18:43 04.10.2021
Հիմնանորոգումից հետո այսօր վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։ Խիստ վթարային շենքի հիմնանորոգումն անցած տարի էր սկսվել։ Դպրոցի շենքը կառուցվել է 1984 թվականին։ Շահագործվել է ընդամենը 4 տարի և երկրաշարժի հետևանքով վթարային է դարձել: 88-ից հետո շենքի ամրությունն ու անվտանգությունն ապահովել են արտաքինից տեղադրված հենասյուները, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։
«Տանիքից կաթում էր, պատուհաններից փչում էր, փորձում էինք պոլիէթիլենային տոպրակներով փակել պատուհանների ճեղքերն ու տաքացնեինք, բայց միևնույն է, հնարավորությունը այնքան չէր, որ կարողանայինք բարեկեցիկ պայմաններ ունենալ, ջեռուցվում էր հնարավորինս շատ, բայց դա էլ չէր նպաստում, որ դպրոցը տաք լիներ»,- ասում է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լաուրա Կարախանյանը։
Հենապատ հանդիսացող սյունը դեռ մնում է, իսկ ներսից դպրոցն ամբողջությամբ վերափոխվել է: Նորոգվել են բոլոր դասասենյակները, փոխվել են պատուհաններն ու դռները, փայտե փտած հատակները սալիկապատվել են։ Բարեգործական կազմակերպությունը անմիջապես համաձայնել է ֆինանսավորել շենքի վերականգնումը, երբ տեսել է, թե ինչ պայմաններում են աշակերտները դաս պարապում:
«Արթիկի թիվ 4 դպրոցը, երբ դիմեց վերանորոգման համար, շատ վատ, անմխիթար ու անբարեկարգ վիճակում էր գտնվում, նույնիսկ դասարանների պատերին սունկ էր աճած։ Մեր խորհուրդը միահամուռ որոշեց, որ պետք է վերանորոգման ծրագրում ընդգրկվի դպրոցն, ու աշխատանքները սկսվեցին․ շուրջ 250 հազար դոլարի ներդրում է կատարվել»,- ասում է Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը։
5285 քմ ընդհանուր տարածքից բացի, ամբողջությամբ նորացվել է դպրոցի տանիքը: Վթարային ու բաց տանիքից անձրևաջրերը լցվում էին դասասենյակներ, որոնց պատերը մշտապես խոնավ էին։
Դպրոցի շենքի վթարայնության պատճառով ամեն տարի թիվ 4 դպրոցի աշակերտների թիվը պակասում էր: Ծնողները նախընտրում էին իրենց երեխաներին տեղափոխել այլ ուսումնական հաստատություններ։ Այս տարի արդեն հակառակ պատկերն է՝ աշակերտների թիվ է ավելացել։
«Մեր դպրոցն ունեցել է մոտ 1000 աշակերտ, աստիճանաբար աշակերտների թիվը պակասեց՝ հասնելով 143-ի։ Այս տարի ունենք արդեն երկու առաջին դասարան՝ 41 աշակերտով, արդեն 203 աշակերտական համակազմ ունենք»,- նշում է դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը։
Հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներից բացի, Հայ կրթական հիմնարկությունը դպրոցին է տրամադրել նաև գույք և սարքավորումներ։ Այժմ դպրոցն ունի միայն մարզագույքի կարիք։
Հայ կրթական հիմնարկության ծրագրում առաջնահերթությունը տրվում է սահմանամերձ ու ծայրամասային համայնքների դպրոցներին, ինչպես նաև ընդգրկվում են վթարային մասնաշենքեր ունեցող դպրոցները։ Այս տարի Արցախում, Ջավախքում և Հայաստանում շուրջ 200 դպրոցներ են հիմնանորոգվել ու վերանորոգվել, որից երկուսը Շիրակի մարզում են։
Իսկ պետական դպրոցաշինության ծրագրով մի քանի օրից կմեկնարկեն Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...