Ուսուցչի օրվա առիթով հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Ուսուցչի օրվա առիթով հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են

19:09 07.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, դպրոցների, ուսումնարանների և քոլեջների մանկավարժներ:

Շնորհավորելով բոլոր ուսուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նրանց շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար:

«Մենք՝ բոլորս, մտածողությամբ, վարքով, գիտելիքներով, արժեքային համակարգով մեր ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունք ենք: Բազմիցս եմ ասել, որ այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է մեր պետության անվտանգությունը, որի երաշխավորը կրթությունն է: Որակյալ կրթությունը ճիշտ մտածողություն է ձևավորում, իսկ դրա արդյունքում մարդու կատարած բոլոր քայլերը հստակ և նպատակային են լինում: Հենց այս պատճառով ես երկրի անվտանգության հիմքը համարում եմ կրթությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթության բովանդակությանը:

Նախարարի խոսքերով՝ ուսուցիչներն իրենց աշխատանքով ապացուցել են, որ արժանի են գնահատանքի. «Մեր նպատակն է, որ Հայաստանի բազմահազարանոց ուսուցչական համակազմը լինի մրցունակ, հասարակության կողմից ընկալվի որպես ազգային և պետական առաքելություն իրականացնող անհատականություն: Համոզված եղե՛ք, որ պետության կողմից արվում և արվելու է առավելագույնը` արժևորելու և գնահատելու ուսուցչի աշխատանքը»:

Միջոցառման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալներ են հանձնվել Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոցին», «Երևանի թիվ 78 հիմնական դպրոցին», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցին», «Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցին», «Երևանի թիվ 150 հիմնական դպրոցին», «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջին», Արարատի մարզի «Վեդու թիվ 1 հիմնական դպրոցին» և Արցախի Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցին, որոնք պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի հրամանով: Նշված դպրոցները ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել Արցախի հերոսներ՝ Դավիթ Գրիգորյանի, Էդգար Մարկոսյանի, Յուրա Ալավերդյանի, Դավիթ Ղազարյանի /հետմահու/ և Սերգեյ Շաքարյանի մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու և հանուն հայրենիքի անձնազոհության որակներ և արժեքային համակարգ ձևավորելու համար: 2020 թվականի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ այդ պարգևները հանձնվել են այս տարի:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հրավիրված միջոցառման ժամանակ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով են խրախուսվել հանրակրթական դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների մի շարք մանկավարժներ:

«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող է ճանաչվել 29 ծրագրային առաջարկ

Ազդարարվել են նաև «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթած ուսուցիչների անունները` ըստ անվանակարգերի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ (հայտերը համապատասխանել են կարգով սահմանված բոլոր պահանջներին), որից 141-ը եղել են անհատական, իսկ 61-ը՝ խմբային։

Մրցույթն անցկացվել է 6 անվանակարգերում, որոնք սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի կարգով:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 26, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում` 9, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ ծրագիր չի ներկայացվել։

Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել նվազագույն 50 միավոր ստացած 29 ծրագրային առաջարկ, որից 13-ը՝ անհատական, իսկ 16-ը՝ խմբային։ Հաղթող ճանաչված ծրագրերի հեղինակներն արժանացել են դրամական պարգևների և ԿԳՄՍՆ շնորհակալագրերի` ընդհանուր առմամբ 45 մասնակից:

Մասնավորապես, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է 21, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 3, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում` 3, «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում` 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագրային առաջարկ։

«Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է տարեկան մեկ անգամ, որին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ուսուցիչները, դաստիարակները և տնօրենները:

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ներկայացրած ծրագրերը պետք է ներառված չլինեն նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգևատրված ծրագրերի ցանկում:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր՝ առավելագույնը 3 անդամներից բաղկացած խմբի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP