17:10 09.10.2021
Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը Հանրապետությունում ներդրվեց 2019 թվականից, որն իրականացվում է Երևանի երկու կլինիկաներում։ Ծրագրի շնորհիվ շատ հիվանդների մոտ կանխվել է հաշմանդամություն ձեռք բերելու վտանգը: Այժմ ծրագիրն ընդլայնելու հնարավորություն է ստացել։ Ինսուլտի բուժումը պետական ծրագրի շրջանակներում մարզերից առաջինը կիրականացվի Շիրակում։
«Մենք 6 ամիս և ավելի աշխատանքներ ենք տարել, որպեսզի «Գյումրի» բժշկական կենտրոնում հնարավոր լինի ներդնել նորագույն մեթոդները, որոնք ավելի բարձր արդյունավետություն են ապահովում ինսուլտի առաջացման ժամանակ»,- ասել է «Գյումրի» ԲԿ նյարդանոթային ծառայության բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։
«Գյումրին ունի ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարք, ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները, ու ամենակարևորը՝ Գյումրիում են աշխատում ամենաշատ նյադաբանները, այսինքն՝ կադրերի խնդիր չկա, նրանք նաև վերապատսրաստվել են մեզ մոտ ու պատրաստ են աշխատել»,- ասել է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբանական ծառայության ղեկավար Նունե Եղիազարյանը։
Տարեսկզբից «Գյումրի» բժշկական կենտրոնը պորֆիլավովել է, անհրաժեշտ սարքավորումներով վերազինվել և պատրաստվում է ընդունել այս ախտորոշումներով հիվանդների: Հստակեցվում են կենտրոնի նյարդաանոթային ծառայության բաժանմունքի գործնական փուլի ժամկետները:
«Առողջապահության նախարարությունը նախատեսում է նաև մինչև տարեվերջ ֆինանսական միջոցների բյուջեն կարգավորել, ու հոկտեմբերի վերջին արդեն կկարողանանք կատարել առաջին թրոմբեկտոմիան»,- ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։
Պրոֆիլավորված բաժանմունքում նախ ժամանակավոր կաշխատեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանները, մասնագիտական փորձը կփոխանցեն տեղի բժիշկներին։ Մեկ տարում Գյումրի բժշկական կենտրոն է դիմել սուր իշեմիկ կաթվածով 8 հիվանդ, որոնք տեղափոխվել են Երևանի կլինիկաներ։ Բաժանմունքի գործունեության դեպքում, հիվանդների հոսպիտալացումը կլինի տեղում և հնարավորություն կտա փրկել կյանքեր։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել19:16 22.11.2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետՆոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...
19:09 22.11.2024
Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...
19:04 22.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...
18:58 22.11.2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկմանԴատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...
18:49 22.11.2024
Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստումՏեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից: «Այս տարի […] ...
18:44 22.11.2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել էՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...