20:04 26.05.2022
Շիրակի մարզի առնվազն երեք՝ Կառնուտի, Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարներում այս պահին բավարար ջրային պաշար կա կուտակված: 22 միլիոն խմ տարողության Կառնուտի ջրամբարում պատվարի ճաքերի պատճառով հնարավոր է կուտակել մինչև 18 միլիոն խմ պաշար: Ախուրյան գետից այս տարի ջրառը սկսվել է մարտի երկրորդ տասնօրյակից: Ջրամբարն անցած տարի ձմեռացման էր գնացել մոտ 2 միլիոն խմ ջրի պաշարով: […]
19:50 26.05.2022
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված ուշուի Եվրոպայի առաջին առաջնությունից Հայաստանի պատանիների հավաքականը վերադարձել է հինգ մեդալով: Առաջնությանը մասնակից բոլոր հինգ մարզիկներն էլ դարձել են մրցանակակիրներ՝ նվաճելով մեկ ոսկի, երեք արծաթ և մեկ բրոնզե մեդալ: Եվրոպական առաջնությունը անցկացվել է Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հովանու ներքո, որին մասնակցել են 14 երկրների 500 մարզիկներ։ Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկին նվաճած […]
18:38 26.05.2022
2022 թվականին Շիրակի մարզի 5 խոշորացված համայնքներից և Գյումրիից կառավարություն է ներկայացվել սուբվենցիոն 44 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր արժեքը, նախնական փաթեթների գնահատումով, կազմում է 7 մլրդ 229 մլն դրամ։ Համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, կառուցման տարբեր բաղադրիչներով նախագծերն նախնական հավանության են արժանացել, որոնք դեռ հաստատման փուլում են։ Գործընթացների կազմակերպման ժամանակատարության պատճառով գրեթե ամեն տարի համայնքներում ծրագրերն ուշ […]
19:58 25.05.2022
Մարսի վրա հսկա փոշու փոթորիկների պատճառը հավանաբար ձմռանը և ամռանը մոլորակի կողմից կլանված և արտանետվող արևային էներգիայի քանակի անհավասարակշռությունն է, պարզել են Հյուսթոնի համալսարանի գիտնականները։ Հայտնի է, որ Մարսի մթնոլորտը նպաստում է մոլորակի ընկալունակությանը ջերմաստիճանի մեծ փոփոխությունների նկատմամբ։ Մարսը կլանում է արեգակնային էներգիայի չափազանց մեծ քանակություն, երբ մոտենում է Արեգակին, ինչը համապատասխանում է հարավային կիսագնդի […]
19:58 24.05.2022
Խաչատուր Ավետիսյանի անվան Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը հանդես է գալիս ևս մեկ նոր նախաձեռնությամբ՝ ներկայանալով հայտնի երաժիշտների ու կատարողների հետ համատեղ համերգային ծրագրերով: Հայկական երգի և մեղեդու հանրայնացմանն ուղղված նախագիծը կոչվում է «Ակունքներ», որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նախագծի շրջանակներում առաջին համատեղ համերգային ծրագիրն է կազմակերպվել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ: Գյումրիի […]
19:15 24.05.2022
Գյումրիի Արվեստների ակադեմիայում դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, էական փոփոխություն չի կրել, ինչպես և հատկացված տեղերը։ Մայիսի 10-ից հետո հայտագրումների այդպիսի պատկեր է արվեստի բուհերի Գյումրիի 3 մասնաճյուղերում։ Մրցույթ երեք բուհերի ոչ բոլոր բաժիններում են սպասվում, իսկ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չունեն։ Արվեստի բուհերը, ի տարբերություն մյուսների, մեկ յուրահատկություն ունեն՝ դիմում են նրանք, ովքեր, գիտելիքից […]
19:59 23.05.2022
Մարզի ցածրադիր ու բարձրադիր հողերում, որոնք սեզոնին գոնե ոռոգման ջուր տեսնում են, տարբեր ժամանակահատվածում են վարուցանք սկսում։ Դեռ համայնքներում ամբողջությամբ գարնանացանն ավարտված չէ, բայց նախնական արդյունքներով` ընդհանուր ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, ցածր է լինելու։ Գյուղացիական տնտեսությունները գարնանացան քիչ են ցանել, գարու սերմացու անցած տարվանից չեն պահեստավորել, պետական աջակցությամբ սերմացու էլ այս տարի չունեցան: «10 […]
19:36 23.05.2022
Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ շրջանավարտի հանդիսավորությամբ հանձնվել են պահեստազորի առաջին սպայական կոչումները։ Լեյտենանտի ուսադիրներ են ստացել սպայական կոչման համար անհրաժեշտ քննություններն հաղթահարած, բարձր առաջադիմությամբ աղջիկ շրջանավարտները, որոնք բուհն ավարտել են 2020-21 ուսումնական տարում։ Ուսանողներն ավարտում են առանց կոչումների, ուսադիրների շնորհում կատարվում է, երբ դիմում են և հաղթահարում հատուկ քննությունները։ Աղջիկներն իրենք են […]
20:18 22.05.2022
Գիտնականները շներին վարժեցրել են օդանավակայաններում կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու համար։ Այս մասին հաղորդվում է BMJ Global Health ամսագրում։ Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շները մի քանի շաբաթվա ընթացքում կարող են վերապատրաստվել՝ հայտնաբերելու COVID-19 հիվանդներին գրեթե նույն ճշգրտությամբ, ինչ ՊՇՌ թեստերը: Սակայն գործնականում անհրաժեշտ էր ստուգել այդ տվյալները։ Դա անելու համար փորձագետները վարժեցրել են չորս շների, […]
16:50 22.05.2022
Ջերմային ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները. S.S. Kutateladze-ն և Սիբիրյան մասնաճյուղը RAN-ն պատրաստ են երկու տարում համագործակցել այլ ընկերությունների հետ՝ ստեղծելով ցիկլային գոտիների թռչող մեքենայի նախատիպը՝ «Ցիկլոկար» անվամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է գիտական ինստիտուտի փոխտնօրեն Արթուր Բիլսկին։ 60 կիլոգրամանոց սարքի նախատիպը՝ ուղղահայաց ամրացմամբ և ցիկլային առավելություններով տնկարկներով, ներկայացվել է 2020 թվականի օգոստոսին 2020-2020 թվականների միջին տեխնոլոգիաների […]
12:58 21.05.2022
Գյումրիում բնակարանային ապահովմանն ուղղված «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ծրագիրը դեռ մնում է հստակեցումների փուլում։ Պատճառը շինանյութի, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում թանկացումներն են։ Գնային փոփոխություններով պայմանավորված հիմնադրամն անընդհատ վերանայում է բնակարանային ծրագրի տարբերակները։ Մինչ այդ հիմնադրամը բնակարաններ է կառուցել ու հատկացրել անօթևաններին։ Միաժամանակ, Գյումրիում սոցիալական բնակարանաշինության մեկ այլ ծրագրի առաջարկ է ներկայացվել։ Նախաձեռնությունը «Դեպի առաջ» բարեգործական […]
12:03 21.05.2022
Ռուսաստանը լազեր է փորձարկել, որը կարող է հինգ վայրկյանում այրել անօդաչու սարքերը հինգ կիլոմետր հեռավորության վրա, հայտարարել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում։ «Մենք մշակել ենք և գործնականում արտադրում ենք լազերային համակարգեր, որոնք ունեն կարգով ավելի մեծ հզորություն, որոնք արդեն թույլ են տալիս տարբեր միջոցների ջերմային ոչնչացում»,- ասել է փոխվարչապետը։ Նրա խոսքով, փորձարկումների […]
21:00 20.05.2022
Գյումրիի պետական բուհերում վերջին տարիներին ոչ միայն դիմորդների մրցակցություն չկա անգամ պահանջված կամ հեղինակավոր համարվող մասնագիտությունների ուղղությամբ, այլև տասնյակ բաժիններում դիմորդներ չունեն։ Հետևանքում՝ բաժիններ են փակվում կամ վերապրոֆիլավորվում են։ Շիրակի պետական համալսարան է դիմել 276 դիմորդ, նախորդ տարի հայտագրումների թիվը 380-ն էր: «Որոշ մասնագիտությունների գծով ապրիլ ամսից սկսած ունենք կայուն զրոներ․ դրանք են հաշվապահություն և […]
19:51 20.05.2022
Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքների ավարտի համար ժամկետներ չեն սահմանվել, բայց այն վերաբացելու առիթը կարող է լինել «Քաղաքի օր» ամենամյա միջոցառումը։ Դահլիճի վերանորոգումից բացի, նոր աշխատանքներ են ձեռնարկվել։ Նոր համերգասրահը կունենա նաև վերափոխված մուտք։ Տեղական բյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվել երաժշտական դպրոցի նախասրահի և պատուհանների նորոգման համար։ Կամերային […]
21:00 19.05.2022
«Բարեկամության» այգու տարածքում երկու ամիս է ամբողջ ծավալով շինարարություն է ընթանում։ Այժմ արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության և հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներն են։ Այգու հանգստի գոտիներից մեկը նախատեսված է վերնիսաժային տաղավարների համար, որոնք կտրամադրվեն արվեստագետներին, այգու տարածքում կներկայացնեն արվեստն ու արհեստը, կանցկացվեն նաև վարպետության դասեր։ «Ամեն տաղավարը մոտ 4,5 քմ է և այնպես է լինելու, որ […]
18:45 19.05.2022
Բազմաբնակարան շենքերում բնակիչների կատարած անթույլատրելի ձևափոխությունները լուրջ հետևանքներ կարող են թողնել կառույցների ամրության, սեյմսակայունության վրա։ 88-ին հազարավոր շենքեր փլուզվեցին ոչ միայն անորակ շինարարության, սեյսմիկ վտանգի սխալ գնահատման, նաև բնակիչների պատճառով, որոնք բնակարաններում վերանորոգումների ընթացքում կատարել էին բազմաթիվ ձևափոխություններ։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանի մասնագետների ուսումնասիրությունները փաստում են կատարված ապօրինությունները, որոնց մասին տվյալներն ամփոփվել են «Բազմաբնակարան շենքերում […]
19:26 18.05.2022
Գյումրի քաղաքի սեփականություն հանդիսացող Շիրակացի 162 հասցեի հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքը նախատեսվում է ներդրողի հանձնել՝ վարձակալական հիմունքներով։ Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային լսմանը ներկայացվել են ներդրումային 3 ծրագրեր, որոնցից երկուսն ունի առողջապահական, իսկ մեկը՝ հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների մատուցման նպատակ։ Նախկին «Ճերմակ հիվանդանոցի» շենքը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում։ Այն ժամանակին եղել է քաղաքի […]
18:55 18.05.2022
Հանրապետության բնակավայրերում ընթանում է անասնագլխաքանակի հաշվառում: Ըստ նախնական տվյալների՝ Շիրակի մարզում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի մոտ 10 հազարով նվազում։ Ամասիա համայնքի և Արեգնադեմ գյուղի բնակիչների անասնագոմերում հիմա գրեթե դատարկություն է: Տարիների չարչարանքով պահած խոշոր եղջերավորներին ստիպված են վաճառել, անասնակեր չեն ունեցել, եղածն էլ թանկ գնով են առել, պահեստավորածը չի հերիքել ունեցած […]
19:58 17.05.2022
Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, սուբսիդավորված պարարտանյութի ներկրման ու մատակարարման ցուցանիշներին։ Պետական աջակցության այս ծրագրից շատ գյուղացիական տնտեսություններ չեն հասցրել օգտվել, ինչի պատճառը, ըստ նախարարի, եղել են համայնքներից հայտերի ուշացումները։ Հաշվի առնելով առաջիկայում մթերման սեզոնի մեկնարկը, էկոնոմիկայի նախարարը բոլոր գյուղացիական տնտեսություններին հորդորել է սահմանված ժամկետներում պայմանագրեր կնքել, […]
18:33 17.05.2022
Ախուրյանի խճուղի թիվ 83 շենքի տարիներով չլուծված խնդրի շուրջ չեն դադարում բողոքել բնակիչները, քանի դեռ չեն հասել արդյունքի։ Բազմաբնակարան շենքի կոյուղատար ցանցն ու դիտահորերը տասը տարուց ավելի նորմալ չեն գործում, խցանված են, ինչի պատճառով կեղտաջրերը լցվում են շենքի նկուղներ, հոսում հարակից փողոցներով, հասնում տնամերձ մշակովի հողերին։ Եռահարկ շենքը շահագործման է հանձնվել 88 թվականին, բնակեցված է […]
18:20 17.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Գյումրին հայտնվել է ներդրումային մեծ ընկերությունների ուշադրության կենտրոնում։ Այդ հնարավորությունների մասին է նշել էկոնոմիկայի նախարարը և փաստել, որ կան ներդրումային ծրագրերի տարբեր առաջարկներ։ Դրանցից մեկով նախատեսվում է Գյումրիի նախկին զորամասերից մեկի՝ հայտնի «Ուռի գնդի» 21 հեկտար տարածքում կառուցել տեխնո-էկո քաղաք։ […]
19:12 16.05.2022
15 տոննա կարտոֆիլը՝ ներկրված Ռուսաստանի Դաշնությունից, Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում է առաջին փորձարկումն անցնելու։ Նախորդ տարիներին կարտոֆիլի սերմարտադրության նման նախադեպ ունեցել են։ Բերվում են այն տարածաշրջաններից, որոնց բնակլիմայական պայմանները քիչ թե շատ նմանություն ունեն մեր մարզի հետ։ Նոր սորտերը ՌԴ-ի Լորխի ինստիտուտից են բերվել։ Յուրաքանչյուրից 3-4 տոննա ցանվելու է։ Կարտոֆիլի սերմի պահանջարկը շատ մեծ […]
19:58 14.05.2022
Մայիսի 2-10-ը Հունաստանում անցկացված ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը մեդալային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը,իսկ թիմային պայքարում երկրորդն է: Հայ ծանրորդները նվաճել են 14 մեդալ։ Աշխարհի առաջնության երկու չեմպիոնական ոսկիները, երկու տարբեր քաշային կարգերում նվաճել են գյումրեցի ծանրորդներ Գառնիկ Չոլակյանն ու Գարիկ Կարապետյանը։ Երկուսն էլ Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներ են։ Աշխարհի չեմպիոն Գարիկ […]
17:12 14.05.2022
Գյումրիի շենք-շինությունների արտաքին ճարտարապետական տեսքի կարևոր բաղադրիչն են եղել պատշգամբները, որոնք տարբեր ժամանակներում նախագծվել են տարբեր տիպերով։ Օրինակ՝ 60-ականների կառույց Վազգեն Սարգսյան 6 շենքի պատշգամբները, համարվում են «պառադնի» բալկոններ են, այսինքն՝ Խորհրդային շրջանում, երբ ավանդական շքերթներն իրենց դռներով էին անցնում , այս պատշգամբների էին մարդիկ ողջունում։ Հիմա այդ պատշգամբներ դուրս գալը խիստ վտանգավոր է, բնակիչները […]
21:15 13.05.2022
Այսօր Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում գտնվող «Կամխուտ» զորավարժարանի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է փոխանցել Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանը: Ըստ նրա` արդեն մեկ ամիս է, ինչ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները «Կամխուտ»-ում կրակային վարժանքներ չէին անցկացնում, տեղափոխվել էին Ալագյազ գյուղի հարակից զորավարժարան: Այդ նպատակով օգտագործվող Վահրամաբերդ գյուղի հարակից […]
19:39 13.05.2022
Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով է անցկացվել Գյումրիում։ Ներկայացվել է Հայաստանում իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ընթացքը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Վորլդ Վիժն» Հայաստանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ 2019 թվականից իրականացվող ծրագիրը մեկ կարևոր նպատակ և ուղղվածություն ունի՝ ստեղծել ընտանեկան միջավայր այն երեխաների համար, որոնք հայտնվել են […]
20:53 12.05.2022
Մեկուկես տարվա դադարից հետո վերսկսվել է նոր ծննդատան շինարարությունը։ Մեկնարկը եղել էր 2019 թվականին, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Երեք տարի առաջ ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված հուշագրով նոր բուժհաստատությունում են միավորվելու Գյումրիի ծննդատունը և Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը։ Երկու բուժկենտրոննների միջնամասում հատկացված փոքր հողատարածքում, որը պատկանում է մանկական հիվանդանոցին, […]
18:38 12.05.2022
Գյումրիի օդերևութաբանական կայանում, բացի հիդրոմետ տարրերի շուրջօրյա դիտարկումներից, նաև ագրոօդերևութաբանական ուսումնասիրություններ են կատարվում ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար, թե ինչպիսին է բնակլիմայական երևույթների ազդեցությունը գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ու զարգացման վրա։ Այս տարվա մայիսյան անձրևները, որքան էլ մարդկանց համար չափից շատ թվան, բայց ըստ մասնագետների դիտարկումների, դեռևս նորմայից քիչ են։ Գյուղատնտեսական տարվա մեկնարկին տեղումների այս քանակն առայժմ […]
19:59 11.05.2022
Գյումրիի ավագանու այսօրվա նիստի ֆինանսական ամենամեծ հատկացումը տեղական բյուջեից բաժին է հասել դեռ մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 62 նոր միկրոավտոբուսների տեխնիկական հագեցվածության ապահովմանը։ Տրասնպորտային միջոցները դեռ չեն շահագործվում, բայց կարևոր համարվեց դրանցում մետաղադրամ ընդունող սարքերի ու տեսախցիկների տեղադրումը։ «Այս ընթացքում ամբողջ ծախսերը արել ենք, էս պահին մնացել է արդեն վերջնական ծախսերը կատարել։ […]
19:12 11.05.2022
Մայիս ամսվա առաջին տասնօրյակն առանց տեղումների չանցավ։ Անձրևային, նաև կարկտաբեր եղանակների վատ հետևանքներն առաջինը վթարային, ծակ տանիքներով շենքերում են տեսանելի։ Անձրևի անխնա հոսքը բնակարաններ բաց տանիքով շենքերում տարվա չորս եղանակներին է, բնակիչների պայքարն էլ նույն՝ անփոփոխ մեթոդներով։ «Մեր էս պատերը լրիվ խոնավացած են, ամբողջ գիշեր դխկոց-շխկոցից մենք չենք կարող քնել, կտուրը լրիվ պոկված է, […]