Վստահ ենք, որ Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Վստահ ենք, որ Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել. վարչապետ

19:04 06.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։

«Ինչպես արդեն առիթ ունեցա ասել Դավոսում, առանձնահատուկ կարևորում եմ քայլերի իրականացումը Շվեյցարիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Եվ այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Ձեր այցի շրջանակներում երեկ կազմակերպված գործարար համաժողովի կարևորությունը»,– նշել է Կարեն Կարապետյանը:

Դոմինիկ դը Բյումանն ընդգծել է, որ Երևանում անցկացված համաժողովն արդյունավետ է եղել, քննարկել են հայ-շվեյցարական տնտեսական փոխգործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ գինեգործության ոլորտում համագործակցության զարգացումը և տեղեկացրել, որ շվեյցարական գինեգործական մեծ ավանդույթներ ունեցող խոշոր ընկերություններից մեկն արդեն իսկ փոխգործակցություն է հաստատել հայաստանյան գործընկերների հետ:

«Վստահ եմ, որ կարող ենք գյուղատնտեսության բնագավառում հաստատել լավ կապեր, իրականացնել փորձի փոխանակում, տարբեր բիզնես ծրագրեր, քանի որ Հայաստանում առկա է վստահելի արտադրություն և անհրաժեշտ պայմաններ»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը:

Վերջինս կարևորել է նաև համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ում արտադրվող արևային վահանակների արտահանման ուղղությամբ, ինչպես նաև՝ դեղագործության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ:

Զրուցակիցները Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու մարդկանց միջև շփումների ակտիվացման նպատակով կարևորել են երկկողմ ուղիղ ավիաչվերթի գործարկումը:

«Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել շվեյցարական ընկերություններին: 2017 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 3,6 անգամ, ուստի պետք է հետևողականորեն շարունակենք մեծացնել ձեռքբերումները երկկողմ տնտեսական կապերում: Վստահ ենք, որ Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով մեր երկրի առևտրային արտոնյալ ռեժիմները ԵԱՏՄ, ԵՄ -ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

20:20 29.04.2025

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP