22:08 03.10.2021
«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել:
Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։
Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,- այս մասին Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:45 23.04.2025
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանըԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր: ...
15:33 23.04.2025
«Պորտուի» դարպասապահը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Footmercato-ի լրագրող Սանտի Աունան: Պորտուգալիայի հավաքանի դարպասապահը տվել է Մանչեսթեր տեղափոխվելու իր համաձայնությունը, նա ծանոթացել է ակումբի նախագծին և ցանկանում է միանալ Գվարդիոլայի թիմին: Նշվում է, որ Կոշտայի գործակալ Ժորժե Մենդեշը ամեն ինչ անում է գործարքը արագ ավարտին հասցնելու համար: Բանակցություններն ընթացքի մեջ են […] ...
15:22 23.04.2025
Թուրքիայի ՆԳ նախարարն անդրադարձել է երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններինԹուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո շենքերի փլուզման մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել էր քաղաքում համապատասխանաբար 6,2 և 4,4 մագնիտուդ երկրաշարժի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ զգացվել են ուժեղ ցնցումներ, ցնցվել են պատերը, ճոճվել են ջահերը, ճռռացել է կահույքը, […] ...
15:15 23.04.2025
Օտարերկրացին, բացի մոտը եղած 5 փաթեթից, ցույց է տվել ևս 15 փաթեթ թմրանյութի տեղերը. Երևան քրեական ոստիկանների բացահայտումըԹմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 21-ին: Երեկոյան ժամը իննի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալեցին փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը վերցրել է մայրաքաղաքի […] ...
15:07 23.04.2025
ՈւԵՖԱ-ն դիտարկում է հաջորդ մրցաշրջանից լրացուցիչ ժամանակը վերացնելու նախագիծըՈւԵՖԱ-ն դիտարկում է հաջորդ մրցաշրջանից լրացուցիչ ժամանակը վերացնելու նախագիծը, գրում է Bild-ը: Մայիսի 30-ին Մյունխենում ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկվելու է դիմակայություններում հավասար հաշվի դեպքում լրացուցիչ ժամանակի փոխարեն հաղթողին միանգամից 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում որոշելու հարցը: 2-րդ փոփոխությունը կարող է լինել այն, որ լիգայի փուլում առաջին 8 տեղը զբաղեցրած թիմերը մինչև […] ...