Ռուսաստանը «ջրում է» պարտքերը, իսկ Հայաստանի՞նը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Ռուսաստանը «ջրում է» պարտքերը, իսկ Հայաստանի՞նը

19:54 06.02.2018

Ռուսաստանը պաշտոնապես ազատեց Ղրղզստանին 240 միլիոն դոլար պետական պարտքը մարելու պարտավորությունից։ Այս մասին օրենքը երեկ ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա առաջին դեպքը չէ, որ Մոսկվան ներում է պարտքերը այն պետություններին, որոնք հավանաբար չէին էլ վճարի դրանք։ Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանը վարվում, երբ Հայաստանն է պարտք լինում։

Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ վերջ տրվեց նախորդ տարվա ամռանից շարունակվող գործընթացին, որի նպատակն էր Ղրղզստանին վերջնականապես ազատել ռուսական պարտքից։ Դեռ 2013 թվականին որոշել էին ներել ընդհանուր 500 միլիոն դոլար պարտքը՝190 միլիոն դոլարն անմիջապես, մնացածը՝ տարեցտարի, մինչև այս տարի հարցը վերջնականապես փակվեց։

Ղրղզստանը Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դաշնակից և գործընկեր պետություններից մեկն է։ Այնտեղ գործում է ռուսական ռազմաբազա, երկիրը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, ճիշտ, ինչպես Հայաստանը։

2016 թվականին Ռուսաստանը 865 միլիոն դոլար պարտք ներեց նաև Ուզբեկստանին։ Այս դեպքում, սակայն, դաշնակցային հարաբերությունների հարց չկար։ Երկիրը չի անդամակցում ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ էլ ԵԱՏՄ-ին։ Սակայն այլ պետություններին Ռուսաստանի ներած պարտքերի ցուցակում սրանք չնչին թվեր են։

Վերլուծաբանների խոսքով՝ Ռուսաստանը ներում է պարտքերը, քանի որ պարտատուներն այսպես, թե այնպես չէին կարող վերադարձնել գումարը։ Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ գումարը տրվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին։ Ներելով պարտքը՝ Ռուսաստանն այդ երկրներից կարող է ակնկալել քաղաքական աջակցություն տարբեր հարցերում։ Այլ վերլուծաբաններ պնդում են, որ այդ ակնկալիքները երբեք չեն արդարացել։

Սակայն Հայաստանի դեպքում այս տարբերակը չի աշխատել։ 2000-ական թվականների սկզբից շրջանառության մեջ դրվեց «գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որի երկու փուլերով Հայաստանի տարբեր ձեռնարկություններ տրվեցին Ռուսաստանին։

2002 թվականին մոտ 100 միլիոն դոլարի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Մարս» ընկերությունը, Կառավարման ավտոմատացված համակարգերի և Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները, Նյութաբանության արտադրական և գիտահետազոտական ձեռնարկությունը, Հրազդանի ՋԷԿ-ը:

2013 թվականին 300 միլիոն դոլարի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «ՀայՌուսգազարդում» ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը։

Հայաստանը Ռուսաստանին այժմ պարտք է մոտ 250 միլիոն դոլար, գրեթե նույնքան, որքան Ղրղզստանը։ Սրա մեջ մտնում են Մեծամորի ատոմակայանի վերազինման ու բանակի համար զենք գնելու նպատակով ներգրավված վարկերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP