Անկախության 30-ամյակի առիթով պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակից Շիրակի մարզի գյուղապետները, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Անկախության 30-ամյակի առիթով պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակից Շիրակի մարզի գյուղապետները, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները

18:10 21.09.2021

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները Շիրակի մարզում սահմանափակվել են դասական և  ազգագրական համերգով։ Շիրակի մարզպետարանը պարգևատրման արարողությունն անցկացրել է Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում: Հավաքվել էին մարզի տարբեր բնակավայրերի գյուղապետները, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները: Աշխատանքում, մասնագիտական գործունեությունում նրանց պարտականությունները տարբեր են, բայց դրանք նույնն էին դարձել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ բոլորը տուն, ընտանիք ու աշխատանք թողած մեկնեցին սահման:

«Մեկ րոպե անգամ չեմ մտածել, չեմ կասկածել մեկնելու եմ առաջնագիծ, թե ոչ: Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է յուրաքանչյուրիս համար: Իմ քայլով, իմ նվիրվածությամբ իմ հող ու ջրին, լավագույն օրինակը պետք է լինեմ իմ երեք որդիների ու աշակերտների համար: Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին, որոնց նվիրումի շնորհիվ այս տոնական օրն ենք վայելում»,- ասում է 44-օրյա պատերազմի մասնակից, Աշոցքի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Ուսուցիչները պատերազմի օրերին առաջինն օրինակ ծառայեցին իրենց աշակերտներին, որ հայրենիքի ու անկախության պաշտպանությունը միայն դասագրքերում գրված հայրենասիրական նախադասություններով չէ: Նրանցից շատերն են մարտական հերթափոխ իրականացրել նաև պատերազմի ավարտից հետո, իսկ հիմա նաև եռամսյա վարժական հավաքներին են մասնակցում:

Պատերազմի մասնակից զինղեկները, դպրոցի տնօրենները, ուսուցիչներն ու գյուղապետները պարգևատրվեցին պատվոգրերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ

14:42 26.11.2024

Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ է որոշում կայացնելու պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աղազարյանն անդրադարձել է հարցին, թե երբ է ի վերջո որոշում կայացնելու՝ հրաժարվելո՞ւ է մանդատից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել […] ...

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:35 26.11.2024

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP