19:04 10.03.2022
Հովիտ գյուղի 500 հա վարելահողերի 50%-ից ավելին չի ոռոգվում, հող են մշակում անձրևի հույսով։ Վերջին 3-4 տարին երկնքի տված ջուրն էլ չի հասնում դաշտերին, երաշտի պատճառով բերք չեն հավաքում, թեկուզ որ մշակովի հողերի մեծ մասը Կառնուտի ջրամբարի կողքին են։ Ոռոգման ջուր չունենալու պատճառը ջրամբարի հարևանությամբ գտնվող պոմպակայանի թալանված վիճակն է։ Պոմպակայանը չի գործում 1996 թվականից, […]
18:38 09.03.2022
Գյումրի-Արմավիր ճանապարհի խոր ու մեծ փոսերն արդեն ծանրաքաշ բեռնատարների համար էլ են անհաղթահարելի։ Հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 50 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Այդ նույն ճանապարհը մարզկենտրոնին է կապում 13 գյուղ։ Գյուղերը քաղաքին կապող մայրուղու մոտ 16 կմ-ը քանդված է։ Քայքայված ճանապարհին այլընտրանք կա, բայց այն շրջանցիկ ու երկար է։ Փոսային՝ ընթացիկ նորոգումներ այս տարի […]
22:56 08.03.2022
Նկարչուհու տան փոքրիկ անկյունը արվեստանոցն է։ Գույները նուրբ են՝ աղջկական բնավորությանը համարժեք։ Դոնարան նկարում է, այն ինչ ամենագեղեցիկն է համարում։ Համեստ ու լուռ բնավորության գծերն նկարչուհին պարզվում է նաև կարող է զարդեր ստեղծելու արվեստում օգտագործվել։ Տան ստեղծագործական այս անկյունում՝ նկարների կողքին, արծաթյա զարդեր է պատրաստում։ Կաղապարների մեջ էպոքսիդի խեժն է, որը Դոնարան սկսում է մտքի […]
22:12 08.03.2022
Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը, որի աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից: Գյուղը տեղափոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ, որն ըստ ժամանակացույցի, պետք է մեկնարկի այս տարվա երրորդ եռաամսյակում: 25, ապա 60 միլիոն խմ ծավալով ջրամբարում ջուր կուտակելու դեպքում Ջրաձոր գյուղի հիմնական մասն ու ճանապարհը կծածկվեն ջրով: Մինչ այս գյուղը տեղահանելու և այլ […]
18:20 08.03.2022
Կանանց միջազգային օրվա առիթով Գյումրիում իրենց ամենամյա տոնական ակցիան են իրականացրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Շնորհավորել են կին վարորդներին, ծաղիկներ են նվիրել նրանց և մաղթել են անփորձանք երթևեկություն։ «Մեզ մոտ ավանդույթ կարծես լինի, ամեն տարի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մեր նախաձեռնությամբ, մեր հարգարժան կին վարորդներին կանգնեցնում ու շնորհավորում ենք Մարտի ութը, միևնույն ժամանակ նվիրելով նրանց մեկ […]
18:45 07.03.2022
Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում տնօրենները ժամանակավոր պաշտոնակատարներ են արդեն երկար տարիներ, տնօրենների մրցույթներ չեն անցկացվել սկսած 2016 թվականից: Նախկինում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվում էին ավագանու որոշմամբ, և ղեկավարման ժամկետներ գոյություն չունեին։ Սկսած 2020 թվականից, ԱԺ-ի որոշմամբ որոշակի հստակեցումներ եղան նաև այս գործընթացում։ Մինչ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի […]
17:41 07.03.2022
Այսօր Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներն ու ֆերմերները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով համապատասխան գերատեսչություններից վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը, որը անցած շաբաթ է հաստատվել կառավարության նիստում։ Հողագործները դժգոհում են շուկայականից էժան գնով պարարտանյութի տրամադրման մինչև երեք հեկտար սահմանաչափից, որը, ըստ նրանց, ավելի շատ հեկտարներ մշակողների համար անընդունելի մոտեցում է։ Նրանք պնդում են, որ պետական սուբսիդավորման […]
23:26 05.03.2022
Դիետոլոգն անվանել է աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկի օգտակար հատկությունները։ Սուրճի և դրա պատրաստման ճիշտ ձևի վերաբերյալ փորձագիտական կարծիքը հրապարակել է Eat This, Not That-ը։ Սննդաբան Տրիստա Բեսթը բացատրել է, որ սուրճը ոչ միայն համեղ է և էներգիա է հաղորդում, այլ նաև տալիս է առողջության մի շարք առավելություններ, ինչպիսիք են նյութափոխանակության արագացումը, սրտի հիվանդությունների և շաքարախտի […]
22:12 05.03.2022
Մասնագիտությամբ ֆիզիկ Սանասար Մարգարյանը շուրջ 40 տարի Մոսկվայում է բնակվել։ Բայց որոշեց վերադառնալ ու եղբոր՝ Վարուժանի հետ հայրենի հող ու ջրում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մի քանի նախագիծ էին մտածել և դրանցից մեկը նախաձեռնեցին ու համոզված գործի անցան՝ վստահությամբ, որ էքստրեմալ պայմաններում աճող լոլիկի ծառը Շիրակի մարզում միակը կլինի։ 5-6 մետ բարձրության լոլիկի ծառը ֆիզիկ-գյուղատնտեսը հարմարեցրել է […]
17:36 05.03.2022
Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղում խմելու ջուր չկ։ Ամիսներ առաջ էր նորից գյուղացիները բողոք արեցին, ջուրն օրերով չի հասնում բաժանորդներին, եղած ժամերին էլ ձեռքն ընկած ամաններում ջուր են կուտակում։ Բնակավայրն 260 տնտեսություն ունի, բոլորի համար ջրի գրաֆիկը նույն է՝ շաբաթը մեկ կամ երկու անգամ են ջուր ստանում, բայց գյուղի ամեն թաղամաս իր հերթն ունի, ներքին […]
20:56 04.03.2022
Այս տարի գարնանացան հացահատիկային և այլ մշակաբույսերի պետական աջակցության ծրագիր չի լինելու: Այս մասին ShantNews.am-ին տված հարցազրույցում հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Սերմացուի պետական սուբսիդավորման ծրագրի դադարեցումը գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների համար կարող է լինել ռիսկային։ Դեռ աշնանը տնտեսությունները ցանքատարածքներն արդեն նախապատրաստել էին գարնանացանին և սպասում էին շուկայականից էժան սերմացուի ձեռք բերմանը։ Բարձր […]
20:41 04.03.2022
Հետազոտողները կարծում են, որ խելացի մեքենաների հայտնվելով աստիճանաբար կհրաժարվեն լուսացույցներից և ճանապարհային նշաններից։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ NTT Corporation հեռահաղորդակցական ընկերության զեկույցի համաձայն՝ ապագայում քաղաքային ճանապարհներին ավելի քիչ կլինեն լուսացույցները, ճանապարհային նշանները և խցանումները։ Դա պայմանավորված կլինի նրանով, որ խելացի անօդաչու մեքենաները միմյանց հետ կշփվեն 5G-ի միջոցով, կհամակարգեն երթևեկությունը և կզգուշացնեն ճանապարհին առկա […]
20:25 04.03.2022
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 18-րդ դպրոցական օլիմպիադային Հայաստանը ներկայացել է 37 մասնակիցներով, նրանցից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից առցանց ձևաչափով օլիմպիադային Գյումրիի «ֆոտոն» վարժարանից 5 աշակերտ է մասնակցել՝ 2-ը՝ մաթեմատիկա, ևս 2-ը՝ ինֆորմատիկա և 1-ը՝ ֆիզիկա առարկաներից: Նրանցից 2-ը ինֆորմատիկայից բրոնզե մեդալ […]
23:08 03.03.2022
Սլաբոտկա թաղամասի փողոցների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքի զբոսայգու հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի ժամկետ է նշվում ամառը։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Այժմ կազմվում են «Կումայրի» արգելոցի պատմական միջուկի փողոցների վերականգնման նախագծերը։ Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային քննարկմանը նախագծող ընկերությունը ներկայացրել է ծրագրի մանրամասները, իսկ բնապահպանները խոսել են շրջակա միջավայրի վրա […]
20:25 03.03.2022
Գյումրիի պատմական միջուկում պահպանված հին դռներից ամեն մեկն ինքնատիպ արժեք է, որը ճարտարապետության հետ ձուլվել ու դարձել է վարպետների քաղաքի այցեքարտը։ Ալեքպոլյան դռների մշակույթը սակայն աննկատ վերանում է։ Քաղաքային մշակույթի պահպանությունն այսօր հայտնվել է նկարիչ Աշոտ Հակոբյանի ստեղծագործագործությունների առանցքում։ Գյումրեցի արվեստագետը ստեղծում է հին դռների կրկնօրինակները, որոնք իրական չափերից փոքր են 30 անգամ։ Պատմական միջուկի […]
18:41 02.03.2022
