Գյումրիում և Արթիկում ներդրվում են ավտոմատ համակարգով աշխատող էներգահաշվիչներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Գյումրիում և Արթիկում ներդրվում են ավտոմատ համակարգով աշխատող էներգահաշվիչներ

20:00 05.10.2021

Էլցանցի բաժանորդները կկարողանան հոսանքի իրենց սպառման ծավալներին ու ցուցմունքներին հետևել օնլայն: Այս հնարավորությունը ստեղծում են էներգիայի հաշվառման նոր ժամանակակից տեխնոլոգիաները: Էլցանցը նոր հաշվիչներ է տեղադրում, որոնք հնարավորինս նվազեցնում են մարդկային գործոնը: Հաշվիչները կմիացվեն ՀԷՑ-ի ընդհանուր ցանցին, և յուրաքանչյուր բաժանորդի սպառած էներգիայի չափը կգրանցվի օնլայն: Գործընթացը ներառելու է Գյումրիի և Արթիկի բազմաբնակարան շենքերը: Նոր հաշվիչների տեղադրումը սկսվել է Մուշ 2-2 թաղամասից:

Մուշ 2-2 թաղամասի շենքերի  նախորդ հաշվիչները ևս նոր էին՝ թվային, հոսանքի ծախսի գիշերային ու ցերեկային ժամերի տարանջատումով: Բայց ՀԷՑ-ի նոր ներդրումային ծրագրով դրանք էլի փոխարինվում են: Նույն ճշգրտության հաշվիչներ են տեղադրվում, բայց նորերը մեկ կարևոր գործառույթ ունեն՝ ինտերնետային կապով միացվելու են ՀԷՑ-ի տվյալների բազային և արձանագրում են յուրաքանչյուր բաժանորդի ծախսը՝ օրով ու ժամով:

«Մարդկային գործոնն, ընդհանրապես, դուրս է գալիս այս դեպքում: Բարձր ճշգրտություն ունեցող հաշվիչներ են և սպասարկումը բավական հեշտ կլինի: Կային բողոքներ՝ կապված աշխատակիցների հետ: Հիմա իրենց շփումը շատ անգամ կնվազեցվի: Եթե մենք ամիսը մեկ անգամ կատարում էինք գույքագրում, ապա հիմա այդ գույքագրման աշխատանքներն ամեն օր կարող են ֆիքսվել: Անհրաժեշտություն չկա, որ մեր աշխատակիցը գնա հաշվիչ առ հաշվիչ ֆիքսի աշխատանքը: Այդ ամենը կկատարվի ՀԷՑ-ում ավտոմատ կառավարման համակարգով»,- SHANTNEWS-ին ասել է ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրեն Սեյրան Յայլոյանը:

Հաշվիչները ստուգելու, ցուցմունքներն ամեն ամսվա վերջում գույքագրելու տեսուչների գործառույթն, ըստ էության, դուրս է գալիս: Բոլոր ցուցմունքները ընկերության և բաժանորդների համար հասանելի կդառնան ինտերնետային կապով: Մարդկային գործոնը նվազեցվում է, փոխարինելու են գալիս բարձր ճշգրտության հաշվիչները:

ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի իրացման գծով փոխտնօրենը նշում է՝ սա չի նշանակում, թե տեսուչներն աշխատանքից ազատվելու են: Ինտերնետային կապի խափանման դեպքում նոր հաշվիչների տեխնիկական սպասարկումը կրկին տեսուչներն են կատարելու: Նոր հաշվիչների տեղադրումով կվերանան նաև բաժանորդ-տեսուչ պայմանավորվածությունները հոսանքի վարձավճարի մուծման ժամկետների վերաբերյալ: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարած բաժանորդների բնակարանները կհոսանքազրկվեն ավտոմատ կերպով:

«ՀԷՑ-ից ծրագրավորված միանգամից կանջատվի, բայց յուրաքանչյուր անջատումից առաջ անպայման ծանուցագիր կուղարկվի բաժանորդին: Այստեղ մեր գործոնը չկա բացարձակ: Մենք ընդամենը կարող ենք միջամտություն կատարել: Հատկապես մեր մարզում նպաստառուները շատ են: Հայաստանում  հոսանքանջատման ժամկետ է սահմանված ամեն ամսվա 20-21-ը: Մենք գիտենք մեր բաժանորդներին և այդ ժամկետը երկարացնում ենք այնքան, մինչև մարդիկ ստանան գումարները և վճարեն: Բնականաբար, մենք այդ ցուցակները կներկայացնեն, որպեսզի ծրագիրը կազմելիս հաշվի առնվի այս ամենը, որ կարողանանք օգնել բաժանորդներին: Իսկ ինչ վերաբերում է դեբիտորական պարտքեր ունեցողներին, ապա  սա արդեն մեզանից կախված չէ: Այստեղ կան մի շարք գործոններ, և եթե այդ գործոններից ոչ մեկին չի համապատասխանում, ավտոմատ անջատվում է»,- ասել է Սեյրան Յայլոյանը:

Նախատեսված է, որ առայժմ նոր հաշվիչներ ունենալու են Գյումրիի և Արթիկի բազմաբնակարան շենքերի բաժանորդները, որոնց թիվը 16 հազար է: Աշխատանքները փուլային են, և նոր հաշվիչները ընդհանուր թվային ցանցին կմիանան, երբ ենթակայանները նույնպես կունենան ավտոմատ կառավարման համակարգեր:

Շիրակի մարզում ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերին սպասում են շատ թաղամասեր, որտեղ հենասյուները փտած են, հաղորդալարերը խճճված ու մաշված: Այս խնդիրները գույքագրված են ու ներկայացված են ներդրումների սպասող աշխատանքների ցանկում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

BACK_TO_TOP