TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Անտառային տարածքների վերականգնման ծրագիրը Շիրակի մարզում կշարունակվի. կլինեն համալրումներ նոր ծառատեսակներով

19:57 03.02.2022

90-ականներին հատված ծառերի տեղը լրացնել ամբողջությամբ այս 30 տարիների ընթացքում չի հաջողվել։ Որոշ անտառային հատվածներ լրիվությամբ են հատվել մութ ու խավար տարիներին ջերմություն ապահովելու համար։ Դրանց տեղում անտառային գոտիների վերականգնումը շարունակվում է։ Անտառային հողերը Շիրակի մարզում 4200 հա են, որից միայն 2300-ն է անտառապատ։ Հողերի մի մասը վերականգնման համար նպաստավոր չէ արդեն ու թողնված է […]

̰
Շիրակի մարզում մեկ դպրոց է անցել հեռավար դասերի․ մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունները չեն անցնում 8-9 %-ի շեմը 

18:48 03.02.2022

Տարվա այս շրջանում ակտիվացող վիրուսների հիմնական թիրախն են դառնում քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Ակտիվ շփման տարածքներում, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդացության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձր է։ Շրջանառվող տարբեր վիրուսներ են, բայց նման ախտանիշներով արտահայտված՝ հազ, որովայնային ցավ, ջերմության բարձրացում, երբեմն` սրտխառնոց։ Համաճարակաբանական հսկողությամբ տարածված վիրուսները, ըստ մասնագետների, 4 տեսակ են: «Գարուն-ձմեռ սեզոնայնությունը բնորոշվում […]

̰
Գյումրիի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրության են հանվել ալեքպոլցի կանանց գլխանոց՝ վարդ-թանթանաները

19:59 02.02.2022

Գյումրիի թանգարաններում հազարավոր գտածոների, պատմական արժեք ունեցող ցուցանմուշների, գյումրեցու կենցաղն ու զբաղմունքները ներկայացնող  միջավայրերից բացի, ցուցադրության են հանվել ալեքպոլցիներին բնորոշ 18-19-րդ դարերի հագուստն ու տարազները: Այն ամբողջությամբ սերում է Բարձր Հայքի տարազից, որտեղ պահպանված են հայկական մանրանկարչությանը բնորոշ զարդակարերն ու ձևվածքները: Նախորդ դարերում կանայք ու աղջիկները ազգային տարազի հետ միասին կրում էին յուրօրինակ գլխազարդեր, որոնք […]

̰
Սննդաբանները նշել են, թե ինչ տեղի կունենա շաբաթական մեկ անգամ թուրինջ ուտելիս

19:48 02.02.2022

  Թուրինջը՝ գրեյպֆրուտը, պաշտպանում է սիրտը, դանդաղեցնում ծերացումը և նպաստում նիհարելուն։ Սննդաբան Սվետլանա Զելենցովան «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է անհրաժեշտ սննդակարգում ներառել թուրինջը, ինչպես նաև թվարկել է այն  հիվանդությունները, որոնցից պաշտպանում է մթերքը։ Նա նշել է, որ մթերքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով՝ հատկապես վիտամին C-ով և սիլիցիումով։ Դա նշանակում է, որ […]

̰
Գյումրիի երկաթուղով բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները

18:38 02.02.2022

Երկաթուղային ճանապարհով 2021 թվականի ընթացքում Գյումրի է  փոխադրվել  3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4%-ով պակաս է 2020 թվականին արձանագրված ցուցանիշից: Բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները։ Ապրանքաշրջանառությունը Գյումրիի երկաթուղով ոչ միայն ներքին շուկայի համար է, նաև Հայաստանից դուրս՝ արտերկիր։ 2021 թվականի ընթացքում երկաթուղային ճանապարհով  ընդհանուր հաշվով 1723 վագոն բեռ է […]