Շիրակի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկն հայտնի է, պետական ֆինանսավորման չափը հաստատվելու դեպքում արդեն Շիրակի մարզպետարանը կառանձնացնի ամենահրատապները։ Մարզի 6 համայնքներից ստացվել են ենթակառուցվածքների նորոգումների փաթեթներ, դրանց թիվը 150-ից ավելին է` ճանապարհաշինություն, շենքերի տանիքների նորոգում, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի նորացում, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգում և այլն։ Գյումրիում, որպես հրատապ լուծում պահանջող, […]
19:59 01.03.2022
Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհից մինչև Անիպեմզայի գյուղամեջ ճանապարհը շուրջ 4 կմ է, որի կես ճանապարհը հարում է Երերույքի տաճարին։ Պատմական շինություն հասնելու համար մոտավորապես 2 կմ պետք է անցնես քանդված, դարուփոս ճամփեքով։ Տեղի բնակիչների համար սա միակ ու ամենօրյա անցնելիք հատվածն է, տարին տարվա վրա քանդվող ճանապարհի վիճակը միայն թե անսովոր բան է տաճար այցելող զբոսաշրջիկների […]
18:55 01.03.2022
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոդելը կիրառելի է մի շարք երկրներում և բավական վաղուց, Հայաստանում այն ներդրվել է 2010 թվականից, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր։ Դպրոցական սնունդը տարրական դասարանների աշակերտության համար է և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցների։ Ծրագիրն իրականացնելիս հաշվի են առնվել նաև դպրոցների ճաշարանների պայմանները, խոհանոցային […]
18:22 01.03.2022
Ձյունն ու ձյան տակ սառույցն արդեն չկա, դրանց տակ սառած կավահողը ջրալի ցեխ է դարձել։ Մեծ ու փոքր թռիչքներ են պետք դպրոց, մանկապարտեզ կամ խանութ հասնելու համար։ Ամբողջ Անի թաղամասում չկա մի փողոց ու նրբանցք, որ ցեխոտ չլինի։ Անցած տարի ջրաշինարարը հասցրեց ջրագծերը նորացնել, իսկ փողոցների շինարարությունը մնաց այս տարվա։ Անի թաղամասն ինչ կառուցվել է, […]
23:33 27.02.2022
Մայրն իր դեռահաս երեխային պարգևատրել է վեց տարի սոցիալական ցանցերից չօգտվելու համար, հայտնում է CNN-ը: Նա դրա համար ստացել է 1,8 հազար դոլար: Լորնա Գոլդսթրենդ Կլեֆսաասը մարտահրավեր է նետել իր որդուն 2016 թվականին, երբ նա 12 տարեկան էր: Լոռնայի որդին՝ Սիվերտը, մինչև 18 տարեկանը չպետք է օգտվեր սոցիալական ցանցերից։ Լորնան ասում է, որ այս քայլին […]
22:27 27.02.2022
Մեծ Բրիտանիայի բնակիչը դիմել է բժիշկներին՝ բողոքելով շնչառական խնդիրներից և պարզել, որ նրա քթի մեջ ատամ է աճել։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ 38-ամյա բրիտանացին բժիշկներին ասել է, որ երկար տարիներ ինչ-որ բան խանգարում է իրեն նորմալ շնչել աջ քթանցքով։ Նախնական զննումից հետո բժիշկները տղամարդուն ասել են, որ քթի միջնապատը շեղում ունի, և սկսել […]
21:40 27.02.2022
Դիետոլոգիայի և կենսակերպի բժշկության մեջ մասնագիտացած ընտանեկան բժիշկ Ալոնա Պուլդեն նշել է այն մթերքները, որոնք ոչ միայն կարող են կանխել, այլև հակադարձել 2-րդ տիպի շաքարախտի առաջացումը: Այս մասին հայտնում է «Medic Forum»-ը։ Մասնագետը նշել է, որ այս հիվանդության զարգացումը շատ դեպքերում տեղի է ունենում անառողջ սննդակարգի և ապրելակերպի պատճառով։ Ընտրելով ճիշտ սննդակարգ՝ կարելի […]
19:42 27.02.2022
Էլբրուսի սառցադաշտերը կտրուկ կկրճատվեն հարյուրամյակի վերջին, զգուշացնում են ռուս գիտնականները։ Նույնը սպառնում է Կովկասի ողջ լեռնային համակարգին։ ՌԻԱ Նովոստին պարզել է, թե դա ինչ հետևանքների կհանգեցնի։ Ինչու է Կովկասը տաքանում, Էլբրուսը ուսումնասիրել են 19-րդ դարի վերջից, սակայն նրա սառցադաշտերի զանգվածային հավասարակշռության մասին ճշգրիտ տվյալներ ստացվել են 1970-ականներին։ Իսկ, ասենք, հարավային լանջին գտնվող Գարաբաշի սառցադաշտի համակարգված […]
15:17 27.02.2022
