ԱՀԿ-ն առաջին անգամ հավանության է արժանացրել մալարիայի դեմ պատվաստանյութը: Այն կոչվում է RTS,S/AS01 և կարող է կիրառվել Աֆրիկայում երեխաների համար: Կլինիկական փորձարկումներ են անցկացվել Գանայում, Քենիայում և Մալավիայում: Փորձարկումներին մասնակցել է 800 հազար երեխա: Այս մասին ԱՀԿ-ն հայտնել է իր պաշտոնական կայքէջում:
Մալարիան մարդկանց շրջանում ամենատարածված ինֆեկցիոն հիվանդությունն է: Հարուցիչը համարվում է Plasmodium տեսակի միջատը: ԱՀԿ տվյալներով մալարիայի տեսակները ախտահարել են Երկրի 220 մլն բնակչության: 2019-ին այս հիվանդության պատճառով մահացել է 400 հազար մարդ, որից 260 հազարը մինչև 5 տարեկան երեխաներ են, որոնք ապրել են Սահարայի հարավային երկրներում:
RTS,S/AS01 պատվաստանյութը պայքարում է հիվանդության հարուցիչ հանդիսացող միջատների դեմ: Այն մշակվել է շուրջ 30 տարի, իսկ կլինիկական փորձարկումների համար երկու տարի է պահանջվել:
Հետազոտության արդյունքները փաստում են, որ պատվաստանյութը 30 %-ով նվազեցնում է մահացության ցուցանիշը: