10:42 14.09.2021
2011 թվականի աղետալի վթարով հայտնի ճապոնական «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի օպերատոր TEPCO-ն հայտնաբերել է ռադիոակտիվ ջրերի մաքրման ֆիլտրերի վնասվածք: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
ԱԷԿ -ում լայնածավալ ստուգումները սկսվել էին այն բանից հետո, երբ անցած տարի շարքից դուրս էր եկել համակարգից արտահոսքը կանխող ֆիլտրերից մեկը: Պարզվել էր, որ 25 ֆիլտրերից 24 -ը նույնպես ճեղքվածքներ ունեն: Նմանատիպ իրավիճակ եղել էր երկու տարի առաջ, այդ ժամանակ սարքավորումները փոխարինվել էին, բայց անսարքության պատճառը պարզել չէր հաջողվել։
Ըստ հեռուստաալիքի ՝ TEPCO- ն դեռ չի գրանցել ռադիոակտիվ ջրի արտահոսքի որևէ դեպք, սակայն հնարավոր է՝ դրանք տեղի են ունեցել:
Ապրիլին Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես թույլատրեցին «Ֆուկուսիմա -1» ատոմակայանից ջուրը թափել օվկիանոս: Ջուրն օվկիանոս թափելու նախապատրաստման գործընթացը կտևի մոտ երկու տարի:
Նման որոշման հետ կապված՝ Չինաստանի ԱԳՆ-ն բողոքի ձայն էր բարձրացրել։ Չինաստանի իշխանությունները ցանկանում են այս հարցը քննարկել միջազգային հանրության հետ, և, հնարավոր է, մի շարք հակաքայլեր ձեռնարկեն:
2011 թվականի մարտի 11 -ին Ճապոնիայի պատմության մեջ տեղի ունեցավ 9.1 մագնիտուդ ուժգնությամբ ամենաուժեղ երկրաշարժը, որը ցունամիի պատճառ դարձավ: Բնական աղետը Ֆուկուսիմա -1 ատոմակայանում վթարի պատճառ դարձավ, որտեղ ռեակտորների հովացման համակարգը դուրս եկավ շարքից: Շրջակայքի ռադիոակտիվ աղտոտման պատճառով մոտ 300 հազար բնակիչներ լքեցին իրենց տները։
12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով12:38 27.11.2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, […] ...
12:31 27.11.2024
«Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակն ու Լևանդովսկիի 100-րդ գոլը«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆրանսիական «Բրեստի» դեմ տնային խաղում 10-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցն ու մրցաշարում խփեց 100-րդ գոլը։ 36-ամյա Լևանդովսկին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը 100 և ավելի գոլ է խփել։ Չեմպիոնների լիգայում լեհ ֆուտբոլիստից շատ գոլ խփել են Կրիշտիանու Ռոնալդուն (140) և Լիոնել […] ...
12:30 27.11.2024
18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում: Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային […] ...
12:25 27.11.2024
Կապահովվեն իրավական հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտումԻրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել […] ...
12:18 27.11.2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայությանՀաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ «Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։ Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ...
12:12 27.11.2024
«Ֆեյենորդի» հերոսական խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ՉԼՉեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Ռոտերդամի «Ֆեյենորդը» հերոսական դիմադրություն է ցույց տվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում։ «Մանչեսթեր Սիթին» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի ու գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ առջևում էր 3-0 հաշվով, սակայն հյուրերը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ են բերել կորցրածը և փրկել հանդիպումը։ Անգլիական ակումբը 8 միավորով 15-րդն է, «Ֆեյենորդը» […] ...