Բարեգործական խոհանոց՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար․ ծրագիրն իրականացնում է Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Բարեգործական խոհանոց՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար․ ծրագիրն իրականացնում է Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանը

19:33 16.09.2021

Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում խոհարարական գործ ուսումնասիրող ուսանողների թիվը քիչ չէ։ Սա այն մասնագիտությունն է, որը սպասարկման ծառայությունների աճին զուգընթաց պահանջված է դառնում, ու փորձառություն ունենալու համար գործնական աշխատանքները շատ են կարևոր։ Այժմ ուսումնարանն ունի խոհանոց, որտեղ ուսանողները կկարողանան հմտանալ, ձեռքի շնորհքը ցույց տալ։ Խոհանոցն ապահովված է նոր սարքավորումներով։ Ուսումնական  խոհանոցի կառուցումը մեկ այլ կարևորություն ու առաքելություն ունի։ Այստեղ  ուսանողների ձեռքով պատրաստված սնունդը տրամադրվելու է Արցախից տեղահանված և Գյումրիում ապաստանած ընտանիքներին։ Անվճար սնունդ ծրագրից օգտվող շահառուների թիվը հասնում 197-ի։

 «Սա մեզ համար կարևոր ծրագիր էր, քանի որ մենք 2020 թվականի հոկտեմբերից աշխատել ենք Արցախից տեղահանված ընտանիքների հետ ու այսօր շարունակում ենք օգնել։ Սննդի ծրագիրն անվճար է և 6 ամսով, մենք կփորձենք նաև այս կերպ օգնել այդ ընտանիքներին»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը։ 

 Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը Գյումրիից վերջին 20 տարիներին տեղափոխվածներն են։ Խոհանոցում աշխատելու են նաև ուսումնարանի նախկին սաները, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին սահմանին էին, մարտի դաշտում։ Ամեն մեկին տարբեր աշխատանք է վստահվել։

Ուսումնական խոհանոցն անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված այն տղաների անուններով, որոնք այստեղ են կրթվել, մասնագիտություն ստացել։ Ճաշարան-խոհանոցը անվճար սկզբունքներով  բաց կլինի ոչ միայն արցախցիների, նաև հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների  ուսանողների համար։

Այն կառուցվել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության հիմնական ֆինանսավորմամբ, ինչպես նաև շվեյցարական Cédric Martin հիմնադրամի և այլ բարեգործների աջակցությամբ։ Նորարարական լուծումներով ժամանակակից խոհանոցային կահավորումը կատարվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UND) կողմից։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

18:38 22.11.2024

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

18:34 22.11.2024

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները

18:30 22.11.2024

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական եւ ոլորտային երկխոսության շարունակական բարձրացման կապակցությամբ: Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի հաստատակամ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների […] ...

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

18:24 22.11.2024

Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

18:20 22.11.2024

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

18:16 22.11.2024

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

Հունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...

BACK_TO_TOP