Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում բացվել է ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+16.09 oC

Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում բացվել է ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիա

17:52 22.09.2021

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն ու առևտրայնացումը (կրթություն- գիտություն-բիզնես կապի ամրապնդումը), ինչպես նաև բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնումն ու կարողությունների հզորացումը։

Շնորհավորելով ներկաներին նոր լաբորատորիայի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ սա ցայտուն օրինակ է, թե ինչպես են այսօր բուհերում ստեղծվում լաբորատորիաներ, որոնք, կրթության որակն ապահովելուց զատ, կարող են նաև գործնական խնդիրներ լուծել տնտեսության համար։

«Այս մոտեցումն ունի մեծ ապագա, և մենք ամեն ջանք գործադրելու և խրախուսելու ենք, որ բոլոր բուհերում ստեղծվեն նմանօրինակ հնարավորություններ՝ գործնականում աշխատող լիարժեք լաբորատորիաներ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքերով՝ արդեն այսօր հանրապետության ամբողջ տարածքում նկատելի են որակյալ ավտոճանապարհները, և նոր լաբորատորիայի առկայությունը շինարարական կազմակերպություններին տարբեր հետազոտություններ պատվիրելու և գիտական արդյունք ստանալու հնարավորություն կտա. «Որակյալ ճանապարհ ունենալու համար պետք է կատարել որակյալ հետազոտություն։ Ընդհանրապես, շինարարությունը շատ պատասխանատու ոլորտ է, շինարարական նյութերի որակից է կախված մեր բոլորի անվտանգությունը»։

Նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ բյուջետային քննարկումներն ընթացքի մեջ են, կրթության և գիտության ոլորտներն առաջնահերթությունների շարքում են, և պետական բյուջեից հատկացվելիք միջոցները տարեցտարի ավելանալու են։ Ինչ վերաբերում է գիտության ոլորտի դրամաշնորհային ծրագրերին, ապա փորձնական նախագծերի արդյունքները գոհացուցիչ են, և դրանք նույնպես շարունակական են լինելու։

Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան ամբողջությամբ հագեցած է նորագույն թվային սարքավորումներով, կից բացվել է համակարգչով և ցուցադրման պրոյեկտորով հագեցված լսարան, ուսանողները տեսական ժամերը կանցկացնեն լսարանում, գործնականը՝ լաբորատորիայում։

Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս ուսումնական նպատակով փորձարկել ճանապարհաշինական նյութեր՝ ասֆալտաբետոն, բիտում, խիճ, ինչպես նաև որոշել բնահողի խտությունը և արտաքին բեռնվածքի տակ կամուրջների կամ այլ կառույցների առանձին տարրերի ճկվածքները։

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին, աջակցության համար շնորհակալություն է հայտնել նախարարությանն ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին. «Այս լաբորատորիան իրականություն դարձավ երկկողմ համագործակցության արդյունքում, որի նպատակն է ոչ միայն բարելավել ուսումնական գործընթացը, այլև խթանել գիտական ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը»։

Բացման արարողությունը նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Կարեն Թռչունյանը բուհի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց են կատարել Շինարարական նյութերի և պատրաստվածքների, Ջրային պաշարների և շրջակա միջավայրի պահպանության և արդյունավետ օգտագործման, Գրունտային մեխանիկայի ուսումնագիտական լաբորատորիաներում, ծանոթացել հնարավորություններին և նոր ստացված սարքավորումներին։ Այցից ավարտին անդրադարձ է կատարվել նաև բուհի շենքային պայմանների բարելավման խնդրին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է

17:43 31.03.2025

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոն

17:33 31.03.2025

Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոն

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։ 20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։ ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:20 31.03.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց […] ...

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին

17:11 31.03.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական […] ...

Արինա Սաբալենկան` Մայամիի «Մասթերսի» հաղթող

17:00 31.03.2025

Արինա Սաբալենկան` Մայամիի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը: Բելառուս թենիսիստուհին եզրափակչում 7-5, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային: Սա Սաբալենկայի կարիերայում 18-րդ տիտղոսն է: ...

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

16:53 31.03.2025

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել բարձր մակարդակի փոխադարձ այցերի դինամիկայի առթիվ,անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։ Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտին վերաբերող […] ...

BACK_TO_TOP