13:49 12.09.2021
Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել Աֆղանստանում «Թալիբան»շարժման նոր կառավարությունը և որևէ հարաբերություն ունենալ նրանց հետ, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ թալիբներին մեղադրելով ստի մեջ:
«Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել կամ որևէ հարաբերություն ունենալ այդ կառավարության հետ ։ Մենք նրանցից ակնկալում ենք գործողություններ։ Մենք մի շարք պայմաններ ենք առաջադրել», – հայտարարել է Լե Դրիանը France 5 հեռուստաալիքի եթերում ։
Ինչպես նշել է նա, այդ պայմանների թվում են՝ թույլ տալ անարգել լքել երկիրը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դա, թույլատրել մարդասիրական օգնության մատակարարումները այն շրջաններ, որոնք թալիբների անմիջական հսկողության տակ չեն գտնվում, պահպանել կանանց իրավունքները եւ հրաժարվել «Ալ Քաիդայի» հետ համագործակցությունից:
«Նրանք բազմիցս ասել են, որ թույլ կտան որոշ օտարերկրացիներին և աֆղանցիներին անարգել լքել երկիրը, և խոսել են ներառական և ներկայացուցչական կառավարության մասին ։ Բայց նրանք ստում են։ Արդյունք չկա», – նշել է նախարարը։
23:26 01.02.2025
Ֆիլադելֆիայում ավիավթարի զոհերի թիվն ավելացել էԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։ Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ: Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։ Հիշեցնենք, […] ...
22:59 01.02.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասի և Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորաշեն 25 շենք, Ամառանոցային 1 տարածք, «Արմենիկում» բժշկական կենտրոն, […] ...
22:37 01.02.2025
«Վեստ Արմենիայի» կազմը համալրվել է«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն: Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: 27-ամյա փորձառու ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: 2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։ Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական […] ...
22:20 01.02.2025
Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է. Արայիկ ՀարությունյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել […] ...
21:48 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսըՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […] ...