19:11 26.04.2022
Կալիֆոռնիայի Մոնտերեյ ծովածոցում հետազոտական ինստիտուտի ծովային կենսաբանները հայտնաբերել են անսովոր մեծ և շատ տպավորիչ տեսք ունեցող խոր ծովային մեդուզա Atolla ցեղատեսակից։ Նոր տեսակն անվանվել է Atolla reynoldsi՝ ի պատիվ ակվարիումի ամենատարեց կամավոր Ջեֆ Ռեյնոլդսի: Այս մասին հոդված է հրապարակվել Animals ամսագրում։ Atolla ցեղատեսակի ներկայացուցիչները տարածված են ամբողջ աշխարհում, սովորաբար նրանք ապրում են մեծ խորություններում։ Դրանք […]
19:05 26.04.2022
Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցութամբ և հայտնել, որ վաղը սուբվենցիոն հայտերի ամբողջական նախագծային փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է, բայց համայնքներից դեռ որևէ նախագիծ մարզպետարանը չի ստացել։ 2022 թվականի սուբվենցիոն նախնական 44 ծրագրային հայտ է ներկայացրել Շիրակի մարզը, բոլորն էլ նախնական հավանություն ստացել են։ Մինչև ապրիլի 27-ը համայնքները մարզպետարան են ներկայացնելու իրենց առաջարկած ծրագրերի […]
18:08 26.04.2022
Գյումրիի «Հայուհի» թանգարանի նախասրահում բացվել է նորվեգացի միսիոներուհի, մեծ բարերար ու հումանիստ Բոդիլ Կատարինե Բյոռնի դիմաքանդակը։ Նորվեգացի միսիոներուհին 1920-ականներին Ալեքպոլում սովից ու մահից փրկել է գաղթական դարձած հայ մանուկներին: Միսիոներուհու թոռը՝ 76-ամյա Յուսի Ֆլեմինգ Բյոռնը մինչև 15 տարեկան դառնալն ապրել է տատիկի հետ, լսել հայերի ու Մեծ եղեռնի մասին նրա պատմությունները: «Ցեղասպանության տարիներին տատս եղել […]
19:54 25.04.2022
Գյումրին համարվում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը, թերևս ամենագրավիչն իր հին պատմական, ճարտարապետական արժեք շենքերով, կոլորիտային անկյուններով ու թանգարաններով։ Հին քաղաքի նեղլիկ փողոցներում օրվա պիկ ժամերին նույնիսկ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չես գտնի։ Ներքին տուրիզմը զարգանում է։ Առանց հատուկ հետազոտության՝ նկատելի է, շեշտում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հյուրանոցային և հյուրընկալության կառավարման ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, այցելուների […]
19:30 25.04.2022
Մոտ վեցամսյա օնլայն դասընթացներից հետո ֆրանսիացի բուժքույրերը Հայաստան են ժամանել և հայ գործընկերների հետ փորձի փոխանակումը տեղափոխել են գործնական հարթակ։ «Sante Armenie» և «HAYASSO» ՀԿ- ների համատեղ նախաձեռնությամբ Ֆրանսիական կլինիկայում աշխատող բուժքույրերը վերապատրաստման ծրագիր են իրականացնում Հայաստանի 4 բժշկական կենտրոններում։ Գործնական դասընթացները ներառում են հիվանդանոցային տարբեր պրոֆիլների բաժանմունքներում աշխատող բուժքույրերին։ Ֆրանսիայի Սիմոն Վեյ հիվանդանոցի բուժքույրերը […]
18:26 25.04.2022
Շիրակի մարզում սկսվել են գարնանացանի աշխատանքները, որոնք տարածաշրջանների ցածրադիր հատվածներում մոտ մեկ ամիս շուտ էին ձեռնարկել։ Գարու և ցորենի դաշտերում արդեն ցանք են կատարել, հողագործները սպասում են պարարտացման փուլին։ Տնտեսություններից ստացված հայտերով պարարտանյութի առաջին խմբաքանակը հասել է Շիրակի մարզ։ Բաշխվողը 94 տոկոսանոց ազոտական պարարտանյութն է։ Արթիկի տարածաշրջանը 850 տոննայի հայտ է ներկայացրել, ևս 100 տոննա […]
19:59 23.04.2022
Կոշիկների ամառ-ձմեռ հավաքածու, հագուստի լայն տեսականի, թիթեղյա, ապակե ու պլաստիկե տարաներ, տոպրակներ։ Այս բազմազանությունը Կառնուտի ջրամբարի տարածքում է։ Ջուրն իր ճամփին պատահած աղբը բերում -լցնում է ջրամբար, երբ մի քիչ ցամաքում է, ջրի բերածը հայտնվում է արևի տակ։ Իսկ ափամերձ տարածքներում աղբի քանակն ավելանում է հանգստի եկած ու ձկնորսության սիրահար մարդկանց պատճառով։ Շիրակցի ձկնորսները տարին […]
18:46 23.04.2022
Գազել մակնիշի 63 միկրոավտոբուսները նախորդ տարվա հուլիսից ներկրվեցին Գյումրի: Այն սուբվենցիոն ծրագրում ընդգրկվեց որպես համայնքային խիստ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր։ Տրանսպորտային ցանցի շահագործման համար կարևոր՝ 900 միլիոն դրամ արժողության միկրոավտոբուսները մոտ մեկ տարի է կայանած են մնում, երթուղիների սպասարկումը հին տրանսպորտային միջոցներով է: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի նորանշանակ պաշտոնակատարը հետաձգումները բացատրում է տեխնիկական խնդիրներով, նախատեսում […]
17:22 23.04.2022
Գյումրի-Հացիկ մարզային նշանակության ճանապարհը 30 տարուց ավելի միայն հարթեցումներով ու խճապատումներով է հնարավորինս երթևեկելի պահվել։ 2020 թվականին հիմնանորոգման նախագիծ-նախահաշիվ է կազմվել, բայց շինարարության մեկնարկը ձգձգվում էր երկրում համվարակային և պատրեազմական իրավիճակների պատճառով։ Շինարարական աշխատանքները սկսվել են մարտի 31-ից։ Սա 30 տարում համարվում է առաջին կապիտալ նորոգման ծրագիրը, որն իրականացվում է մարզային նշանակության ճանապարհին։ Գյումրիից […]
19:53 22.04.2022
Կոնքազդրային հոդի մաշվածություն կամ արթրոզ։ Աշխարհում այս հիվանդությամբ տառապում է բնակչության 4-5%-ը։ Արթրոզների ժամանակ հաճախ հանդիպող տեսակը օրթոպեդ-տրավմատոլոգները նշում են ազդրի վզիկի կոտրվածքը, երբ մարդու մոտ տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված՝ շարժումները դառնում են պասիվ, աճառային հյուսվածքների ոսկորները սկսում են մաշվել, շատ հաճախ տանում մարդուն հաշմանդամության։ Էնդոպրոթեզավորումը համարվում է բուժման արդյունավետ մեթոդ։ Վնասվածքաբան-օրթոպեդ Արսեն Վահրամյան իր պրակտիկայում […]
19:40 21.04.2022
2021-ի սկզբին «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորվեցին Գյումրիի ծննդատունն ու պաթոլոգաանատոմիական դիսպանսերը, իսկ հունիս ամսից՝ ուռուցքաբանական դիսպանսերը և ինֆեկցիոն հիվանդանոցը: Բժշկական կենտրոնում շուտով կգործի քիմիաթերապիայի նոր առանձնացված բաժանմունքը, որը տեղակայված է լինելու կենտրոնի նկուղային հարկաբաժնում։ Առայժմ օնկոլոգիական հիվանդները քիմիաթերապիայի կուրսն անցնում են կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում։ Նոր տարածքում առանձին հիվանդասենյակ էլ կհատկացվի շարժողական խնդիրներ ունեցող հիվանդներին։ Քիմիաթերապիայից […]
18:41 21.04.2022
Ձնհալից ու գարնանային անձրևներից հետո նորից Գյումրիի տասնյակ փողոցներում անվերջանալի փոսերի խնդիրն է առաջ եկել, հետն էլ վարորդների մշտական դժգոհությունները։ Գյումրիում դարձյալ սկսվել են փոսային նորոգումները, հիմնականում այն փողոցներում, որոնք համարվում են կենտրոնական և երթևեկությամբ ծանրաբեռնված։ Փոսային նորոգման եղանակով փողոցները բարեկարգելը լավագույն տարբերակ չէ։ Ձմեռից գարուն անցումը Գյումրիում ամեն տարվա պես անփոփոխ է, ձյունը հալվելուց […]
15:33 20.04.2022
Այսօր փլուզման հետևանքով հողաշերտի տակ հայտնված երիտասարդ շինարարի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Նա փրկարարների միջոցով էր դուրս բերվել փոսից ու շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ «Մեզ մոտ տեղափոխված երիտասարդն անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, նրա մոտ ախտորոշվել են մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր ու քերծվածքներ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը այս […]
13:31 20.04.2022
Երեկ ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել վեցամյա աղջիկ երեխա, որը եղել է ծայրահեղ ծանր վիճակում։ «Երեխան մեզ մոտ ընդունվել է ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։ Անմիջապես ռեանիմատոլոգներն իրականացրել են վերակենդանացման աշխատանքներ։ Երեխան միացվել է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից էր։ Վերակենդանացման աշխատանքների ընթացքում երեխայի սրտի աշխատանքը սկսել […]
18:40 19.04.2022
Երկրաշարժից հետո Գյումրիում կառուցված բնակարաններից մոտ 1300-ը դեռ սեփականաշնորհված չեն տարբեր պատճառներով։ Բնակարան ստացած բազմանդամ ընտանիքների մի մասը շարունակում է մնալ տնակներում, ըստ այդմ՝ տնակների քանդման ակտ ներկայացնել չեն կարող, մյուսներն ունեն բացակա անդամներ, ինչի պատճառով փաստաթղթերն ամբողջական չեն համարվում։ Կառավարությունում քննարկվում է սեփականաշնորհումը արագացնելու և փաստաթղթային խոչընդոտներին լուծում տալու իրավական նորմեր մշակելու հարցը։ Հովհաննես […]
18:08 19.04.2022
Գյումրիում սոցիալական բնակարանաշինության «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ծրագիրը փոխում է իր բնույթը։ Որպես նախկինում իրականացրած սոցիալական բնակարանների կառուցման շարունակություն, հիմնադրամը նախատեսում էր դրանց կողքին, Անի թաղամասում, անավարտ հիմքերի վրա 9-10 բնակարան կառուցել և հատկացնել բնակարանի կարիք ունեցող տնակի բնակիչ այն ընտանիքներին, որոնք 10 տարվա ընթացքում կպարտավորվեին վճարել տան արժեքի 50 տոկոսը։ Այժմ հիմնադրամը ծրագիրն այլ ձևաչափով […]
19:25 18.04.2022
Գյումրիի արյան փոխներարկման կայանում դոնորական արյուն հանձնողների թիվը պակասել է, կամավոր արյունատվության համար դիմողներն էլ են քչացել։ Հիմնական պատճառը ոչ միայն արյան խմբերի անհամապատասխանությունն է։ Մարդկանց հրաժարումները պայմանավորված են նաև առողջական խնդիրներով, Քովիդ-19-ի դեմ տարվող պատվաստումային գործընթացներով։ Արյան փոխներարկման կայանը միշտ ապահովված է արյան բոլոր խմբերի բավարար պաշարով, բայց դոնորական արյան քանակի պահեստավորումը պարտադիր գործընթաց […]
18:10 18.04.2022
Արդեն մի քանի օր է՝ Շիրակացի փողոցում ջրաշինարարները վերսկսել են կոյուղատար ցանցի փոխարինման աշխատանքները, որոնք անավարտ էին մնացել նախորդ տարվանից: Անցկացվելու են 1 կմ երկարության 300 մմ տրամաչափի կոյուղատար խողովակներ։ Առաջիկա երկու ամիսներին ինտենսիվ երթևեկությամբ փողոցը միակողմանի փակ կլինի։ Խողովակաշարի անցկացման համար փորվում են մոտ երկու մետր խորության խրամուղիներ: Այս ընթացքում էլ ռուսական զորանոցների մոտակայքում […]
18:33 16.04.2022
Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկի՝ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմեի վերականգման աշխատանքներում արդեն 3 տարի է դադար է։ Դրանք սկսվել էին 2016 թվականին։ Եկեղեցու վերականգնումը փուլային էր լինելու։ Առաջին փուլում մեկնարկած շինաշխատանքների ժամանակ եկեղեցու տակ հայտնաբերվեց մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ։ Եկեղեցին հնագետների ուշադրությանն արժանացավ, երբ հայտնաբերվեց հնագիտական տերմինով ասած ստիլոբատ՝ աստիճանահարթակը։ Սա […]
17:11 16.04.2022
Ձմեռը Շիրակի մարզից հեռանալ չի շտապում, բարձրադիր հատվածներում դեռ հաստ ձյան շերտը պահպանվում է։ Շիրակի մայր ջրանցքում մաքրման աշխատանքները սկսել են փետրվարին, որով ջուր է տեղափոխվում Կառնուտի ջրամբար։ «Շիրակ» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում 4 ջրամբար կա, բայց միայն Կառնուտի ջրամբարն է դոտացիոն կարգով ջուր ստանում Արփի լճից։ «Էս պահին ամեն օր կլցվի, երևի մի ամսից […]
21:01 15.04.2022
Գյումրիի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերի մի մասը քաղաքային ենթակառուցվածքների նորոգմանն էր վերաբերում։ Այս տարի Գյումրի քաղաքապետարանը կառավարությանն է ներկայացրել 5 սուբվենցիոն ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը գնահատված է 2 մլրդ 975 մլն 462 հազար դրամ։ Ծրագրերից մեկով առաջարկվում է 15 մեկ սենյականոց բնակարաններ ձեռք բերել, վերանորոգել և հատկացնել անօթևան ընտանիքներին։ «15 բնակարան է ասվում, բայց […]
20:32 15.04.2022
Արջերը նորից վնասներ են հասցրել Ամասիա խոշորացված համայնքի բնակավայրերի տնտեսություններին: Ամասիայի տարբեր բնակավայրերի 10-նյակ տուժած տնտեսություններ ահազանգել են Շրջակա միջավայրի նախարարություն, մարզպետարան ու պատկան այլ կառույցների։ Ամասիայի բնակիչ Մերուժան Ավագյանը մեղվի փեթակները տան բակում առավոտյան հայտնաբերել է կոտրված վիճակում: Արդեն երրորդ անգամ գիշերով իրենց բակ մտած արջը փեթակները բացելուց ու կողաշրջելուց հետո կոտրել է մեղվաթերթրիկները […]
19:38 15.04.2022
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ օրակարգային 23 հարցերով։ Մեծ մասը վերաբերել է համայնքային ենթակայության կառույցներին դրամական միջոցների հատկացմանը, անապահով ընտանիքներին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Գյումրիի քաղաքապետը հայտարարեց համայնքային ենթակայության 58 կառույցների աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին։ Հունիսի 1-ից 10 տոկոսի չափով բարձր աշխատավարձ կստանա մոտ 2023 աշխատող։ «Նախատեսում ենք այս […]
20:58 14.04.2022
Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադպրոցի նորոգման հարցը վերջնական հաստատում է ստացել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի միկրոծրագրի ընտրության ժողովում ներկայացված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից ներկաների քվեարկության արդյունքում ավագ դպրոցի հայտն ընդգրկվել է ծրագիր։ Գյումրիի քաղաքապետարանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար առանձնացրել էր առաջնահերթ լուծում պահանջող մի […]
19:16 14.04.2022
Շիրակի մարզի ամբողջ տարածքում հաշվառված են 335 հիդրանտներ, դրանցից մոսկովյան տեսակի են միայն 165-ը, մնացածը՝ թուրքական են, որոնցից օգտվել չեն կարող: Դրանք ջրամատակարարման ցանցի նորացման ժամանակ են տեղադրվել, բայց մետաղյա կոնստրուկցիաներն ու բանալիները մարզային փրկարարական վարչությանը չեն տրամադրվել: Հրդեհների ժամանակ մեքենաները ջրով լիցքավորելու համար մոսկովյան տիպի հիդրանտներն են օգտագործում: «Հրդեհի ժամանակ, տեղադրելով ընդհանուր հոսքին, բանալիով […]
18:38 14.04.2022
2018 թվականից սկսած կառավարությունը գյուղացիական տնտեսություններին, փոքր ու միջին ձեռներեցներին, ֆերմերներին առաջարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը։ Շիրակի մարզում հիմնականում օգտվում են գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, տավարաբուծության զարգացման, լիզինգով գյուղտեխնիկայի ձեռք բերման, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերից։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ պետությունը դարձյալ օժանդակության տարբեր ծրագրեր է առաջարկում գյուղացուն։ Աջակցության […]
19:03 13.04.2022
Ուսուցիչը հեռավոր սահմանամերձ Այգեհովիտից․․․ Վահեին Կառնուտում երկու տարի է, որ ճանաչում են։ Գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչն է։ Ամեն առավոտ, ուսուցչական մատյանը ձեռքին, անխախտ ճշտապահությամբ մտնում է դասարան։ 11-րդցիների մոտ ընկեր Առուստամյանի դասաժամն է։ Վահեն 25 տարեկան է, սովորել է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում։ Իր ծննդավայրում՝ Տավուշում, աշխատանք ունեցել է, հիմա էլ «Հույսի կամուրջ» […]
18:39 13.04.2022
Երեկ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է գյումրեցի գեղանկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նկարչուհու գործընկերները, քաղաքային իշխանության ներկայացուցիչները, նրա արվեստով հետաքրքրված անձինք։ «Իմ հոգու տուն Գյումրի» խորագրով ցուցահանդեսում 75-ամյա նկարչուհին ներկայացրել է վերջին տարիներին իր հեղինակած ռելիեֆային գունանկարչական գործերը, կտավները, որոնցում Գյումրիի կոլորիտն է, քաղաքում ապրող […]
18:15 12.04.2022
Գյումրի գետակի հարակից տնակների համար հեղեղման վտանգի սեզոնն է։ Գարնանային անձրևներից ջուրն առատ է, հունից դուրս գալուն նպաստող պատճառներն էլ՝ շատ։ Հարակից տարածքում ու այլ թաղերում ապրողները գետակը դարձրել են աղբի կուտակման տարածք։ Ջրի ճամփան փակվելու հետևանքները հարևան տներում ու տնակներում են, իսկ դրանցից անկանոն տեղադրվել են հենց գետակի բերանին՝ շատ խիտ դասավորությամբ։ Գետակի մի […]
19:46 09.04.2022
Գյումրիի քաղաքային աղբավայրին ամենամոտ գտնվող Բուլվարային և Մուշ թաղամասերի բնակիչները դարձյալ ահազանգում են այրվող աղբից առաջացող ծխի և թաղամասում տարածվող գարշահոտության մասին։ 60-ականներից գործող աղբավայրը վաղուց է չի համապատասխանում նորմատիվային պահանջներին և ընդլայնվելով մոտեցել է հարակից բնակավայրերին։ Խնդիրը նորից ու մեկ տարի առաջ հայտնվել է կառավարության օրակարգում, դարձյալ քննարկվել է աղբավայրի տեղափոխման հարցը։ 1960-ականներից քաղաքային […]