Ամասիա խոշորացված համայնքին նախկին Արփի համայնքի փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը ձգձգվում է։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության թեկնածուները վայր են դրել իրենց մանդատները և բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Արփի համայնքի նախկին ղեկավարը, ով բողոքարկողներից մեկն է, հրաժարվում է նոր համայնքապետին փոխանցել համայնքի փաստաթղթերն ու գույքը։ Ընտրություններից մոտ երեք ամիս անց այս խնդիրը դեռ լուծում […]
12:25 27.02.2022
Համայնքների խոշորացման արդյունքում Շիրակի մարզում ձևավորվել է 6 համայնք։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում խոշորացված բնակավայրերում հայտնի են նաև համայնքների ղեկավարները, որոնց ընտրել են ավագանիները։ Սակայն մինչ օրս լիարժեք ձևավորված չեն խոշորացված համայնքների աշխատակազմերը։ «Ինքը ահագին բարդ պրոցես է, ավագանու նիստերով էաշխատակազմերի ձևավորումը՝ կառավարչական հիմնարկի ձևավորումը, հաստատումը, ռեգիստրում գրանցումը, նոր կնիքների ձեռքբերումը։ Այսինքն բավականին երկարատև […]
19:25 26.02.2022
Այս տարի գարնանացան սերմացուի աջակցություն պետական միջոցների հաշվին չի լինելու, պատճառներն ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, սուբսիդավորման գործընթացի անարդյունավետությունն ու ցածր բերքատվությունն է։ Այս մասին ասել է նախարարը՝ պատասխանելով Shantnews.am-ի հարցերին, որոնք վերաբերել են այս տարվա գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքերում առաջ եկած խնդիրներին։ Իսկ ինչ վերաբերում է պարարտանյութի սուբսիդավորմանը, նախախարը նշել է, որ հաջորդ շաբաթ ենթադրվում […]
19:08 26.02.2022
Այսօր անցկացվել է «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը։ Առաջին անգամ միջոցառման վայր ձյունառատ Աշոցքի փոխարեն ընտրվել էր Մեծ Սարիար գյուղի հարակից անտառապատ տարածքը, որը ձմռան ամիսներին առաձնանում էր իր հաստ ձնածածկույթով։ Սակայն, երեկ երեկոյան, տեղացած անձրևը այլ իրավիճակ էր ստեղծել ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար։ Փառատոնի անցկացման վայրը Մեծ Սարիարի անտառն էր, որտեղ հասնելու համար ստիպված անցնել էր […]
18:18 26.02.2022
Ժողովրդական երաժշտական նվագարանը՝ դուդուկը, դասական երաժշտության մոտիվներով է ներկայանում՝ նորովի կամ նոր ընկալումներով: Երիտասարդ դուդուկահարների համույթը քաղաքի տարբեր երաժշտական դպրոցներից ընտրված լավագույն կորիզն է: Հնչեց Կոմիտաս, Եկմալյան, Սայաթ-Նովա, և ջազ երաժշտության հետ դուդուկը նվագակցեց։ Կարապետ Շաբոյանի դուդուկահարների համույթի գեղարվեստական ղեկավարը՝ Կարապետ Շաբոյանը, դուդուկի առանձնահատկություններից է խոսում։ Այն մարդիկ սովորաբար ասոցացնում են տխրության հետ ,սակայն երաժիշտը […]
21:01 25.02.2022
Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը շահագործման է հանձնվել 2005 թվականին։ Հայրենի գյուղում գործող թանգարանում ցուցադրվում են Երևանի պատկերասրահից բերված Մինասի գործերի մի մասը։ Կտավներ են, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարչի թատերական դեկորացիաներ։ Բայց դրանց մի մասը, և հիմնականում յուղաներկով աշխատանքները ձմռան ամիսներին ցուցադրությունից հանվում են։ Թանգարանն այս ձմեռ էլ ջեռուցում չունեցավ։ Գեղանկարչի որդին Արման Ավետիսյանը պատմում է, որ […]
20:37 25.02.2022
Այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկա առարկայի ավարտական քննությունը կանցկացվի կենտրոնացված կարգով: Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում մինչ այս տարի կենտրոնացված անցկացվում էր միայն հայոց լեզվի քննությունը: Ուսումնական տարվա երկրորդ կեսին կատարված փոփոխությունը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջ բերել հանրակրթական գործընթացում։ Փոխարենը դպրոցների ուսումնական պլանում չեղարկվել են տարին երկու անգամ կազմակերպվող կիսամյակային գրավորները։ Սա հնարավորություն կտա […]