«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:20:34
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

«Սանիթեքի» ու «Վեոլիա ջրի» գործունեությունից գոհ չենք․ Փաշինյան

23:43 15.07.2018

Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք: Ընկերությունները սա պետք է հասկանան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ ծառայությունների խնդիրներին։

«Ահազանգերի հիման վրա մի քանի անգամ հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն ջրամատակարարման խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման լուրջ խնդիրներ կան: «Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրները, մասնավորապես, Երևանում հաղթահարվել են, բայց ես տեղյակ եմ, որ այդպես չէ: Ես հանդիպում ունեցա այդ ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ: Բավականին լուրջ խոսակցություն տեղի ունեցավ, և ես ասացի, որ բազմաթիվ վերապահումներ ունենք իրենց գործունեության վերաբերյալ, և ես հույս եմ հայտնել, որ ընկերությունը կվերանայի իր գործունեությունը»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կասկածի տեղիք  է տալիս նաև այն փաստը, որ մատակարարվող ջրի ծավալում կորստի չափը մեծ է: «Դրանց մի մասը, իմ համոզմամբ, վատ կառավարման, երբեմն նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի հետևանք է: Կարծում եմ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն իսկապես պետք է հետևություններ անի, որպեսզի մենք այսպիսի կազուսային իրավիճակ չունենանք։ Ամառը ջուր շատ է օգտագործվում»,-ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

13:05 12.04.2025

Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ ...

Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ, նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ․ Սլոթ

13:00 12.04.2025

Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ, նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ․ Սլոթ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն ասել է, որ շատ ուրախ է Մոհամեդ Սալահի՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար, տեղեկացնում է Sky Sports-ը: «Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ: Նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ, բայց որոշեց մնալ մեզ հետ: Դա շատ հաճելի փաստ է», – ասել է նիդերլանդցի մասնագետը: Եգիպտացի հարձակվողը […] ...

Թրամփը հայտնել է, թե ինչ խորհուրդ է ստացել բժիշկներից

12:52 12.04.2025

Թրամփը հայտնել է, թե ինչ խորհուրդ է ստացել բժիշկներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բժիշկներն իրեն «մի փոքր» խորհուրդ են տվել ապրելակերպի փոփոխության վերաբերյալ՝ սովորական բժշկական զննման ժամանակ: «Մի փոքր բան», – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One նավի վրա՝ Ֆլորիդայի ճանապարհին: Նա այսպես է պատասխանել հարցին, թե բժիշկներից խորհուրդներ ստացե՞լ է ապրելակերպի փոփոխության վերաբերյալ։ ...

Բաքուն ԵԽԽՎ նախագահի անունը ներառել է սև ցուցակում

12:51 12.04.2025

Բաքուն ԵԽԽՎ նախագահի անունը ներառել է սև ցուցակում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամների անունները, ովքեր պաշտպանել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը, հայտնվել են սև ցուցակում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ եթե Ռուսոպուլոսը փորձի մուտք գործել Ադրբեջան, ապա կմերժեն նրա մուտքը։ ...

Անահիտ Մանասյանը դասախոսությամբ հանդես եկել աշակերտների համար

12:45 12.04.2025

Անահիտ Մանասյանը դասախոսությամբ հանդես եկել աշակերտների համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին այցելել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների համար։ Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։ Իր ելույթում Պաշտպանը շեշտել է դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես […] ...

Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները․ Հակոբ Արշակյան

12:35 12.04.2025

Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները․ Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թելլեֆ Ինգե Մյորլանդի հետ: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Թելլեֆ Ինգե Մյորլանդն ընդգծել […] ...

BACK_TO_TOP