«Մեր երկրում մեծանում է գիտության նկատմամբ ուշադրությունը». Կարեն Թռչունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

«Մեր երկրում մեծանում է գիտության նկատմամբ ուշադրությունը». Կարեն Թռչունյան

17:20 04.10.2021

ԵՊՀ մեծ դահլիճում այսօր մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այս տարի այն նվիրված է ՀՀ Անկախության 30-ամյակին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հետազոտության արդյունքներն ակադեմիական լսարանին ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների հետ կապեր հաստատելու հնարավորություն է տալիս:

Գիտաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը, Արման Մալխասյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Գիտաժողովը սկսվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի ելույթով, որը կատարել է ՀՀ, ապա ԵՊՀ օրհներգերը:

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ 30-ամյա պատմության ընթացքում զոհված անմահ հերոսների հիշատակը:

Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ով շեշտել է միջոցառման անցկացման կարևորությունը հատկապես երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար՝ իրենց կատարած հետազոտական աշխատանքները ներկայացնելու առումով:

Կարեն Թռչունյանը հույս է հայտնել, որ ուսանողները կկարողանան մասնակցել նմանօրինակ գիտաժողովների ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ ներկայացնելով կատարված գիտահետազոտական աշխատանքներն ու բարձր պահելով Հայաստանի անունը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, որը առանձնահատուկ շեշտել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովի անցկացման կարևորությունը:

ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովին մասնակցում են ուսանողներ 10 երկրներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP