Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման նախագծով կձևավորվի 4 խոշորացված համայնք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման նախագծով կձևավորվի 4 խոշորացված համայնք

18:10 28.09.2021

Վարչատարածքային բաժանման մասին նախագծով նախատեսված է Հանրապետության 441 գյուղ խոշորացնել ու ձևավորել 37 համայնք: Ազատանն ընդգրկված է Ախուրյանի փնջում: Ախուրյան խոշորացված համայնքն, ըստ նախագծի, ներառելու է արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները, ինչպես նաև ևս 10 գյուղ: Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման մասին նախագծով կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ՝ Ախուրյան, Աշոցք, Ամասիա և Արթիկ:

Խորհրդային տարիներին Շիրակի մարզի գյուղերը շրջկենտրոնների ենթակայության են եղել: Ախուրյան, Անի, Ամասիա, Աշոցք, Արթիկ, ճիշտ նույն անուններն ու վարչատարածքային բաժանումն են ունենալու նաև խոշորացման ենթակա համայնքները:

Նախկին Ախուրյանի տարածաշրջանի բոլոր 33 գյուղերը միավորվելու են մեկ՝ Ախուրյան համայնքի կազմում: Խոշորացման նախորդ փուլն ապացուցեց, որ միավորումը լավ տարբերակ է քիչ բնակչություն և փոքր բյուջե ունեցող գյուղերի համար: Իսկ մեծ գյուղերում՝ հակառակն է:

«Ամբողջ Ախուրյանի տարածաշրջանի համայնքներին միավորում են, դառնում է մեկ գյուղ: Դա, ըստ իս, մարդ, որը ՏԻՄ կառավարման մեծ փորձ ունի, ստեղծվում է անկառավարելի իրավիճակ: Նույնիսկ, եթե կենտրոնը դառնա Ազատանը, միևնույն է, համաձայն չենք, որովհետև դառնում է շատ դժվար կառավարելի»,- SHANTNEWS-ին ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:

Առանձին բյուջեով կառավարվելու հնարավորությունները փոքր չեն Ազատանում։ Սեփական եկամուտների կատարման ցուցանիշը բարձր է, բնակչությունը շատ, հողակտորները՝ նույնպես: Արդյունքում՝ գյուղն իր ենթակառուցվածքներն ապահովել է:

Հանրաքվե խոշորացման ենթակա գյուղերում չի անցկացվի: Այս մասին պարզաբանումներ տվել է ՀՀ փոխվարչապետը։ Սահմանադրական դատարանը խոշորացվող գյուղերում հանրաքվե անցկացնելու դրույթը հակասահմանադրական է ճանաչել: Գյուղապետները հրավիրվել են նախագծի խորհրդարանական լսումներին, որին նաև Ազատանի գյուղապետն է մասնակցել:

«Փոքր համայնքները, որոնք ունեն փոքր բյուջեներ, կարելի է միավորել, համախմբել և մի քիչ հզորացնել, բայց այսպիսի խոշոր համայնքներին միավորել, ավելի խոշոր դարձնել, դրա հիմնավորումը չեմ տեսնում: Մեր համայնքը ներկայանում է որպես  զարգացած գյուղ: Չեմ հասկանում, թե համայնքը ինչու է հետ գնում, դառնում բնակավայր»,- նշել է Վարդան Իկիլիկյանը:

Խոշորացման նախորդ փուլի արդյունքներից է գյուղացիներին հայտնի, թե ինչպես են ղեկավարվելու խոշորացված համայնքները: Մեծ համայնքի կազմում գյուղերը կունենան իրենց ավագանու անդամները և վարչական ղեկավարները, որոնց լիազորությունները խիստ սահմանափակ են:

Ազատանում նախաձեռնող խումբ է ձևավորվել։ Որոշել են կառավարությանը դիմել՝  գյուղացիների կարծիքը լսելու խնդրանքով: Մինչ նախագիծն օրենք կդառնա, Շիրակի մարզի խոշորացման ենթակա գյուղերում համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը նոյեմբերի 10-ին լրանում է: Նոր ընտրությունները միայն խոշորացումից հետո կնշանակվեն, մինչ այդ գյուղերը կղեկավարեն գյուղապետների ժամանակավոր պաշտոնակատարները:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

10:54 26.11.2024

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...

BACK_TO_TOP