Ստեփանակերտի Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Գյումրիում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Ստեփանակերտի Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Գյումրիում է

18:04 25.09.2021

44 օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախում վերաբնակեցումն ու կյանքի բնականոն ընթացքը դեռ լիարժեք չի վերականգնվել: Պատերազմը փոխել է ոչ միայն մարդկանց ճակատագիրը, այն բաժանելով՝ պատերազմից առաջ և հետոյի, այլև գործելու, արարելու մոտեցումները: Ստեփանակերտի  Վահրամ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի տնօրենը հիշում է, թե ինչ ծրագրեր ու խաղացանկ էին կազմել 2020-ի թատերական կյանքում։

«Անցած տարի սեպտեմբերին մենք արձակուրդում էինք, միակ պատմական պիեսն էինք բեմադրելու և այն խաղալու էինք Տիգրանակերտում։ Ամեն բան պատրաստ էր՝ դեկորները, հագուստները, բայց պատերազմն առաջ ընկավ։ Պատերազմից հետո լրիվ ուրիշ Ստեփանակերտ էր։ Լույս չկար, ջուր չկար, կամաց-կամաց վերականգնվեց, բայց մարդկանց հոգեբանական վիճակն էր ծանր, դժվար էր աշխատել։ Ի պատիվ արցախցիների մենք հաղթահարեցինք ու սկսեցինք մեր գործը, հիմա երեք նոր ներկայացում ունենք պատերազմից հետո ծնված»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը։

Թվարկած ծրագրերն արդեն անցյալ են, որոնց այլևս անդրադարձ չեն ունենա: Պատերազմից հետո թատրոնի լինել-չլինելու հարցն էր դրված: Մի ամբողջ պատմություն կերտած թատրոնում մշակույթի վերածնունդն էր մշուշոտ՝ ինչպես կրկին բեմ բարձրանալ, երբ ոչ միայն դերասանների այլև հանդիսատեսի վիշտն ամոքված չէր: Բայց  համառությունն ավելի զորեղ գտնվեց, չհանձնվեցին, չլուծարվեցին, բոլորի որոշումը հաստատուն էր՝ թատրոնը շարունակելու է գործել։

Նոր բեմադրություններից մեկը՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» պիեսն է: Ներկայացման բեմադրիչը Նյու Յորքում բնակվող, ստեղծագործող Կարինե Քոչարյանն է: Ստեփանակերտի թատրոնի հետ առաջին բեմադրությունն է անում, պիեսը պատերազմից հետո առաջին մեծ գործն է թատրոնում: Հեշտ չի եղել այն բեմադրել հոգեբանական ծանր տրամվաներով ապրող դերասանների հետ, բոլորին դարձյալ բերել է մշակութային կյանքը նորից ապրեցնելու վճռականությունը:

«Դժվարությամբ կարողացա բեմադրել ներկայացումը, որովհետև բարդ էր այնքանով, որ գլխավոր դերասանուհիներից մեկին մի կերպ եմ համոզել, որ գա թատրոն, որովհետև պատերազմում ամուսինն էր զոհվել՝ թողնելով երկու փոքրիկներին․․․Կնոջ համար տունը Եռաբլուրն էր դարձել։ Մյուս դերասանն ուզում էր թողնել թատրոնը, զինվորական դառնալ էր ուզում, կարծես կռիվն իր մեջ չէր հանդարտվել։ Մարդիկ ծանր հոգեկան ապրումների մեջ էին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Կարինե Քոչարյանը։

ՕՖելյա Մարտիրոսյանը ներկայացման գլխավոր դերասանուհին է: 2002 թվականից դրամատիկական թատրոնում է խաղում: Պատերազմն ամբողջությամբ փոխել է երիտասարդ դերասանուհու կյանքը: Պատերազմում ամուսինն է զոհվել, վիշտը մեծ է ու դժվարությամբ է համաձայնել նորից բեմ դուրս գալ:

Ներկայացման մեջ թատրոնի գրեթե բոլոր դերասաններն են զբաղված, բոլորի ճակատագրերը որքան տարբեր են, նույնքան էլ նման են: Պատերազմը բոլորի մոտ նույն հետքն է թողել՝ հարազատի, տուն ու տեղի կորուստ:

Նարինե Աբգարյանի վեպի հիման վրա բեմադրված պիեսի հյուրախաղային հաջորդ կանգառը Լոռին  ու Կոտայքն են: Ստեփանակերտի թատրոնը նոր ներկայացումների խաղացանկում չի մոռացել ընդգրկել նաև պատանի հանդիսատեսի նախասիրությունները:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

18:44 22.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

18:38 22.11.2024

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

18:34 22.11.2024

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները

18:30 22.11.2024

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական եւ ոլորտային երկխոսության շարունակական բարձրացման կապակցությամբ: Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի հաստատակամ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների […] ...

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

18:24 22.11.2024

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

18:20 22.11.2024

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...

BACK_TO_TOP