18:22 09.04.2022
Մտավորականի ընտանիքում ծնված Մարինեն վաղ տարիքից է բանաստեղծություններ գրել։ Կարդալը, սովորելը իր տարերքն էր։ Հոգնել չուներ՝ ինչպես հիմա է։ 1988 թվականի երկրաշարժը անհետևանք չի մնացել աղջկա կյանքում։ Ձեռք բերած ֆիզիկական դժվարությունները, սակայն, նրան կոփեցին հոգեպես: Մարինեն իրենց տան ամենալավատեսն ու հույս արթնացնողն է։ Մասնագիտությամբ դատական հոգեբան է: «Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը» նրա առաջին հեղինակային գիրքն […]
17:12 09.04.2022
Քաղաքապետարանը մայիսի 1-ից արգելելու է անթույլատրելի վայրերում փողոցային առևտուրը։ Խնդիրը վերաբերում է Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներին, ինչպես նաև ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքին։ Բացօթյա առևտուրն արգելելու մասին որոշում քաղաքապետարանն ընդունել է անցած տարվա դեկտեմբերին։ Կիրառման է դրվել մայիսի մեկից, ըստ այդմ, հանրային քննարկման ժամանակ առևտրի և […]
19:52 08.04.2022
Գունային համադրումներով ստեղծված գործերի հեղինակը մասնագիտությամբ դաշնակահար է։ Ստեղծագործելու մուսան նրա մոտ սկիզբ է առել 20 տարի առաջ։ Վրձին ու մատիտ երբևէ ձեռքը չառած երաժիշտը նկարել սկսել է 44 տարեկանում։ Իսկ տրված շնորհը, ասում է, խորհրդավոր ուժերից էր, թելադրանքով ու անզուսպ ցանկությամբ անգամ գիշերներն է նկարել, իսկ արդյունքում աբստրակտ պատկերներ էին ծնվում: «20 տարի առաջ […]
20:52 07.04.2022
Նախատեսվում է դեղատոմսերի թղթային տարբերակը փոխարինել էլեկտրոնայինով: Նախագծի հեղինակներն այս կերպ փորձում են ոչ միայն հեշտացնել դեղերի դուրս գրման գործընթացը, այլև վերահսկել հատկապես հակաբիոտիկների անհարկի կիրառումը քաղաքացիների շրջանում: Պոլիկլինիկաների դեղատան աշխատակիցները պահեստավորված դեղորայքը հիվանդներին տրամադրում են միայն դեղատոմսերով, որոնք գրում և կնիքներով հաստատում են պոլիկլինիկայի բժիշկները: Դեղատոմսերը գրանցվում ու հաշվառվում են, օրական պոլիկլինիկայի դեղատնից […]
18:38 07.04.2022
Գյումրիի «Անի» թաղամասում վերսկսվել է գերմանական KFW բանկի միջոցներով ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Նախորդ տարվանից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն փոխվել է թաղամասի ջրագծերի գլխավոր խողովակների 80 տոկոսը։ Այս տարի նախատեսվում է նորացնել ևս մի քանի տեղամասերի ջրագծերը, զուգահեռ կատարելու են տնային միացումները։ Ջրագծերի անցկացման աշխատանքներ են տարվում նաև Երկաթգծի բանավանում և Կոմիտաս փողոցում։ […]
19:59 06.04.2022
Կապս գյուղի նախկին դպրոցը վթարային էր դարձել երկրաշարժից հետո, որտեղ 30 և ավելի տարիներ դասեր էին անցկացնում գյուղի աշակերտները։ Մի քանի տարի առաջ կատարված ուսումնասիրություններով՝ շենքի վթարայնությունը գնահատվել էր 4-րդ աստիճանի, իսկ պատերին ներսից ու դրսից կատարվել էին երկաթե ամրակայումներ։ 30 տարիների ընթացքում գրեթե միշտ ընդգրկվում էր դպրոցաշինական հրատապ ծրագրերում, բայց հետո ծախսատարության պատճառով հայտնվում […]
19:07 06.04.2022
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով փլուզվող շենքի վերակառուցման համար հայտարարվել է ճարտարապետական նախագծային գաղափարների մրցույթ։ Կառավարությունը մրցույթի կազմակերպումը պատվիրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին։ Ճարտարապետներն ու նախագծային ընկերություններն իրենց մշակած կոնցեպտները մասնագիտական հանձնաժողով են ներկայացնելու մեկամսյա ժամկետում։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ծրագիրն իրականացվում է կառավարության, «Սինոփսիս Արմենիա»-ի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ, ֆինանսավորող կողմը […]
19:58 05.04.2022
Շիրակի մարզում այս տարվա մարտ ամիսը տեղումնառատ էր, գարնան առաջին ամիսը ձյան առատությամբ գերազանցեց ձմռանը։ Գարնանային եղանակին բնորոշ ջերմաստիճանային տատանումներն էլ ոչ միայն առողջության համար են վտանգավոր, այլ նաև բնության։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, հնարավոր հեղեղումների վտանգն է մեծանում։ Շիրակի մարզի փրկարարական վարչության մոնիթորինգի տվյալներով՝ այս պահին թեև մարզում այդպիսի վտանգ չկա, բայց նկատելի է, որ […]
19:26 04.04.2022
2020 թվականից գործող ծրագրով երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման դեպքում պետությունը սուբսիդավորում է բնակարանի ընդհանուր արժեքի մոտ 50%-ը, իսկ ընտանիքում ծնված երեխայի համար հատկացնում է միանվագ աջակցություն: Երկու ծրագրերով, նախորդ տարվա համեմատ, դիմելիության թիվն ավելացել է, որն, ըստ էության, ծնելիության աճի ցուցանիշ է։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, խոսելով մշակվող նոր ծրագրերից, շեշտում է՝ դրանք […]
18:52 04.04.2022
Երեկ Գյումրիում տեղի է ունեցել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած անօդաչու թռչող սարքերի դասընթացի ամփոփումը: Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած պատանիները Գյումրիի ավիամոդելային խմբակի Fly Lab-ում պատրաստել են թռչող սարքեր ու սավառնակներ։ Առաջատար տեխնոլոգիաների միության նախկին գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, նախաձեռնել են ԱԹՍ-ների մեկամսյա դասընթաց, […]
18:43 04.04.2022
Գյումրիի 4 հատվածներում նախատեսվում է կանաչապատման պիլոտային ծրագիր իրականացնել, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներ, կանաչ միջավայրը համապատասխան է լինելու քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը սկսվելու է կենտրոնական հրապարակից, որը գրեթե զուրկ է կանաչ գոտիներից։ Գծագրումներն ու չափագրումները Գյումրիի քաղաքապետարանը պատվիրել է «Լանդշաֆտ» ընկերությանը։ Մոտ 2 շաբաթից քաղաքապետարան է ներկայացվելու հրապարակի կանաչապատման նոր դիզայնը։ […]
18:08 04.04.2022
Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ՝ նորակառույց բնակելի թաղամաս տանող բարեկարգ փողոցն այսուհետև կկրի 2016-ի Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անունը։ Նույն փողոցում 2017-ի հուլիսին Աշոտի հիշատակին բացվել է նաև հուշաքար-կոթող։ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Աշոտ Շահբազյանը զինվորական ծառայության է մեկնում Ջաբրայիլ, որտեղ էլ 23 տարեկան ավագ լեյտենանտն իր զինվորների հետ մասնակցում […]
18:44 02.04.2022
Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ նախկին տարեցների տուն-ինտերնատի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է: Շենքային պայմաններն հարմարեցվել են տարեցների ու անկողնային հիվանդների խնամքն իրականացնելու համար: Հիշեցնենք, 2020 թվականից կառույցը վերակազմավորվել է խնամքի շուրջօրյա կենտրոնի, որի կառավարման պատասխանատվությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգված սանհանգույցներն հարմարեցված են […]
20:44 01.04.2022
Նախորդ տարի Հանրապետության հանրակրթության ոլորտում ներդրվեց դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը։ Այն ըստ էության մանկավարժների կրթական որակի գիտելիքների ստուգման գործընթաց է համարվում, իսկ խրախուսման ձևը ատեստավորմանը մասնակցած ու անցողիկ շեմն հաղթահարած ուսուցիչների համար հավելավճարներ սահմանելն է, որը հնարավորություն է տալիս մանկավարժին բարելավել աշխատավարձի չափը։ Անահիտ Իկիլիկյանը ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի է։ Կամավոր ատեստավորմանը մասնակցած […]
20:24 01.04.2022
Այս տարի Գյումրիից կառավարություն է ներկայացվել հինգ սուբվենցիոն ծրագիր՝ երեք միլիարդ դրամից ավելի ընդհանուր արժեքով, իսկ համայնքի ներդրումը մոտ մեկ ու կես միլիարդ դրամ է։ Սուբվենցիոն 5 ծրագրերը ներկայացվել են հանրային քննարկման։ Այս տարվա ամենախոշոր սուբվենցիոն ծրագիրը վերաբերում է փողոցաշինությանը։ Կհիմնանորոգվեն 22 երկրորդային փողոցներ, կծախսվի մեկ միլիարդ չորս հարյուր հազար դրամ: Հաջորդ ծրագով նախատեսվում հիմնանորոգել […]
20:13 01.04.2022
Երկու տարվա դադարից հետո հրաձիգները նորից միջազգային մրցահարթակ են դուրս եկել և Հայաստան վերադարձել 7 ոսկե ու 3 արծաթե մեդալներով։ Բոլոր մեդալները նվաճել են միայն վազող թիրախ մրցաձևում հանդես եկած հինգ մարզիկները։ Միջազգային առաջնությունների երկար ընդմիջումներից հետո արդյունքը գերազանց էր։ Մեդալակիրներից երեքը Գյումրիի հրաձգության մարզադպրոցի սաներն են։ Գյումրիի մարզադպրոցի սան Գոռ Խաչատրյանը Եվրոպայի գործող […]
20:07 01.04.2022
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը բացվեց Կոմիտասյան հնչյուններով, համատեղ կատարումը «Լիլլա» վոկալ քառյակինն էր։ Ոչ համերգային բեմում, բայց բեմական էներգետիկայով սիմֆոնիկը հրավիրյալ երաժիշտների և դիրիժորի հետ դասական երաժշտություն է մատուցում։ Երիտասարդ դիրիժորն է Գարիկ Քյուրքչյանը, ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Առաջին համագործակցությունն է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, ոգևորված է տեղի երաժիշտների արհեստավարժությամբ։ Փորձերի ընթացքում դիրիժորական […]
18:58 31.03.2022
Այս տարի բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած այն ընտանիքներին, որոնք մինչև հիմա չեն օգտվել պետական բնակապահովման որևէ ծրագրից։ Այն փախստականներին վերաբերող ԲԳՎ ծրագրի 4-րդ փուլն է, որը վերաբերում է նաև մարզերին։ Նախորդ 3 փուլերն իրականացվել են միայն Երևանում բնակվող փախստականների համար։ Շիրակի մարզում, 2013 թվականի փաստագրման տվյալներով, բնակարանի շահառու է համարվում […]
19:58 30.03.2022
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շարունակվող հումանիտար ճգնաժամն են, անվտանգային ռիսկերը Արցախում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Սահմանային իրավիճակների սրման հետևանքով վտանգավոր թիրախում են հայտնվում սահմանամերձ բնակավայրերում ապրողները։ Արցախ-ադրբեջանական սահմանային գոտում վերջին զարգացումները ևս խաղաղ, անվտանգ կյանքի ապահովման իրավունքի խախտում են։ Այս խնդրին ՀՀ ՄԻՊ […]
19:03 30.03.2022
Մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար ներկայացված հայտերով Շիրակի մարզում կսուբսիդավորվի մոտ 5100 տոննա ազոտական պարարտանյութ: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել էր այն 14 ընկերությունների ցանկը, որոնք ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին կմատակարարեն սուբսիդավորված պարարտանյութի անհրաժեշտ խմբաքանակը: Մարզում պահեստավորած ազոտական պարարտանյութը ներկրված է Վրաստանից։ 34.4 տոկոսանոց պարարտանյութը որակով չի զիջում: Մինչ պահեստներ հասնելն […]
18:38 30.03.2022
2020 թվականի դեկտեմբերին Արցախի Խծաբերդ գյուղի հատվածում գերեվարված զինվորականներից 62-ը Շիրակի մարզից էին։ Հիշեցնենք, որ տղաների գերեվարումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո, հրադադարի հաստատումից մեկ ամիս անց։ Շիրակցի տղաների մի մասը տարբեր ժամանակներում վերադարձվել է հայրենիք, նրանցից 30-ը դեռ պահվում են Բաքվում։ Գերեվարվածների հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Շիրակի […]
19:51 29.03.2022
75 երեխայի համար ու երեք խմբասենյակով նոր մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտված է, ներսի աշխատանքները ևս։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շինաարությունը սկսվել էր 2020 թվականի ամռանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինասնավորմամբ, որից 10%-ը Գյումրիի տեղական բյուջեի ներդրումն է։ Շենքն ավարտուն տեսք ունի, բայց լիարժեք ապահովված չէ գույքով։ Թեև սա չէ պատճառը, որ չեն վերաբացվում, շինարարական թերություններ են […]
19:20 29.03.2022
Այսօր Գյումրիի ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի հատակի հիմնանորոգման համար գումար հատկացնելու նախագիծը։ Պատմաճարտարապետական արժեք պատշգամբի և մարզադպրոցի հատակի հիմնանորոգման նախագիծը դեռ երկու տարի առաջ կազմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, բայց աշխատանքների մեկնարկի համար պարտադիր է նաև համայնքի 10 տոկոս համաֆինանսավորումը։ «Խնդիրն այն է, որ 10 տոկոս […]
18:46 29.03.2022
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների առաջին տրանշը Գյումրիում 2018-ին էր, երկրորդը՝ 2020-ին։ Երկրորդ փուլում նախատեսվում էր հիմնանորոգել ընդհանուր 13 կմ՝ 23 փողոց, բայց ի հայտ եկած խնդիրների ու նախագծային փոփոխությունների պատճառով մի քանի փողոցներում աշխատանքները նախորդ տարի մնացին անավարտ։ Երկրորդ փուլն ավարտին է հասցվելու, զուգահեռ նաև երրորդն է մեկնարկելու։ Իսկ երրորդ […]
18:33 29.03.2022
Գրագիտություն տարածելու համար Ալեքպոլում 19-րդ դարի առաջին կեսին բացվեցին առաջին քաղաքային դպրոցները, որտեղ առանձին էին սովորում աղջիկներն ու տղաները։ 1839-40 թվականներին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն կից կառուցվել է առաջին արական դպրոցը։ Քառամյա կրթությամբ դպրոցի ավարտական ատեստատը պահվում է Գյումրիի պատմության թանգարանում։ «Մենք տեսնում ենք, որ կրթական վկայագիրը երկլեզու է եղել՝ հայերեն ու ռուսերեն։ Առարկաների ցանկը՝ կրոն, […]
18:23 28.03.2022
Մարալիկի առողջության կենտրոնի ստացիոնար բաժանմունքը երկու տարի առաջ է փակվել, միջին և ծանր ախտորոշում ունեցող հիվանդները ուղեգրվում եմ Արթիկի, Գյումրիի կամ Երևանի հիվանդանոցներ: Նախկինում Անիի տարածաշրջանի ծնունդներն էլ էին այստեղ գրանցվում։ Մանկաբարձական բաժանմունքը ևս փակվելուց հետո նորածնային շրջանում բուժսպասարկում չեն իրականացնում։ «Մեկ ծնունդի համար պետությունը տալիս էր 140 հազար դրամ, հասկանում եք՝ դա ինչ գումար […]
22:32 27.03.2022
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ԱԻՆ Շիրակի մարզային ձրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ առաջին փողոց, 3-րդ փակուղի հասցեում գտնվող տան դիմաց այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքնա։ Դեպքի մասին ահազանգել է մեքենայի 30-ամյա վարորդը: Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի խցիկի ցուցիչի աջ հատվածից […]
20:55 27.03.2022
Այսօր առավոտյան Ամասիա համայնքի բնակիչ Արտյոմ Դավթյանը նկատել է, որ բակում տեղադրված մեղվի փեթակներից մի քանիսը բացված են, կոտրված, իսկ մեղվաթերթիկները դուրս թափված փեթակներից: Դավթյանները ձյան վրա տեսել են մեծ ոտնահետքեր և դրանցից ենթադրել են, որ բակ մտնողն ու փեթակները վնասողն արջն է։ Դավթյանները SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ արջն իր հետ նաև մեղվաթեթիկներ էր տարել, մի […]
14:50 27.03.2022
Շաբաթական հինգից վեց ձուն լավ հավելում է սպիտակուցի այլ ձևերին, ասել է դիետոլոգ, սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բժիշկ- դիետոլոգը խոսել է այս մթերքի սպառման չափի և պահպանման ժամկետների մասին։ Հավի ձուն պարունակում է մարսողության համար իդեալական սպիտակուց, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր, լեցիտին և կալցիֆերոլ։ «Առողջ չափահաս մարդը կարող է օրական մինչև երկու-երեք […]
19:58 26.03.2022
Այսօր Գյումրիում տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության ժամանակավոր հավատարմատարն ու ծրագրի շահառուները։ Միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, իսկ պիլոտային ծրագրի համար ընտրվել է Շիրակի մարզը։ Հայաստանի բնակչության 52 […]