«Ելք»-ի պատգամավորների առաջարկը կառավարությունը մերժեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

«Ելք»-ի պատգամավորների առաջարկը կառավարությունը մերժեց

11:22 08.02.2018

Կառավարության  այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց  Աժ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկը՝ զինծառայողներին գույքահարկի արտոնություն տալու մասին: Ֆինանսների նախարարը նշեց, որ նախագիծը մշակել են ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը:

«Պետք է նշեմ, որ ամբողջությամբ նույն օրենքը մենք մեկ անգամ ստացել ենք 2017 թվականի օգոստոսին, տարբերությունը կայանում է նրանում, որ փոխվել է միայն օրենքի փոփոխման հիմնավորումը», – ասաց Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում պատգամավորներն ասում էին, թե օրենքի կարգավորման անհրաժեշտությունը նպատակ ունի կանխարգելել Զինված ուժերի սպայական կազմի գործունեությունը, ապա այս նախագծում ուղղակի կապվում է նոր ընդունված երկու օրենքների հետ՝ Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի ու Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքների հետ:

Նախարարի համոզմամբ, այդ օրենքներում կան հասկացություններ, որոնք կարող են խնդիր առաջացնել զինվորական ծառայություն ունեցող քաղաքացիների գույքահարկի վճարման հետ կապված:
 
«Ճիշտն ասած, մեզ համար մի փոքր անհասկանալի է, այնուամենայնիվ, մենք ներկայացնում ենք այն տեսակետը, ինչը նախկինում ենք ներկայացրել. առաջարկն այն է, որ համատարած բոլորի համար առաջարկում են գույքահարկի արտոնություն, ընդ որում՝ ոչ միայն սեփական օգտագործման, այլ նաև հանրային նշանակության գույքերի նկատմամբ, որը ճիշտ չէ, որովհետև դրանք եկամուտներ են գեներացնում ու անկախ որ ոլորտում է անձը զբաղված, այդ եկամուտները պետք է հարկվեն», – նշեց Վարդան Արամյանը:
 
Առաջարկվող փոփոխությունները նպատակահարմար չեն և ՀՀ հարկային օրենսգքրում չեն կարող փոփոխություններ արվել, ասաց նախարարը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP