TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC
Ալեքս Սարգսյան

Ալեքս Սարգսյան

Հունիսի 1-ից 10%-ով կբարձրանան Գյումրիի համայնքային ենթակայության կառույցների աշխատավարձերը․ որոշումն ընդունվել է ավագանու նիստում

18:45 11.05.2022

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկված 21 օրակարգային հարցերի հիմնական մասը վերաբերել է նախկինում ընդունված ավագանու որոշումների, բյուջեի նախագծում  փոփոխությունների կատարմանը, ինչպես նաև ֆինանսական հատկացումներին։ Սոցիալապես անապահով 110 ընտանիքների 1 միլիոն 690 հազար դրամ է հատկացվել, մոտ 900 հազար դրամ էլ նախատեսվեց հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների համար։ Իսկ «Գյումրիի օրը» որոշվեց սեպտեմբերի փոխարեն […]

̰
Գերմանական KFW բանկի ծրագրով Գյումրիի Մուշ 2 թաղամասում նորացվում է 7600 գծամետր ջրագիծ

19:23 10.05.2022

Գերմանական KFW բանկի միջոցներով Գյումրիում շարունակվում են ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման աշխատանքները։ Նախորդ տարվանից անավարտ մնացած աշխատանքները Անի թաղամասում վերսկսվել են ապրիլից։ Ջրաշինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, Անի թաղամասին զուգահեռ աշխատանքներ է իրականացնում նաև Մուշ 2 թաղամասում, Շիրակացի և Կոմիտաս փողոցներում, Ախուրյան և Ախուրիկ գյուղերում։ Նախորդ տարվանից անավարտ մնացած ու այս տարվանից վերսկսված բոլոր տեղամասերում շինարարները […]

̰
Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարի մեկնարկը տրվել է Գյումրիից

18:11 10.05.2022

Այսօր Գյումրիում մեկնարկել է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան դպրոցականների ֆուտբոլի փորձնական մրցաշարը։ Այն անցկացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո՝ աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության։ Մրցումներին մասնակցում էին չորս թիմեր՝ երեքը Գյումրիից, մեկը՝ Վանաձորից։ Պատանի ֆուտբոլիստների համար լավագույն հնարավորություններից մեկն է ստեղծվել բակայինից  դեպի մեծ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլ տեղափոխվելու համար։ Մրցապայքարում […]

̰
«Քաղաքը՝ նկարված հողաթափերով և իրական քաղաքը»․ գյումրեցի լուսանկարիչ Վազգենի սթրիթ և ճարտարապետական լուսանկարչությունը

18:52 09.05.2022

«Քաղաքը՝ նկարված հողաթափերով և իրական քաղաքը»․ այս խորագիրը երիտասարդ լուսանկարչի ստեղծած ֆոտոպատկերների տիպիկ բնութագիրն է։ Գյումրեցի լուսանկարիչ Վազգեն Ասատրյանն իր հետաքրքիր մեկնաբանությամբ ու մոտեցումներով լուսանկարներն է ցուցադրում «Ստիլ» գրաֆիկայի թանգարանում։ Վազգենը Գյումրին պատկերում է լուսանկարչական երկու լեզուներով՝ սթրիթ և ճարտարապետական լուսանկարչությամբ։ Իր առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացրել է 32 աշխատանք: Վազգենը 10 տարի առաջ է փորձել […]

̰
«Մեծ հաղթանակների դեմքերը». Գյումրիում բացվել է Մեծ Հայրենականի մասնակից 110 վետերանների դիմանկարների ցուցահանդեսը

18:27 09.05.2022

Հաղթանակի 77-ամյակի առիթով այսօր Գյումրիի քաղաքային պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի հեղինակային «Մեծ հաղթանակների դեմքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մեծ հայրենականի  մասնակից 110 վետերանների դիմանկարները։ Նախագծի հեղինակը անցած տարի շրջել է Հայաստանի բոլոր բնակավայրերով, հանդիպել ու լուսանկարել է վետերաններին, որոնց մի մասն արդեն հատել է կյանքի մեկ դարը։ «Իմ կատարած աշխատանքը նվիրված […]

̰
Մաեստրո Չեքիջյանի բացառիկ համերգը Գյումրիում․ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում հնչել են հոգևոր երգեր ու շարականներ

18:10 09.05.2022

«Շարակնոցում» բոլոր հոգևոր երգերը դասակարգված են ըստ եկեղեցական տոների կամ ձայնեղականների։ Դրանցից շատերը ամեն կիրակի հնչում են հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագների ու ժամերգությունների ընթացքում։ Հոգևոր կատարյալ գոհարները Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում  հնչեցին  Հայաստանի ազգային ակադեմիական կամերային երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ Եկեղեցու  կամարների տակ  հնչեց  աստվածային «Սուրբ-սուրբը»։ Սուրբ Աստվածածին եկեղեցին […]

̰
Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում բացվեց անվանի ջութակահար, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարանը

17:58 07.05.2022

Գյումրիի  Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց ՀՀ վաստակավոր արտիստ, «Մոսկվայի Վիրտոուզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարան։ Միջոցառմանը ներկա են գտնվել  անվանի դիրիժորը, նրա ընտանիքի անդամներն ու նրա արվեստի երկրպագուները։ 80-ամյա Հմայակ Դուրգարյանը մասնագիտական կրթությունը Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում է ստացել և սկսել իր երաժշտական գործունեությունը։ Դաշնակահար մայրը ցանկանում էր, […]

̰
Որոնք են լյարդի հիվանդության չորս հստակ նշանները

17:18 07.05.2022

Լյարդի ախտահարումը սկզբում հաճախ դժվար է նկատել, սակայն կան չորս նշաններ, որոնք կարող են օգնել բացահայտել այս օրգանի հետ կապված խնդիրները, հայտնում է Focus.de-ն: Նշվում է, որ ալկոհոլն ամենօրյա սննդակարգում ճարպերի մեծ պարունակությունը կամ վիրուսային հիվանդությունները կարող են բացասաբար անդրադառնալ լյարդի աշխատանքի վրա։ Լյարդի ախտահարումն ազդարարվում է մեզի գույնի փոփոխությամբ՝ այն դառնում է ավելի մուգ: […]

̰
Քիչ դիմորդներ, կրճատված մասնագիտություններ․ Գյումրիի բուհերում դիմորդների քանակը նվազում է 

17:10 07.05.2022

Բուհերում ընդունելության քննությունների պատրասվող դիմումատուների հետ արդեն երկրորդ տարին է փաստաթղթերն ընդունող հանձնաժողովները անմիջական շփումներ չունեն։ Բուհի ու մասնագիտության ընտրությունն առցանց է։ Իսկ նախկինում կողմնորոշվել, մասնագիտության հայտ լրացնել լինում էր նաև տվյալ բուհական հաստատությունում։ Առցանց դիմում գրելու թերի կողմերն ու տեխնիկական խնդիրներները ևս չեն բացառվում, ընդունող հանձնաժողովների պատասխանատուներն էլ այն կարծիքին են, որ կենդանի շփումն […]

̰
Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 30 կմ-ն անանցանելի է․ ընթացիկ նորոգումներն անհուսալի են

19:54 06.05.2022

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի ամենաքիչը 30 կմ-ը երթևեկելի չէ, իսկ նախորդ տարվանից սպասարկող ընկերությանը չի թույլատրվում ընթացիկ հարթեցումներ կատարել, գոնե անցանելի վիճակ ապահովելու համար։ «Էս ճանապարհով քշել հնարավոր չէ ուղղակի, 3 ժամ եղավ՝ Արագածից գուկամ, դեռ տեղ չեմ հասել։ Սա ճամփա չէ, սա ի՞նչ է, ավելի շատ դաշտի ճամփա է»,- դժգոհում է վարորդը։ Դաշտային ճամփա […]

̰
Գյումրիի հիվանդանոցներում ավելացել են վիրուսային հիվանդություններով երեխաների հոսպիտալացումները

19:45 05.05.2022

Սեզոնին բնորոշ վիրուսային սրացումներ են նկատվում, որոնց նկատմամբ առավել խոցելի են մանկահասակ երեխաները։ Վերջին մեկ շաբաթում հոսպիտալացումների թիվն է ավելացել է։ Մանկաբույժներն ու վարակաբանները կապում են եղանակային փոփոխությունների հետ և համարում տարվա այս շրջանին բնորոշ վիճակ։ Գանգատներն ու արտահայտված ախտանշանները գրեթե նման են նախորդ վիրուսային հիվանդություններին, բայց վիրուսի անունն ու տեսակն է փոխված։ Գյումրիի Մոր […]

̰
Պատմական հուշարձան Կրասարի եռաթռիչք կամուրջն ամբողջական փլուզման վտանգի տակ է

19:16 04.05.2022

Շիրակի մարզի միակ եռաթռիչք կամուրջը 150 տարվա պատմություն ունի։ Կառուցվել է 1873 թվականին, Ախուրյան գետի վտակներից մեկի վրա՝ Կարսի կամրջի նմանությամբ։ Այն ունեցել է ռազմավարական նշանակություն, այստեղով ռազմական տեխնիկա է տեղափոխվել, հետո ծառայել է ժամանակի առևտրականներին։ 100 մետր դեպի արևելք գործել է քարավանատուն, որից ոչինչ չի պահպանվել, հիմա ամբողջովին փլուզման վտանգի տակ է կամուրջը։ «Օրեցօր […]

̰
Ստեղծվել է արյան անալիզով մաշկի քաղցկեղը որոշելու միջոց

19:09 04.05.2022

Միչիգանի համալսարանի գիտնականներն արյան անալիզով մաշկի քաղցկեղը (մելանոման) հայտնաբերելու միջոց են ստեղծել։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Advanced NanoBiomed Research ամսագրում հրապարակված հոդվածում։ Մեր օրերում մաշկի քաղցկեղի ախտորոշման համար կիրառվում են մաշկի բիոպսիայի ինվազիվ մեթոդներ։ OncoBean սարքը թույլ է տալիս հայտնաբերել արյան մեջ շրջանառվող ուռուցքային բջիջները (CTCs): Այս թեստը կարող է օգտագործվել ոչ միայն մելանոմայի հայտնաբերման, […]

̰
Շիրակի մարզի խոշոր հողօգտագործողները վարուցանքից առաջ հողը ենթարկում են լաբորատոր անալիզի

19:58 03.05.2022

Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության ավելի քան 210 հազար հեկտար հողատարածքներից 78 հազարը վարելահողերն են, որից մոտ 52 հազար հեկտարն է մշակվում։ Հիմնականում ցանում են հացահատիկ ու կարտոֆիլ, ավելի քիչ բազմամյա մշակաբույսեր և բանջարանային կուլտուրաներ։ Իսկ հողերի մեծ մասը ցանքաշրջանառության չի ենթարկվում։ Հողօգտագործողները մեծամասամբ նույն դաշտում ամեն տարի նույն մշակաբույսն են ցանում։ Սա էլ հողի որակի […]

̰
Հայ և ֆրանսիացի ակնաբույժները Գյումրիում կատարակտի հեռացման ու ցանցաթաղանթի բարդ վիրահատություններ են կատարել

18:52 03.05.2022

Տեսողության խանգարումներն ու դրանց ավելի բարդացված պաթոլոգիաները՝ ակնաբուժական հիվանդություններն աշխարհում ավելացել են, ինչպես նաև երիտասարդացել։ Օրինակ՝ կատարակտը, եթե նախկինում համարվում էր ծերունական հիվանդություն, այժմ այն հանդիպող տեսակ է նաև երիտասարդների շրջանում։ Ակնաբուժական մի շարք հիվանդությունների առաջացման պատճառը հիմնականում ուղեկցող խրոնիկ հիվանդություններն են։ Ամենատարածված՝ աչքի կատարակտի ու ցանցաթաղանթի հիվանդությունների բուժումը պահանջում է վիրահատական միջամտություն։ Ակնաբուժության ոլորտում […]

̰
Սննդաբանը պատմել է, թե ինչու հավի միսը չի փոխարինի սպիտակուցի այլ աղբյուրների

19:52 02.05.2022

  Հավի միսը առողջ սննդակարգի կարևոր մասն է։ Բայց եթե հանուն դրա հրաժարվեք սպիտակուցի այլ աղբյուրներից, դա վնաս կհասցնի  օրգանիզմին, նշել է բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան։ Նա բացատրել է, թե դրանից ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Օգտակար հատկությունների և համեմատաբար էժան գնի պատճառով հավի միսն ամենաշատ սպառվող ապրանքներից մեկն է: Հավի միսը հեշտությամբ մարսվում է, պարունակում […]

̰
Ստեղծել հարմար միջավայր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար․ «Ես կարող եմ» կարգախոսով աշխատանքի տոնավաճառ Գյումրիում

18:57 02.05.2022

Ամեն տարի անցկացվող աշխատանքի տոնավաճառները հնարավորություններից կամ հարթակներից մեկն է, որտեղ աշխատանք փնտրող քաղաքացիներն ու գործ առաջարկող կազմակերպությունները հանդիպում են։ Թերևս ակտիվ մասնակցությունը որոշակի ցուցանիշ է գործազրկության։ «Հայկական կարիտաս»-ի նախաձեռնած միջոցառման կարևորությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց ներուժի բացահայտումն էր, թե ինչքանով է հնարավոր տեղաշարժման և այլ խնդիրներ ունեցող անձանց ներգրավել աշխատաշուկայում, նրանց համար ստեղծել աշխատանքի […]

̰
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներկայացրել է Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման նոր նախագիծը

18:14 02.05.2022

Պահլավունի տոհմի կառուցած Մարմաշենի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոններից է։ 10-11-րդ դարերի կառույցը մշտապես ուխտագնացությունների, հարսանիքների ու մկրտությունների ցանկալի վայր է, նաև ներգնա տուրիզմում Շիրակի մարզի պահանջված ուղղություններից մեկն է, թեև հստակ թվային տվյալներ չկան, թե տարեկան ինչքան մարդ է այցելում։ Վահրամաբերդ գյուղից մինչև համալիր մոտ 2,5 կմ ավտոճանապարհը քանդված է, մեքենաները […]

̰
Արթիկում բացվել է Հայաստանում առաջին  600 կիլովատտ հզորության արևային կայանը

19:37 30.04.2022

Եվրամիության և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, այսօր Արթիկում  շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին համայնքային արևային էներգակայանը, որի հզորությունը կազմում է 600 կՎտ, այն տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Կայուն էներգիայի ապահովման արդյունքում նաև կկրճատվի նաև ածխաթթու գազի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով: 1,2 հեկտար տարածքում կառուցված […]

̰
  Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում մոդուլային դպրոց է կառուցվում 

18:02 30.04.2022

Շիրակի մարզի հյուսիսի բնակավայր Արեգնադեմ, որտեղ վեց ամիսը ձմեռ է, գազաֆիկացված չէ։ Փոքրաթիվ տնտեսությունով գյուղն ունի միջնակարգ դպրոց։ Այն արդեն 30 տարի է գործում է հարմարեցված երեք շինություններում, որոնք նախկինում տներ են եղել։ Դասարանից դասարան տեղափոխումը այստեղ նման է տնից տուն անցնելուն։ Նախկին ադրբեջանաբնակ գյուղում որպես հայկական դպրոց այն սկսում է գործել 1989-ից: «Արեգնադեմի միջնակարգ […]

̰
 Բժիշկը պատմել է, թե ինչպես փրկել երիկամները

17:44 30.04.2022

  Նեֆրոլոգ Վերներ Ռիգելը գերմանական Focus.de պորտալին պատմել է այն չորս կանոնների մասին, որոնց նա հետևում է երիկամների առողջությունը պահպանելու համար: Նա նշել է, որ կանոնավոր քայլելն ու ճիշտ սնվելը կօգնի պահպանել երիկամները։ Շաքարախտը, արյան բարձր ճնշումը և միզուղիների վարակները կարող են հանգեցնել երիկամների վատ աշխատանքի: Բժիշկը խորհուրդ է տվել վերահսկել շաքարի մակարդակը և ճնշումը։ […]

̰
Շիրակի մարզի միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներին փոսային նորոգումներ են կատարվում

17:12 30.04.2022

Շիրակի մարզի ավտոճանապարհները սպասարկող չորս ընկերություններն անցել են ճանապարհների ամառային սպասարկման պարտականություններին։ Այս տարի ուշ են մեկնարկել՝ մարտ ամսվա ձմեռային եղանակի պատճառով։ Ճանապարհաշինական ընկերութունները միջպետական, հանրապետական նշանակության մայրուղիներում ընթացիկ նորոգումներ են կատարում։ Փոսալցումներից բացի, սպասարկման պարտավորությունների ցանկում են ճամփեզրերի աղբի մաքրումը, վնասված կողային արգելապատնեշների վերանորոգումը, անհրաժեշտության դեպքում նաև ճանապարհային երթևեկության նշանների նորացումը։ Ձյան հալվելուց հետո […]

̰
Բժիշկը բացատրել է ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը

20:28 29.04.2022

Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը բացատրել է, թե ինչու է կարևոր ձուն լվանալ ուտելուց առաջ։ Մասնագետը նշել է, որ կեղևի վրա կարող են ապրել տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են թունավորումներ առաջացնել, ուստի մի թերագնահատեք ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը։ Ամենամեծ վտանգը, ըստ սննդաբանի, սալմոնելլա բակտերիան է, որն առաջացնում է սալմոնելոզ՝ աղիքային սուր վարակ։ Դիետոլոգը զգուշացրել […]

̰
Մայիսի 1-ից Գյումրիում փողոցային առևտուրը կարգելվի

19:39 29.04.2022

Մայիսի մեկից Գյումրիում կարգելվի բացօթյա առևտուրը քաղաքի մի շարք տարածքներում, մասնավորապես՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներում, ինչպես նաև Ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում։ Արգելքի մասին իրազեկումներն ու պահանջները քաղաքապետարանի պատասխանատու բաժինները առևտրականներին ավելի շուտ են ներկայացրել։ Փողոցային առևտուրն արգելելու դիմաց վաճառականներին առաջարկում են փակ տարածք, որը մասնավորին […]

̰
Գյումրիի  «Բարեկամության» զբոսայգու հանգստի գոտիներից մի քանիսի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին

21:00 28.04.2022

Գյումրիի «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման  լայնածավալ շինարարությունը մարտ ամսից վերսկսվել է։ 7 հեկտար տարածքում արդեն երկու ամիս է շինարարությունն ընթանում է ամբողջ ծավալով։ Հարթեցումից, ամբողջ տարածքը աղբի հսկայական շերտից մաքրելուց հետո տարվում են ներքին ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: Տարածքում կառուցում են ջրհորներ և պոմպակայան: Ամբողջ այգին կունենա  նոր ու ժամանակակից  տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգեր: Հնարավորինս կպահպանվեն այգում […]

̰
Անտարկտիդայում գրանցվել է սառույցի ծավալի ռեկորդային նվազում

20:03 28.04.2022

Անտարկտիդայում սառույցի ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում երկրորդ անգամ նվազել է ռեկորդային ցածր մակարդակով, Անտարկտիդայում ծովի սառույցի աննախադեպ պակասություն կա։ Սուն Յաթսենի համալսարանի և Գուանդուն նահանգի Հարավային ծովային գիտության և տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները նշել են, որ սառցե տարածքը հինգ տարվա ընթացքում երկրորդ անգամ հակառեկորդ է սահմանել: Հակառեկորդը  գրանցվել  է 2022 թվականի փետրվարին, Անտարկտիդայի գոտում  սառույցի […]

̰
Շիրակի մարզի բարձրլեռնային տարածքներում գարնանացանը նոր է սկսվել․ Ամասիայի հողերի մոտ 70%-ը ոռոգելի չեն

19:06 28.04.2022

Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղում հող մշակելու, հողից բերք ստանալու պայմանները խիստ նվազ են։ Գյուղը սահմանին շատ մոտ է, բայց սահմանամերձի կարգավիճակ չունի, արտոնություններ էլ, հետևաբար, չեն գործում։ Վարուցանք անելուց հետո բերքատվություն ապահովելու համար խիստ անհրաժեշտ ոռոգման ջրից զրկված է գյուղը, ցանում են անձրևի հույսով։ Ոռոգելի չեն, բայց մշակովի մոտ 600 հեկտար ցանքատարածք ունեն։ Արեգնադեմցիները ներկայացնում […]

̰
Աշխարհի 4 ազդեցիկ կանանց կյանքի պատմությունը մեկ սյուժեում․ Գյումրիի թատրոնում «Բոհեմ» ներկայացման առաջնախաղն էր

18:42 28.04.2022

Գյումրիի դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում երեկ կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը, որի հիմքում չորս հայտնի կանանց՝ Կոկո Շանելի, Էդիտ Պիաֆի, Ֆրիդա Կալոյի և Մարիա Ցվետաևայի կյանքի պատմություններն են՝ զուգորդված փաստագրությամբ ու ֆանտազիայով։ Աշխարհահռչակ ազդեցիկ չորս կանայք են, որոնք ապրել են բոհեմական կյանքով ու հասել մեծ նվաճումների: Նրանք դարձան շատերի համար ֆենոմենալ կերպարներ, որոնց փառքը […]

̰
Գյումրիում տրվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը

19:59 26.04.2022

Այսօր Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տրվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը՝ նպատակաուղղված արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի և հեղինակության բարձրացմանը։ «Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը, կազմակերպիչը  «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամն է։ «Մենք հասկանում ենք, որ եթե ուզում ենք ունենանք […]

̰
Գլոբալ տաքացումը արագացրել է ծովային հոսանքները

19:42 26.04.2022

Գիտնականների միջազգային խումբը՝ Սկրիպսի օվկիանոսագիտության ինստիտուտի (ԱՄՆ) հետազոտողների գլխավորությամբ, պարզել է, որ կլիմայի փոփոխությունն արագացնում է օվկիանոսային հոսանքները, որոնք միևնույն ժամանակ նեղանում են։ Սա իր հերթին կարող է ազդել սննդանյութերի, ինչպես նաև միկրոօրգանիզմների գլոբալ փոխադրման վրա: Հետազոտության արդյունքները հրապարակված են Science Advances ամսագրում։ Գիտնականներն օգտագործել են օվկիանոսի գլոբալ մոդելը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի […]

̰
BACK_TO_TOP