19:39 25.02.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու մշտական հանձնաժողովների նախագահներն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էին։ Պատգամավորները նախ մարզպետարանում փակ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի գերեվարված տղաների հարազատների հետ, նրանց են փոխանցել կարևոր տեղեկություններ։ Պատգմավորների աշխատանքային այցի հիմնական օրակարգում շրջայցն էր Գյումրիի տնակային թաղամասեր և վթարային շենքեր։ Քաղաքի ամենամեծ տնակային թաղամասը գտնվում է ավտոկայանի հարակից տարածքում։ […]
20:53 24.02.2022
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության 2021թ. արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությանն այս անգամ մասնակցել են շիրակցի 20 երիտասարդ գրողներ, որոնց ստեղծագործությունները տպագրվել են «Շիկնող հայեցումներ» խորագրով անթոլոգիայում: 88-ի երկրաշարժին զոհված բանաստեղծ Արարատ Մկրտումյանի անվան հիմնադրամը ստեղծվել է նրա եղբոր Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման: 5-րդ […]
19:02 24.02.2022
Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջին լիցենզիաներն է տրամադրել գազաբալոններ տեղադրող և ճնշափորձարկում իրականացնող 5 ընկերությունների, որոնցից երկուսը Երևանում են գործում, մեկը՝ Լոռիում, ևս երկուսը՝ Շիրակի մարզում: Գազային մեխանիզմով շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդներն արդեն հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաների գազաբալոնները վկայագրել Գյումրիի և Արթիկի լիցենզավորված լաբորատորիաներում: Ճնշափորձարկում […]
19:50 23.02.2022
Փետրվարի 1-ից Հանրապետության բոլոր մարզերում գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացն է սկսվել: Գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները երկու-երեք ամսվա ընթացքում դիմելու և ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետ ունեն: Գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագիրը դեռ համարվում է փորձնական։ Արդեն երրորդ տարին է, որ գործում է գյուղատնտեսության ապահովագրության պետական աջակցության ծրագիրը: Սկզբում ծրագիրը վերաբերում էր ոչ բոլոր մարզերին, այժմ ապահովագրության […]
18:44 23.02.2022
Գյումրիում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց։ Այն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի առաջին կրթական ծրագիրն է Գյումրիում։ 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից հնարավորություն կունենան սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական ծրագրի իրականացման համար ընտրվել է Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցը, բայց այն աշխատանոց է մարզի 15-18 […]
19:56 22.02.2022
Հյուրախաղերով Գյումրիում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Մարդուկ-ջարդուկը»՝ հանրահայտ «Շչելկունչիկը» ներկայացումով։ «Շչելկունչիկը» Օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկում է Ամանորի և Սուրբծննդյան տոներից սկսած։ Այն օպերային թատրոնի նոր բեմադրություններից է համարվում, բեմադրվել է անցած՝ 2021 թվականի դեկտեմբերին, բեմադրող բալետմայստերը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունն է։ Գյումրիի դրամատիկականի բեմում […]
19:40 22.02.2022
Հայաստանի 5 մարզերում մեկնարկել է «Սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման» ծրագիրը։ Այն սեփական բիզնես սկսելու հնարավորություն է տալու նպաստառու այն ընտանիքներին, որոնք ունեն ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն, բայց չունեն բավարար ֆինանսական միջոցներ։ Սեփական բիզնես սկսելու հնարավորությունը այն ընտանիքների համար է, որոնք անապահովության հաշվառման ցուցակում 28,01-ից բարձր միավոր ունեն, ընտանիքում ունեն մինչև հինգ տարեկան […]
19:59 21.02.2022
Իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Շիրակի մարզպետը նշել է, որ ՏԻՄ ընտրություններից հետո մարզում ձևավորված հինգ շրջանային խոշորացված համայնքների աշխատանքում համագործակցությունը ստացվում է, առաջիկայում կավարտվեն աշխատակազմերի ձևավորման վարչական ղեկավարների նշանակման հարցերը։ Իսկ թե Ամասիա խոշորացված համայնքում ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամն ինչպիսի հանգուցալուծում կունենա, մարզպետը հստակեցրեց, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական […]
18:31 21.02.2022
Շիրակի մարզպետն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Կատարած աշխատանքի արդյունքները լրագրողներին ներկայացնելու համար մամուլի ասուլիսի վայր ընտրել էր Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի մշակույթի տունը, որը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծախսված շուրջ 20 միլիոն դրամի 50%-ի համաֆինանսավորումը համայնքային բյուջեից է կատարվել։ Անցկացվել է ջեռուցման համակարգ, մշակույթի տան առանձնացված տարածք է տեղափոխվել գյուղի գրադարանի շուրջ 5000 […]
19:28 19.02.2022
Մոտ 15 հոգեբաններ միջազգային փորձագետի օգնությամբ ծանոթանում են այնպիսի նորագույն մեթոդներ, որոնք միտված են երեխաներին ու դեռահասներին դուրս բերել հոգեբանական ծանր իրավիճակներից։ Երկրում իրար հաջորդած իրադարձությունների՝ համավարակի ու 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակները հաշվի առնելով, այժմ հոգեբաններն ուսումնասիրում են թե երեխաներն ու դեռահասները ինչպես են տանում իրենց ընտանիքի վշտերը, մեծերի տագնապները, հուսահատություններն ու […]
21:00 18.02.2022
Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ 2018 թվականից էր այն ներառվել դպրոցաշինական ծրագրում։ Ուսումնասիրությունների արդյունքում մարզային 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվել է խիստ վտանգավոր։ Շիրակի մարզում այդպիսիք են համարվել Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները: Արթիկի դպրոցի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։ Երկու համայնքներում դպրոցների կառուցման ծրագիրն իրականացվում է […]
20:30 18.02.2022
Գյումրիում արձանագրված գողությամբ զուգորդված ավազակային հարձակման վերջին դեպքերի մի մասը բացահայտվել է։ Դեռևս նախաքննության փուլում է գազալցակայանի վրա կատարված զինված ավազակային հարձակումը։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեպքերը 2021-ին նվազել են նախորդ տարվա համեմատ։ Շիրակի մարզի դատախազության ամփոփ տվյալներով 2021 թվին արձանագրվել է գողության 212 դեպք, 2020-ի համեմատ դեպքերը նվազել են 40-ով, աճել են […]
21:01 17.02.2022
88-ի երկրաշարժի հետևանքով Գյումրիում ձևավորված տնակային ավանների թիվը նվազել է՝ 96-ից դառնալով 89։ Տնակային տարածքներ կան, որտեղ 2 կամ 3 ժամանակավոր կացարան է մնացել, ամենամեծը շարունակում է մնալ Գյումրիի ավտոկայան թաղամասը՝ հասցեավորումը 104 տնակային ավան, որտեղ դեռ 154 տնակ կա։ Քարտեզագրումը ցույց է տալիս, թե տնակն ինչ նշանակության հողատարածքում է տեղադրված։ Քարտեզում դրանք նշված են […]
18:53 17.02.2022
Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում շենքերի 25-30 տոկոսը չբնակեցված է կամ փակ դռներով բնակարաններն են։ «Կարին» համատիրության սպասարկման տարածքում են 52 շենքերի 1750 բնակարաններ, որտեղ մեծ թիվ են կազմում փակ դռները։ Ձմռանը շենքերում ջրագծերն ու կոյուղագծերը հաճախակի են սառչում, խցանվում։ Անհատապես ջրազրկելու հնարավորություն չկա, խնդիրը կարգավորելու համար ստիպված են լինում ամբողջ շենքը ջրազրկել: «Էն մյուս […]
19:59 16.02.2022
Սեպտեմբերից շահագործման հանձնված Գյումրիի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգված շենքում դասերը շարունակում են երկհերթ։ Պատճառը համավարակային կանոնների պահպանումը կամ տարածքային պայմանները չեն, այլ գույքի պակասն է։ Դպրոցի ունեցածը հին է և բավարար չէ աշակերտության քանակին։ Խնդրի կարգավորման ուղղությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գումարային հատկացում կատարել է, բայց գույքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթներն արդեն մի քանի […]
18:45 16.02.2022
Գյումրիի երկաթուղային կայարանի առանձնահատուկ ճարտարապետությանը բնորոշ շենքին հանդիպակաց՝ պատմամշակութային հուշարձան Սևյանի մշակույթի պալատը ժամանակին քաղաքի այցեքարտն էր, այստեղ էին զուգորդվում մշակույթի առանձնահատկությունները։ 1929 թվականի կառույցը 88-ի երկրաշարժի հետևանքով չի փլուզվել, ավելի շատ հրդեհից է տուժել, հետո հաջորդած տարիներին որևէ պահպանություն չի տարվել, բաց տանիքով ու վնասված պատերով շենքը մաս-մաս քանդվել է։ Այս 30 տարիների ընթացքում […]
19:15 15.02.2022
«Գյումրի» բժշկական կենտրոնը դարձյալ գրություններով և ցուցանակներով բաժանվել է միջին, ռիսկային ու բարձր ռիսկային գոտիների։ Արդեն երկու օր է՝ կենտրոնում վերաբացվել է «Քովիդ»բաժանմունքը։ Հոսպիտալացվել են մարզի և այլ տարածաշրջաններից ուղեգրված հիվանդները։ «Բացի մեր տրիաժ բաժանմունքից, որտեղից երեկ ընդունել էինք 12 հիվանդների, մնացած հիվանդները ուղեգրվել են հանրապետական տրիաժ բաժանմունքից, տարբեր մարզերից՝ Լոռի, Տավուշ։ Հիվանդները այս պահի […]
19:55 14.02.2022
Մեկ տարի առաջ, փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանի նույն օջախային գոտում դարձյալ երկրաշարժ գրանցվեց, որը, ինչպես երեկ տեղի ունեցածը, ուղեկցվում էր ձայնով ու դղրդյունով։ «Ուղեկցվում էր ձայնով, մարդիկ փաստում էին, որ գռգռոց է եղել, ոնց որ բեռնատար ավտոմեքենա անցներ փողոցով: Դա բնական, սովորական երևույթ է, որովհետև մեր երկրում ուժեղ երկրաշարժերը ունեն մինչև 10 կմ խորություն, […]
19:59 12.02.2022
Բնակելի շենքի շինարարության մեկնարկից առաջ Գյումրիի քաղաքապետարանում սկսվել է հավանական շահառուների փաստագրման գործընթացը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։ Խոսքն Անի թաղամասում այս տարի կառուցվող սոցիալական բնակարանների մասին է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Մովսես Խորենացի փողոցում, նախկինում կառուցված սոցիալական բնակարանների կողքին, անավարտ շինարարության հիմքերի վրա կառուցել բազմաբնակարան 1 շենք՝ 9-12 բնակարանով։ Ծրագիրն իրականացնում է «Առք» բարեգործական […]
17:18 12.02.2022
Բարձր բերքատվություն ապահովելու համար հողի պարարտացումն անհրաժեշտ բաղադրիչ է։ Գյուղացիական տնտեսությունների համար ավանդական ու անփոխարինելի միջոցը մնում է ազոտական գրանուլացված պարարտանյութը, որը շաղ են տալիս հողի մակերեսին։ Շիրակի մարզում հեկտարներով հողերը տնտեսությունները մշակում են ազոտական պարարտանյութով, իսկ բերքատվության արդյունքները լինում են գոհացնող, եթե կարկուտն ու երաշտը չեն վնասում։ Այս տարի սակայն, հողագործների համար պարարտանյութի ձեռք […]
20:40 11.02.2022
Փետրվարի 16-ից գազաբալոնային սարքերով տրանսպորտային միջոցների շահագործումը կթույլատրվի միայն փորձաքննություն անցնելու և դրանց տեղադրման լիցենզիա ունենալու դեպքերում: Այժմ գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունները սպասում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիզենզավորման և թույլտվության վարչության հավաստագրերի տրամադրմանը, որից հետո միայն կկարողանան ճնշափորձարկման ենթարկել ավտոմեքենաների գազաբալոնները: Ճնշափորձարկման լաբորատորիաներին գործարկման թույլտվություն տրամադրելուց առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]
19:39 11.02.2022
Գյումրիի նախկին մանկավարժական ինստիտուտի՝ ներկայումս Շիրակի պետական համալսարանի երեք հիմնական ֆակուլտետների՝ պատմաբանասիրության, օտար լեզուների ու բնագիտամաթեմատիկականի դիմորդները մանկավարժի որակավորում ստանալու մտադրությամբ էին բուհում հայտ ներկայացնում։ Թեև համալսարանական կարգավիճակը ընդլայնեց մասնագիտությունների թիվը, բայց բուհը շարունակում է մնալ մանկավարժական կրթություն ապահովողներից մեկը, միայն թե ուսուցչի մասնագիտության հանդեպ է վերաբերմունքը փոխվել, հիմա ընդգծված պասիվություն է մի շարք բաժիններում: […]
21:00 10.02.2022
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է Գյումրիի «Մուշ» թաղամասում կառուցած բնակարանների հավանական շահառուների ցուցակը։ Մասնագիտական խմբերն այժմ ուսումնասիրում են բնակարանի կարիք ունեցող հարյուրավոր ընտանիքներից ստացված դիմումները։ «Մուշ» 2/2-ում կառուցված երկու շենքերն իրենց արտաքին տեսքով ու հարկայնությամբ տարբերվում են հարակից քառահարկ բնակելիներից: Մարզի հանքերի դեղին ու կարմիր տուֆերով են երեսապատված։ Երկու բնակելիների կառուցումը մոտ մեկ տարի առաջ […]
