Հյուսիսային Կորեան գնահատեց պատերազմը պաշտոնապես դադարեցնելու Սեուլի առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Հյուսիսային Կորեան գնահատեց պատերազմը պաշտոնապես դադարեցնելու Սեուլի առաջարկը

19:59 24.09.2021

ԿԺԴՀ-ն պատերազմի ավարտը հայտարարելու Սեուլի առաջարկը լավ գաղափար է համարում, ճիշտ ժամանակին և նման քննարկման համար անհրաժեշտ պայմաններին համապատասխան: Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության կողմից հրապարակված հայտարարությունում, որը վերագրվում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջը և Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յե Յոնգին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթում, ևս մեկ անգամ առաջարկել է ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայությամբ պատերազմի ավարտ հայտարարել Կորեական թերակղզում: Նրա կարծիքով՝ դա հնարավորություն կտա անդառնալի առաջընթացի հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործում:

Նրա խոսքերով` ԿԺԴՀ-ն նախկինում բազմիցս քննարկել է նման հռչակագրի ընդունման հարցը, քանի որ հասկանում է դրա «անհրաժեշտությունը», իսկ պատերազմի ավարտի հայտարարության մեջ «ոչ մի վատ բան չկա»: Բայց դրա համար անհրաժեշտ է հասկանալ ՝ արդյոք «հիմա ճիշտ ժամանակն է», և «արդյոք բոլոր պայմանները բավարարված են» նման քննարկման համար:

Կիմ Յե Յունգի խոսքերով ՝ Հարավային Կորեան պետք է սկսի խաղաղության համար պայմաններ ստեղծել, այլ ոչ թե պարզապես խոսել դրան հասնելու իր «թվացյալ անկեղծ ցանկության» մասին:

«Պատերազմի ավարտը հայտարարելու համար երկու կողմերի միջև պետք է երաշխավորվի փոխադարձ հարգանքը:  Եվ սկզբից պետք է հրաժարվել նախապաշարմունքներից և սարսափելի թշնամական քաղաքականությունից, մյուս կողմի նկատմամբ անարդար երկակի ստանդարտներից… Միայն երբ նման նախապայմանները հասունանան, հնարավոր կլինի նստել միմյանց դիմաց և հայտարարել պատերազմի ավարտը, ինչպես նաև փորձել քննարկել միջկորեական հարաբերությունները և Կորեական թերակղզու ապագայի խնդիրները»,- ասել է Կիմ Չեն Ընի քույրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP