21:00 21.01.2022
Գյումրեցի պատանիները դրոնների, այսպես կոչված, խելացի ծրագրեր են ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս դրանք կառավարել ժեստերի կամ ձեռքի շարժումների միջոցով: 14-17 տարեկան պատանիներն իրենց նորարարական գաղափարն իրագործել են արհեստական բանականության օգնությամբ։ BALATON AI կրթական կենտրոնի ուսանողներն այժմ աշխատում են իրենց նոր գաղափարներն ու ստեղծած ծրագրերը կատարելագործելու ուղղությամբ: Անօդաչու թռչող սարքերն ու դրոնները ներկայում կիրառվում են […]
19:48 20.01.2022
Երեկվանից շարունակվող առատ ձյան հետևանքով հյուսիսային Ամասիայի տարածաշրջանի բնակավայրերի ճանապարհներն այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում եղել են փակ ու դժվարանցանելի: Որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 2 մետրի: Առատ տեղումներն ուղեկցվել են բքով, ինչի պատճառով ճանապարհներին ցածր տեսանելիություն է եղել: Չնայած ամբողջ օրվա ընթացքում ճանապարհը սպասարկող ընկերության իրականացված ձյան մաքրման աշխատանքներին, մինչև կեսօր […]
19:17 19.01.2022
Աշոցքի դահուկորդները նախապատրաստվում են Պեկինում կայանալիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին: Այս տարի Հայաստանը կունենա վեց պատվիրակ: Երկու գեղասահորդներից բացի, օլիմպիական ուղեգրեր են նվաճել մեկ լեռնադահուկորդ և 3 դահուկորդ։ Նրանք Աշոցքի տարածաշրջանից են, մարզումներն անցկացնում են Աշոցքի դահուկավազքի կենտրոնում: Աշոցքի ձյունապատ լեռներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի մետրի: Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրությամբ․ բնական […]
18:45 19.01.2022
2021 թվականի տարեվերջին կառավարության հաստատած որոշմամբ այս տարի ավանդների փոխհատուցման շահառուներ են համարվում 1939 թվականին ծնվածները։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը սկսել է հաշվառել այն քաղաքացիներին, որոնք կառավարության որոշմամբ կարող են օգտվել ավանդների փոխհատուցման ծրագրից։ Փոխհատուցման կարգում փոփոխություններ չեն եղել, գործող է մնում արտոնյալ շահառուների ցանկը։ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ այս տարի […]
19:19 18.01.2022
Գյումրիի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցն այս ձմեռ հարկադիր արձակուրդ չի գնացել, մարզումները չեն դադարեցրել։ Լողորդներին ամենօրյա պարապմունքներ են պետք, որ առաջնություններում կարողանան բարձր ցուցանիշներ ապահովել: Դրա համար որոշել են մարզադպրոցը հարմարեցնել ձմեռային ռեժիմին: Տանիքի բարձրությունը կրճատվել է 14-15 մետրով, ինչի համար էլ պոլիէթիլենի միջոցով ծածկել են մոտ 1500 քառակուսի մետր տարածք, արել են այնպես, որ […]
19:53 17.01.2022
Հունվարի 22-ից Հանրապետությունում կկիրառվեն նոր սահմանափակումներ: Մասնավորապես, առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու QR կոդ ներկայացնելու, կարգելվի քաղաքացիների մուտքը ժամանցի, հանրային սննդի վայրեր, կինոթատրոններ, համերգասրահներ ու թանգարաններ: Առաջիկա օրերին սպասվում է պոլիկլինիկաներ մարդկանց հոսքի ակտիվացում, և ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղերն ապահովվում են Հանրապետությունում կիրառելի վակցինաներով, իսկ կինոթատրոնները, համերգասրահներն ու թանգարանները պատրաստվում են ենթարկվել հակահամաճարակային […]
18:10 17.01.2022
Մարզի գյուղացիական տնտեսությունները գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվելու համար դեռ տարեսկզբին են կարգավորում ազոտական պարարտանյութի ձեռք բերման հարցը։ 4-րդ տարին է՝ գյուղացին պարարտանյութը ձեռք է բերում շուկայից, մատակարար ընկերությունները ֆերմերներին զգուշացրել են, որ միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների պատճառով 6-7 հազար դրամ արժողության պարարտանյութը հողագործին այս տարի կվաճառվի եռակի թանկ։ Մարզի գյուղացիական տնտեսությունները խնդիրը կարգավորել և […]
19:48 14.01.2022
Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից բարձրացել է՝ 26 հազար 500 դրամից դառնալով 28 հազար 600 դրամ։ Այս փոփոխությունը վերաբերում է այն թոշակառուներին, որոնց կենսաթոշակը չի գերազանցում նվազագույն չափը, ըստ այդմ՝ բարձրացումը չի վերաբերում կենսաթոշակի բազային չափին։ Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների կենսաթոշակը 26 հազար 500 դրամի փոխարեն սահմանվել է 37 հազար դրամ։ Հունվարի 1-ից բոլոր քաղաքային բնակավայրերում […]
20:02 13.01.2022
Առատ ձյան պատճառով Գյումրիում երթևեկության հսկողություն են սահմանել ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։ «Անցել ենք ուժեղացված ծառայության, ամբողջ անձնակազմը դուրսը հիմա ծառայություն է իրականացնում։ Ծառայության շեշտը հիմնականում դրել ենք վթարածին խախտումները կանխելու, նախականխելու վրա։ Զգուշացնում և հորդորում ենք վարորդներին, որ երթևեկեն առավել զգույշ ու կամաց»,- նշում է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Լևոն Միքայելյանը։ Շրջայցերի ընթացքում ճանապարհային […]
18:41 13.01.2022
Մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների սպասարկման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ, 4-ն էլ հաղթող են ճանաչվել։ Պայմանագրային պարտավորություններով ճանապարհաշինական այդ ընկերությունները առաջիկա 5 տարիներին կիրականացնեն մարզի ավտոճանապարհների ամառային և ձմեռային սպասարկումը։ Արդեն մի քանի ժամկետ է, մրցույթներում այլ հայտատուներ չեն լինում, իսկ մրցութային առաջարկներով միշտ նույն կազմակերպություններն են հաղթում։ […]
19:59 12.01.2022
Շիրակի մարզային փրկարարական վարչությունը անցնող տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և պատերազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել։ Մարզի տարբեր բնակավայրերում տեղադրվել ու փորձարկվել են շչակներ, իսկ ամբողջ մարզի ծածկույթը ապահովելու համար անհրաժեշտ է գործող 65 շչակների թիվը կրկնապատկել։ Իսկ մարզում եղած ապաստարաններից քանիսն են կահավորված ու պատրաստ անհրաժեշտության դեպքում բնակչությանը պատսպարելու համար։ […]
18:39 12.01.2022
Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքները։ Ըստ ամփոփ տվյալների՝ 2020 թվականի համեմատ, 2021-ին մոտ 2 %-ով նվազել են ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացիներից ստացված ահազանգերը, փոխարենը 14%-ով աճել են արտակարգ դեպքերը։ 2021 թվականին Շիրակի 911 ծառայություն ստացվել է 80,993 ահազանգ՝ 1623-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՃԿԿ զանգերի թիվը նվազել […]
19:45 11.01.2022
Միջնակարգ, ավագ դպրոցներում և վարժարաններում մեկնարկել են 2021-22 ուստարվա պետական ավարտական քննությունները։ 12-րդ դասարանցիները քննություններ կհանձնեն այն առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Այսօր աշակերտները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն», հունվարի 14-ին ՝ «Մաթեմատիկա» առարկաներից են նշանակված քննությունները։ Քննական կենտրոններ հանդիսանում են իրենց կրթօջախները։ Մինչ քննասենյակ մուտքը […]
19:59 10.01.2022
Գյումրիի շտապօգնության կայանում տոնական օրերին կանչերի զգալի մասը գրանցվել է հենց դեկտեմբերի 31-ին։ Ոչ աշխատանքային տոնական օրերը շտապ բուժօգնության կայանի համար միշտ աշխատանքային են։ Երեք օրում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, գրանցվել է նույնքան կանչ, որքան մեկ ամսում: Կանչերի նման թիվը կայանում արտառոց չեն համարում։ Գյումրիի շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է՝ […]
18:13 10.01.2022
Ամանորյա տոներից հետո հանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, ձմեռային արձակուրդները ևս երկու շաբաթով կշարունակվեն միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար։ Դասերի վերսկսման առաջին օրը դպրոցներում եղել են նաև բացակայություններ: Ուսումնական հաստատություններում կաթսայատները գործարկել են դեռ օրեր առաջ, դասարաններում ու միջանցքներում այսօր հնարավոր է եղել ապահովել 17-ից մինչև 24 աստիճան ջերմություն։ «Տոների հետ […]
00:00 07.01.2022
Այսօր` ժամը 21:53-ի սահմաններում, շտապօգնության կայանից ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուլվարային թաղամասից Սևերսկի գնացող ճանապարհին բեռնատար է կողաշրջվել, մեքենայում կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ վրացական բեռնատարի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և […]
20:30 30.12.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ախուրյան գյուղի բնակիչ 44-ամյա Էլբակ Իգիթյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Բացառիկ սխրանքների համար շնորհված մեդալն այսօր Էլբակ Իգիթյանի ընտանիքին է հանձնել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Հյուպատոսը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Իգիթյանների ընտանիքին և ռուս ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել բնական աղետի ժամանակ Էլբակ Իգիթյանի ցուցաբերած […]
19:49 29.12.2021
2020 թվականին ամբողջ աշխարհում սկիզբ առած համավարակի հարուցած տնտեսական, քաղաքական և ի վերջո առողջապահական լուրջ դժվարությունները շարունակություն ունեցան նաև 2021 թվականին։ Բոլոր երկրներում առողջապահության համակարգը մեկ տարուց ավելի է իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Covid-ի դեմ պայքարում, իսկ Հայաստանում ավելի ծանրագույն վիճակ ստեղծվեց պատերազմի պատճառով։ Սպիտակ խալաթավորները պայքարում էին երկու ճակատով։ 2021 թվականի ընթացքում բոլոր […]
20:29 28.12.2021
Շիրակի մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի մարզական տարին։ Մարզադպրոցների տնօրեններն ու մարզիչները ընտրել են մեծահասակների, երիտասարդների ու պատանիների տարիքային խմբերում հաջողություններ գրանցած ու մեդալակիր լավագույն մարզիկների 10-նյակները։ 2021 թվականը մարզական հարուստ ավանդույթներով քաղաքի համար գնահատվում է բեկումնային։ 2020-ին համավարակի պատճառով միջազգային մրցաշարեր, Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ չանցկացվեցին։ Այս տարվա ընթացքում տարբեր սպորտաձևերում հանդես եկած […]
16:00 28.12.2021
Այսօր՝ ժամը 13։50-ի սահմաններում, ոստիկանությունից շտապօգնության կայան հաղորդում է ստացվել, որ Գյումրիի կենտրոնական Բագրատունյաց պուրակի դիմաց գտնվող հագուստի խանութի մոտ կնոջ դի է հայտնաբերվել՝ կոկորդի շրջանում կտրած վնասվածքով։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության օպերատիվ քննչական խումբն այս պահին գտնվում է դեպքի վայրում, մանրամասները ճշտվում են։ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը SHANTNEWS. am-ին փոխանցել է, որ սպանվածը […]
19:10 27.12.2021
Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալության հետազոտությունների համաձայն՝ Pfizer-ի բուստեր՝ խթանիչ դոզայի կիրառման արդյունավետությունը omicron շտամի դեպքում կարող է նվազել 10 շաբաթից, հայտնում է Le Figaro-ն։ Գիտնականները ենթադրում են, որ խթանիչ դոզան պատվաստումից 10 շաբաթ անց COVID-19-ի նոր՝ omicron շտամի դեմ արդյունավետ է միայն 45%-ով։
18:58 27.12.2021
Համաճարակի տարածման աշխարհագրությունը շարունակվում է ընդլայնվել, մինչև հիմա աշխարհում հաստատվել է COVID-19-ի ավելի քան 278 միլիոն դեպք։ Վիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում։ Ըստ ԱՀԿ-ի՝ նոյեմբերի սկզբին հայտնաբերված omicron շտամն արդեն գրանցվել է աշխարհի 110 երկրներում։ Պաշտոնական տվյալներով՝ աշխարհում մնացել է ընդամենը 4 երկիր, որոնք չեն տուժել կորոնավիրուսից, հայտնում է Росийская газета-ն։ Առաջին երկու երկրները Թուրքմենստանն […]
21:00 24.12.2021
Այսօր կայացած մարզխորհրդի նիստում ամփոփվել են 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի կատարողականների արդյունքները։ Այս տարի մարզից ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 4 միլիարդ 463 միլիոն դրամ արժողության։ 10 ոլորտային ծրագրերից մի քանիսը տարբեր խնդիրների պատճառով տեղափոխվել են հաջորդ տարի։ «8 սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն համայնքների կողմից օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը չներկայացնելու […]
20:54 24.12.2021
«Կարմիր ցուցակում» հայտնված երկրներ մեկնող իսրայելցիներին խնդրում են 90 օր տուն չվերադառնալ։ Նման փաստաթուղթ է ստիպումնրանց ստորագրել բացառությունների հանձնաժողովը, որը որոշում է՝ արդյո՞ք իսրայելցին կարող է թռչել «կարմիր» երկիր, թե ոչ։ Հաղորդում է 9Tv-ն։ Այս հարցի շուրջ ծագած սկանդալից հետո որոշվել է մեկ ամսով կրճատել ժամկետը, որի ընթացքում իսրայելցիները չեն կարողանա վերադառնալ Իսրայել։ Այնուամենայնիվ, նման […]
20:33 24.12.2021
Ուկրաինայում 18-60 տարեկան բոլոր կանայք 2022 թվականին պետք է ներկայանան իրենց բնակության վայրի զինկոմիսարիատ և պարզել, թե արդյոք նրանք պիտանի ենն զինվորական հաշվառման համար՝ կախված իրենց կրթությունից և մասնագիտությունից։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի կադրերի բաժնի պետ Ռոման Գորբաչը և Կիևի տարածաշրջանային հավաքագրման կենտրոնի զինվորական կոմիսար […]
19:53 24.12.2021
Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են համայնքների բյուջեների հավաքագրման, կատարողական ցուցանիշները, վարչության ղեկավարները ներկայացրել են իրենց ենթակայության ոլորտներում կատարված աշխատանքները և այն խնդիրները, որոնք լուծում չեն ստացել։ Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո մարզխորհրդի նիստն առաջինն էր, առաջին անգամ այն սկսվեց օրհներգով։ Դահլիճում ներկաների թիվն էականորեն կրճատվել է, ներկա էին մարզի […]
20:33 23.12.2021
Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կարգի փոփոխությունները լիցենզավորված տեխզննման կայաններում աշխատանքային ծանրաբեռնվածություն են ստեղծել։ Շիրակի մարզում կա ընդամենը երկու տեխզննման կայան։ Մեքենաները զննության ենթարկելու և համապատասխան փաստաթուղթ ստանալու համար վարորդները ժամերով, երբեմն նաև օրերով հերթերում են սպասում , շատերը գիշերում են մեքենաներում։ Գյումրիի տեխզննման կայանում տեղ չկա, վարորդները ստիպված հասնում են Արթիկ, որտեղ ևս պատկերը գրեթե […]
19:58 21.12.2021
Թուրքիան 50 սահմանապահներ կուղարկի Հունգարիա, որտեղ ծառայության կանցնեն Սերբիայի և Ռումինիայի հետ սահմանին։ Համապատասխան արձանագրությունը ստորագրել են Հունգարիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Շանդոր Պինտերը և Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին գրում է balkanist.ru պորտալը։ Հաղորդվում է, որ երկու երկրների զինվորականները համատեղ կիրականացնեն անօրինական միգրացիայի, թմրանյութերի մաքսանենգության և սահմանային հանցագործությունները կանխելու աշխատանքներ։ […]
18:50 21.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հանրությանը չեղարկել տոնակատարությունները կորոնավիրուսի Omicron շտամի տարածման պատճառով։ Տեղեկությունները տարածում է BBC-ն։ «Չեղարկված միջոցառումն ավելի լավ է, քան ընդհատված կյանքը»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, անհրաժեշտ է «բարդ որոշումներ» ընդունել, ինչը որոշ դեպքերում նշանակում է միջոցառումների չեղարկում կամ հետաձգում։ Նոր […]
18:20 21.12.2021
Յամալ-Եվրոպա գազատարով դադարեցվել է դեպի Գերմանիա գազի մատակարարումը՝ «Գազպրոմ» ընկերության կողմից մայրուղու պոմպային հզորությունների ամրագրումից հրաժարվելու պատճառով։ Այդ մասին վկայում են գերմանական Gascade գազափոխադրումների օպերատորից դեկտեմբերի 21-ին ստացված տվյալները։ Gascade-ի թարմացված տվյալների համաձայն՝ գազատարն անցել հակադարձ ռեժիմի՝ արևմուտքից արևելք։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Գազպրոմ» ընկերությունը դեկտեմբերի 21-ի համար չի ամրագրել «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով դեպի […]