̰
Նոր ախտանիշներով և հիվանդության բարդ ընթացքով հոսպիտալացումներ Գյումրիի հիվանդանոցներում․ սեզոնային գրիպի դեպքերը շատացել են

19:53 01.02.2022

Առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ և հիվանդանոցներ քաղաքացիների հոսքը նորից ավելացել է: Ըստ բժիշկների՝ այս անգամ սեզոնային գրիպն է պատճառը, որն ուղեկցվում է այնպիսի նոր ախտանիշներով, որոնք բնորոշ են կորոնավիրուսին և հաճախ թեստավորման անհրաժեշտություն է առաջանում: Գրիպային ախտանշաններով դիմածների մեծ մասը երեխաներ են, որոնց մոտ վիրուսի տարածումն ավելի արագ ընթացքով է։ «Վերին շնչուղիների  հիվանդություններով դիմելիությունը  պոլիկլինիկաներում […]

̰
Գիտնականները նշել են քաղցկեղ պարունակող բանջարեղենը

19:35 01.02.2022

Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի գիտնականները եկել են այն եզրակացության, որ օսլա չպարունակող պահածոյացված բանջարեղենը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Բանջարեղենի պահածոյացումը  զգալիորեն դանդաղեցնում է դրանց փչանալու հավանականությունը, ինչպես նաև պահպանում է  սննդային հատկություններն ու համը։ Իսկ պահպանման համար արտադրանքին ավելացվում է աղ և թթու: Ըստ մասնագետների՝ աղի բարձր պարունակությունը […]

̰
Շիրակի մարզում 641 մանկավարժ օգտվում է գյուղական դպրոցներում դասավանդող ուսուցիչներին տրվող տրանսպորտային ծախսի փոխհատուցումից

18:12 01.02.2022

Տասնյակ ուսուցիչներ ամեն օր Գյումրիից գյուղեր են աշխատանքի գնում։ Նրանց հիմնական տրանսպորտային միջոցը համայնքները սպասարկող ուղևորատար տրանսպորտն է։ Սա լավագույն վիճակն է այն համայնքների համար, որոնցում դեռ կանոնավոր երթուղին գործում է։ Այնինչ, Շիրակի մարզում շատ բնակավայրեր դուրս են սպասարկման երթուղուց, և մանկավարժի միակ փոխադրամիջոցը մնում է տաքսին։ Տասը և ավելի տարիներ քաղաքից գյուղ հասնող ուսուցիչներին […]

̰
Գյումրիի Երկրագիտական թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով․ Շիրակի մարզի հուշարձան-հնավայրերում պեղումները կշարունակվեն նաև այս տարի

19:59 31.01.2022

Երկրագիտական թանգարանի նախասրահի դարակաշարերում  տեղադրված խեցեղենի մի մասը նախորդ տարի հայտնաբերվել  է Ջրափիի ջրասույզ հինգ դամբարաններից: Ըստ հնագետների՝ գտածոները թվագրվում են Մ․թ․ա 1-ին հազարամյակի: Հողի շերտից դուրս բերված կավե կտորները մասնագետները խնամքով մաքրել են դարերի փոշուց, սպիտակ շաղախով իրար միացնելով՝ վերականգնել են կավե սպասքի նախնական տեսքը և հետաքրքիր բացահայտումներ արել տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի և […]

̰
Գյումրիի թիվ 1 և 2 պոլիկլինիկաները կհիմնանորոգվեն

18:11 31.01.2022

Առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը և շենքային պայմանների բարելավումը կհանգեցնի հիվանդանոցների գերբեռնվածության թեթևացման։ Իսկ համավարակը պատճառներից մեկն էր մարզային բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների բուժսարքավորումների նորացման, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու։ Առողջապահության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը զբաղվում է Հանրապետության պոլիկլինիկաների կարիքների ուսումնասիրությամբ։ Շիրակի մարզում վերազինումների անհրաժեշտություն ունեցող պոլիկլինիկաների թիվը ևս քիչ չէ։ Գյումրիի թիվ 1 […]

