ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանին շնորհվեց Գյումրիի «Պատվավոր քաղաքացի» կոչումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանին շնորհվեց Գյումրիի «Պատվավոր քաղաքացի» կոչումը

19:59 18.09.2021

«Գյումրիի օր» միջոցառումներն այսօր ավարտվել են ամենամյա դարձած՝ Գյումրիի  «Պատվավոր քաղաքացի» կոչման և «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով  պարգևատրման արարողությամբ։  Պարգևների են արժանանում հայտնի անձինք, ովքեր տարբեր ոլորտներում իրենց ավանդն են բերել  քաղաքի զարգացման գործում։

Նրանց թվում և՛ բժիշկներ են, և՛ ճարտարապետներ, և՛ քանդակագործներ։ Գյումրիի «Պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1964-1977 թթ․Գյումրիի գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանին։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանն ավերված քաղաքի վերականգնման համար մեծածավալ նախագծային աշխատանքների հեղինակ է։

 

Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, որոնք տուժել էին աղետից։ Վերականգնողական այս նախագծերի մեջ ճարտարապետի համար առանձնակի կարևորություն ունի երկրաշարժից փլված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որն իրականացրել է որդու՝ Գարեգին Եղոյանի հետ։ Գյումրիում ու Հանրապետությունում բազմաթիվ շենքեր են կառուցվել և ճարտարապետական դիմագիծը պահպանվել է հենց նրա շնորհիվ:  Գյումրիի Երկաթուղային կայարանը, «Մայր Հայաստան» հուշահամալիրը, Իսահակյանի տուն-թանգարանը, «Արտյոմ Պետրոսյան» դիմաքանդակ-հուշարձանը, Մերկուրովի թանգարանը, բնակելի շենքեր, հուշարձաններ․․․Բոլորում ճարտարապետի ձեռագիրն է դրոշմված:

«Ես իմ հնարավորությունների սահմաններում աշխատել եմ ամեն ինչ տալ՝ ինչ ունեմ իմ հոգում։ Ես ուրախ եմ, որ երկրաշարժից հետո պահպանվել են Գյումրիի էն հատվածները, որոնք քաղաքին կոչում ու դեմք են տալիս։ Ռիժկովի փողոցը իրա լավագույն կառույցներով, Ալեքսանդրովսկին, հրապարակը պահպանվել են քաղաքին հարիր տեսքով ու դա ուրախություն է պատճառում ինձ, ու ես հպարտանում եմ, որ ես եմ աշխատել այս քաղաքում, ծնվել եմ այս քաղաքում, տվել եմ իմ ունեցած ամեն ինչը, որը հեշտությամբ չի եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ճարտարապետ՝ Ռաֆիկ Եղոյանը։

Հիշեցնենք,  քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի առիթով «Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» Ռաֆիկ Եղոյանը պարգևատրվել է նաև ոսկե մեդալով։

88-ի  երկրաշարժի հետևանքների վերացման գործում ունեցած նշանակալի ավանդի, արդյունավետ աշխատանքի համար «Գյումրիի պատվավոր քաղաքացի» կոչմանն է արժանացել նաև Վարդգես Արծրունիին։ Իսկ «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով են պարգևատրվել բժիշկ Վազգեն Մահտեսյանը,  ճարտարապետ Սուրեն Կուրազյանը, Ռոբերտ Օղլախչյանը։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

19:04 22.11.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

18:58 22.11.2024

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի  որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...

Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները

18:54 22.11.2024

Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները

Հայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները։ Մրցաշարի խմբային փուլին կմասնակցի 24 հավաքական` Մարոկկոն, Ալժիրը, Անգոլան, Բենինը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոմորյան կղզիները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հասարակածային Գվիենան, Գաբոնը, Կոտ դ’Իվուարը, Նիգերիան, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տանզանիան, Թունիսը, Ուգանդան, Զամբիան և Զիմբաբվեն։ Գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մարոկկոյում՝ 2025 թ. դեկտեմբերի […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

18:44 22.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

18:38 22.11.2024

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

18:34 22.11.2024

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...

BACK_TO_TOP