Վարդաքարի ջրամբարի տարածքում մաքրման աշխատանքներ են տարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Վարդաքարի ջրամբարի տարածքում մաքրման աշխատանքներ են տարվել

18:47 02.10.2021

Շիրակի մարզի ջրային տարածքներն աղտոտված են: Խոսքը մասնավորապես ջրամբարների մասին է: Գյուղերում կենցաղային աղբը թափվում է սելավատարների մեջ և ջրի հետ հասնում է մինչև ջրամբարներ: Աղտոտված ջրով ոռոգվում են հարակից գյուղերի ցանքերը: Վարդաքարի ջրամբարի տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Հայկական կարիտասի  կամավորները և հարակից գյուղերի բնակիչները։ Ջրամբարի տարածքից հեռացրել են մեծ ծավալի կենցաղային աղբ և պլաստիկե թափոններ:

Վարդաքարի ջրամբարը ոռոգման ջրով է ապահովում Արթիկի տարածաշրջանի 7՝ Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ և Հայրենյաց գյուղերին: Սելավաջրերը բարձրադիր գյուղերից սելավատարներով հասնում են ջրամբար: Սելավատարները շատ գյուղերում նաև աղբատարի դեր են կատարում, իսկ կուտակված աղբը ջրի հետ հասնում է մինչև ջրամբար:

«Աղբը ջրամբարի տարածքում կուտակվում է հիմնականում գարնանը, երբ ձնհալի ջրերը հոսում են ու իրենց հետ բերում այն, ինչ սելավատարներն են գցում բարձրադիր գյուղերի բնակիչները: Արթիկի տարածաշրջանի բոլոր գյուղերում աղբահանություն կատարվում է և գյուղապետարանները պետք է հսկեն, որ աղբը հայտնվի ոչ թե սելավատարում, այլ աղբամանում: Սելավատարներին մոտ ապրողներն են հիմնակում աղտոտում»,- Shantnews-ին ասել է Հոռոմի գյուղապետարանի գյուղմասնագետ Գուրգեն Հարոյանը:

Հոռոմի գյուղապետարանի գյուղմասնագետը ներկայացրել է, թե որն է կենցաղային աղբի ջրամբարի տարածքում կուտակվելու իրական վտանգը: Ջուրն աղտոտվում է, որով իրենք ցանքերն ու բանջարանոցներն են ջրում և սա տարածքի աղտոտման միակ հետևանքը չէ:

«Աղբի կուտակման հիմնական վտանգն այն է, որ պլաստիկ շշերը անասուններն ուտում են: Հետևանքում կենդանիների անկումներ են տեղի ունենում: Պարբերաբար նման դեպքեր կան հարակից գյուղերում: Պետք է հաճախակի մաքրել տարածքը »,- ասել է Գուրգեն Հարոյանը:

Շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աղբի տեսակավորում և վերամշակում տեղի չի ունենում: Պլաստիկ շշերին և իրերին երկրորդ կյանք տալու փորձն առկա է աշխարհի շատ զարգացած երկրներում:

Վարդաքարի ջրամբարի տարածքից 200 պարկ աղբ է հեռացվել:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

11:31 26.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

BACK_TO_TOP