11:59 07.02.2018
Փաստաբաններն այսօր դարձյալ գործադուլ են հայտարարել և հավաքվել են՝ հերթական անգամ հիշեցնելու, որ իրենց համար անընդունելի է առաջարկվող այն փոփոխությունը, ըստ որի`դատավորները իրավունք կստանան սակցիա կիրառել փաստաբանների նկատմամբ:
«Խնդիրը դարձել է, չակերտավոր ասեմ, պրինցիպի հարց, սկզբունքի հարց: Մեր անվտանգության բարձիկները չեն նախատեսել», – ասել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան՝ հիշեցնելով, որ երեկ ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է իր հայտարարություններին, և իրենք շարունակում են պնդել, որ փաստաբանների իրավունքները ոտնահարվում են:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ևս ՀՀ Փաստաբանների պալատը նիստ էր հրավիրել՝ նպատակ ունենալով քննարկել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ:
Բանն այն է, որ գործող օրենքով դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհուրդ, և խորհուրդն է որոշում պատժել կամ չպատժել փաստաբանին: Խորհրդարան ներկայացված առաջարկ-փոփոխությամբ դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ նրան տուգանելով 100 հազար դրամով:
Հունվարի 31-ին խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ դատական տուգանքները հանվել են Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխվել Դատավարական օրենսգրքի նախագիծ, այսինքն՝ առաջարկությունը մնում է ուժի մեջ, պարզապես առաջարկվում է Դատական օրենսգրքի փոխարեն այն կիրառել Դատավարական օրենսգրքով:
Այսօր Արա Զորհրաբյանն ասել է, որ այսօրվանից գործադուլի գնալով՝ փաստորեն ամենածայրահեղ քայլին են գնում, բայց այլընտրանք չկա:
«Եթե իրականություն դարձան տուգանքները, չենք կարողանալու մեր վստահորդների շահերը պաշտպանել: Եթե վաղը դատարանում փաստաբանը հանդիպեց դատավորի վատ տրամադրությանը և տուգանք ստացավ, փաստաբանները կսկսեն զգույշ լինել, զգույշ լինելը կբերի պասիվության», – հավելել է Զոհրաբյանը:
Ըստ ՓԲ-ի՝ վարքականոնները խախտող փաստաբաններին զգուշացնելու, տուգանելու կարգ արդեն իսկ կա, նոր որևէ բան ավելացնել պետք չէ: Բոլոր երկրներում էլ մի քանի տասնյակ հազար փաստաբանների մեջ կան մի քանի ոչ կարգապահ փաստաբաններ, որոնց կարգի հրավիրելու համար պետք չէ համընդհանուր քայլեր կիրառել:
Հիշեցնենք, որ փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել, բայց նաև ասել են, որ եթե խնդիրը լուծում չստանա, հնարավոր է որ մեկ օրով չսահմանափակվեն:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...