Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել․ ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել․ ԱՆ

13:48 29.09.2021

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է.

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:

«Միաժամանակ, հիշեցնում ենք, որ անձը համարվում է լիարժեք պատվաստված, եթե ստացել է COVID-19-ի դեմ 2 դեղաչափ պատվաստում, իսկ առավել արդյունավետությունը ձևավորվում է, եթե 2-րդ դեղաչափից հետո անցել է առնվազն 2 շաբաթ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ անձը ստացած լինի պատվաստումները, սակայն պատվաստանյութը չհասցնի աշխատել` ժամանակային առումով, և անձը վարակվի կորոնավիրուսով, զարգանա հիվանդության ծանր ընթացք ու մահանա:

Լրատվամիջոցներին հորդորում ենք չստուգված և միակողմանի տեղեկատվություն չտարածել:
Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի առաջացումը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են «Արսենալ» – ՊՍԺ դիմակայության առաջին խաղի մրցավարները

09:30 28.04.2025

Հայտնի են «Արսենալ» – ՊՍԺ դիմակայության առաջին խաղի մրցավարները

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալ» – ՊՍԺ դիմակայության առաջին խաղը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը, տեղեկանում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Լոնդոնում կայանալիք խաղում Վինչիչին եզրերում կօգնեն իր հայրենակիցներ Թոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը: VAR-ի վրա կաշխատի նիդերլանդցի Դենիս Հիգլերը, նրան էլ կօգնի սլովենացի Ալեն Բորոշակը, չորրորդ պաշտոնյան կրկին Սլովենիայից է` Մատեյ Յուգը: Խաղը կկայանա […] ...

Նեթանյահու. Իրանի գործարքը պետք է զրկի նրան ուրան հարստացնելու հնարավորությունից

09:25 28.04.2025

Նեթանյահու. Իրանի գործարքը պետք է զրկի նրան ուրան հարստացնելու հնարավորությունից

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած հաջող գործարք պետք է զրկի Թեհրանին միջուկային զենքի համար ուրան հարստացնելու հնարավորությունից: Այս մասին Երուսաղեմում JNS լրատվական պորտալի համաժողովում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Հաջողակ գործարքը կլինի այնպիսի գործարք, որը Իրանին կզրկի միջուկային զենքի համար ուրան հարստացնելու հնարավորությունից։ Իսրայելը սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ, այսպես թե այնպես, […] ...

Կանադայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

09:15 28.04.2025

Կանադայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Կանադայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. ընտրական գործընթացին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 16 կուսակցություն։ Քվեարկությունում հաղթած քաղաքական ուժի առաջնորդը կդառնա երկրի 25-րդ վարչապետը։ Հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական տվեց կառավարության ղեկավարի և Կանադայի իշխող «Լիբերալ կուսակցության» առաջնորդի պաշտոնից մարտի սկզբին, նրա իրավահաջորդ Մարկ […] ...

Ալգուասիլի հեռանալուց հետո Զախարյանի համար բարդ է լինելու․ Գեորգի Դեմետրաձե

09:05 28.04.2025

Ալգուասիլի հեռանալուց հետո Զախարյանի համար բարդ է լինելու․ Գեորգի Դեմետրաձե

Վրացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեն գնահատել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հեռանկարն ակումբում: «Իմանոլ Ալգուասիլը շատ բան է արել թիմի համար: Նրա հեռանալուց հետո դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացնի նոր մարզիչը: Ալգուասիլը վստահում էր Արսենին և խաղաժամանակ էր տրամադրում, իսկ նոր մասնագետը գիտի, որ Զախարյանը հաճախ է վնասվածք ստանում: Չի բացառվում, […] ...

ԱՄՆ-ը հայտնել է, որ մարտի կեսերից 800 հարված է հասցրել Եմենում հութիների թիրախներին

09:00 28.04.2025

ԱՄՆ-ը հայտնել է, որ մարտի կեսերից 800 հարված է հասցրել Եմենում հութիների թիրախներին

Մարտի կեսերին Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեկնարկից ի վեր, ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել ապստամբների շարժման ավելի քան 800 թիրախների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «Rough Rider» գործողության սկզբից ի վեր CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել ավելի քան 800 թիրախների՝ սպանելով հարյուրավոր հութի մարտիկների և մի քանի հութի առաջնորդների»,-ասվում է հրամանատարության […] ...

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ավելի հանգիստ է դարձել և պատրաստ է գործարքի

08:50 28.04.2025

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին ավելի հանգիստ է դարձել և պատրաստ է գործարքի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին Հռոմում կայացած զրույցի ժամանակ ավելի հանգիստ է եղել, քան նախկինում և պատրաստ է գործարք կնքել։ «Ես տեսա, որ նա ավելի հանգիստ էր։ Կարծում եմ՝ նա հասկանում է, թե ինչ է կատարվում և ցանկանում է գործարք կնքել», – ասել է ամերիկացի առաջնորդը Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների […] ...

BACK_TO_TOP