18:30 14.09.2021
«Կումայրի» արգելոցի հին ու վթարային շենքերի պահպանության, վերականգնման ուղղությամբ առաջարկներն ավելացել են: Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը 10-ից ավելի կառուցապատման նախագծերի փաթեթներ է ընդունել: Մի քանիսն արդեն ստացել են շինթույլտվություններ։ Դրանցից մեկը պատմական միջուկի կենտրոնում է՝ Շահումյան 119 հասցեում։ Ալեքպոլյան շրջանի առանձնահատուկ ճարտարապետությամբ կառույցը «Հայֆիլմ»-ից հայտնի նկարահանման վայր է եղել։ Դրվագներից մեկի լուսանկարներն են «Կտոր մը երկինք» ֆիլմից։ Տպավորիչ այդ տեսարանում միայն կարելի է պատկերացնել, թե շինությունն ինչ տեսք է ունեցել։ Կառույցը բոլորը գիտեն որպես «Ֆաբրիկատորի տուն»՝ ի պատիվ ֆիլմի։
Քաղաքի կենտրոնում է, Սուրբ Յոթ վերք եկեղեցու հարևանությամբ։ «Կինոյի» շենքից գրեթե բան չի մնացել։ Առանց պահպանության մնացած կառույցը քարաթափումների ու փլուզումների տակ է։ Շենքի սեփականատերը մեկը կամ երկուսը չեն եղել։ Այն, ինչպես Գյումրիի այլ պատմական շինություններ, ձեռքից ձեռք է անցել։
«Շենքը բացառիկ արժեքներից մեկն է, երկար ժամանակ սեփականատերերը չէին ուզում ներդրում կատարել, մենք սկսեցինք բանակցություններ նրանց հետ ու վերջապես կարողացանք հասնել նրան, որ օտարեցին այդ շենքը։ Շենքն ունի հետաքրքիր լուծումներ, ինտերիերի հարցում ևս մենք որոշել ենք, որ պետք է ներսում պահպանենք այն տեսքը, որը կա, որևէ փոփոխություն չի լինելու»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Թե որ մի սեփականատերն է եղել շենքից հրաժարվողը կամ օտարողը, այս դեպքերում անուններ չեն հիշատակում, նոր սեփականատիրոջ նույնպես, բայց գյումրեցի է, գործարար: Շենքի տարածքն արդեն սահմանազատված է, ներսում մաքրման աշխատանքներ են, զուգահեռ վերականգնմանն են նախապատրաստում։ Արտաքին ճարտարապետական լուծումներն ու ներքին կառուցվածքն առանց փոփոխությունների ու շեղումների՝ նույնությամբ վերականգնվելու են։
Երկհարկանի շինությունը զբաղեցնում է 250 քառակուսի մետր մակերես։ Հին ու բացառիկ, ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ տների ձևը, սենյակների դռների կամարաձև տեսքը չի խախտվելու։ Բուն պատմական կենտրոնում ևս մեկ շենքի վերականգնումով կամբողջանա հին ճարտարապետությամբ հայտնի քաղաքի միջավայրը, իսկ թե ներկայացված նախագծերով ինչ նպատակի է ծառայելու, վերջնական եզրակացություն դեռ չկա։ Փրկության ծրագիր կա ևս մեկ կառույցի համար։ Խոսքը Շիրազի փողոցում գտնվող Ղորղանյանների տան մասին է:
Պատմական միջուկի 1600-ից ավելի շինությունների մեծ մասի պահպանությունը շարունակում է վտանգված մնալ, դրանք և՛ տեղական նշանակության շինություններ են, և՛ պետգույքի տնօրինման ենթակա: Օրինակը հայտնի բալկոնի շենքն է, որը ներսից ու դրսից փլուզվում է։ Պատշգամբից ոչինչ չի մնացել, իսկ ներսում գերաններն են սղոցել-տարել:
Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման առաջարկ կամ ցանկություն ներկայացնելիս ներդրողները հաշվի են առնում նաև Գյումրիի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունները։ Բայց նախադեպերն էլ քիչ չեն, երբ սեփականության իրավունքը չարաշահվում է, վերականգնում է տեղի ունենում խախտումներով։
Ռուսթավելի 22 շենքում, օրինակ, խախտումներով, շինարարությունը սեփականատերը շարունակում է։ Սա պատմական միջուկում միակ դեպքը չէ, էլի շինություններ կան, որոնց սեփականատերերի հետ քաղաքապետարանը հարցը երկար ժամանակ է՝ կարգավորում է դատական ատյաններում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել18:38 22.11.2024
«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...
18:34 22.11.2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումներըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...
18:30 22.11.2024
Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներըՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական եւ ոլորտային երկխոսության շարունակական բարձրացման կապակցությամբ: Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Շվեդիայի հաստատակամ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների […] ...
18:24 22.11.2024
Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...
18:20 22.11.2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալովԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...
18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...