբորբոքային դեղերի հաճախակի օգտագործումը, որոնք «խմում են ինչպես գլխացավի, այնպես էլ ատամի ցավի դեպքում», կամ նոր կորոնավիրուսային վարակը, կարող են առաջացնել մազաթափություն։ Միաժամանակ բժիշկը հիմնական պատճառը համարել է օրգանիզմում […]

̰
Հանրապետությունում արդեն համարակալվել ու հաշվառվել է 370 հազարից ավելի խոշոր եղջերավոր կենդանի

20:57 17.03.2023

Հայաստանում համարակալվում և հաշվառվում են խոշոր եղջերավոր կենդանիները: էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի անասնաբույժներն ու համաճարակաբանները շրջում են գյուղերով, պիտակների միջոցով համարակալում են խոշոր եղջերավորներին: Շիրակի մարզում արդեն  հաշվառել ու համարակալել են 57 հազարից ավելի խոշոր եղջերավոր կենդանիների: Խոշոր եղջերավորներին համարակալում են առաջին անգամ: Մասնագետներն ասում են, որ սրանով կենդանիների տեղաշարժի վերահսկումն են ապահովելու, ինչպես […]

̰
Արթիկի տուֆի լքված քարհանքերի 40 հեկտար տարածքն անտառապատվել է, հիմնվել է նաև հանգստի գոտի

20:30 17.03.2023

2016 թվականի հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի պատճառը երբևէ շահագործված քարհանքերում տարիներով կուտակված թափոններն էին, որոնց հետևանքով փակվել էին սելավաջրերի հունը։ Ուժեղ կարկուտից ու անձրևից հետո առաջացած ջրի հոսքին չդիմացան քաղաքով անցնող երկու հեղհեղատարները։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին հարակից թաղամասերը՝ լուրջ ավերածություններ հասցնելով բնակելի տներին ու ենթակառուցվածքներին։ Հետևանքների վերացմանն ուղղված պետական ծրագրերով […]

̰
Հաստիքների ավելացում, բյուջեի հոդվածների փոփոխություն և համայնքապատկան հողատարածքների օտարումներ․ Գյումրիի ավագանու այսօրվա նիստի մանրամասները

20:00 15.03.2023

Գյումրիի ավագանին հերթական նիստում քննարկել և հաստատել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի նախագծեր, որոնք վերաբերել են ֆինանսական հատկացումներին, բյուջեի որոշ հոդվածների փոփոխություններին։ Փոխքաղաքապետ նշանակելուց բացի, ավագանու անդամները ևս մեկ պաշտոնի նշանակման հարց լուծեցին։ Արթուր Հովհաննիսյանը նշանակվեց «Գյումրիի բնակարանների սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ ինչու է քաղաքապետարանը շարունակում իր ենթակայության կառույցները պաշտոնակատարներով ղեկավարելու աշխատաոճը, քաղաքապետը […]

̰
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը նշանակվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնում

18:41 15.03.2023

Այսօր Գյումրիի ավագանու հերթկան նիստը մեկնարկել է  օրակարգի կարևոր հարցի քննարկումով։ Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվել է քաղաքապետի  տեղակալի պաշտոնում Վահագն Մկրտչյանին նշանակելու նախագիծը։ Թեկնածուն  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի մանդատ է ստացել ընդամենը երեք ամիս առաջ։ «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանին հետաքրքրեց, թե Վահագն Մկրտչյանի առաջադրման հարցում քաղաքապետն ինչ սկզբունքներով է առաջնորդվել։ «Քաղաքում ճանաչված […]

̰
Երթևեկության կանոններին հակասող գծանշումներ ու կանգառների տեղադրում Գյումրիում․ 2022թ․-ին գծանշվել է 20 հազար քառակուսի գծամետր ճանապարhահատված

20:00 11.03.2023

  Գյումրիի փողոցների որոշ հատվածներում ճանապարհային երթևեկության կանոններին հակասող նշաններ ու գծանշումներ են կատարվել, որոնք պատճառ են դառնում վթարների: Նախորդ տարի միայն գծանշումների համար քաղաքային բյուջեից ծախսվել է 9 միլիոն դրամ, գծանշվել է 20 հազար քառակուսի գծամետր ճանապարhահատված: Կենտրոնական փողոցներում  ծանրաբեռնված երթևեկություն կա, ցերեկային ժամերին նույնիսկ խցանումներ են։ Ավտոմեքենաներն են շատացել, փոխարենը կան  կենտրոնական փողոցներ, […]

̰
Առանց նախասրահի ու դահլիճի վերանորոգման․ 2022թ․-ի սուբվենցիոն ծրագրով 43 միլիոն դրամ է ծախսվել Գյումրիի տիկնիկային թատրոնի վերանորոգման համար

20:00 03.03.2023

Սուբվենցիոն ծրագրով Գյումրիի տիկնիկային թատրոնի վերանորոգումը շինընկերությունը համարել է ավարտված, թեև ավարտական ակտ դեռ չկա ստորագրված։ Իսկ որակից դժգոհ է տնօրենը, շենքի որոշ հատվածներում աշխատանքներն անավարտ են մնացել։ Ըստ պայմանագրային պարտավորությունների, տիկնիկային թատրոնի վերանորոգման ծրագրի ավարտը նախատեսված էր 2022-ի տարեվերջ, իսկ աշխատանքները սկսվել էին օգոստոսին։ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգումը շինարարն համարում է ավարտած՝ […]

̰
Մեկնարկային գինը՝ մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․ Գյումրիի նախկին «Ճերմակ հիվանդանոց»-ի պատմական շենքն աճուրդի է հանվել

18:49 02.03.2023

Մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․․․ Այսքան է գնահատվել Գյումրիի պատմական շենքերից մեկը, որը որոշվել է աճուրդով վաճառել։ Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց՝ բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ «Ճերմակ Հիվանդանոց» անունով մի քանի տարի շենքի մի հատվածում վարձակալական հիմունքներով գործեց բուժհաստատությունը, իսկ լուծարումից հետո  շուրջ 2400 քմ մակերեսով շինությունն ամբողջությամբ մնաց դատարկ, […]

̰
Ազատանի դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումը 2023թ․-ի վերջին կավարտվի․ շինարարությունը ձմռան ամիսներին չի դադարեցվել

17:33 25.02.2023

2023-ի տարեվերջին նախատեսված է Ազատանի միջնակարգ դպրոցը շահագործման հանձնել։ Ժամկետներից շեղումներ, շինարարը վստահեցնում է, որ այս պահին չկան։ Դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումն առանց ընդհատումների է շարունակվում։ Ձմեռային ամիսներին շինարարությունը չի դադարեցվել։ Դպրոցը կառուցվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Միջնակարգ դպրոցի երկու մասնաշենքերն իրարից երկու կմ հեռավորության վրա […]

̰
«Կումայրի» արգելոցին պատկանող շենքի պահպանության համար հավելյալ գումար է անհրաժեշտ․ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի վերանորոգման մեկնարկի ժամկետ դեռ չկա

21:00 23.02.2023

«Կումայրի» արգելոց- թանգարանի հատուկ պահպանվող շինությունների ցանկում  ներառված Գյումրիի  թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի վերանորոգման մեկնարկի ժամկետներ դարձյալ  չկան: Նախագիծը պատրաստ էր դեռ երկու տարի առաջ։ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի մասնագետները գնահատել են, հստակեցրել պահանջվող ֆինանսավորման չափը: Պետության և համայնքային  համաֆինանսավորման պարտավորությունները ևս կատարված են, բայց երկու տարի է պատշգամբի պահպանության ծրագիրը ձգձգվում […]

̰
Նոր հարթակ դասական համերգների համար․ Գյումրիում բացվեց կամերային երաժշտության դահլիճ

19:56 21.02.2023

Գյումրիում բացվեց կամերային երաժշտության դահլիճ, որն իր ձայնային ու տարածական հնարավորություններով կդառնա հարթակ  կամերային նվագախմբերի ու անհատ երաժիշտների համար։ Կամերային երաժշտության դահլիճի է վերափոխվել թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը, որի վերանորոգումը, կահավորումն  ու  լուսաձայնային տեխնիկայի ձեռք բերումը կատարվել է համայնքային բյուջեի միջոցներով։ 70-ականներին կառուցված երաժշտական դպրոցի դահլիճում վերանորոգման աշխատանքները սկսվեցին երկու տարի առաջ։ Նախագիծը […]

̰
Վիտամին D-ն արդյունավետ է մաշկի ցաների բուժման համար

22:52 19.02.2023

Northwestern Medicine-ի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ն արդյունավետ է քիմիական նյութերի ազդեցության հետևանքով առաջացած մաշկի ցաների բուժման համար: Կրկնակի պատահական փորձարկման արդյունքները հրապարակված են JCI Insight ամսագրում: Հեղինակները վերլուծել են 28 առողջ մասնակիցների հյուսվածքների նմուշներ, նրանց ձեռքերի ներսի հատվածում մաշկը ենթարկվել է փոքր քանակության ազոտական մանանեխի՝ FDA-ի կողմից հաստատված գրգռիչ դեղամիջոցի ազդեցությանը: Նյութը քսելու […]

̰
Սննդաբանը խոսել է ուղեղի վրա սխտորի անսպասելի ազդեցության մասին

20:37 19.02.2023

Սխտոր ուտելն օգտակար է ուղեղի համար, ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։ Նա բացատրել է այս բանջարեղենի անսպասելի ազդեցությունը առողջության վրա։ Սոլոմատինայի խոսքով՝ սխտորի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է ուղեղի համար։ Բացի դրանից, այն պաշտպանում է արյան անոթների պատերը խոլեստերինից։ Սննդաբանը հավելել է, որ խոլեստերինը կպչում է միայն արյունատար անոթների բորբոքված պատերին։ Հարթ մակերեսը, ըստ նրա, […]

̰
Հավելյալ շաքարը մեծացնում է սրտի հիվանդությունների և ինսուլտի ռիսկը

19:04 19.02.2023

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ հավելյալ, այսինքն՝ սննդին ավելացված շաքարը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Հետազոտության արդյունքները նկարագրված են BMC Medicine ամսագրում: Ընդամենը 9,5 տարվա ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 100 000 մարդու տվյալներ, որոնք ենթարկվել են սննդակարգի գնահատման (երկուսից մինչև հինգ), որոնցից յուրաքանչյուրն իրականացվել է 24 ժամվա ընթացքում։ Վերլուծել են 206 մթերքներում […]

̰
Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը` պլաստիկ բեմադրությամբ․ պրեմիերան կկայանա Գյումրիի թատրոնի բեմում

20:42 16.02.2023

Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում գրեթե դեկորներ չկան, միայն ճամպրուկներ են ու վարագույրներով առանձնացված հարթակ, որտեղ երիտասարդ դերասաններ են, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Գյումրիի մասնաճյուղի ուսանողները, որոնք Չարենցի պոեմի կերպարներն են։ «Պոեմից բացի բեմում կտեսնենք նաև Չարենցի այլ բանաստեղծություններ։ Սցենարային աշխատանք, որպես այդպիսին, թուղթ ու գրիչով չի եղել, մենք հավաքվում ենք, ընտրում ստեղծագործությունն […]

̰
Սեպտեմբերից մանկապարտեզներում կներդրվի ներառականության համընդհանուր  կրթական ծրագիրը․ ՏՄԱԿ-ներում ընթանում են վերապատրաստումներ

18:38 15.02.2023

Հանրապետության բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգը ներդրվեց երկու տարի առաջ, ծրագրի արդյունքում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաներ իրենց հասակակիցների հետ հավասար պայմաններում հաճախում են դպրոց և ընդգրկված են կրթական ծրագրում։ Ներառական կրթական ծրագրի ներդրումը փոխեց նաև հատուկ դպրոցների գործառնական ոլորտը։ Դրանք վերակազմակերպվեցին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնց է վերապահված ներառական կրթական ծրագրում ընդգրկվող […]

̰
BACK_TO_TOP