«Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքում հիվանդների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

«Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքում հիվանդների թիվն ավելացել է

21:00 10.09.2021

Նոր ուսումնական տարին ինչ սկսվել է, Շիրակի մարզում պատվաստվողների շարքում կրթության ոլորտի աշխատակիցների թիվն ավելացել է։ Մեծամասնությունը ուսուցիչներն են, բայց և այլ կառույցների աշխատակիցների ակտիվությունն էլ պակաս չէ։ Սրա պատճառահետևանքային կապն էլ հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող որոշումն է, աշխատանքային կոլեկտիվում  գտնվել կա՛մ պատվաստված, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանք։ Դրա համար  պոլիկլինիկաներում օրվա բոլոր ժամերին պատվատվողները շատ են։

Պոլիկլինիկայի իմունականխարգելման բաժնի պատասխանատուն ամեն օր պաստվատվողների ցուցակի համեմատություններ է անում , օրական գրանցումներում տեսնում է դիմելիության դինամիկան։

«Վերջին 10 օրերին պատվաստումների ցուցանիշը կտրուկ աճել է, օրինակ երեկ ունեցել ենք 130 պատվաստում, սա ռեկորդային թիվ է։ Իսկ թեստավորումները մեկ օրում մինչև 10 թեստավորում ենք անում, դրական արդյունք կարող է լինել 4-ը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունականխարգելման կաբինետի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։

Հոսպիտալացման ցուցումով դեպքերը քիչ են առաջնային օղակներից, բայց «Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքում ազատ մահճակալներ չկան։ Այլ մարզերից  հաստատված դեպքերով ընդունելությունն է շատ։

«Բաժանմունքն աշխատում է 100 % ծանրաբեռնվածությամբ, ունենք տարբեր աստիճանի հիվանդներ՝ թեթևից մինչև ծայր աստիճան ծանր, մահճակալային ֆոնդը սպառված է, լինում են օրեր, որ ընդամենը մի քանի ազատ մահճակալ է լինում»,- ասել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն  Արմեն Խաչատրյանը։

Այս պահին համեմատաբար թեթև  է աշխատում  տրիաժ բաժանմունքը, որտեղ ստացիոնար բուժման են ընդունում հիմնականում Շիրակի մարզից հիվանդների։ Երկու բաժանմունքներում էլ, համավարակի այս ալիքում, երիտասարդ տարիքի հիվանդներն են ավելացել և բավական ծանր ընթացքով։

Ամեն օր փաստացի բուժում ստացող հիվանդների թվի ավելացումն էլ, ըստ մասնագետների, խոսում է այն մասին, որ վիրուսի վտանգավոր շտամն է տարածում գտել, որի բուժման ընթացքը խիստ տարբերվում նախկինից, այսինք՝ վիրուսն օրգանիզմում ավելի արագ է զարգանում ու ախտահարում, անկախ նրանից պացիենտը ուղեկցող հիվանդություններ ունի, թե՝ ոչ։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP