20:08 07.02.2018
«Ես վաղվանից պետք է վերադառնամ իմ պաշտոնին»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Սրբազանը, անդրադառնալով այսօր հայ համայնքի ներկայացուցիչների և Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հանդիպմանը, հայտնեց, որ թուրք նախարարը «փոխանցել է պետության խոսքը»: Արամ Աթեշյանը նաև տեղեկացրեց, որ Թուրքիայի իշխանություններն այն կարծիքին են, որ քանի դեռ ողջ է Մութաֆյան պատրիարքը, «նոր պատրիարք ընտրելու կարիք չկա»:
Մեզ հետ զրույցում Աթեշյանը հայտնեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ինքը մնալու է պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնում ու շարունակելու է իր պարտականությունների կատարումը:
Աթեշյանի կարծիքով՝ հայ համայնքը ևս «հնազանդ պետք է լինի պետության որոշմանը»: Այս առնչությամբ նա հասկացրեց, որ սպասելի չէ, որ հայ համայնքի ներսում սույն խնդրի վերաբերյալ բողոքի ձայներ կլինեն:
Աթեշյանը նաև հիշեցրեց, որ իր պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը վավերացվել է Թուրքիայի նախարարական խորհրդի կողմից, բացի այդ, ինքը Մութաֆյան պատրիարքի կողմից ունի գրավոր լիազորագիր՝ իր պաշտոնական լիազորությունների կատարման համար:
Հիշեցնենք, որ Պոլսի պատրիարքական աթոռի շուրջ իրավիճակը սրվել էր 1 տարի առաջ, երբ կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական տվեց իր պաշտոնից՝ ծանր մեղադրանքներով նամակ հրապարակելով:
Այդ զարգացումներից հետո Էջմիածնում տեղի էր ունեցող դռփակ ժողով, որին մասնակցել էին Պոլսի պատրիարքության խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր գլխավոր եպիսկոպոսները: 2017թ. մարտի 15-ին Պոլսի պատրիարքության միաբանների ընդհանուր ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ընտրել էր տեղապահ:
18:46 07.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրենի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների ծառայության տնօրեն Սաբինա Շտադլեր Ռեպնիկի հետ: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […] ...
18:40 07.04.2025
Քաղաքացիները կստանան նոր որակի անձնագրային ծառայություն, կներդրվի եվրոպական լավագույն փորձը․ ՄՔԾ պետՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Արմենպրեսում ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի ընթացիկ փուլերի, նույնականացման քարտերի ներկայիս պահանջարկի և այլ թեմաների շուրջ։ Մասնավորապես՝ օրեր առաջ հայտարարվել է հաղթող մասնավոր գործընկերոջ անունը․ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը Հայաստանում […] ...
18:34 07.04.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […] ...
18:25 07.04.2025
Կազմակերպվել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի […] ...
18:19 07.04.2025
Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել էՄարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […] ...
18:12 07.04.2025
Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...