«Բյուջե 2022»-ի առաջնահերթությունները հաստատվեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

«Բյուջե 2022»-ի առաջնահերթությունները հաստատվեցին

13:25 30.09.2021

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ներկայացրել է համավարակի, 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։ Նա նշել է.

«Կառավարության գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար։ Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական։ Առաջին հերթին, կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը։ Ամենակարևորը, թերևս, պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղեցման, և այսպիսով` խոչընդոտվում է նաև տնտեսական աճը»։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ մյուս կարևոր խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը:

«Արդյունքում՝ կբարձրանա նաև քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային։ Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավական քայլեր են արվել նախորդ երեք տարում, և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս»,- ասել է վարչապետը:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, ինչը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:40 26.11.2024

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

BACK_TO_TOP