18:59 08.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը Համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ավելի դյուրին դարձնել բուհի և նախարարության միջև գիտատեխնիկական տեղեկատվության փոխանցումը և կողմերի համար առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների լուծումը:
Անդրանիկ Փիլոյանի խոսքերով՝ «Մեր երկրում չլուծված հարցեր ունենք աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղպաշտպանության առումով և նման փաստաթղթերը իրապես կյանքի կոչելու դեպքում մենք լուրջ քայլ կանենք այս շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ»:
«Բուհի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև տարիներ շարունակ որոշակի համագործակցություն եղել է, սակայն հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությունն ավելի համակարգված կլինի, ինչպես կադրերի պատրաստման, այնպես էլ նշված բոլոր ուղղություններով»,- ասել է ռեկտոր Ե. Վարդանյանը:
Համագործակցության ոլորտներից, որպես առաջնահերթություն, նշվել են շենք-շինությունների տեխնիկական անձնագրավորման, սեյսմակայուն շինարարական նորմերի մշակման, արդիականացման և կադրերի վերապատրաստման ուղղությունները:
Ռեկտորը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է սկսվել նաև Իրանի սեյսմոլոգիայի և սեյսմիկ ճարտարագիտության պետական կենտրոնի հետ:
18:22 31.03.2025
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին18:11 31.03.2025
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 26-ին Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 250 մլ թափանցիկ հեղուկով երկու տարա՝ «Մեթադոնային լուծույթ» գրառումով, ներարկիչ և 4 դեղահաբ: Երիտասարդը և կազմված […] ...
17:54 31.03.2025
Գերմանիան և ամբողջ Եվրոպան հետաքրքրություն ունեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում․ ՇտայնմայերԳերմանիան և ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանը կարողանա իր «Խաղաղության խաչմերուկ» հավակնոտ ծրագիրը հաջորդող տարիներին զարգացնել և իրագործել, որով նաև նոր հաղորդակցային ուղիներ կստեղծվեն Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների […] ...
17:43 31.03.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:33 31.03.2025
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոնԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։ 20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։ ...
17:20 31.03.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց […] ...