̰
Առաջին թռչող մեքենան Եվրոպայում թռիչքի թույլտվության վկայական է ստացել

23:51 30.01.2022

Սլովակիայում թռչող AirCar 27 ավտոմոբիլը հունվարին ստացել է թռիչքի թույլտվության վկայական։ Եվրոպայում նման փաստաթուղթ առաջին անգամ են տրամադրում։ Ավտոմեքենան հնարավոր է կառավարել երկնքում այնպիսի թեթևությամբ, ինչպես ինքնաթիռը։ Այս մասին գրում է Iz.ru-ն։ Փորձարկումների ընթացքում մեքենան կատարել է 200 թռիչք և վայրէջք, ընդհանուր առմամբ օդում անցկացնելով 70 ժամ։ Այս մեքենան արտաքին տեսքով նման է սպորտային մեքենայի։ […]

̰
Հայտնի են Պեկինի օլիմպիական խաղերի վտանգները

13:55 30.01.2022

Փորձագետները նշել են, որ օլիմպիական խաղերում արհեստական ձյունը վտանգավոր է կյանքի համար,- այդ մասին գրում է Lenta.ru-ն։ Գլոբալ տաքացումը սպառնում է ձմեռային օլիմպիական խաղերին, իսկ արհեստական ձյունը միայն բարդացնում է վիճակը։ Լաֆբորո համալսարանի բրիտանացի գիտնականները «Պաշտպանենք մեր ձմեռները» (Protect Our Winters) ուսումնասիրության մեջ տեղումներն անվանել են մահացու։   Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխության պատճառով շատ […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդը կորցրել է 24 միլիարդ դոլար

13:16 30.01.2022

  Ամերիկացի գործարար, Tesla Motors-ի ղեկավարի կարողությունը մեկ օրում նվազել է 24,5 մլրդ դոլարով, իսկ էլեկտրամոբիլներ արտադրությանբաժնետոմսերն ընկել են ավելի քան 11%-ով, հայտնում է Forbes-ը։ Մասկը աղքատացել է 10%-ով, սակայն շարունակում է գլխավորել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը՝ 218,3 մլրդ դոլար կարողությամբ։ Նշենք, որ 2021 թվականին միլիարդատերը սահմանել է 300 միլիարդ դոլարի պատմական ռեկորդ, և  ինքն […]

̰
Գյումրիում անչափահասների մասնակցությամբ հանցագործության դեպքերն աճել են

19:53 29.01.2022

Գյումրիում գրեթե եռակի աճել են դեռահասների կողմից կատարված հացագործությունները։ 2020-ին 8 անչափահասի մասնակցությամբ գրանցվել է 6 դեպք, 2021-ին կատարվել է 20 դեպք, որին մասնակից են եղել 25 անչափահասներ։ Ոստիկանության արձանագրումով՝ եթե նախորդ տարիներին անչափահասների կատարած իրավախախտումները վերաբերում էին միայն գողության և ծեծի դեպքերին, այժմ դրանց բնույթն ընդլայնվել է։ 2021-ին Գյումրիում ոչ մի երեխա ընտանեկան բռնության […]

̰
Շիրակի ջրօգտագործողներն առաջարկում են ձմռանը Կառնուտի ջրամբարում  ոռոգման ջուր կուտակել՝ նախորդ տարվա իրավիճակում չհայտնվելու համար

19:24 29.01.2022

Գյուղատնտեսական  աշխատանքների սեզոնից առաջ ազոտական պարարտանյութից բացի, թանկացել են դիզվառելիքի գները, ինչը ևս պատճառ կարող է դառնալ վարուցանքի ծավալների նվազման: Ոռոգման ջրի խնդիրն էլ այնպես չէ, որ լիովին լուծված է։ Անցած տարի ջրի պակասի պատճառով տուժել են, Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնին բավարար քանակի ջուր չամբարվեց։ «Ներկա պահին Շիրակ ջրանցքով Կառնուտի ջրամբար ջուրը էսպես կերթա,բայց կտեսնինք, […]

̰
Գյումրիում բնակարանների առք ու վաճառքի ծավալներն ավելացել են, գները՝ թանկացել

19:00 29.01.2022

Տրվում է վարձով կամ վաճառվում է․․․ Նման հայտարարություններ կարելի է կարդալ Գյումրիի տարբեր բնակելի թաղամասերում, փողոցների այն հատվածներում, որոնք ավելի բանուկ են։ Բնակարանային վաճառքի գործարքներն ավելացել են։ Առքուվաճառքի ակտիվությունը անշարժ գույքի ընդամենը մեկ գործակալության պատկերով հետևյալն է՝ եթե երկու տարի առաջ վաճառքի գործարքները 5 տոկոս էին կազմում, հիմա հասնում են 10-15 տոկոսի։ «Ելնելով  համավարակային իրավիճակից […]

̰
Ազոտական պարարտանյութի թանկացման դեմ դարձյալ բողոքում են Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները

17:35 29.01.2022

Հողագործներն ու ֆերմերները շարունակում են բողոքել ազոտական պարարտանյութի գնաճից՝ պահանջելով պատասխանատու գերատեսչություններից միջամտել վաճառքի գները կայունացնելու հարցում կամ սուբսիդավորմամբ խնդիրը կարգավորել։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն մտահոգ են, մեծածախ ու մանրածախ շուկայում եռակի թանկ գնով վաճառվող պարարտանյութ ձեռք բերելու և ցանքատարածքները մշակելու դեպքում կունենան ֆինանսական մեծ կորուստներ, իսկ աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի պարարտացման սեզոնը […]

̰
Գյումրին սնուցող «Ղազանչի 1» մայր ջրատարում տեղի է ունեցել խոշոր վթար

20:46 28.01.2022

Վթարվել էր «Ղազանչի 1» 600 մմ-ոց մայրուղային ջրատարը, որով Աշոցքից ջուր է հասնում Գյումրիի  բնակչության  60 %-ին և հարակից 7 գյուղերի սպառողների: Շիրակի մարզի  Ամասիա համայնքի  հարակից տարածքում վթարված խողովակաշարին հասնելու համար «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները ստիպված են եղել տրակտորով շուրջ 2 կմ ճանապարհ բացել ու ճեղքելով մոտ մեկ մետր բարձրություն ունեցող ձյան շերտը հասել […]

̰
Գյումրիի կույրերի միավորումը բնական ներկանյութերից բացի կարտադրի թղթե տոպրակներ

20:27 28.01.2022

Բնական ներկանյութերի արտադրությամբ Գյումրիում սկսեցին զբաղվել դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկությունը ինքնաշեն սարքավորումներով և ձեռքի հարմարեցված գործիքներով սկսեցին յուղաներկ և գուաշ ստանալ։ Արտադրված ներկանյութերի փորձանմուշները թեև մասնագետների հավանությանն են արժանացել, բայց դրանք դեռ մեծ սպառման շուկաներ չունեն։ Պատճառն, ըստ կույրերի միավորման, իրենց ապրանքանիշի դեռևս ոչ հանրային լինելն է։ Ամեն […]

̰
Ինչպես Զորավար Անդրանիկը Ալեքսանդրապոլում ստեղծեց առաջին hայկական կանոնավոր զորամիավորումը. պատմական փաստերը ներկայացվել են Գյումրիի պատմության թանգարանում

20:09 28.01.2022

Հայկական զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով այսօր միջոցառումներ են անցկացվել  Գյումրիի թանգարաններում ու պատկերասրահներում։ Հայրենյաց պաշտպանի ու Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում ֆոնդերից  դուրս են բերվել ու ցուցադրության են հանվել նկարչուհիների  պատերազմական թեմատիկայով արված երկու  կտավներ։ Դրանցից մեկը պատկանում է Մարիամ Ասլամասյանի վրձնին։ Կտավը, որում պատկերված են Արցախի ու […]