18:45 10.02.2022
Հայաստանի ծանրամարտի առաջնությունում գյումրեցի մարզիկների արդյունքներն ընդհանուր հաշվարկում լավագույնն են, չորս ծանրորդ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում։ Չորս ծանրամարտիկները Հայաստանի չեմպիոն են դարձել՝ տարբեր քաշային կարգերում։ Գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի իր ցուցանիշներով գերազանցել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոններին։ «Աշխարհի առաջնությունից հետո ինքը մի կարճ ժամանակահատված հանգստացավ, մի տասը մարզումից […]
19:58 08.02.2022
Այսօր կայացել է Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստը՝ ավագանու անդամների ոչ լրիվ կազմով։ Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մեծ մասը չի մասնակցել։ Օրակարգային հարցերի քննարկումից առաջ ձևավորվեց ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, հաստատվեց կազմը։ Տարվա առաջին նիստի օրակարգի հիմնական հարցերը ֆինանսական էին։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը առաջարկեց նախորդ տարվա ընթացքում […]
18:47 08.02.2022
Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերությունում վերջին տարիներին շարունակ պատվերների ծավալները նվազում են, ունեցած հնարավորություններն օգտագործում են Հայաստանի ներքին շուկայի պահանջարկի մի մասը բավարարելու ուղղությամբ, իսկ արտաքին շուկայի գործընկերների հետ համագործակցությունը տարեցտարի նեղանում է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ ընկերության սարքաշինական պոտենցիալը երբևէ չի նորացվել, իսկ ժամանակակից պահանջներին համընթաց շուկան գրավում են այլ ընկերություններ։ Նախկինում քարի […]
19:06 05.02.2022
Կոալաները Ավստրալիայի ամենասիրված և ճանաչելի խորհրդանիշներից մեկն են, և մենք պարտավոր ենք պաշտպանել դրանք գալիք սերունդների համար: Հատկացված գումարը կօգտագործվի կոալայի բնակավայրերի, կոալաների պոպուլյացիան վերականգնմանը, ինչպես նաև կոալաների առողջության վրա ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման համար», – ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի գրասենյակի հայտարարության մեջ: Նշվում է, որ ներդրումներ կկատարվեն առաջիկա չորս տարիների ընթացքում։ 2018 թվականից […]
18:12 05.02.2022
44-օրյա պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած Շիրակի մարզի մոտ 160 զինծառայողներ հետպատերազմական շրջանում երկարատև բուժում են ստացել Գյումրիի վերականգնողական կենտրոնում։ Տղաների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայողական պարտակություններին, իսկ մոտ 20 տոկոսի մոտ դեռ առկա են հետվիրահատական բարդություններ, որոնք կարիք ունեն կրկնակի թերապիաների։ Պատերազմում հիմնականում բազմաբեկորային վնասվածքներ ստացած, վերին և ստորին վերջույթների տարբեր աստիճանի […]
19:41 04.02.2022
Տարիներ շարունակ Հայաստանը համարվել է տարեց տուրիզմի երկիր։ Այստեղ զբոսաշրջությունը հիմնված է անցյալի թողած ժառանգության վրա։ Պատմական արժեքներն ու հնավայրերը կարևորելով, այսօր ոլորտի մասնագետները փորձում են այլ ուղղություններ զարգացնել, որն ըստ էության առնչվում է ակտիվ տուրիզմին նաև։ Օրինակներից մեկը սպորտային զբոսաշրջության ակտիվացումն է, որը դրական միտումներ է ցույց տալիս Աշոցքում։ Իսկ ընդհանուր առմամբ զբոսաշրջիկին ակտիվ […]
20:40 03.02.2022
Ընձառյուծի հետ դիմակայությունում հաղթեց փշախոզուկը։ Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգեր ազգային պարկում ընձառյուծը որոշել է խոզուկին որսալ և պարտվել է։ Կենդանիների կռիվը ֆիքսվել է Youtube-ի Latest Sightings ալիքում հրապարակված տեսանյութում: Կադրերում երևում է, թե ինչպես է ընձառյուծը ճանապարհի մեջտեղում թաթը լիզում, իսկ փշախոզուկը դիոտւմ է: Լարվածությունը մեծանում է և ընձառյուծը սկսում է հետապնդել կրծողին։ Խոզուկը […]