Ըստ տվյալների՝ COVID-19-ից մահացածների գերակշռող մասի մոտ եղել են սիրտ-անոթային հիվանդություններ՝ որպես ուղեկցող հիվանդություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Ըստ տվյալների՝ COVID-19-ից մահացածների գերակշռող մասի մոտ եղել են սիրտ-անոթային հիվանդություններ՝ որպես ուղեկցող հիվանդություններ

13:33 29.09.2021

Սրտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, և սեպտեմբերի 29-ը հաստատվել է` որպես Սրտի համաշխարհային օր: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանը և առողջ ապրելակերպի քարոզմանը:

Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Հետևե՛ք Ձեր սրտին, պահպանե՛ք Ձեր սիրտը»:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մահը գրանցվում է սրտանոթային հիվանդություններից` տարեկան կազմելով շուրջ 18 մլն դեպք, որոնցից առնվազն 75%-ն արձանագրվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

ՀՀ բնակչության յուրաքանչուր երկրորդ մահվան դեպքը, 2020 թվականի տվյալներով, պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) (47.3%, մահացության դեպքերը կազմել են 17114), ընդ որում, յուրաքանչյուր երրորդ (26.6%) մահվան դեպքն արձանագրվում է մինչև 70 տարեկան հասակում: Տղամարդկանց շրջանում ՍԱՀ-ից վաղաժամ մահացության ցուցանիշը 1.6 անգամ բարձր է կանանց համեմատ, որը պայմանավորված է 45-69 տարիքային խմբի տղամարդկանց 60%-ի մոտ առկա ՍԱՀ-ի զարգացմանը նպաստող 3-ից 5 ռիսկային գործոններով (ծխախոտի օգտագործում, զարկերակային բարձր ճնշման առկայություն և դրա կարգավորման թերի վերահսկում, ֆիզիկական թերակտիվություն, անառողջ սննդակարգ, մասնավորապես, աղի օգտագործման չարաշահում, ավելցուկային քաշի և ճարպակալման առկայություն): STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն` 18-69 տարեկան բնակչության 37.8%-ի մոտ առկա է զարկերակային գերճնշում, իսկ 5.7%-ի մոտ բարձր է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Տղամարդկանց 51%-ը ծխում է, 11%-ը չարաշահում է ալկոհոլի օգտագործումը: Չափահաս բնակչության գրեթե կեսն (48%) ունի ավելցուկային քաշ կամ ճարպակալում: Բարձր է նաև բնակչության շրջանում կերակրի աղի չարաշահման ցուցանիշը մոտ 2 անգամ: 18-69 տարեկանների շրջանում յուրաքանչյուր երրորդի (36%) մոտ առկա է ՈՎՀ-ի զարգացմանը նպաստող 3-ից 5 ռիսկի գործոն, իսկ 40-69 տարեկանների շրջանում յուրաքանչյուր վեցերորդի մոտ (16.5%) բարձր է ՍԱՀ-ի զարգացումը կամ մահվան հավանականությունը:

Ամեն տարի ՀՀ բնակչության շրջանում գրանցվում է ՍԱՀ-ի շուրջ 45-50 հազար նոր դեպք, ընդհանուր հիվանդների թիվը կազմում է շուրջ 250 հազար (2020թ.): Վերջին 30 տարվա ընթացքում ՍԱՀ-ի տարածվածության ցուցանիշներն աճել են 1.2, իսկ մահացությանը` 1.6 անգամ (2020թ.):

ՍԱՀ-ի կանխարգելումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է, այդ նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ:

2015 թվականի հունվարից հանրապետությունում մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սքրինինգային ծրագիրը, որն ուղղված է գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը: 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը բնակչության 35-68 տարիքային խմբերում շուրջ 1 մլն 685 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:

2015 թվականից մեկնարկել է «Պետության կողմից երաշխավորված սրտի կորոնար անոթների անհետաձգելի վիրահատություններ» (Stent for Life) ծրագիրը: Ծրագիրն ապահովել է «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլևացիայով» ախտորոշման ժամանակ ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի ոչ դեղապատ ստենտի տեղադրման ծառայությունների մատչելիությունն ամբողջ բնակչության համար: 2018 թվականից սրտի ստենտավորումը կատարվում է արդեն դեղապատ ստենտով: 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականը օգոստոսի 31-ը «Stent for Life» ծրագրի շրջանակում բժշկական օգնություն է ստացել շուրջ 11 859 քաղաքացի:

2019 թվականի փետրվարից գործում է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: Ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի կենտրոններում («Էրեբունի» բժշկական կենտրոն, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Աստղիկ բժշկական կենտրոն»): Ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը բուժօգնություն է ստացել 1073 քաղաքացի:

Վերոհիշյալ ծրագրերի շրջանակում փրկվել է ավելի քան 13000 կյանք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, COVID-19 համավարակի պայմաններում ՍԱՀ-ով պացիենտներն ավելի վտանգված են այդ հիվանդության ծանր ընթացքի` բարդությունների առաջացման և ելքի տեսակետից, և խուսափում են դիմել բժշկական հաստատություններ գանգատների դեպքում: COVID-19-ի տվյալները փաստում են, որ այդ հիվանդությունից մահացածների գերակշռող մասի մոտ առկա են եղել ՍԱՀ, որպես ուղեկցող հիվանդություններ:

COVID-19-ի առաջացումը կանխելու նպատակով ԱՀԿ-ն կոչ է անում պատվաստվել և նվազեցնել հիվանդացության և մահացության դեպքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան

21:24 25.11.2024

Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: Կենտրոնից՝ մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ: Մանրամասները՝ […] ...

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

21:16 25.11.2024

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

21:08 25.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

21:00 25.11.2024

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Emirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

20:55 25.11.2024

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Այս գոլերից հետո նա գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի ռեկորդը։ Opta-ն գրում է, որ անգլիացի Քեյնը Բունդեսլիգայում պատմության մեջ ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունքին հասել է 43 խաղում։ Նախորդ ռեկորդակիր նորվեգացի […] ...

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

20:45 25.11.2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել  է Միրզոյանը։ ...

BACK_TO_TOP