Հողային հաշվեկշռի հստակեցում և հողհատկացում սոցիալական բնակարանաշինության համար․ Գյումրիի ավագանու նոր որոշումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Հողային հաշվեկշռի հստակեցում և հողհատկացում սոցիալական բնակարանաշինության համար․ Գյումրիի ավագանու նոր որոշումները

21:00 08.10.2021

Գյումրիի ավագանու վերջին նիստում հաստատմանն  են ներկայացվել մի շարք որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում են հողատարածքների վաճառք ու հատկացում։ Բայց մինչ այդ ավագանին հաստատել է Գյումրիի հողային հաշվեկշիռը, որը կազմվել է հուլիսի 1-ի դրությամբ։ Թե ինչքան համայնքապատկան հողատարածքներ կան, ներկայացրել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Համայնքային հողակտորներից ուղղակի վաճառք կատարելու և հողհատկացում կատարելու որոշումներ ևս ավագանին ընդունել է։

Առաջին հողհատկացումը Գյումրիում սոցիալական բնակարանների կառուցման համար է։ Սոցիալական բնակարանաշինության նախորդ ծրագիրը շարունակվելու է։ 12-16 բնակարան է կառուցվելու։ Ծրագիրը Անի թաղամասի նույն հասցեում է  իրականացվելու, բայց բնակարանների հատկացման պայմաններն են փոխվել։

«Հիմնադրամը բնակարանները միանգամից անհատույց չի տրամադրում, այլ տալիս է 10 տարի ժամկետով, որի ընթացքում ընտանիքները պետք է հիպոթեքային վարկի միջոցով բնակարանի արժեքի 50 %-ը վճարեն։ Մյուս 50 %-ը հիմնադրամն է վճարում։ Բարերարներն արդեն եկել են, ցանկություն են հայտնել նախագծային աշխատանքները սկսել։ Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքապետարանը համապատասխան հողատարածքն անհատույց հատկացնելու որոշում կայացնի»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Արդյոք Գյումրիում կա ապօրինի կառույցներն ապամոնտաժելու ցանկություն և լծակներ։ Սա հաջորդ հարցն էր, որը հետաքրքրում էր ավագանու անդամներին։ Ապօրինի կառույցներ կան, իսկ ապամոնտաժման որոշում՝ ոչ։

«Մենք պայքարում ենք ապօրինի շինարարության դեմ ոչ թե քանդելով, այլ՝ կանխելով։ Եթե հայտնաբերում ենք այդպիսի կառույցներ՝ շինարարությունը կանխում ենք և գնում իրավական ճանապարհով, բայց դրանք քանդելու հարց չենք դրել, որովհետև չկան մեծ կառույցներ, որոնք ենթակա են ապամոնտաժման»,- ասել է Հենրիկ Գասպարյանը

Ի պատասխան Գյումրիի գլխավոր ճարտարապետի, «Հայկական վերածնունդ» խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանը նշել է՝ սա նշանակում է, որ համապատասխան բաժինները քաղաքապետարանում շատ վատ են աշխատում, քանի որ քաղաքի կենտրոնական հատվածում կատարվող ապօրինի շինարարությունները չեն նկատում։

20 մլն դրամ քաղաքային բյուջեից կհատկացվի համայնքային կառույցներին։ Սա անհրաժեշտ է  սուբվենցիոն ծրագրի նախապատրաստության համար։ Քաղաքապետարանը 46 ՀՈԱԿ-ներում արևային ֆոտովոլտային կայաններ է տեղադրելու։ Մինչ ծրագրի մեկնարկը անհրաժեշտ է, որ համայնքային կառույցները էներգամատակարար ընկերության հետ համապատասխան ենթակառուցվածքների խնդիրները լուծեն։

Վերջին նիստում ավագանին հավանության է արժանացրել Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն և օլիմպիական չեմպիոնի  անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախագծին։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

11:44 26.11.2024

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

11:38 26.11.2024

Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․Լավրով

Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում գունավոր հեղափոխություն սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի անտեսում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաները՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP