18:40 06.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում են: 9 գերակա խնդիրներից 7-ն իրականացվել է սահմանված ժամկետում, իսկ 2-ի վերաբերյալ ՀՀ կառավարություն են ներկայացվել որոշման նախագծեր: Սահմանված կարգով ընդունվել է նախարարության կողմից մշակված 52 իրավական ակտ: 2017 թ. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալը 2016 թ. 41,6 տոկոսից հասել է 60 տոկոսի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը 180 օրից կրճատվել է 50 օրի:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների որակի և ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքները: Սևանա լճի ջրի որակն էական փոփոխության չի ենթարկվել, և արձանագրվել է լուրջ ձեռքբերում՝ թափանցիկությունը 13 մ է հասել. նման ցուցանիշ բնորոշ է եղել մինչև խորհրդային ժամանակաշրջանում ջրի բացթողման սկիզբը: Որոշ տեղերում ռիսկային ցուցանիշներ են գրանցվել:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները և վիճակագրությունը որոշակի մտահոգիչ ազդակներ են հաղորդում, ապա իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվեն համապատասխան գործողություններ իրականացվեն:
«Պետք է հստակ որոշել քայլերի հաջորդականությունը, որպեսզի մոնիթորինգն ինքնանպատակ գործընթաց չլինի: Չէ՞ որ մոնիթորինգ իրականացնում ենք, չափում ենք, որ ինչ-որ բան փոխենք»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով բնապահպանության նախարարին տեղեկատվություն ներկայացնել 2014-2017 թթ. մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի, միջգերատեսչական աշխատանքի վերաբերյալ:
Կարևորելով դրամաշնորհների ծախսման արդյունավետության և հասցեականության բարձրացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ դրամաշնորհային, պետք է կիրառական արդյունք տա: Նա հանձնարարել է գույքագրել դրամաշնորհներ տրամադրող առկա ու պոտենցիալ բոլոր գործընկերներին, և առարկայական աշխատել նպատակային համագործակցության զարգացման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ 2017 թ. ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելել է 549128 զբոսաշրջիկ (2016 թ. համեմատ՝ 492244), որի արդյունքում ստացված եկամուտը կազմել է 226,77 մլն դրամ (2016 թ.՝ 179,40 մլն դրամ): Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության մշակման շուրջ, ինչպես նաև ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման ծրագիր:
Վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն:
«Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», – ասել է կառավարության ղեկավարը:
Նշենք, որ այսօր՝ ժ. 22.00-ին, «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կպատասխանի հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցերին:
19:43 12.04.2025
Թրամփը երկարաձգել է արտակարգ դրությունը ԱՄՆ-ումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական վնասակար գործողությունների պատրվակով», ասվում է պետության ղեկավարի ստորագրած փաստաթղթի տեքստում։ «Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված ՌԴ կառավարության հստակ արտաքին քաղաքականության վնասակար գործողությունների հետ»,- ասված է փաստաթղթի վերնագրում, որը Սպիտակ տունը մուտքագրել է կարգավորող ակտերի դաշնային ռեգիստր։ Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել ապրիլի 14-ին։ ...
19:33 12.04.2025
ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումըԵվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների […] ...
19:24 12.04.2025
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողԵրիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ...
19:18 12.04.2025
Սերբիայում ցույցերը 700 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են պատճառելՍերբիան կորցրել է 700 միլիոն եվրո օտարերկրյա ներդրումների պատճառով ամբողջ երկրում շարունակվող ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, ինչը կազդի սերբերի աշխատավարձերի և թոշակների վրա: Այս մասին հայտարարել է Բալկանյան հանրապետության խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը։ «Տնտեսական հետևանքները սարսափելի են: Մենք բաց ենք թողել 700 միլիոն եվրոյի ներդրումը. դա հազար նոր աշխատատեղ է, դա ինչ-որ մեկի աշխատավարձն է […] ...
19:06 12.04.2025
Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներԱպրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […] ...
18:51 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կանցկացնեն բանակցությունների նոր փուլԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ»,- ասվում է Մուսկատում երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳՆ Telegram ալիքում […] ...