̰
Խորագիրը՝ «Վերելք»․ Հայոց բանակի օրվան նվիրված ցուցահանդես Շիրակի մարզպետարանում

19:42 28.01.2022

«Վերելք» խորագիրն էր կրում հայրենյաց պաշտպանին ու Հայոց բանակի տոնին նվիրված ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Շիրակի մարզպետարանը և Գյումրիի նկարիչների միությունը։ Իրենց աշխատանքներն են ներկայացրել շիրակցի 14 արվեստագետներ։ Ցուցահանդեսը հետպատերազմական շրջանի դժվարությունները հաղթահարելու և կյանքի շարունակականությունը այլ գույներով տեսնելու հնարավորություն է ընձեռում։ Արվեստագետները համոզված են, որ կյանքում բոլոր դժվարությունները նաև արվեստով է պետք հաղթահարել։ Առաջին […]

̰
Գյումրեցի հրաձիգները պատրաստվում են Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

20:46 27.01.2022

Գյումրեցի 3 մարզիկներ պատրաստվում են հրաձգության Եվրոպայի առաջնությանը՝ վազող թիրախ ոճում։ Հունվարի 21-ից 23-ն անցկացված Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը հաղթահարած մարզիկները ձևավորել են Հայաստանի հավաքականը, որն էլ կմեկնի Նորվեգիայում փետրվարին կայանալիք հրաձգության առաջնությանը։ Գյումրեցի 8 պատանի մարզիկներ են մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը, նրանցից 6-ը վաստակել են մեդալներ։ «4 մարզիկ մասնակցել է վազող թիրախ և 4-ը՝ […]

̰
Շիրակի մարզում կառուցված սպանդանոցները սպասում են շահագործման թույլտվության

19:59 26.01.2022

2020 թ․ հուլիսի 1-ից միս-մսեղիքի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ամբողջ Հանրապետությունում ենթադրում է բավարար թվով սպանդանոցների գործունեություն, այնինչ, որոշ տարածաշրջաններում մինչ օրս գործող սպանդանոցներ չկան: Ենթակառուցվածքների բացակայությունը խնդիրներ է ստեղծել նաև Շիրակի մարզի մսի վաճառքով զբաղվող անհատների, տնտեսվարողների ու գյուղացիների համար։ Կառուցված մեկ-երկու սպանդանոցները դեռ շահագործելու թույլտվություն չունեն։ Մորթի ենթակա բոլոր կենդանիները պարտադիր պետք է […]

̰
Այսուհետև սոցփաթեթի ծառայություններից կօգտվեն նաև շահառուի ընտանիքի անդամները

19:35 26.01.2022

2021 թվականի դեկտեմբերին փոփոխված կարգն արդեն կիրառության մեջ է։ Սոցփաթեթի ծախսման ուղղություններն ավելացել են։ Փոփոխությունների շարքում շահառուների համար էական նշանակության է հետևյալը՝ նախկինում սոցփաթեթից բացառապես օգտվում էր շահառուն, այժմ դրա հնարավորությունը տրված է նաև շահառուի ընտանիքի անդամներին։ Իսկ ովքեր են հանդիսանում ընտանիքից պոտենցիալ շահառուներ, պարզաբանումներ է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության […]

̰
Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը գնահատում է հատուկ կարիք ունեցող երեխաների կրթության հնարավորությունները 

19:20 26.01.2022

Գյումրիի նախկին մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցի փոխարեն այժմ գործում է Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։ Մասնագետներն այստեղ գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, խորհրդակցություն անցկացնում ծնողների, ապա համագործակցում մարզի դպրոցների հետ՝ ուղղորդելով մանկավարժներին։ Մասնագետները գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, դրանք ի հայտ են բերում դեռ նախադպրոցական շրջանից։ […]

̰
Գյումրիին հատկացվել է 8 հեկտար գերեզմանատան նոր տարածք

18:15 25.01.2022

Գերեզմանոցներում տրամադրվող տարածքները կդառնան անվճար: Հստակեցվել են ընտանեկան գերեզմանի համար հատկացվող տարածքների չափերը, դրանց կառուցապատման ու խնամքի հարցերը: Գյումրիի երեք գերեզմանատների զբաղեցրած ընդհանուր տարածքը մոտ 84 հեկտար է։ Վերջին տվյալներով՝ առաջին, երկրորդ և «Շիրակ» գերեզմանատներում հուղարկավորումները մոտ 68 հազարի են հասնում։ Գերեզմանի տարածքի հատկացման համար սահմանված էր պետական գումար։ Սա, թերևս, չէր վերաբերում գյուղական բնակավայրերին, […]

̰
Գյումրիում կա մոտ 2700 ապօրինի շինություն. հաշվառման և օրինականացման ժամկետ է սահմանվել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը 

19:33 24.01.2022

   Ապօրինի կամ ինքնակամ շինությունների օրինականացման մասին նոր որոշումը նախ արագ գործողություններ է նախատեսում այն քաղաքացիների համար, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի հունվարի 6-ը։ Շինությունների տերերին տրվել է երկամսյա ժամկետ Կադաստրի կոմիտեում կառույցը հաշվառելու համար։ Այս ժամկետները վերաբերում է Հանրապետության բոլոր բնակավայրերին, միայն ավարտի ժամկետներն են տարբեր։ Գյումրիում […]

̰
Հանրապետության բոլոր համայնքները կունենան հատակագծեր. կփոխվի նաև Գյումրիի գլխավոր հատակագիծը

19:04 24.01.2022

Մոտ 20 տարի է՝ Գյումրին կառուցապատվում է 2005 թվականին կազմված գլխավոր հատակագծով, որից շեղումներով կառուցումները բազմաթիվ են։ 2000-2003 թվականներին մշակված հատակագծում են արտադրական տարածքներ, որոնք այդպես էլ երկրաշարժից հետո այդ նշանակությամբ չվերականգնվեցին, իսկ արդյունքում՝ նույն տարածքներում հազարավոր տնակներ տեղադրվեցին, նույնն արվեց նաև կանաչ գոտիներում, ժամանակի ընթացքում տնակները մարդիկ դարձրին քարաշեն տներ՝ լուծելով իրենց բնակարանային խնդիրը։ […]

̰
Թիվ 30 ՏԸՀ-ն անփոփոխ է թողել Ամասիա խոշորացված համայնքում անցկացված  ընտրությունների արդյունքները

19:57 22.01.2022

Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 5-ին կայացած  ՏԻՄ ընտրություններից մոտ մեկուկես ամիս անց նիստ էր հրավիրել, որին 7 անդամներից ներկա էին վեցը: Նիստի օրակարգում դեկտեմբերի 27-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրենց վերահասցեագրված դիմում-բողոքի քննությունն էր, դիմումը ներկայացրել են Ամասիա խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները: «Դիմումատուն փաստաբանի միջոցով բողոքարկել է դեկտեմբերի 5-ին […]

̰
Շիրակի մարզի համայնքները պատրաստվում են 2022-ի սուբվենցիոն ծրագրերին․ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 2-ն է

18:02 22.01.2022

Նոր փոփոխություններով սուբվենցիոն հայտերի ընդունման ավարտի ժամկետը փետրվարի 2-ն է։ Նոր վարչատարածքային կազմավորումներից հետո, խոսքը Շիրակի մարզում համայնքների խոշորացման մասին է, առաջին անգամ մարզպետարանը սուբվենցիոն առաջարկներ է ընդունելու ըստ տարածաշրջանների։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Շիրակի մարզի համայնքներն այսուհետ օգտվելու են մեծ ծրագրերից․ որքան մեծ է համայնքի բյուջեն, այնքան մեծ կլինի նրա և […]

̰
BACK_TO_TOP